Օգոստոս 21, 2016 20:59 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 268-272-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 268 և 269-րդ այաները:

الشيطان يعدكم الفقر ويامركم بالفحشاء والله يعدكم مغفره منه وفضلا والله

سميع عليم / يوتي الحكمه من يشاء ومن يوت الحكمه فقد اوتي خيرا كثيرا و

مايذكر الا اولوالالباب

Այս այաների թարգմանությունը հետևյան է. <Բարեգործության ժամանակ, սատանան ձեզ ասում է որ կաղքատանաք և կկորոցնենք ձեր ունեցվածքը: Ձեզ հրավիրում է լինել նախանձ ու ագահ և կատարել վատ արարքներ: Բայց Աստված ձեզ ողորմության և հարստության խոստում է տալիս: Եվ Աստված իմաստուն է:

Նա  իմաստությունը  տալիս է  արժանիներին է և ում որ իմաստություն տա  իրոք շատ բարիքների կարժանանա: Եվ բացի խոհեմներից, ուրիշները չեն խրատվում>: 

Սատանան և նրանք, ովքեր սատանայի հատկությոններ ունեն, մարդկանց կոչ են անում բարեգործություն չանել: Նրանք ասում են. Դու ինքդ  այս փողի կարիքն ունես, դու  նեղություն ես քաշել և ինչո՞ւ պետք է այդ նեղության արդյունքը ուրիշին տաս: Եթե նա աղքատ է, ուրեմն դա Աստծո կամքն է: Նման մարդիկ թույլ չեն տալիս, որ մյուսները լինեն առատաձեռն: Նրանք մարդկանց խրախուսում են կուտակել իրենց հարստությունը և մյուս կողմից սարսափեցնում են մարդկանց ապագայի աղքատությունից: Եվ դա այն դեպքում, որ մենք վաղը ավելի շատ կարիք ունենք Աստծո ներմանը, քան այդ գումարներին: Դրանից բացի, Աստված ասում է, որ նրանք, ոքվեր բարեգործություն են անում, երբեք չեն աղքատանալու: Սակայն դժբախտաբար, որոշ մարդիկ ուշադրություն չեն դարձնում այս խոսքերին և սատանայի ազդեցությամբ կարծում են, որ բարությունը իրենց հարստությունն է իսկ իսկական բարությունը այն է, որ մարդ ունենա իսկական աշխարհայացք և կարողանա ճիշտ կողմնորոշվել, որպեսզի ականջ չդնի սատանայական սին խոսքերին:

Այս այաներից սովորում ենք.

1. Աղքատությունից վախի պատճառով չդառնանք ագահ և մոռանանք բարեգործությունը: Վախի ժամանակ պետք է հիշենք, որ Աստված բարեգութ է:

2. Առողջ միտքը ասում է, որ ավելի լավ է հետևել Աստծո խոսքերին և ոչ թե սատանայի; Կրոնական առումով նա է խելացի, ով հետևում է Աստծուն և ոչ թե ուրիշների սին խոսքերին:

Այժմ կլսենք Բաղարա սուրայի 270 և 271-րդ այաները.

و ماانفقتم من نفقه او نذرتم من نذر فان الله يعلمه و ما للظالمين من

انصار/ اين تبدوا الصدقات فنعما وان تخفوها و توتوها الفقراء فهو خير لكم

و يكفر عنكم من سيئاتكم والله بما تعملون خبير

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. < Աստված գիտի ամեն տեսակ բարեգործության կամ մատաղի մասին, որ կատարել եք, և չարագործները ոչ մի օգնական չունեն:

Եթե ուրիշներին օգնելը բացահայտ է, լավ  է, բայց ավելի լավ է, որ  նվիրատվությունը թաքուն տաք կարիքավորներին: Եվ դա մաքրում է ձեր մեղքերի մի մասը և Աստված գիտի թե ինչ եք անում>:

Բարեգործության արգելքներից մեկն այն է, երբ բարեգործը մշտապես սպասում է, որ իրենից շնորհակալություն հայտնեն: Այս այան ասում է.  կարևոր չէ թե ուրիշները տեսնում են քո արածը կամ ոչ: Կարևորը այն է, որ Աստված տեսնում է քո արածը և  մի՞թե դու հանուն Աստծո բարեգործություն չես արել: Ուրեմն ինչո՞ւ ես  քո պարգևը մարդկանցից սպասում: Եթե մարդը գիտի, որ Աստված տեսնում է իր արարքը, դա ամենալավ դրդապատճառն է, որպեսզի   բաերգործություն անի: Անուշադրությունը կարիքավոների նկատմամբ, Ղուրանի տեսանկյունից չարիք է: Եվ դա պատճառ է դառնում, որ մարդը հանդերձյալ կյանքում զրկվի ամեն տեսակ օգնողից: Եվ ոչ մի միջնորդ չի կարողանա հանդերձյալ կյանքում նրան օգնել:

Այս այաներից սովորում ենք.

1.Աստված գիտի մեր բարեգործության մասին, ուրեմն ամենալավ հարստությունը ամենավեհ դրդապատճառներով, Աստծո ճանապարհին նվիրենք:

2. Նվիրատվությունը պետք է լինի երբեմն բացահայտ, երբեմն՝ թաքուն: Բացահայտ բարեգործությունը պատճառ է դանում, որ ուրիշները նույնպես խրախուսվեն, Իսկ թաքուն  բարեգործությունը պատճառ է դառնում, որ մարդ հեռու մնա ցուցամոլությունից և պահպանվի  նվերն  ստացողի արժանապատվությունը:

3. Բարեգործությունը զղջման և մեղքերը մաքրելու միջոց է:  Երբեմն պետք է անցնել փողից, որպեսզի Աստված անցնի մեղքերից:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 272-րդ այան.

ليس عليك هديهم ولكن الله يهدي من يشاء وماتنفقوا من خير فلانفسكم وما

تنفقون الا ابتغاء وجه الله و ماتنفقوا من خير يوف اليكم وانتم لاتظلمون

Այս այայի թագմանությունը հետևյալն է. <Ով մարգարե, առաջնորդելը քո պարտավորությունը չէ: Աստված ում կամենա, ճիշտ ճանապարհ ցույց կտա: Եվ ինչ որ բարեգործություն անեք, ձեզ համար է և դուք նվիրաբերում եք Հանուն Աստծո գոհունակության: Որեմն ոչ մեկին երեսով մի տվեք և ինչ որ նվիրեք, նորից կվերադառնա դեպի ձեզ: Բարեգործությունը չարիք չի լինելու>:

Ասում են, որ մուսուլմանները կասկածում էին կարիքավորներին օգնելու վերաբերյալ: Եվ երբ մարգարեից այս կապակցությամբ հարցրեցին, այս այայն ներշնչվեց: Այն ասում է, որ կրոնի ընդունումը չպետք է պարտադրված լինի: Երբեմն կարիքավորները մի կտոր հացի համար իսլամ են ընդունում, որպեսզի մուսուլմաններից օգնություն ստանան: Ինչպես որ Աստծո բարիքները այս աշխարհում վերաբերում են և՛ հավատացյալներին և՛ անհավաներին, հավատացյալները կարիքավորներին օգնելիս պետք է նկատեն նաև անհավատներին, որովհետև բոլոր մարդիկ Աստծո արարածներն են: Ուրեմն պետք է բարեգործ լինել բոլորի նկատմամաբ, որովհետև բարեգործությունը պարգևատրվում է Աստծո կողմից: Իհարկե, անհավատներին օգնելը այն դեպքում է համարվում բարեգործություն, երբ պատճառ չի դառնում, որ անհավատությնունը տարածվի և թշնամիները հասնեն իրենց նպատակներին: Բարեգործությունը պետք է պատճառ դառնա, որ մարդիկ տեղեկանան իսլամի մարդասիրության մասին:

Այս այայից սովորում ենք.

1. Կրոնի ընդունելը պարտադիր չէ և նույնիսկ մարգարեն չի կարող որևէ մեկին ստիպել ընդունել իսլամ:

2. Իսլամը մարդասիրական ուսմունք է և չի ընդունում աղքատությունը, եթե դա նույնիսկ ոչ մուսուլմանների համար լինի:

3. Եթե բարեգործության նպատակը Աստծո գոհունակությանն արժանանալն է,  բարեգործը իր գործի արդյունքը կտեսնի և՛ այս և՛ հանդերձյալ կյանքում:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 70-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան