Օգոստոս 21, 2016 21:13 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 278-282-րդ այաներին:

Նախ  կլսենք Բաղարա սուրայի 278 և 279-րդ այաները:

ياايهاالذين امنوا اتقوا الله و ذروا مابقي من الربوا ان كنتم مومنين

فان لم تفعلوا فاذنوا بحرب من الله و رسوله و اين تبتم فلكم روء س اموالكم

لا تظلمون و لاتظلمون

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Ով հավատացյալներ, վախեցեք Աստծուց  և հրաժարվեք վաշխառությունից, եթե հավատք ունք:

Եվ եթե այդպես չանեք, իմացեք, որ Աստծուն և իր մարգարեին պատերազմ եք հայտրարել: Իսկ եթե  զղջաք,  ձեր դրամագլուխը  ձերն է: Վաշխառությամբ չարիք մի գործեք և և ձեր նկատմամբ անարդարություն չի լինի>:

Երբ հայտնվեցին այն այաները, որոնք խոսում են վաշխառության մասին,  մուսուլմանները մարգարեից հարցրեցին այդ մասին: Եվ վերնոշյալ այաները ներշնչվեցին ու մարագարեն նրանց ասաց. Վաշխառության բոլոր պայամանագրերը չեղյալ են հայտարարվում: Բոլորը և առաջին հերթին իմ բարեկամները, պետք է հրաժարվեն վաշխառությունից:

Նախորդ այաներում ասված է, որ կարիքավորներին օգնելը և պարտք տալը նշանակում է պարտք տալ Աստոծուն և այդ քայլը կպարգևատրվի Աստծո կողմից: Այս այաները խոսում են այն մասին, որ վաշխառուները առիթից օտգվելով, ճնշում են գործադրում կարիքավորների վրա: Ղուրանը նրանց զգուշացնում է, որ եթե վաշխառությունից չհրաժարվեն, Աստված և նրա մարգարեն կպաշտպանեն կարիքավորներին:

Այս այաներից սովորում ենք.                                                  

1. Հավատքը միայն աղոթելով ու պահք պահելով չի արտահայտվում:  Պետք է նաև հեռու մնալ հարամ ունեցվածքից:

2. Իսլամը հարգում է մարդկանց ունեցվածքը, սակայն ունևորներին թույլ չի տալիս շահագործել կարիքավորներին:

3. Դատապարտված  են և՛ բռնությունը և՛ բռնության ենթարկվելը: Ագելվում է և՛ վաշխառությունը և՛ վաշխառուից փող ստանալը:

 Այժմ կլսենք Բաղարա սուրայի 280 և 281-րդ այաները

و ان كان ذوعسره فنظره الي ميسره و ان تصدقوا خيرلكم اين كنتم تعلمون

واتقوا يوما ترجعون فيه الي الله ثم توفي كل نفس ماكسبت و هم لايظلمون

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Եթե պարտապանը նեղ վիճակում է, նրան առիթ տվեք, մինչև կարողություն ձեռք բերի: Եվ եթե իրոք չի կարողանում վճարել, ներեք պարտքը Եթե իմանայիք:

և վախենայիք այն օրվանից, որ ձեզ վերադարձնելու են Աստծո մոտ և  յուրաքանչյուրին վճարելու են այն, ինչ ձեռք է բերել և նրա դեմ անարդարություն չի լինելու>:

Նախորդ այաներում  հավատացյալները խրախուսվում էին բարեգործություն անելու և պարտք տալու: Սակայն նրանց չէր թույլատրվում վաշխառությունը: Այս այան կարևորում է բարոյական մի շատ կարևոր սկզբունք. Եթե պարտապանը իսկապես հնարավորություն չունի  վճարել, նրան պետք է ժամանակ տալ: Իսկ եթե ներեք նրա  պարտքը, Աստված հանդերձյալ կյանքում լիովին կփոխարինի: Իսկապես, եթե կրոնի պատվիրանները հասարակության մեջ լիովին իրականացվեն, հասարակության մեջ մարդկային հարաբերությունները կբարելավեն, աղքատությունը կվերանա, հարուստները կհրաժարվեն ագահությունից ու փողի նկատմամբ կախվածությունից և աղքատ ու հարուստ  խավերի միջև պատը ավելի կկարճանա:

Այս այաներից սովորում ենք.

1. Երբ  մարդիկ պարտք են տալիս,  իսկական խնդիրը կարիքավորների բարօրությունն է: Բարեգործը չպետք է այնպես անի, որ մարդը իր պարտքը վճարելու համար ավելի մեծ դժվարությոնների մեջ ընկնի:

2. Իսլամը կարիքավորների պաշտպանն է և փորձում է մարդկանց մեջ բարեգործությունը խրախուսելով և վաշխառությունը արգելելով, հասարակության տնտեսական բացերը լրացնել:

3. Կարիքավորի գոհունակությունը շահելը ավելին է, քան եկամուտ ձեռք բերելը:

 Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 282-րդ այան:

ياايهاالذين امنوا اذا تداينتم بدين الي اجل مسمي فاكتبوه وليكتب بينكم

كاتب بالعدل و لا ياب كاتب ان يكتب كما علمه الله فليكتب وليملل الذي عليه

الحق وليتق الله ربه و لايبخس منه شيئا فان كان الذي عليه الحق سفيها

او ضعيفا او لا يستطيع ان يمل هو فليملل وليه بالعدل واستشهدوا شهيدين من

رجالكم فان لم يكونا رجلين فرجل وامراتان ممن ترضون من الشهداء ان تضل

احديهما فتذكر احديهما الاخري ولا ياب الشهداء اذا ما دعوا و لاتسئموا ان

تكتبوه صغيرا او كبيرا الي اجله ذلكم اقسط عندالله واقوم للشهاده وادني

الا ترتابوا الا ان تكون تجاره حاضره تديرونها بينكم عليكم جناح الا تكتبوها

واشهدوا اذا تبايعتم ولا يضار كاتب ولا شهيد وان تفعلوا فانه فسوق بكم

واتقوالله ويعلمكم الله والله بكل شي ء عليم

Այս այայի թարգմանությունը հետևյան է. <Ով հավատացյալներ, երբ առևտրի կամ վարկի պատճառով երկարատև պարտք կուտակեցիք միմյանց նկատմամբ, դա գրեք և ձեր միջի գրողը թող ճիշտը գրի և նա, ով  ունի գրելու կարողություն, պետք է երախտապարտ լինի Աստծուն: Եվ երախտապարտությամբ չպետք է հրաժարվի գրելուց: Ուրեմն նա, ով իրավացի է, պետք է վարկի կամ առևտրի պայմանագիրը թելադրի և գրողը գրի և վախենա Աստծուց, որ իր արարիչն է և ոչ մի բան պակաս չգրի: Նա, որ իրավունքը իրենն է բայց գրագետ չէ կամ որևէ պատճառով քիչ գիտի, պետք է նրա խանմակալը արդարությամբ թելադրի պարտքի  ժամանակը և չափը: Բացի գրելուց, պետք է իրենցից  երկու  տղամարդ վկա լինեն այս գործին  իսկ եթե երկու տղամարդ չլինեն, մի տղամարդ և երկու կին այն վկաներից, որ ձեր կողմից վտսահված են, որպեսզի դրանցից մեկը եթե մոռացության տվեց կամ սխալ գործեց, մյուսը հիշեցնի: Եվ երբ վկաներին կանչեն վկայություն տալու, չպետք է հրաժարվեն: Ով հավտացյաներ, պարտքի չափը և ժամկետը գրելուց մի նեղվեք, որքան էլ դա տևի, որովհետև  սա Աստծո մոտ ավելի արդար է և ավելի հաստատուն՝ վկայություն տալու համար: Որպեսզի կասկածի տակ չընկնեք: Իսկ եթե առևտուրը կատարվում է կանխիկ և անցնում է ձեռքից ձեռք, այս դեպքում ձեր վրա ոչ մեղք չկա, եթե դա չգրեք: Այդուհանդերձ, առևտրի ժամանակ վկա նշանակեք և գրողն ու վկան չպետք է ձեր կողմից ճնշման ենթարկվեն կամ տուժվեն, որպեսզի ճշմարիտը չգրեն, կամ սխալ վկայություն տան: Իսկ եթե այսպես անեք, դա Աստծուն չհնազանդվելու ձեր նշանն է: Աստծուց վախեցեք և իմացեք, որ Աստված սովորեցնում է ձեզ ճիշտ առևտուր անելու և ապրելու ձևը: Եվ նա ամեն ինչից տեղյակ է>:

Այս այան, որ համարվում է Ղուրանի ամենաերկար այան, մարդկանց նյութական իրավունքների մասին է: Այն սովորեցնում է, թե ինչպես պետք է մարդիկ առևտուր անեն, որպեսզի այն ոչ մի սխալ չունենա և կողմերից ոչ մեկը չվնասվի: Այս այան առևտրի համար առաջարկում է.

1. Առևտուրը լինի խոշոր կամ փոքր չափով,  պետք է փաստաթղթով կատարվի:

2. Առևտուրը պետք է գրանցվի չեզոք մեկի կողմից, սակայն պարտապանի թելադրելով: 

3. Պարտապանը և գրողը պետք է հիշեն Աստծուն և պակաս բան չգրեն:

4. Փաստաթուղթը գրելուց պետք է երեք վկա լինի:

5. Կանխիկ առևտրի համար գրելու կարիք չկա և մի վկան բավական է:

Այս այայից սովորում ենք.

1.  Իսլամը համապարփակ կրոն է և կարևորում է ոչ միայն մարդու անհատականությունը, այլ նաև հասարակության իրավաբանական ու տնտեսական հարցերը:

2. Փաստաթուղթ գրելու մասին պատվիրանը այն ժամանակ, երբ մեծ մասամբ մարդիկ անգրագետ էին , ցույց է տալիս, թե իսլամը որքան է կարևորել գրագիտությունը և գիտական զարգացումը:

3. Պայմանագրի արձանագրությունը կողմերի միջև վստահության ամրապնդման  համար է, ոչ թե անվստահության: Ուրովհետև մի սխալը կամ մոռացությունը կարող է խաթարել հասարակության տնտեսական անվտագնությունը կամ խաղաղությունը :

4. Պայմանագրերի արձանագրությունը երեք օգուտ ունի: Նախ այն պահպանում է արդարությունը,  հաստատում  առևտրի վկաների խոսքը և երրորդ հերթին, վերացնում  անվստահությունը հասարակության մեջ:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 72-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան