Օգոստոս 21, 2016 21:21 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 283-286-րդ այաներին:

Նախ  կլսենք Բաղարա սուրայի 283-րդ այան:

و ان كنتم علي سفر و لم تجدوا كاتبا فرهن مقبوضه فان امن بعضكم بعضا

فليودالذي اوتمن امانته و ليتق الله ربه و لاتكتموا الشهاده و من يكتمها

فانه اثم قلبه و الله بما تعملون عليم

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Եթե ճամփորդության մեջ եք և չունեք մեկին, որ գրի առնի ոչ կանխիկ  առևտրի կամ վարկի պայմանները, պարտապանից ինչ որ բան որպես գրավական ստացեք : Իսկ եթե ձեզանից մեկը մյուսին վստահում է, ուրեմն գրավական պետք չի: Եվ նա, ում վստահել են, իր պարտքը ժամանակին թող վճարի և վախենա Աստծուց, որն իր արարիչն է:  Ով մուսուլմաններ, միմյանց  նյութական իրավունքների  վերաբերյալ վկայությունը մի կոծկեք և իմացեք, որ նա, ով կոծկի,  մեղավոր սիրտ ունի  և Աստված տեղյակ է նրա մասին, ինչ կատարում եք>:

Իսլամը մարդկանց կոչ է անում հարգել միմյանց ֆինանսական իրավուքները և ասում է, որ ոչ կանխիկ առևտուրը  կամ վարկի վճարումը պետք է գրանցվի և այնտեղ ներկա լինեն երկու վկաներ, որպեսզի հետագայում թյուրիմացություններ չլինեն: Իսլամը այս հարցը այնքան է կարևորում, որ ասում է. Ճամփորդության մեջ էլ այսպես կատարեք և եթե գրող չգտաք, պարտապանից որևէ գրավական ստանալով, ամրապնդեք առևտուրը: Բայց և՛ պարտապանը և՛ պարտատերը պետք է ժամանակին լուծեն իրենց պարտք ու պահանջի հարցերը:

Գրավականը, որ պարտատիրոջ մոտ է, պետք է ժամանակին ետ վերադարձնել և չշահարկել: Պարատապանը պետք է ժամանակին վճարի իր պարտքը, որպեսզի պարտատերը չտուժի, հատկապես եթե վստահության հիմա վրա ոչ մի գրավական չկա : Այս դեպքում պարտապանը պետք է հանուն Աստծո ոչ մի իրավունք չոտնահարի:

Այս այան վերջում հավատացյալներին պատվիրում է պահպանել մարդկանց իրավունքները, որովհետև Աստված գիտի թե ինչ է անցնում ձեր սրտում : Եվ իրավունքի ոտնահարումը և կոծկումը  թեև արտաքուստ կարող է լինել լռությամբ և մարդը զգա, որ լռությամբ ոչ մի վատ գործ չի անում, բայց այդ լռությունը մեծ մեղք է որովհետև մարդու հոգին լցվում է չարությամբ:

Այս այայից սովորում ենք.

1.  Ոչ կանխիկ առևտուրը չպետք է հիմնվի  բանավոր խոսքի վրա: Առևտրի ժամանակ պետք է լինեն վկաներ, որպեսզի այն դրվի ամուր հիմքի վրա:

2. Մարդկանց պարտքը ժամանակին վճարելով, թույլ չտանք, որ հասարակության կարգը խախտվի և վստահությունը վերանա:

 Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 284-րդ այան:

لله ما في السموات و ما في الارض و ان تبدوا ما في انفسكم او تخفوه

يحاسبكم به الله فيغفر لمن يشاء و يعذب من يشاء والله علي كل شي ء قدير

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Այն ինչ երկրում է և երկինքներում, Աստծունն է և  եթե այն ինչ ձեր սրտերում է բացայատեք կամ թաքցնեք, Աստված գիտի այդ մասին և դուք Աստծո առջև պատսխան եք տալիս: Ուրեմն ում նկատմամբ որ ցանկանա և արժանի համարի, ողորմած կլինի: Եվ ում որ ցանական և արժանի համարի, կտանջի: Աստված ամենակարող է> :

Այս այան հավատացյաներին զգուշացնում է, ասելով որ Աստված տեղյակ է այն ամենի մասին, ինչ կա ձեր սրտում և նույնիսկ պատասխան եք տալու նրա համար, որ համարվում է  հոգևոր մեղք: Այս այան ասում է, որ  հոգով ու մտքով  կատարվող մեղքը այն է երբ մարդկանց իրավունքների մասին լռում են կամ կոծկում, կամ սատանայական գայթակղությունները մտնում են մարդկանց միտքը և երբեմն ստպիպում մեղք գործել: Սակայն քանի դեռ մարդը այդ մեղքը  չի գործել,  չի պատժվելու: Մեղք գործելու միտքը ստիճանաբար մթագնում մթնեցնում է մարդու ուղեղը  և ստիպում, որ կրկին մեղք գործի: 

Այս այայից սովորում ենք, որ մարդը պետք է զգույշ լինի ոչ միայն իր աչքին ու ականջին, այլ նաև իր հոգուն, որպեսզի այնտեղ բուն չդնի չարությունը: Որովհետև այս դեպքում սատանան  իշխում է մարդուն և մեղքի համար ենթահող ստեղծում:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 285-րդ այան:

ء امن الرسول بما انزل اليه من ربه و المومنون كل ء امن بالله و ملئكته

و كتبه و رسله لانفرق بين احد من رسله و قالوا سمعنا و اطعنا غفرانك ربنا

و اليك المصير

Այս այայի թագմանությունը հետևյալն է. <Մարգարեն հավատում է այն ամենին, ինչ  արարչի կողմից իրեն ներշնչվեց: Եվ բոլոր հավատացյալները նույնպես հավատում են Աստծուն, նրա հրեշտակներին ու բոլոր երկնային գրքերին : Եվ ասում են. Նրա մարգարեների միջև տարբերություն չենք դնելու և բոլորին հավատում ենք:  Լսեցինք արդարության ձայնը և հնազանդվեցինք: Ով արարիչ քո ողորմածությունն ենք ուզում, քանզի մեր վերադարձը դեպի քեզ է>:

Իսլամի տեսակետից, աշխարհը նման է մի դպրոցի, որտեղ պատմության ընթացքում ուղարակվել են ուսուցիչներ՝ մարդկանց  առաջնորդելու և դաստիարակելու նպատակով: Այս մարգարեներից յուրաքանչյուրը կառավարել է մի դասարան և որոշակիորեն զարգացրել է մարդու միտքը : Եվ Աստված վերջում ուղարկեց Մոհամմադին, որպես վերջին մարգարե: Ուրեմն ամեն մուսուլման, հավատում է բոլոր աստվածային մարգարեներին և բոլոր երկնային գրքերին, որոնք Աստծո կողմից են և ոչ մի խտրություն չի սահմանում նրանց մեջ:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի վերջին՝286-րդ այան:

لايكلف الله نفسا الا وسعها لها ما كسبت و عليها ما اكتسبت ربنا لا

تواخذنا ان نسينا اواخطانا ربنا و لاتحمل علينا اصرا كما حملته علي الذين

من قبلنا ربنا و لا تحملنا ما لا طاقه لنا به واعف عنا واغفر لنا و ارحمنا

انت مولانا فانصرنا علي القوم الكفرين

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Աստված ոչ մեկին իր կարողությունից վեր պարտականություն չի  տալիս  : Մարդ ինչ որ ստանա  բարի գործերից , իրենն է և այն ինչ վատ գործերից է ձեռք բերոմ, նույնպես իրենն է : Հավատացյալները կասեն. Ով արարիչ, թե պատվիրաններից մոռացանք կամ սխալ կատարեցինք, մեզ մի մեղադրիր:

Ով արարիչ, մեր ուսերին ծանր պարտավորություն մի դիր, անպես ինչպես մեր նախնիներին՝  իրենց մեղքի ու ապստամբության համար: Եվ մի սահմանիր այնպիսի պատիժ, որի համբերելու կարողությունը մենք չունենանք: Ներիր մեզ մեր մեղքերը և ողորմիր: Դու ես մեր   տերը և մեր ապավենը: Ուրեմն  անհավատների խմբի նկատմամբ մեզ հաթանակ և օգնություն տուր>:

Աստված մարդկանց արարել է տարբեր հնարավորություններով՝ ուշիմ և ոչ այնքան խելացի,  ուժեղ և թույլ, նիհար և գեր, սպիտակ և սև, տղամարդ և կին: Բայց պետք է ընդունել, որ այս բոլոր տաբերությունները հենց մարդու գոյության համար են  և արարչագործության ահրաժեշտություն: Իհարկե, դրանց մի մասն էլ մարդկանցից ոմանց բռնարարքների հետևանքով է իրար նկատամաբ , որ կոչվում է հասարակական անարդարություն: Բնականաբար, այս տաբերությունները, արդար և ոչ անարդար  մարդկանց ֆիզիկական և մտավոր կարողությունների մեջ մեծ նշանակություն ունի և եթե Աստված մարդկանցից իրենց բոլոր տարբերություններով միևնույն սպասելքը ունենար, դա անարդար կլիներ:  Այս այան նշում է Աստծո ամենակարաևոր առանձնահատկություններից մեկը, որն է արդարությունը: Աստված ոչ մեկին չի պարտադրում իր կարողություններց վեր և նրանից իր կարողությունից ավել սպասելիք չունի; Որեմն պատիժը և պարգևը կախված են հենց այս պարտավորության չափսից և Աստված հանդերձյալ կյանում յուրաքանչյուրից պահանջում է հենց իրենց մտքի ու ընկալման  սահմաններում: Այնպես որ Աստված իր արդարությամբ ներում է այն մարդուն, որ մոռացել է որևէ պարտավորություն, կամ մեղք է գործել, առանց իմանալու, քանզի միայն այն  մեղքերն են պատժվում, որ կատարվում են գիտակցելով:

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամը հեշտ կրոն է և պարտավորությունները, որ դրված են մարդկանց  ուսերին, նրանց կարողություններից  դուրս չեն; Ինչպես ասել է իսլամի մարգարեն. Ես եկել եմ, որ ինձ հետ հեշտ կրոն բերեմ:

2. Պատիժը և պարգևը հիմնված են մարդկանց արարքի վրա: Ուրեմն եթե մի գործ տեղի է ունեցել մոռացության կամ սխալի հետևանքով, ներվում է:

3. Աստծո վերաբերմունքը մարդու նկատմամբ  հիմնված է բարեգթության և ողորմածության  վրա: Ուրեմն եթե մարդը զղջա, նրա մեղքերը կներվեն և սիրտը կմաքրվի:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի73-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան