Ելք դեպի լույս 74
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 1-7-րդ այաներին:
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 1-7-րդ այաներին:
Այս ծրագրում անդրադառնալու ենք Ղուրանի երրորդ՝Ալ Իմրան սուրային:
Այս սուրան ունի 200 այա և Իսլամի մարգարեին ներշնչվել է Մեդինայում : Սուրայի անունը թարգմանաբար նշանակում է Իմրանի գերդաստանը և որը նաև սուրայի 33-րդ այայի անունն է:
Հարկ է նշել, որ Մովսես մարգարեի և Սուրբ Մարիամի հայրերի անունները եղել է Իմրան և Իմրանի գերդաստան ասելով հասկանում ենք Մովսեսի ու Հիսուսի գերդաստանները: Սուրան անդրադարձել է սուրբ Մարիամի ծնունդին, նրա աղոթքներին, հավատքին և նրա որդուն եւ իհարկե Իմրանի գերդաստանը, որը որպես Աստծո կողմից ընտրյալ գերդաստան, բարձր է գնահատվել:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 1 և 2-րդ այաները:
الم / الله لااله الا هوالحي القيوم
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. < Ա.Լ.Մ. Միակ Աստված, որից բացի չկա այլ Աստված: Կենդանի ու հավերժ>:
Նախ Ա.Լ.Մ. հնչյունների մասին: Այս հնչյունները, որոնք խորհրդավոր տառեր են Ղուրանի գաղտնիքներից են, որ եղել են Աստծո և նրա մարգարեի միջև: Դա թերևս նշանակում է, թե Ղուրանը, որ աստվածային հրաշք է, գրվել է այն տառերով, որոնք բոլորի տրամադրության տակ են: Ուրեմն եթե ուրիշներն էլ կարող են, թող նույն հնչյուններով գրեն մի գիրք, ինչպիսին է Ղուրանը:
Հաջորդ այաներում Ղուրանը անդրադանում է Աստծո առանձնահատկություններից մի քանիսին, որոնցից են նրա բացարձակ և կատարյալ լինելը և այն, որ նա ոչ միայն էությամբ, այլ նաև առանձնահատկություններով, միակն է ու աննմանը: Այս այան անդրադարձել է նաև Աստծո գիտությանը և ուժին, որը, հակառակ մարդու գիտությանն ու ուժին, անսահման է , ինչպես նաև որ Աստծո կյանքը հավերժական է: Մենք մինչ այս չենք եղել և հետո էլ չենք լինելու իսկ նա մշտապես եղել է և լինելու է: Ուստի նա է, որ արժանի է երկրպագության և ոչ ոք նրանից բացի չունի այդ արժանիքը:
Այս այայից սովորում ենք.
Ուրիշներին պաշտոնի կամ հասրտության պատճառով խոնարհվելու փոխարեն, պետք է հնազանդվենք միայն Աստծուն, որովհետև ով ինչ ունի նրանից է և Աստված հեռու է ամեն տեսակ թերություններից:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 3 և 4-րդ այաները:
نزل عليك الكتاب بالحق مصدقا لمابين يديه وانزل التوريه والانجيل
من قبل هدي للناس و انزل الفرقان اين الذين كفروا بايات الله لهم عذاب
شديد والله عزيز ذوانتقام
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Այս Գիրքը, որ հաստատում է նախորդ Գրքերը, նա ճշմարտացիորեն քեզ ուղարկեց, և դրանից առաջ Թորան ու Ավետարանը ուղարկեց մարդկանց առաջնորդելու համար ,
իսկ հետո ուղարկեց Ղուրանը, որը զատում է արդարը անարդարից: Նրանց, ովքեր չհավատացին աստվածային նշաններին, ծանր տանջանքներ են սպասվում և Աստված հզոր է ու վրեժխնդիր>:
Գրքի հետևորդներից ոմանք, մարգարեի ժամանակաշրջանում զարմանում էին, որ Աստված Թորայից ու Ավետարանից հետո այլ գիրք էր ուղարկել և պատրաստ չէին ենթարկվել իսլամի մարգարեին ու Ղուրանին: Այս այաները ի պատասխան ասում են. Աստված պատմության ընթացքում մարդկանց առաջնորդելու համար ընտրել է մարգարեներ և նրանց հետ ուղարկել գրքեր: Այս գրքերը և մարգարեները հաստատում են միմյանց, որովհետև նրանք բոլորը մի Աստծո կողմից են և դրանց հիմքը արդարությունն է ու ճշմարտացիությունը: Ուստի չպետք է զարմանալի թվա, որ նույն Աստված, որ Թորան ու Ավետարանը ներշնչեց Մովսեսին և Հիսուսին, Ղուրանը ներշնչեց Մոհամմեդին: Եվ եթե դուք ճշմարտություն եք փնտրում, պետք է հավատաք նաև Ղուրանի այաներին, իսկ եթե անհավատ դառնաք, աստվածային պատիժը պարուրելու է ձեզ հանդերձյալ և աշխարհիկ կյանքում և ոչ մի փախուստի ճանապարհ չկա:
Այս այաներից սովորում ենք
1. Մարգարեների և աստվածային գրքերի ի հայտ գալը մարդկանց առաջնորդելու և միասնական դարձնելու նպատակով է եղել և այս գրքերը չպետք է դառնան տարաձայնության աղբյուր:
2. Քանի որ ճշմարտությունը հասկանալու համար մոլորվում ենք, պետք է Ղուրանին դիմենք, որը մեզ սովորեցնում է զատել արդարը անարդարից:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 5 և 6-րդ այաները:
ان الله لايخفي عليه شي ء في الارض و لافي السماء / هوالذي يصوركم في الارحام كيف
يشاء لااله الا هوالعزيز الحكيم /
Այս այայների թարգմանությունը հետևյալն է. < ոչ մի բան երկնքում և երկրում գաղտնիք չէ Աստծո համար:
Նա է, որ ձեզ //մարդկանց// մայրերի արգանդում ձևավորում է այնպես, ինչպես ցանկանում է: Նրանից բացի չկա այլ Աստված: Նա է հզորը և իմաստունը>;
Մեղքերի պատճառներից մեկն այն է, երբ մարդ մոռանում է Աստծուն և այն, որ Աստված գիտի թե ամեն մարդ ինչ է ասում կամ անում: Ոչ միայն մարդկանց գործողությունների, այլ ընդհանրապես այն ամենի մասին, ինչ կատարվում է երկնքում և երկրի վրա բոլոր էակների հետ, Աստծուն հայտնի է ու ոչ մի բան չի կարող թաքնված լինել նրա աչքից: Եվ եթե նույնիսկ մեր էությունը թաքուն է ուրիշների հայացքներից, որովհետև մոր արգանդում ենք գտնվում, Աստված է որ ոչ միայն գիտե մեր գոյության մասին, այլ ստեղծում է մեզ այնպես որ պահանջում է նրա իմաստությունը և կամքը: Եվ նույնիսկ պետք է ասել, որ ժառանգության գործոնը Աստծո կողմից է որոշվում և դա էլ նրա կամքից ու ցանկությունից է բխում: Այս մասին կան տարբեր այաներ: Դրանք ասում են, որ նույն Աստված, որ մոր արգանդում ձեզ կյանք տվեց, որոշեց ձեր ձևը և որպիսությունը, օրենքներ հաստատելով և սուրբ գրքեր ուղարկելով, զարգացնում է նաև ձեր էությունը և ներքինը ու կարգավորում հասարակությունը:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարդկանց, էակների, տեղերի և ժամանակների բազմապիսի լինելը չի նշանակում , որ կարելի է թաքուն մնալ Աստծուց:
2. Թեև Աստծո կամքն է որոշում ամեն ինչ, սական Աստված իմաստությունից դուրս ոչինչ չի կատարում և նրա կամքը հիմնված է իմաստության վրա:
Այժմ կլսենք Ալ Իմրան այայի 7-րդ այան:
هوالذي انزل عليك الكتاب منه آيات محكمات هن ام الكتاب و اخر متشابهات
فاما الذين في قلوبهم زيغ فيتبعون ماتشابه منه ابتغاء الفتنه وابتغاء
تاويله ومايعلم تاويله الاالله و الراسخون في العلم يقولون امنا به كل من
عند ربنا و مايذكر الا اولوا الالباب
Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Նա այն է, ով այս գիրքը ուղարկեց քեզ: Դրա մի մասը ամուր և պարզ այաներ են, որոնք համարվում են գրքի հիմքը և մի բաժինը բազմիմաստ այաներ են: Սակայն նրանք, ում սրտերում շեղում կա, հիմնվում են բազմիմաստ այաներին, այն դեպքում, երբ բացի Աստծուց և գիտնականներից, ոչ մեկը չգիտի դրանց մեկնաբանությունը: Նրանք ասում են. Մենք հավատում ենք գրքի բոլոր այաներին, որովհետև դրանք Աստծո կողմից են: Սակայն բացի իմաստուններից, ոչ ոք դրանցից խրատ չի հավաքում>:
Այս այան անդրադառնում է ամուր և բազմիմաստ այաներին: Ամուր այաները այն այաներն են, որոնց իմաստը պարզ է, ինչպես օրինակ. ՛՛Աստված միակն է՛՛: Այս այաները կազմում են Ղուրանի հիմքը: Սակայն կան նաև այաներ, որոնց իմաստը բարդ է և դրանք մեկնաբանվում են տարբեր կերպ: Օրինակ՝ ՛՛Նրանց ձեռքի վրա Աստծո ձեռքն է՛՛: Պարզ է, որ Աստված նյութական էակ չէ, որպեսզի ձեռք ունենա և այստեղ ձեռք բառը նշանակում է Աստծո ուժը և իշխանությունը: Ընդհանրապես, Աստված հնարավորինս պարզ բացատրել է տիեզերքի ճշմարտությունը : Սակայն շատ ճշմարտություններ, ինչպես Աստծո հատկությունները և ամբողջությունը, մարդկանց համար դժվար է եղել հասկանալ: Այդ բառերի իմաստը կարողացել են հասկանալ միայն գիտնականները և իմաստունները: Իսկ նրանք, ովքեր փորձում են շեղել մարդկանց, մի կողմ են դնում պարզ այաները և գնում են բազմիմաստ այաների հետևից, որպեսզի մարդկանց գցեն շփոթմունքի մեջ և իրականացնեն իրենց նպատակները: Նրանք ասում են. Այն ինչ ասում ենք մենք, ասում է նաև Ղուրանը: Դրանով նրանք իրենց սխալ կարծիքները Ղուրանի անունից տարածում են մարդկանց մեջ, այն դեպքում, երբ Աստված այայի ավարտին ասում է, որ միայն իմաստունները և մարգարեները կարող են հասկանալ աստվածային այաների էությունը և դրանք բացատրել մարդկանց: Ուրեմն, Աստծո խոսքը, որի աղբյուրը նրա անսահման գիտությունն է, կարիք ունի մեկնաբանների, ովքեր գաղափար ունեն աստվածային գիտությունից և հասկանում են աստվածային խոսքի իմաստը:
Այս այաներից սովորում ենք
1. Ղուրանի որոշ այաներ ունեն այնպիսի խոր իմաստ, որ միայն իսկական ու ճշմարիտ գիտնականները կարող են ընկալել դրանք: Եվ չի նշանակում, որ այն, ինչ չենք հասկանում, պետք է ժխտենք կամ խեղաթյուրենք:
2. Որոշ մարդիկ իսլամի անունով և հենվելով Ղուրանին, փորձում են իրենց սխալ կարծիքները տարածել հասարակության մեջ: Պետք է զգուշանալ նրանցից:
3. Սադրանքը չի նշանակում միայն խառնաշփոթ վիճակ ստեղծել: Ամենամեծ սադրանքներից մեկը կրոնական ճշմարտությունը խեղաթյուրելն է:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 74-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան