Ելք դեպի լույս 75
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 8-13-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 8 և 9-րդ այաները:
ربنا لاتزغ قلوبنا بعد اذ هديتنا وهب لنا من لدنك رحمه انك انت الوهاب /
ربنا انك جامع الناس ليوم لاريب فيه ان الله لايخلف الميعاد /
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Տեր, թույլ մի տուր, որ մեր սրտերը հեռանան ճշմարտությունից, մեզ առաջնորդելուց հետո: Գթությանդ գանձերը բաց մեր առջև: Դու ես առատաձեռնության մարմնացումը:
Տեր, դու մարդկային ցեղը մի օր պիտի հավաքես ատյանիդ առջև: Դրանում կասկած չկա, քանի որ դու երբեք չես դրժի խոստումներդ>:
Ղուրանի այաները մեկնաբանելիս, գիտնականները բաժանվում են երկու խմբի: Առաջին խումբը նրանք են, ովքեր փորձում են խեղաթյուրել Ղուրանի իմաստը, իսկ երկրորդ խումբը ձգտում է հասկանալ Ղուրանի իմաստության խորությունը, քանի որ այս խումբը հետևում է Աստծո պատվիրաններին: Պետք է ասել, որ մարդուն մշտապես սպառնում է ճիշտ ճանապարհից շեղվելու վտանգը: Այս այաներում, նրանք, ովքեր և' գիտություն ունեն և հավատք, Աստծուց խնդրում են իրենց զերծ պահել ամեն տեսակ սխալներից ու շեղումներից և թույլ չտալ որ իրենց սրտերը հեռանան ճշմարտությունից: Այս մարդիկ մշտապես իրենց աչքի առաջ ունեն ահեղ դատաստանի օրը: Նրանք անտեղի որևէ բան չեն վերագրում Աստծուն, որովհետև գիտեն, որ պատասխան են տալու նրա առջև: Նրանք գիտեն նաև, որ Աստված երբեք չի դրժում իր խոստումը, քանի որ դա տեղի է ունենում մոռանալու, վախի, զղջման կամ անկարողության հետևանքով: Իսկ Աստված դրանցից ոչ մեկը չունի:
Այս այաներից սովորում ենք.
1. Երբեք չգոռոզանանք մեր գիտելիքների վրա, երբեք չհպարտանանք դրանց համար, որովհետև շատ գիտնականներ ծառայելու փոխարեն դավաճանեցին, իսկ շատ հավատացյալներ անհավատ մեռան:
2. Իրական գիտությունը այն է, երբ տեսնում է Աստծուն և դիմում է նրան:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 10, 11 և 12-րդ այաները.
ان الذين كفروا لن تغني عنهم اموالهم ولا اولادهم من الله شيئا و اولئك
هم وقودالنار / كداء ب ال فرعون والذين من قبلهم كذبوا باياتنا فاخذهم
الله بذنوبهم والله شديد العقاب / قل للذين كفروا ستغلبون و تحشرون
الي جهنم و بئس المهاد /
Այս այաների մեկնաբանությունը հետևյալն է . <Անհավատները իրենց հարստությամբ և որդիներով որևէ առավելություն չունեն Աստծո առջեւ: Նրանք բոցերի զոհ կդառնան, ինչպես փարավոնի ընտանիքը և նրա նախահայրերը:
Նրանք սուտ հռչակեցին մեր վարդապետությունը: Աստված նրանց հանկարծակիի բերեց անբարիշտության մեջ: Եվ նրա պատիժը ահավոր է:
Ով մարգարե, ասա անհավատներին. Շուտով պիտի պարտվեք և դեպի դժոխք ուղևորվեք: Եվ ինչպիսի ահավոր բնակավայր է դա>:
Աստված այս այաներում դիմելով մարգարեներին և մուսուլմաններին ասում է, որ անհավատների ուժը և հարստությունը չպետք է նրանց զարմացնեն: Սրանք միայն աշխարհիկ կյանքի համար են, և հաջորդ կյանքում դրանցից ոչ մեկը անհավատներին չի օգնելու, որովհետև նրանց մարմինը դժոխքի կրակի համար ցախ է դառնալու և այդ կրակը նրանցով է վառվելու: Այնուհետև, Աստված զգուշացնում է մուսուլմաններին, ասելով. Մի կարծեք, որ միայն ձեր ժամանակներում են մարդիկ անհավատ դարձել Աստծո և հավատքի նկատմամբ: Բոլոր ժամանակներում եղել են ցեղեր, որոնք այդպես են եղել, սակայն նրանք չեն կարողացել ոչնչացնել ճշմարտությունը և իրենք են ոչնչացել: Նույնիսկ փարավոնը, որ ուժի խորհրդանիշ էր, չկարողացավ Աստծո առջև մի պահ անգամ դիմադրել:
Իսկ վերջին այայում Աստված իր մարգարեին ասում է. Շուտով Մեքքայի և Մեդինայի անհավատները ձեր ձեռքով կոչնչանան և իրենց պատիժը կստանան:
Այս այաներից սովորում ենք.
1. Մի կապվեք ձեր հարստությանը, զավակներին և գերդաստանին: Անահավատներն են, որ կարծում են, թե ամեն ինչ հարստության և երեխաների մեջ է:
2. Սխալ արարքներն ու անհավատությունը խորտակում են մարդու էությունը և նրան դարձնում դժոխքի կրակի համար ցախ:
3. Սխալ է մեղք գործելը, սակայն ավելի վատ է այն, երբ մեղքը մարդու համար դառնում է սովորություն:
4. Անհավատությունը պարտության է մատնվելու և ի վերջո հաղթելու է ճշմարտությունը:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 13-րդ այան.
قد كان لكم ايه في فئتين التقتا فئه تقاتل في سبيل الله و اخري كافره
يرونهم مثليهم راي العين والله يويد بنصره من يشاء ان في ذلك لعبره لاولي
الابصار /
Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Միթե բաժանումը երկու բանակների, ձեզ համար նշան չէր: Այդ բանակներից մեկը կռվում էր հավատքի համար և թվով մյուս բանակի կեսի չափ էր: Բայց անհավատների բանակը կարծես թե հավասար ուժ ուներ: Աստված իր օրհնությունը տալիս է նրանց, ում կամենա: Այս դեպքը զգուշացում է նրանց համար, ովքեր կտեսնեն>:
Մարգարեն և մուսուլմանները մոտ 13 տարի Մեքքայում ճնշվում էին անհավատների կողմից: Դա տևեց այնքան, մինչև թշնամիները մտածեցին սպանել մարգարեին: Բայց Աստծո հրամանով մարգարեն և մուսուլմանները Մեքքայից գաղթեցին Մեդինա: Գաղթի երկրորդ տարվա ընթացքում Բադր շրջանում մի պատերազմ տեղի ունեցավ, որտեղ մուսուլմանների թիվը 313 էր, իսկ անհավատներինը` 1000: Թշնամիներից սպանվեց 70 հոգի և 70 հոգի էլ գերի ընկան ու պարտվեցին: Այս այան անդրադառնում է հենց այդ պատերազմին և ասում է. Աստված ձեզ բազմապատկեց նրանց աչքի առջև, այնպես որ սարսափեցին ու դիմադրությունը կորցրեցին: Այայի սկզբում և վերջում խոսվում է այն մասին, որ աստվածային իմաստությունը Բադրում և ճշմարտության բանակի հաղթանակը պետք է հավատացյալների համար դաս լինի: Նրանք չպետք է վախենան, որ ճշմարտության ճակատում մարդիկ քիչ են, այլ պետք է կատարեն իրենց պարտականությունը և Աստված իրենց կօգնի:
Այս այաներից սովորում ենք .
1. Իսլամի պատերազմը իրականացվում է հանուն Աստծո և կրոնը պաշտպանելու, ոչ թե տարածքը ավելացնելու կամ իշխանափոխության համար:
2. Աստվածային իմաստություններից մեկն այն է, որ նա թշնամու սրտում սարսափ առաջացրեց, ինչը պատճառ դարձավ, որ մուսուլմանների ուժը կրկնակի դառնա:
3. Այն դեպքերը, որ տեղի են ունենում մեր շրջապատում, պետք է նշան և խրատ դառնան մեզ համար: Սակայն պարզ է, որ միայն նրանք, ովքեր ունեն գիտելիք և իմաստություն, կարող են հասկանալ այդ նշանների իմաստը:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 75-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան