Օգոստոս 23, 2016 15:49 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 18-22-րդ այաներին:

Նախ  կլսենք Ալ Իմրան սուրայի 18-րդ այան:

شهدالله انه لااله الاهو والملئكه و اولواالعم قائما بالقسط لااله الا هو

العزيز الحكيم

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Աստված վկայել է, որ իրենից բացի չկա ոչ մի արարիչ: Հրեշտակներն ու գիտնականները վկայել են, որ նա է միակը: Նա է հաստատում արդարությունը ողջ տիեզերքում: Չկա ուրիշ արարիչ բացի նրանից: Նա հզոր է և իմաստուն>

Այս այան, դիմելով մարգարեներին և մուսուլմաններին ասում է. Անհավատների արարքները չպետք է պատճառ դառնան, որ ձեր սրտում կասկած հայտնվի: Որովհետև գիտնականները և իմաստունները, որոնք ունեն բանականություն և իմաստություն, վկայել են, որ Աստված միակն է և ոչ միայն տիեզերքն է հենված ճշմարտության վրա ու այնտեղ ամեն ինչ հավասարակշռված է, այլ հենց նույն տիեզերըք վկայում է Աստծո գոյության մասին: Եվ Աստված արարելով այս ողջ համալիրը, կառավարվում է մի որոշակի համակարգով, փաստորեն վկայելով իր միակ լինելու մասին: Իսկ հրեշտակները, որոնք կատարում են Աստծո հրամանները, նույնպես վկայում են այս մասին:

Այս այայից սովորում ենք.

1.Աստծո միակ լինելու լավագույն ապացույցը հենց այս տիեզերքն է և նրա համակարգը:

2. Գիտությունը այն ժամանակ արժեք ունի, երբ մարդուն հասցնի դեպի Աստված, այնպես որ հավատքը այն ժամանակ է գնահատելի, երբ այն հիմնված է գիտության և իմաստնության վրա:

Այժ կլսենք Ալ Իմրան սուրայի 19-րդ և 20-րդ այաները.

ان الدين عندالله الاسلام و ما اختلف الذين اوتوا الكتب الا من بعد ما

جاء هم العلم بغيا بينهم و من يكفر بايات الله فان الله سريع الحساب

فان حاجوك فقل اسلمت وجهي لله و من اتبعن و قل للذين اوتواالكتب والاميين

-اسلمتم فان اسلموا فقد اهتدوا و ان تولوا فانما علليك البلغ والله بصير

بالعباد

Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. <Աստծո կրոնը իսլամն է: Եվ նրանց մեջ, ովքեր ընդունեցին նվիրական մատյանը, միայն այն ժամանակ պառակտում առաջացավ, երբ տեղեկացան դրանց ճշմարտացիության մասին և թշնամության ու նախանձի պատճառով չընդունեցին ճշմարտությունը: Բայց նա, ով մերժում է հավատալ Աստծո նշաններին, փորձով կհաստատի, թե այն որքան ճշգրիտ է իր վճիռների մեջ :

Ուրեմն, ով մարգարե, նրանց, ովքեր վիճաբանում են քեզ հետ ասա. Ես ինձ հանձնել եմ Աստծուն և նրանք, որ իմ հավատքին հետևեն, ինձ պես կլինեն: Եվ Մեքքայի բնակիչներին ու նրանց, ովքեր Նվիրական մատյանները չեն ընդունում ասա. Արդյոք դուք չե՞ք հանձնվել Աստծո կամքին: Եվ եթե հանձնվել են ուրեմն առաջնորդվել են, իսկ եթե երես են թեքել, ուրեմն մի մտահոգվիր, որովհետև դու պիտի միայն քարոզես և Աստծո պատգամը փոխանցես նրանց: Աստված տեսնում է իր արարածներին>:

Մովսեսի, Հիսուսի և մյուս մարգարեների օրոք մարդկանց պարտականությունն այն էր, որ հետևեին նրանց և նրանց գրքերին: Սակայն երբ Ղուրանը իջավ, նվիրական մատյանների հետևորդները և այլոք հավատացին իսլամի մարգարեին, հետևելով նրա կրոնին ու օրենքներին: Սակայն կրոնական կարծրամտությունը պատճառ դարձավ, որ այդ մարդկանցից շատերը չընդունեին իսլամը, նրանով հանդերձ, որ գիտեին դրա ճշմարտացիության մասին: Այս այաները դիմելով նվիրական մատյանների հետևորդներին ասում են. Եթե դուք ենթարկվում եք Աստծուն, պետք է ենթարկվեք նաև իսլամին, որովհետև այն Աստված, որ ուղարկեց Մովսեսին և Հիսուսին, այժմ ուղարկել է Մոհամեդին և ձեզ պատվիրել է հետևել նրան: Ուրեմն այժմ, երբ գիտեք իսլամի ճշմարտացիությունը, եթե անհավատ  դառնաք դրա նկատմամբ, ուրեմն պետք է սպասեք աստվածային պատժին   աշխարհիկ  և հանդերձյալ կյանքերոմ: Եվ Աստված հետևում է իր արարածների արարքներին:

Ապա դիմելով իսլամի մարգարեին, ասում է. Որպեսզի անհավատները հավատան, քեզ մի նեղացրու և նրանց հետ մի վիճիր ու հակամարտության մեջ մի մտիր: Որովհետև քո պարտականությունը միայն մարդկանց աստվածային հրավերը ուղարկելն է, որպեսզի նրանք իմանան ճշմարտությունը: Ուրեմն ով ցանկացավ կընդունի և կառաջնորդվի: Իսկ նա, ով գիտակցում է ճշմարտությունը և ինչ որ պատճառով չի ընդունում այն, ուրեմն նրա հետ խոսակցությունը անիմաստ է: Եվ նրա գործը հանձնիր Աստծուն, որը հսկում է իր արարածներին:

այս այաներից սովորում ենք.

1. Տարաձայնությունների հիմնական պատճառները նախանձն ու կարծրամտությունն են:

2. Աստծո կողմից ընդունվող միակ կրոնը իսլամն է: Եվ եթե այլ աստվածային կրոնների հետևորդները հետևում են Աստծուն, ուրեմն պետք է իսլամ ընդունեն:

3. Մեր պարտականությունը ոչ մուսուլմանների նկատմամբ ոչ թե վիճելն ու կռվելն է, այլ Աստծո պատվիրանները փոխանցելը և բացատրելը:

4. Մարդիկ ազատ են կրոնի ընտրության մեջ և չի կարելի նրանց ստիպել: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը և գիտակցում է դրա լավ կամ վատ լինելը:

Այժ կլսենք Ալ Իմրան սուրայի 21 և 22-րդ այաները.

ان الذين يكفرون بايت الله ويقتلون النبين بغيرحق ويقتلون الذين يامرون

بالقسط من الناس فبشرهم بعذاب اليم / اولئك الذين حبطت اعملهم في الدنيا

والاخره ومالهم من ناصرين

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Իմաց տուր նրանց,  ովքեր Աստծո նշանների նկատմամբ անհավատ են դարձել  և անարդար կերպով թափում են մարգարեների ու ճշմարտություն քարոզողների  արյունը, որ իրենց սպասվում է դաժան պատիժ:

Նրանք, ովքեր աշխարհիկ և հանդերձյալ կյանքում կորցրել են իրենց գործերի արժանիքը և ոչ ոք նրանց չի պաշտպանի >:

Ընդհանրապես, մարդու արարքները բխում են նրա գաղափարներից ու մտածելակերպից:  Նրանք, ովքեր չեն ընդունում ճշմարտությունը, ոչ միայն չեն առաջնորդվում արդարության հիմունքով, այլ պայքարում են նրանց դեմ, ովքեր ուզում են հաստատել արդարությունը և ճշմարտությունը հասարակության մեջ: Նրանք անմեղ արյուն են թափում ու մասնակից են դառնում այն առաջնորդների սպանության գործին, ովքեր ցանկանում են արդարություն տարածել, կամ գոհունակություն են հայտնում նրանց սպանության վերաբերյալ: Պարզ է, որ նման վերաբերմունքը պատճառ կդառնա, որ եթե նույնիսկ անհավատ մարդը բարի գործ անի, այդ գործերը անարժեք  դառնան: Ինչպես այն ծառան, որ մի կյանք ծառայելով իր տիրոջը, սպանի նրա որդուն, ինչը  պատճառ կդառնա, որ ոչնչանան նախկինում արված բոլոր բարի գործերի արդյունքները:

Այս այաներից սովորում ենք.

1. Անհավատությունը կործանում է մարդուն և մարդը կարող է նույնիսկ սպանել մարգարեին: Զգուշանանք, որպեսզի չշեղվենք ճիշտ ճանապարհից, քանզի վտանգավոր գործողությունների աղբյուրը հենց մարդու մտածելակերպի մեջ է:

2. Պետք է մարդկանց հրավիրել հաստատելու արդարությունը, թեև դրա վերջը լինի նահատակություն: Ինչպես որ իսլամի սրբերից Հոսեյնը իր և իր զավակների կյանքը զոհեց այս ճանապարհին:

3. Որոշ մեղքեր նման են կայծակի: Դրանք մի վայրկյանում կարող են ոչնչացնել մարդու բարի գործերի դաշտը և դրանից թողնել միայն մոխիր:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 77-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան