Օգոստոս 23, 2016 16:04 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 23-27-րդ այաներին:

Նախ  կլսենք Ալ Իմրան սուրայի 23 և 24-րդ այաները:

الم تر الي الذين اوتوا نصيبا من الكتب يدعون الي كتب الله ليحكم

بينهم ثم يتولي فريق منهم و هم مغرضون/ ذلك بانهم قالوا لن تمسنا النار

الاياما معدودات و غرهم في دينهم ماكانوا يفترون

<Ուշադրություն  դարձրել ե՞ս նրանց, ովքեր Թորայի գրքից օգուտ են քաղել, և երբ նրանց հրավիրեցի ընդունելու նույն Աստծո գիրքը, որպեսզի դրա հիման վրա  դատողություն անեն նրանց մի խումբը երես թեքեց և չընդունեց Աստծո վճիռը: Որովհետև նրանք ասացին. դժոխքի կրակին կենթարկվենք ընդամենը մի քանի օր: Նրանք իրենց ստի զոհը կդառնան>:

Նախորդ ծրագրերում ասացինք, որ հերաները և հատկապես նրանց գիտնականները, նրանով հանդերձ, որ  տեղեկացել էին իսլամի ճշմարտացիության մասին, այդուհանդերձ պատրաստ չեղան ընդունել իսլամը և թշնամության ու նախանձի հիման վրա անհավատ դարձան: Այս այաներում, Աստված  դիմելով մարգարեին ասում է. եթե հրեաները չեն ընդունում քո կրոնը, մի անհանգստացիր, որովհետև նրանք նույնիսկ իրենց կրոնին չեն հավատում: Այնպես որ երբ նրանցից մեկը անբարոյականություն գործեց< Թորայի վճռից փախուստ տալու համար, որի համաձայն պետք է քարկոծվեր, քո մոտ եկավ, որպեսզի վճիռը այլ լինի: Սակայն երբ դու կայացրիր նույն վճիռը, նրանք մերժեցին Թորայի վճիռը և չհնազանդվեցին Աստծո պատվիրանին: Ղուրանի կարծիքով սա կրոնական սնապարծություն  է, որով տառապում էր Իսրայելի ժողովուրդը: Նրանք կարծում էին, որ Աստծո մոտ իրենք ավելի սիրված են, քան մյուս ազգերը և այդ պատճառով իրենք դժոխք չեն գնալու, կամ գնալու են ընդամենը մի քանի օրով:

Այս այաներից սովորւմ ենք.

 1. Հավակնությունը դեռ չի նշանակում հավատք: Աստծո հրամանների կատարելու ժամանակ է պարզվում մարդու հավատքի չափը:

2. Ամեն տեսակի սնապարծությունը արգելված է, եթե նույնիսկ դրա հիմքում ընկած է կրոնը:

3. Բոլոր մարդիկ, թե աշհարիկ թե հանդերձյալ կյանքում, Աստծո օրենքի առջև հավասար են և ոչ մեկը մյուսին չի գերազանցում:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 25-րդ այան:

فكيف اذا جمعناهم ليوم لاريب فيه و وفيت كل نفس ما كسبت و هم لايظلمون

Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Ինչ պիտի լինի նրանց վիճակը, երբ վերջին դատաստանի օրը հավաքենք նրանց: Այդ օրը, որի մասին չի կարելի կասկածել, ամեն մարդ պետք է ստանա իր գործերի փոխարեն: Եվ ոչ մեկի դեմ անիրավություն չպետք է լինի >:

Հետեւելով նախորդ այանները, որը արտահայտում է հրեական կեղծ պատկերացումները, այս այան հիշեցնում է որ նրանք սխալ են մտածում :

Քանի որ  Աստված չի տարբերվում Հրեաները ուրիշներին:  ժողովորդը  կախված են իր արարքներին ամեն կրոնի որ լինեն:

Դա չէ, որ հատուկ կրոնը իր  հետեվորդների համար հատուկ արտոնություններ կբերի:  Աստուած արդարադատության հիման վրա ժողովուրդների մասին դատավճիռ է անում  եւ պատժի կամ վարձքում  չի նվազեցնում մասնիկը:

Այս այայից սովորում ենք.

1. Պատիժը կամ պարգևը հիմնված են հավատքի կամ գործի վրա և ոչ թե կրոնական կամ ազգային պատկանելիության:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 26 և 27-րդ այաները:

قل اللهم ملك الملك توتي الملك من تشاء و تنزع الملك ممن تشاء و تعز

من تشاء و تذل من تشاء بيدك الخير انك علي كل شي ء قدير / تولج اليل في

النهار و تولج النهار في اليل و تخرج الحي من الميت و تخرج الميت من الحي

و ترزق من تشاء بغير حساب /

Ալ Իմրան սուրայի 26 և 27-րդ այաների թարգմանությունը . <Ասա, ով Աստված, գերագույն թագավոր, դու ըստ քո կամքի կտաս ու կառնես թագերը: Երբ ցանկանաս, կբարձրացնես և կամ կխոնարհես մեզ: Բարիքը ձեռքերիդ մեջ է, որովհետև դու ամենակարողն ես: Դու գիշերը ցերեկ կդարձնես և ցերեկը գիշեր: Դու մահվան ծոցից կյանք կստեղծես և կյանքի ծոցից` մահ: Դու ում կացանկանաս անսահման  բարիք կպարգևես>

Այս այաները մարգարեներին և մուսուլմաններին դիմելով, ասում են, որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է և իսկական ուժը նրանից է: Հենց այդ պատճառով էլ Աստված Մեքքան առանց մի կաթիլ արյան  գրավեց և ձեզ երաշխավորեց հաղթանակ անհավատների նկատմամբ: Այլ աշխարհի , ինչպես Իրանի և Հռոմի մարդկանց ուշադրությունը դեպի ձեր կրոնը սևեռեց և իսլամը իշխելու է ողջ աշխարհում:

Այս այայում ասվում է, որ երբ իսլամի հետևորդները Մեդինայում խրամատներ էին փորում, մարգարեի քլունգը դիպավ մի մեծ քարի և այնտեղից կայծ թռավ: Մարգարեն ասաց. Ես այս կայծակների մեջ տեսնում եմ իսլամի հաղթանակի լույսը անհավատների նկատմամբ և տարբեր   քաղաքների ու Հռոմի գրավումը: Մուսուլմանները այս պատգամով հաղթանակի կոչ արձակեցին, սակայն սադրիչները նրանց ծաղրեցին, ասելով. Դուք սին երազանքներ եք փայփայում և թշնամու վախից խրամատ եք փորում, իսկ ձեր մտքում գրավում եք Իրանն ու Հռոմը: Հենց այս ժամանակ էլ իջան այաներ, որտեղ Աստված մարգարեին ասում է. Այս կարճամիտներին ասա. Աստված է ողջ տիեզերքի տերը և տնօրինողը: Ոչ միայն երկնքի ու երկրի արարումը այլ դրանց կարգավորված պտույտը իրենց առանցքի շուրջ, որի պատճառով լինում է գիշեր ու ցերեկ, նրա ձեռքերում են: Նրա ձեռքում են նաև կյանքն ու մահը, և ձեր ու բոլոր արարածների  հանապազօրյա հացը; Ուրեմն ինչու եք զարմանում, որ Աստված կարող է մուսուլմաններին իշխանություն տալ: Իսկ դուք ուժ ստանալու համար ինչու եք դիմում այլ ուժի, Աստծուց բացի: Եթե ուժ և իշխանություն եք ուժում, դա գտեք կրոնի լույսի ներքո: Հետևեք կրոնական պատվիրաններին: Եվ Աստված այնպիսի ուժ է բաշխելու ձեզ, որ ոչ մի բռնապետ չի կարող ձեզ իշխել:

Եթե այսօր անհավատները իշխում են աշխարհին և մուսուլմաները թույլ դիրքում են գտնվում, դա երկու պատճառ ունի: Առաջինն այն է որ մուսուլմանների միջև չկա համերաշխություն և ըստ Աստծո, դա է պատճառը, որ բռնատերերը կարողանում են իշխել և երկրորդ, որ անահավատները  ջանում են ձեռք բերել գիտություն և հաստատել իրենց օրենքները: Աստված անիմաստ տեղը մեկին ուժ չի տալիս և մյուսից խլում այդ ուժը: Մենք այդ հարցում դերակատար ենք և մենք մեր գործով կարող ենք որոշել մեր և մեր հասարակության ճակատագիրը:

Աս այաներից սովորում ենք.

1. Ողջ տիեզերքի համակարգը Աստծո ձեռքերում է: Սկսած արարումից մինչև կյանքի պտույտը: Որեմն պետք է շարժվենք Աստծո օրենքների համաձայն, որպեսզի ձեռք բերենք երջանկություն ու բարօրություն:

2. Իսկական իշխանությունն Աստծունն է, իսկ մնացած իշխանությունները ժամանակավոր են:

3. Բնությունը հիմնված է երկու երևույթների վրա` մահը և կյանքը: Աստծո ուժով է  որ անշունչ հողից ծիլ է դուրս գալիս և դառնում  է ծառ:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 78-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան