Ելք դեպի լույս 78
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 23-27-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 23 և 24-րդ այաները:
الم تر الي الذين اوتوا نصيبا من الكتب يدعون الي كتب الله ليحكم
بينهم ثم يتولي فريق منهم و هم مغرضون/ ذلك بانهم قالوا لن تمسنا النار
الاياما معدودات و غرهم في دينهم ماكانوا يفترون
<Ուշադրություն դարձրել ե՞ս նրանց, ովքեր Թորայի գրքից օգուտ են քաղել, և երբ նրանց հրավիրեցի ընդունելու նույն Աստծո գիրքը, որպեսզի դրա հիման վրա դատողություն անեն նրանց մի խումբը երես թեքեց և չընդունեց Աստծո վճիռը: Որովհետև նրանք ասացին. դժոխքի կրակին կենթարկվենք ընդամենը մի քանի օր: Նրանք իրենց ստի զոհը կդառնան>:
Նախորդ ծրագրերում ասացինք, որ հերաները և հատկապես նրանց գիտնականները, նրանով հանդերձ, որ տեղեկացել էին իսլամի ճշմարտացիության մասին, այդուհանդերձ պատրաստ չեղան ընդունել իսլամը և թշնամության ու նախանձի հիման վրա անհավատ դարձան: Այս այաներում, Աստված դիմելով մարգարեին ասում է. եթե հրեաները չեն ընդունում քո կրոնը, մի անհանգստացիր, որովհետև նրանք նույնիսկ իրենց կրոնին չեն հավատում: Այնպես որ երբ նրանցից մեկը անբարոյականություն գործեց< Թորայի վճռից փախուստ տալու համար, որի համաձայն պետք է քարկոծվեր, քո մոտ եկավ, որպեսզի վճիռը այլ լինի: Սակայն երբ դու կայացրիր նույն վճիռը, նրանք մերժեցին Թորայի վճիռը և չհնազանդվեցին Աստծո պատվիրանին: Ղուրանի կարծիքով սա կրոնական սնապարծություն է, որով տառապում էր Իսրայելի ժողովուրդը: Նրանք կարծում էին, որ Աստծո մոտ իրենք ավելի սիրված են, քան մյուս ազգերը և այդ պատճառով իրենք դժոխք չեն գնալու, կամ գնալու են ընդամենը մի քանի օրով:
Այս այաներից սովորւմ ենք.
1. Հավակնությունը դեռ չի նշանակում հավատք: Աստծո հրամանների կատարելու ժամանակ է պարզվում մարդու հավատքի չափը:
2. Ամեն տեսակի սնապարծությունը արգելված է, եթե նույնիսկ դրա հիմքում ընկած է կրոնը:
3. Բոլոր մարդիկ, թե աշհարիկ թե հանդերձյալ կյանքում, Աստծո օրենքի առջև հավասար են և ոչ մեկը մյուսին չի գերազանցում:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 25-րդ այան:
فكيف اذا جمعناهم ليوم لاريب فيه و وفيت كل نفس ما كسبت و هم لايظلمون
Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Ինչ պիտի լինի նրանց վիճակը, երբ վերջին դատաստանի օրը հավաքենք նրանց: Այդ օրը, որի մասին չի կարելի կասկածել, ամեն մարդ պետք է ստանա իր գործերի փոխարեն: Եվ ոչ մեկի դեմ անիրավություն չպետք է լինի >:
Հետեւելով նախորդ այանները, որը արտահայտում է հրեական կեղծ պատկերացումները, այս այան հիշեցնում է որ նրանք սխալ են մտածում :
Քանի որ Աստված չի տարբերվում Հրեաները ուրիշներին: ժողովորդը կախված են իր արարքներին ամեն կրոնի որ լինեն:
Դա չէ, որ հատուկ կրոնը իր հետեվորդների համար հատուկ արտոնություններ կբերի: Աստուած արդարադատության հիման վրա ժողովուրդների մասին դատավճիռ է անում եւ պատժի կամ վարձքում չի նվազեցնում մասնիկը:
Այս այայից սովորում ենք.
1. Պատիժը կամ պարգևը հիմնված են հավատքի կամ գործի վրա և ոչ թե կրոնական կամ ազգային պատկանելիության:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 26 և 27-րդ այաները:
قل اللهم ملك الملك توتي الملك من تشاء و تنزع الملك ممن تشاء و تعز
من تشاء و تذل من تشاء بيدك الخير انك علي كل شي ء قدير / تولج اليل في
النهار و تولج النهار في اليل و تخرج الحي من الميت و تخرج الميت من الحي
و ترزق من تشاء بغير حساب /
Ալ Իմրան սուրայի 26 և 27-րդ այաների թարգմանությունը . <Ասա, ով Աստված, գերագույն թագավոր, դու ըստ քո կամքի կտաս ու կառնես թագերը: Երբ ցանկանաս, կբարձրացնես և կամ կխոնարհես մեզ: Բարիքը ձեռքերիդ մեջ է, որովհետև դու ամենակարողն ես: Դու գիշերը ցերեկ կդարձնես և ցերեկը գիշեր: Դու մահվան ծոցից կյանք կստեղծես և կյանքի ծոցից` մահ: Դու ում կացանկանաս անսահման բարիք կպարգևես>
Այս այաները մարգարեներին և մուսուլմաններին դիմելով, ասում են, որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է և իսկական ուժը նրանից է: Հենց այդ պատճառով էլ Աստված Մեքքան առանց մի կաթիլ արյան գրավեց և ձեզ երաշխավորեց հաղթանակ անհավատների նկատմամբ: Այլ աշխարհի , ինչպես Իրանի և Հռոմի մարդկանց ուշադրությունը դեպի ձեր կրոնը սևեռեց և իսլամը իշխելու է ողջ աշխարհում:
Այս այայում ասվում է, որ երբ իսլամի հետևորդները Մեդինայում խրամատներ էին փորում, մարգարեի քլունգը դիպավ մի մեծ քարի և այնտեղից կայծ թռավ: Մարգարեն ասաց. Ես այս կայծակների մեջ տեսնում եմ իսլամի հաղթանակի լույսը անհավատների նկատմամբ և տարբեր քաղաքների ու Հռոմի գրավումը: Մուսուլմանները այս պատգամով հաղթանակի կոչ արձակեցին, սակայն սադրիչները նրանց ծաղրեցին, ասելով. Դուք սին երազանքներ եք փայփայում և թշնամու վախից խրամատ եք փորում, իսկ ձեր մտքում գրավում եք Իրանն ու Հռոմը: Հենց այս ժամանակ էլ իջան այաներ, որտեղ Աստված մարգարեին ասում է. Այս կարճամիտներին ասա. Աստված է ողջ տիեզերքի տերը և տնօրինողը: Ոչ միայն երկնքի ու երկրի արարումը այլ դրանց կարգավորված պտույտը իրենց առանցքի շուրջ, որի պատճառով լինում է գիշեր ու ցերեկ, նրա ձեռքերում են: Նրա ձեռքում են նաև կյանքն ու մահը, և ձեր ու բոլոր արարածների հանապազօրյա հացը; Ուրեմն ինչու եք զարմանում, որ Աստված կարող է մուսուլմաններին իշխանություն տալ: Իսկ դուք ուժ ստանալու համար ինչու եք դիմում այլ ուժի, Աստծուց բացի: Եթե ուժ և իշխանություն եք ուժում, դա գտեք կրոնի լույսի ներքո: Հետևեք կրոնական պատվիրաններին: Եվ Աստված այնպիսի ուժ է բաշխելու ձեզ, որ ոչ մի բռնապետ չի կարող ձեզ իշխել:
Եթե այսօր անհավատները իշխում են աշխարհին և մուսուլմաները թույլ դիրքում են գտնվում, դա երկու պատճառ ունի: Առաջինն այն է որ մուսուլմանների միջև չկա համերաշխություն և ըստ Աստծո, դա է պատճառը, որ բռնատերերը կարողանում են իշխել և երկրորդ, որ անահավատները ջանում են ձեռք բերել գիտություն և հաստատել իրենց օրենքները: Աստված անիմաստ տեղը մեկին ուժ չի տալիս և մյուսից խլում այդ ուժը: Մենք այդ հարցում դերակատար ենք և մենք մեր գործով կարող ենք որոշել մեր և մեր հասարակության ճակատագիրը:
Աս այաներից սովորում ենք.
1. Ողջ տիեզերքի համակարգը Աստծո ձեռքերում է: Սկսած արարումից մինչև կյանքի պտույտը: Որեմն պետք է շարժվենք Աստծո օրենքների համաձայն, որպեսզի ձեռք բերենք երջանկություն ու բարօրություն:
2. Իսկական իշխանությունն Աստծունն է, իսկ մնացած իշխանությունները ժամանակավոր են:
3. Բնությունը հիմնված է երկու երևույթների վրա` մահը և կյանքը: Աստծո ուժով է որ անշունչ հողից ծիլ է դուրս գալիս և դառնում է ծառ:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 78-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան