Օգոստոս 23, 2016 16:22 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 28-32-րդ այաներին:

Նախ  կլսենք Ալ Իմրան սուրայի 28 և 29-րդ այաները:

لايتخدالمومنون الكفرين اولياء من دون المومنين ومن يفعل ذلك فليس من

الله في شي ء االا ان تتقوا منهم تفته ويحذركم الله نفسه والي الله المصير/

قل ان تخفوا مافي صدوركم اوتبدوه يعلمه الله ويعلم مافي السموات ومافي

الارض والله علي كل شي قدير/

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Անհավատներին ձեզ որպես պաշտպան մի ընտրեք, եթե վախից հարկադրված չեք: Սրան հակառակ գործողները Աստծուց ոչինչ չպետք է հուսան: Աստծո զայրույթը թող ձեզ սարսափեցնի , որովհետև իրեն պիտի վերադառնաք; Ասա նրանց. ձեր սրտի մեջ եղածը ծածկեք թե հայտնեք, Աստված կիմանա: Աստված գիտի թե ինչ կա երկրի վրա ու երկնքում և ոչ մի բան չի կարող սահմանափակել Աստծո զորությունը >:

Այս այաները խոսում են մուսուլմանների` միմյանց միջև կամ անհավատների հետ հարաբերությունների մասին: Հավատացյալ մարդու հարաբերությունը այլոց հետ, պետք է հիմնված լինի հավատքի վրա, որովհետև կրոնական կապերը ավելի կարևոր են քան ազգակցականը: Ուրեմն, բոլոր հավատացյալները, աշխարհի որ կետում էլ լինեն, պետք է ջանան իրենց կապերը միմյանց հետ հզորացնել ու հիմք ստեղծել միասնության համար, որպեսզի անհավատները չիշխեն նրանց վրա: Իհարկե, այնտեղ որտեղ կա անհավատություն, չկա խոսքի ազատություն: Հավատացյալը պետք է զգույշ լինի իր արատահայտությունների մեջ, որպեսզի դրանցով  վտանգի չենթարկի իրեն և մյուս հավատացյաներին: Նա պետք է իր մեջ պահպանելով  հավատքը, ժամանակավոր հաշտություն կնքի թշնամու հետ: Պարզ է, որ այս ձևը նրա համար է որ կրոնը պահպանվի: Հենց այդ պատճառով էլ, երբ կրոնը վտանգի տակ է, պետք է ամեն ինչ զոհել և ոչնչից չվախենալ: Այնպես, ինչպես Հոյսենը` մարգաերի թոռը, բռնատեր Եզիդի դեմ ապստամբեց, նրանով հանդերձ, որ գիտեր թե ինքը և իր հետևորդները նահատակվելու են, իսկ  իր գերդաստանին գերի են վերցնելու: Այս այայի շարունակությունը խոսում է այն մասին, որ չպետք է թշնամին  գրավի հավատացյալներին և ստիպի ընդունել իր իշխանությունը, որովհետև Աստված գիտի թե ինչ է անցնում ձեր մեջ, և ինչ պատճառով եք կապ հաստատում անհավատի հետ:

Այս այաներից սովորում ենք .

1. Յուրաքանչյուր քայլ, որի պատճաով անհավատների իշխանությունը կարող է հաստատվել  հավատացյալների վրա, արգելվում է: Հավատացյալները պետք է այնպիսի միասնություն ստեղծեն, որպեսզի ոչ մի ելք չթողնեն անհավատների համար:

2. Անհավատների չարությունից պաշտպանվելու համար երբեմն պետք է կարծիքը թաքցնել և երբեմն էլ հաշտություն կնքել թշնամու հետ:

 Այժմ կլսենք Ալ Իմրան այայի 30-րդ այան:

يوم تجد كل نفس ما عملت من خير مخضرا و ما عملت من سوء تودلو ان بينهاو

بينه امدا بعيدا ويحذركم ا نفسه وا رئوف بالعباد /

'Այս այան թագմանվում է հետևյալ կերպ. <Դատաստանի օրը այն օրն է, երբ ամեն մարդ իր աչքի առջև կունենա իր լավ և վատ գործերի պատկերը: Այդ օրը կփափագի, որ անհուն անջրպետ բաժանի իրեն իր վատ գործերից: Տերը ձեզ կազդարարի սոսկալ իր բարկությունից, որովհետև իր արարածների նկատմամբ բարի է>:

Այս այան զգուշացնում է բոլոր հավատացյալներին, որ նրանց գործերը և լավ և վատ, չեն ոչնչանում , այլ գրանցվում են Աստծո հրեշտակների մոտ և դատաստանի օրը այդ ամենը պատկերվելու է նրանց առջև: Այն հավատացյալներին զգուշացնում է, ասելով. Ուրեմն Աստծո բարկությունից վախեցեք և հեռացեք չար գործերից: Որովհետև այն օրը, դուք կերազեք որ անջրպետ լինի ձեր և ձեր վատ գործրի միջև:

Այս այայից սովորում ենք.

1. Մեր գործերի մեծ մասը, որ անում ենք աշխարհիկ կյանքում և որոնք  համարում ենք հաճելի արարքներ, հանդերձյալ կյանքում դատաստանի առջև կանգնելիս գուցե ատենք: 

2. Աստծո զգուշացումները հիմնված են բարության վրա, որովհետև նա մեզ սիրում է և նախազգուշացնում վտանգներից:

Այժմ կլսենք Ալ Իմրան այայի 31 և 32-րդ այաները:

قل ان كنتم تحبون ا فاتبعوني يحببكم ا و يعفرلكم ذنوبكم وا غفور رحيم

قل اطيعوا والرسول فان تولوا فان ا لا يحب الكفرين

Այս այաների թարգմանությունը հետևյան է. <Ասա մուսուլմաններին. եթե սիրում եք Աստծուն, ինձ հետևեք, որպեսզի նա էլ ձեզ սիրի: Ձեր մեղքերի թողությունը պիտի տա, որովհետև գթառատ և անհիշաչար է  : Գթացեք ձեր մարգարեին և մի հեռացեք նրանից, քանզի Աստված չի սիրում անհավատներին >:

Կրոնի վտանգներից մեկն այն է, որ որոշ կրոնավորներ, որոնք չենք կատարում Աստծո պատվիրանները, տարբեր առիթներով փորձում են հրաժարվել Աստծո հրամաններից և այդ արարքը արդարացնելու համար ասում են, որ մարդ պետք է իր սրտում սիրի Աստծուն: Նրանց կարծիքով, կարևորը մարդու սիրտն է և ոչ թե գործը: Այս մարդիկ, նման խոսքերով ուշադրություն չեն դարձնում, որ դա ինքնախաբեութուն է, որոհետև ինչպես կարող է մարդը Աստծուն սիրել և չհնազանդվել նրա մարգարեին: Մյուս կողմից, Աստված մեզ սիրում է այն ժամանակ, երբ մենք նրան հնազանդվում ենք և մարդը, որ իրեն համարում է Աստծո ծառա, պետք է հետևի նրա օրենքներին: Քանզի այդ դեպքում Աստված ներում է նրա սխալները:  Աստծո բարությունը անսահման է :

Այս այաներից սովորում ենք.

1. Մարդը պետք է  ենթարկվի Աստծուն, ինչպես որ այս այայում մարգարեին ենթարկվելը նշանակում է Աստծուն հնազանդվել:

2. Եթե սրտանց հավատալը գործով չի ապացուցվում, անիմաստ է:

3. Աստծո մարգարեին հետևելը նշանակում է հետևել Աստծո խոսքին, իսկ անհնազանդ լինել նրա հրամաններին, նշանակում է դառնալ անհավատ:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 79-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան