Օգոստոս 23, 2016 16:40 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 33-37-րդ այաներին:

Նախ կլսընք Ալ Իմրան սուրայի 33 և 34-րդ այաները.

ان ا اصطفي ادم و نوحا و ال ابراهيم و ال عمرن علي العلمين ذريه بعضها

من بعض و ا سميع عليم /

Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. <Աստված բոլոր էակների մեջ նախապատվությունը տվեց  Ադամին և Նոյին, Աբրահամի և Իմրանի ընտանիքին: Այս ընտանիքները սերում են մեկը մյուսից: Աստված գիտի և կլսի ամեն բան>

Աստված մարդկանց առաջնորդելու և կրոնը տարածելու համար նշանակեց մարգարեների: Եվ այս նշանակումը երկու առումով է կարևոր: Նախ, որ Աստված այդ կարևոր առաքելությունը լավագույն  կերպով իրականացնելու համար որոշ մարդկանց նախապատվությամբ ընտրեց և հաջորդը, որ այդ մարդիկ կարողացան իրենց ջանքերի շնորհիվ կրոնը քարոզել և դառնալ օրինակելի մյուսների համար: Իհարկե, պարզ է, որ այս նախապատվությունը արարչագործության մեջ չի նշանակում, որ նրանք պարտավորված են գնում ճշմարտության ճանապարհով: Նրանք իրենց կամքով և  ցանկությամբ են աշխատում այդ ուղղությամբ և հենց այդ չափով էլ ծանրանում են նրանց պարտավորությունները: Այս այաները անդրադառնում են մարգարեների ամենակարևոր առանձնահատկություններից մեկին` ծնունդը անաղարտ  ընտանիքում, որը հավատում է Աստծուն: Իհակե, այստեղ խոսվում է ոչ միայն Աբրահամի մասին, այլ նրա ողջ գերդաստանի, այդ թվում` Մովսեսի, Հիսուսի և Մոհամմադի: Նրանք, ովքեր Աստծո ընտրյալներն են երկրի վրա և որոնց առաքելությունը  մարդկանց դեպի ճշմարտություն առաջնորդելն է:

Այս այաներից սովորում ենք.

1. Բոլոր մարդիկ կանգնած չեն մեկ մակարդակի վրա : Աստված, իր իմաստությամբ, մարդկանց առաջնորդելու  նախապատվությունը  տվել է նրանցիցի որոշներին:

2. Ժառանգությունը շատ կարևոր նշանակություն ունի` որոշ դրական առանձնահատկություններ երեխաներին փոխանցելու հարցում:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 35 և 36-րդ այաները:

اذ قالت امرات عمرن رب اني نذرت لك ما في بطني محررا فتقبل مني انك انت

السميع العليم / فلما وضعتها قالت رب اني وضعتها انثي و ا اعلم بما

وضعت وليس الذكر كالانثي واني سميتها مريم واني اعيذها بك و ذريتها من

الشيطن الرجيم /

Այս այաները, որտեղ խոսվում է Սուրբ Մարիամի ծնունդի մասին,  թարգմանվում են հետևյալ կերպ. <Հիշիր այն օրը, երբ Իմրանի կինը այս աղոթքը ուղղեց դեպի երկինք. <Տեր իմ, արգանդիս պտուղը քեզ նվիրեցի: Այն ամբողջությամբ քեզ է պատկանում: Բարությամբ ըևնդունիր  այն , որովհետև ամեն բան գիտես և լսում ես  >: Երբ զավակը ծնվեց, նա ասաց. <Տեր , աղջիկ ծնվեց>: Աստված գիտեր թե ով է ծնվել: Մասնավոր նշաններով իրարից զանազանում է երկու սեռերը: Եվ նրան Մարիամ անվանեցին: <Նրան քո պաշտպանության տակ կդնեմ: Նրան և իր սերունդը: Որպեսզի դու պահպանես սատանայի խաբեություններից>:

Իմրանի ընտանիքի վերաբերյալ 33-րդ այան, խոսում է սուրբ  Մարիամի ծնունդի մասին, որը Իմրանի դուստրն է , իսկ այնուհետև նրա որդու` Հիսուսի մասին: Այս սուրան հենց Իմրանի ընտանիքի անունով  է կոչվում: Այնպես ինչպես նշվում է մեկնաբանություններում, Իմրանը և Զաքարիան Իսրայելի ժողովրդի երկու մարգարեներից էին, որոնք երկու քույրերի հետ ամուսնացան, սակայն նրանցից ոչ մեկը երեխա չունեցավ մինչև այն ժամանակ, երբ Իմրանի կինը ուխտ արեց, որ եթե Աստված  նրան որդի պարգևի, երեխային որպես Երոսաղեմի ծառա կկարգի և նա կծառայի Աստծուն: Նրա ցանկությունը իրականացավ: Սակայն երբ երեխան ծնվեց, Իմրանի կինը մտահոգվեց, քանի որ երեխան աղջիկ էր իսկ  աղջիկը չէր կարող Երուսաղեմում որպես Աստծո ծառա նշանակվել: Ղուրանը այստեղ ասում է. Աստված իր իմաստությամբ երեխա է պարգևում և գիտի ինչ երեխա է պարգևում: Թեև այս երեխան աղջիկ էր, սակայն նա ավելի կատարյալ էր այն տղայից, որ մայրը հույս ուներ որ ծնվելու էր: Եվ այս աղջիկը դարձավ Հիսուսի մայրը:

Այս այաներից սովորւմ ենք.

1. Հեռատես մարդիկ, նախքան երեխայի ծնունդը, մտածում են նրա կյանքի ճիշտ ուղու և այն մասին, որ նա նվիրված լինի կրոնին:

2. Աստծո տանը ծառայելը այնքան արժեքավոր է, որ պատմության ընթացքում առաքինի մարդիկ ուխտ էին անում, որ իրենց երեխաները այս գործով զբաղվեին:

3. Ձեր երեխաների համար բարի անուններ ընտրեք, ինչպես որ Իմրանի կինը իր դստեր անունը Մարիամ դրեց, որ նշանակում է Աստծուն ծառայող մարդ:

4. Երեխային դաստիարակելու համար միայն չհենվենք մեր աշխատանքներին, այլ Աստծուց խնդրենք, որ նրան հեռու պահի չարից:

Նախ  կլսենք Ալ Իմրան սուրայի 37-րդ այան:

فتقبلها ربها بقبول حسن وانبتها نباتاحسنا و كفلها زكريا كلما دخل عليها

زكريا المحراب وجد عندها رزقا قال يامريم اني لك هذا قالت هو من عندا

ان ا يرزق من يشاء بغير حساب /

Այս այան թագմանվում է հետևյալ կերպ. <Տերը հաճությամբ ընդուեց ընծան: Մարիամը ծնվեց և դարձավ թանկագին էակ: Զաքարիան  նրան իր պաշտպանության տակ առավ: Ամեն ագամ, երբ Մարիամին այցելության էր գնում, իր առանձնախուցի մեջ կերակուր էր տեսնում: Նա հարցրեց Մարիամին. Ով Մարիամ, այս սնունդը որտեղից է գալիս քեզ: Երկնքի մի բարիքն է-, պատասխանեց Մարիամը,- որովհետև նա առատորեն կերակրում է իր սիրածներին ու նրանց տված կտորները չի հաշվում>:

Ինչպես նշվեց նախորդ այայում, Մարիամի մայրը ուխտ էր արել, որ իր երեխան Երուսաղեմի ծառա դառնա: Նա երազում էր, արու զավակ ունենա, որպեսզի իր ուխտը ի կատար ածվեր: Սակայն Աստված ասաց, որ ընդունում է նաև աղջիկ երեխային որպես Երուսաղեմի ծառայող: Մարիամի հայրը նախքան իր ծնվելը մահացավ և մայրը դստերը բերեց Երուսաղեմ ու հրեա գիտնականներին ասաց. Այս երեխան Երուսաղեմի նվերն է, ուրեմն թող որևէ մեկը ընդունի նրա խնամակալությունը: Եվ այնպես պատահեց, որ Զաքարիան դարձավ Մարիամի խնամակալը: Մարիամը Զաքարայի խնամակալությամբ մեծացավ. սակայն այնքան էր տարվել Աստծուն պաշտելով, որ մոռացել էր ուտելու մասին: Ուստի Աստծո կողմից նրա համար դրախտային ճաշ էր ուղարկվում և երբ Զաքարիան մոտեցավ այն վայրին, որտեղ Մարիամը աղոթում էր,  տեսավ, որ այնտեղ դրված էր ուտելիք:

Այս այայից սովորում ենք.

1. Գործը եթե Աստծո համար է, կապահովի նաև հանապազօրյա հացը:

2. Կինը կարող է բարոյապես այնքան բարձրանալ, որ Աստծո մարգարեին զարմացնի:

3. Մենք մեր պարտականությունները Աստծուն ծառայելու հարցում  պետք է ճիշտ կատարենք: Աստված նույնպես ապահովում է իր ծառաների հանապազօրյա հացը:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 80-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան