Օգոստոս 23, 2016 16:57 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 38-43-րդ այաներին:

Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 38 և 39-րդ այաները:

هُنالِكَ دَعا زَكَرِيَّا رَبَّهُ قالَ رَبِّ هَبْ لِي مِنْ لَدُنْكَ ذُرِّيَّةً طَيِّبَةً إِنَّكَ سَمِيعُ الدُّعاءِ

فَنادَتْهُ الْمَلائِكَةُ وَ هُوَ قائِمٌ يُصَلِّي فِي الْمِحْرابِ أَنَّ اللَّهَ يُبَشِّرُكَ بِيَحْيى‌ مُصَدِّقاً بِكَلِمَةٍ مِنَ اللَّهِ وَ سَيِّداً وَ حَصُوراً وَ نَبِيًّا مِنَ الصَّالِحِينَ‌

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <ՀԱյն ժամանակ Զաքարիան սկսեց աղոթել և գոչել`  Տեր, քո առատաձեռնության գանձերը  բաց իմ առջև: Օրհնյալ զավակ տուր ինձ, որովհետև դու մեր` քեզ դիմողների բաղձանքները ունկնդրում ես: րեշտակը կանչեց նրան, երբ աղոթում էր սրբարանում: Հրեշտակն ասաց նրան. Բարձրյալը քեզ կհայտնի //Յահիայի// Հովհաննեսի ծնունդը: Այն Աստծո ճշմատությունը կհաստատի : Նա կլինի իշխան, անբիծ և արդարների դասից մի մարգարե> :

Ինչպես նշվեց նախորդ այաներում, Մարիամը, իր մոր ուխտի շնորհիվ, ծառայում էր Երուսաղեմում: Նա այնքան էր տարվել աղոթելով, որ մոռացել էր ուտելու մասին : Սակայն երբ Զաքարիան, որ դարձել էր նրա խնամակալը նկատեց, որ Մարիամի կողքին դրված էին երկնային ճաշեր, տակն ու վրա եղավ, Աստծուց խնդրեց, որ ինչպես Մարիամի մորը, որ չնայած չբեր էր, նվիրեց  անաղարտ և հավատացյալ զավակ, իր կնոջը նույնպես պարգևի նման երեխա: Զաքարայի խնդրանքը նույնպես իրականացավ: Աղոթելու պահին հրեշտակը մոտեցավ նրան ու պատգամեց, որ նա շուտով կունենա որդի` Յահիա //Հովհաննես// անունով: Այդ որդին կունենա մի քանի առանձնահատկություններ: Նա կհետևի իր ժամանակի մարգարեին` Հիսուսին, որը չնայած տարիքով ավելի բարձր է,  մարդկանց մոտ ճանաչված է իր անաղարտությամբ և հավատքով և հենց նրա քայլը պատճառ կդառնա, որ մարդիկ հետևեն Հիսուսին: Երկրորդ հերթին  նա կլինի բարի և մարդիկ նրան կհետևեն, իսկ երրորդը այն, որ նա հեռու կլինի աշխարհիկ կյանքից ու ամենակարևորը: Հենց այս առանձնահատկությունների շնորհիվ Աստծո կողմից մարգարե կնշանակվի և առաքինիներից կլինի:

Այս այաներից սովորում ենք.

1. Երեխայի արժեքը նրա մաքրության մեջ է և  ոչ թե սեռի: Այստեղ նկատում ենք, որ Աստված Իմրանին աղջիկ և Զաքարիային տղա պարգևեց, սակայն նրանք երկուսն էլ դարձան պատմության առաքինի մարդիկ:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 40 և 41-րդ այաները:

قال رب اني يكون لي غلم وقد بلغني الكبر و امراتي عاقر قال كذلك الله

يفعل ما يشاء / قال رب اجعل لي ايه قال ايتك الا تكلم الناس ثلثه ايام الا

رمزا و اذكر ربك كثيرا و سبح بالعشي و الابكر

Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ <Զաքարիան ասաց. Այդ տղան որտեղից պիտի գա ինձ, երբ տարիքս արդեն բարձր է և կինս` ամուլ: Հրեշտակը նրան պատասխանեց` Աստված կանի այն, որ նրան հաճելի է: Զաքարիան պատասխանեց. Մի նշան տուր, որ կապացուցի քո խոսքերի ճշմարտացիությունը: Հրեշտակն ասաց. <Երեք օր պիտի համր մնաս : Նշանը դա կլինի: Հիշիր տիրոջը և գիշեր ու ցերեկ փառաբանիր նրան>:

Չնայած Զաքարիան Աստծուց խնդրել էր իրեն որդի պարգևի, շատ զարմացավ, լսելով հրեշտակի պատգամը, որովհետև նրա կինը չբեր էր, իսկ ինքը` ծեր: Սա բնական է, քանի որ երբ մարդը հանդիպում է մի խնդրի, որը հակասում է բնական արժեքներին և գուցե նա սրտանց հավատա դրանց, սակայն կարիք ունի տեսնել իր աչքով: Ուստի Զաքարիան  Աստծուց խնդրեց իր ուժից մի փոքր մաս ի ցույց դնել և Աստված նրան ցույց տվեց մի նշան:  Աստվածային հրաշքով, Զաքարիան, որ առողջ էր, կորցրեց իր խոսելու ունակությունը երեք օր, սակայն երբ նա ուզում էր Աստծուն փառաբանել, նրա լեզուն բացվում էր:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստծո կամքը ամեն ինչից վեր է: Նա կարող է ծերուկին հայր դարձնել և չբերին` մայր:

2. Աստված կարող է ամեն ինչ: Նա կարող է մարդուն համր դարձնել :

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 42 և 43-րդ այաները:

و اذ قالت الملئكه يمريم ان الله اصطفك وطهرك و اصطفك علي نساء العالمين

يمريم اقنتي لربك واسجدي واركعي مع الركعين

Այս այաների թագմանությունը հետևյալն է. <Հրեշտակը Մարիամին ասաց. Աստված ընտրեց քեզ: Նա քեզ մաքրագործեց: Դու տիեզերքի բոլոր կանանց մեջ ընտրյալն ես: Ով Մարիամ, քեզ նվիրիր տիրոջը, պաշտիր նրան, ծունկի  իջիր նրա առջև նրանց հետ, ովքեր կծնրադրեն>:

Մարիամի մաքրագործությունը և աղոթքը պատճառ դարձան, որ Աստված նրան ընտրի և կանանց մեջ կարևոր տեղ հատկացնի: Աստված Մարիամին այնքան սիրեց, որ հրեշտակները նրա հետ խոսում էին և Աստծո պատվիրանները ուղղակիորեն մատուցում նրան: Եվ նրանից ծնվեց Հիսուս Մարգարեն և հրեշտակները նրան ասացին. Այս մեծ պարգևի համար ծունկի իջիր Աստծո առջև և մշտապես աղոթիր առ Աստված:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստված հենց այնպես որևէ մեկին չի ընտրում: Հատուկ արժանիքներ են հարկավոր, որպեսզի Աստված մեկին իր ընտրյալը դարձնի, ինչպես Մարիամին:

2. Աստծո հրեշտակները ոչ միայն մարգարեների, այլ նաև ոչ մարգարեների հետ են խոսում, եթե նրանք դրան արժանի են:

3.Կնոջ ներկայությունը հավաքական աղոթքներում կարևոր է, եթե իհարկե նա նման է Մարիամին:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 81-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան