Ելք դեպի լույս 82
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 44-47-րդ այաներին:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 44-րդ այան.
ذلك من انباء الغيب نوحيه اليك و ما كنت لديهم اذ يلقون اقلمهم ايهم
يكفل مريم و ما كنت لديهم اذ يختصمون
Նախ այս սուրայի 44-րդ այան, որը թարգմանվում է հետևյալ կերպ. <Մենք քեզ կհայտնենք այս գաղտնիքները: Դու նրանց հետ չէիր , երբ նրանք նետեցին նվիրական գավազանը: Իրենցից որ մեկը պետք է խնամեր Մարիամին: Դու նրանց վիճաբանությանը բնավ ներկա չէիր>
Մեքքայի անհավատները Ղուրանի երկնային լինելու փաստը ժխտելու համար ասում էին, որ այն հեքիաթ է և որ Մոհամմեդը այն սովորել է հրեաներից, կամ կարդացել նախորդ նվիրական գրքերից: Ի պատասխան, Աստված ասում է, որ շատ պատմություններ, որոնց մասին խոսվում է Ղուրանում, գաղտնիքներ են, որոնց մասին ոչ ոք չգիտի և մարգարեն միայն Աստծո միջոցով է կարողանում դրանց մասին տեղեկանալ: Ինչպես որ Մարիամի մոր խորհուրդի մասին ոչ ոք չգիտեր բացի Աստծուց և ոչ ոք չգիտեր, թե ով էր խնամելու Մարիամին: Այս բոլորը գաղտնիքներ են, որոնց մասին տեղեկացվել էր միայն մարգարեն: Նախորդ ծրագրում, Մարիամին խնամելու մասին ասացինք որ նրա մայրը խորհուրդ էր արել իր զավակին Երուսաղեմի ծառա դարձնել: Իսկ երբ նա իր զավակին բերեց սրբատեղի, մարդիկ մրցակցում էին երեխայի պատասխանատվությունը ստանձնելու համար: Որովհետև Մարիամի ծնողները հարգված ընտանիքներից էին և յուրաքանչյուր ոք ցանկանում էր արժանանալ այդ պատվին:
Այս այայից սովորում ենք
1. Ղուրանը երկնային գիրք է և ոչ այլ գրքերից արտագրված:
2. Մրցակցությունը պետք է լինի միայն բարոյական և սրբազան պատասխանատվություններ ստանձնելու համար և ոչ թե պաշտոններ:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 45-րդ այան.
اذ قالت الملئكه يمريم ان الله يبشرك بكلمه منه اسمه المسيح عيسي ابن
مريم وجيها في الدنيا والاخره ومن المقربين
Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Հրեշտակն ասաց Մարիամին. Աստված քեզ կհայտնի իր խոսքը: Նրա անունը կլինի Հիսուս //Մեսսի// Մարիամի որդի, մեծ այս աշխարհում և հանդերձյալ կյանքում և Աստծո մտերիմներից>:
Մարիամը աղջիկ էր, որ իր մոր խորհուրդով դարձավ սրբավայրի ծառա ու մի կյանք ծառայեց Աստծուն և նույնիսկ նրան սնում էին երկնային հրեշտակները: Նա Աստծո կամոք որդի ունեցավ որին սիրեցին և մարդիկ և ով Աստծո մտերիմներից եղավ: Հակառակ քրիստոնյաների կարծիքին, Հիսուսը ոչ թե Աստծո որդին է կամ Աստված, այլ Մարիամի որդին և Աստծո արարած: Իհարկե արարած, որի մեջ կա Աստծո ուժը ու դրա համար էլ Աստված նրան որպես Բան ներկայացրեց այնպես ինչպես Քահֆ սուրայի 109-րդ այայում ներկայացված են Աստծո բոլոր արարծները;
Այս այայից սովորում ենք
1. Հրեշտակները խոսում են ոչ միայն մարգարեների, այլ նաև առաքինի տղամարդկանց ու կանանց հետ:
2. Հիսուսը ծնվեց առանց հոր, սակայն նա Աստծո որդին չէր, այլ Մարիամի: Որովհետև նա ծնվեց մոր արգանդից:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 46-րդ այան.
ويكلم الناس في المهد وكهلا ومن الصلحين
Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Ով Մարիամ այն որդու մասին, որ քեզ ավետել ենք օրորցում խոսելու է մեծահասակների հետ եւ նա արդարների դասից կլինի >
Երբ Մարիամը լսեց այն մասին, որ որդի է ունենալու, մտահոգվեց, մտածելով, որ իրեն կարող են համարել մեղավոր, քանի որ չուներ ամուսին: Հրեշտակները նրան ասացին. Աստված քեզ պաշտպանելու համար, նորածնի լեզուն կբացի հենց օրորոցում և քեզ հեռու կպահի ամեն մեղքից: Նա մեծերի պես շատ գեղեցիկ կխոսի և բոլորին կզարմացնի: Ու մարդիկ այդպիսով կտեսնեն աստվածային արարչագործության հրաշքը:
Այս այայից սովորում ենք
1. Չպետք է կասկածենք Աստծո ուժին: Նա, ով Մարիամին որդի պարգևվեց , երեխային կտա օրորոցում խոսելու հնարավորություն
2. Մոր արժանի և բարի լինելը նպաստում է երեխայի երջանկությանը
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 47-րդ այան
قالت رب اني يكون لي ولد ولم يمسسني بشر قال كذلك الله يخلق مايشاء اذا
قضي امرافانما يقول له كن فيكون /
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Տեր, հարցրեց մարիամը, ես ինչպե՞ս պիտի զավակ ունենամ: Ես ոչ մի մարդու հետ չեմ մերձեցել: Հրեշտակը պատասխանեց. Այսպես է, և Աստված ինչպես որ կամենա, կստեղծի իր արարածներին: Եթե ցանկանա, որ ինչ որ բան գոյություն ունենա, կասի Եղիցի և դա կլինի>:
Երբ Մարիամը հարցրեց թե ինչպե՞ս կարելի է երեխա ունենալ առանց ամուսին, հրեշտակները Աստծո կողմից պատասխանեցին, որ ողջ տիեզերքը և բնության համակարգը ենթարկվում է Աստծո կամքին և նա ինչպես որ ցանկանա, այնպես էլ կանի: Եվ նա կարող է անբնական ձևով էակներ ստեղծել: Այս այայի վերջում մի կարևոր հանգամանք կա արարչագործության մասին: Դա այն է, որ եթե Աստված կամենա, որ որևէ բան գոյություն ունենա, դա կլինի, առանց որևէ ժամանակի: Այստեղ ասվում է, որ երբ նա ցանկանում է որևէ բան ստեղծել, ասում է Եղիցի և դա լինում է:
Այս այայից սովորում ենք
1. Աստված չունի սահմանափակություն արարչագործության հարցում: Նա կարող է արարել և բնական և ոչ բնական ձևով:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 82-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան