Օգոստոս 24, 2016 08:01 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 54-60-րդ այաներին:

Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 54 և 55-րդ այաները:

و مكروا ومكرالله والله خيرالماكرين / اذقال الله يعيسي اني متوفيك ورافعك

الي ومطهرك من الذين كفروا وجاعل الذين اتبعوك فوق الذين كفروا الي يوم

القيمه ثم الي مرجعكم فاحكم بينكم فيما كنتم فيه تختلفون 

Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ . <Հրեաները Հիսուսի նկատմամբ անարդար վարվեցին: Աստված նրանց խաբեբայությունը բացահայտեց: Նա խարդախներից ավելի հզոր է; Ապա Աստված ասաց Հիսուսին. Մահը քեզ պիտի ուղարկեմ և քեզ իմ մոտ բարձրացնեմ: Դու անհավատարիմներից պիտի բաժանվես: Քեզ հետևողները ավելի վեր պիտի բարձրանան, քան նրանք, ովքեր անհավատ պիտի մնան մինչև վերջին դատաստանի օրը: Դուք իմ մատյանի առջև պիտի կագնեք և ես պիտի դատեմ  ձեր բոլոր անհամաձայնությունները>:

Նախորդ  այաներում ասված է, որ այն բոլոր հրաշքներով հաներձ, որ կատարեց Հիսուսը, ոմանք նրան չհավատացին: Այս այաները խոսում են այն խարդախությունների ու դավադրությունների մասին, որ կատարվեցին Հիսուսի նկատմամբ մինչև նրան սպանելը: Դրա նպատակն էր լռեցնել Աստվածային մարգարեի ձայնը: Հիսուսին ու նրա հետևորդներին ձերբակալելու համար մեծ գումար խոստացան ու նրան կախաղան բարձրացնելու համար ստեղծեցին ամեն հնարավորություն: Սակայն Աստված նրանց բոլորի խարդախությունը չեզոքացրեց: Նա փրկեց Հիսուսին և ինչպես քրիստոնյաներն են հավատում, հրեաները Հիսուսին խաչեցին, և մահանալուց հետո թաղեցին: Ապա Աստված նրան մեռյալների միջից բարձրացրերց ու երկինք տարավ: Սակայն ինչպես Ղուրանի որոշ այաներն են վկայում, այդ թվում` Նասա սուրայի 157-րդ այան, հրեաները մեկ ուրիշ մարդու են կախաղան հանել, որը նման էր Հիսուսին և նրան են սպանել:  Աստված Հիսուսին դուրս բերեց անհավատների միջից ու երկինք բարձրացրեց: Ինչպես որ իսլամի  մարգարեն  որոշակի ժամանակահավածում նույնպես համբարձվեց ու տեղյակ դարձավ երկինքների վերաբերյալ  լուրերին: Անուհետև այս այան քրիստոնյաներին պատգամում է, որ Հիսուսի հետևորդները Աստծո աչքում միշտ գերադասելի են և սա համարվում է Ղուրանի կանխատեսումներից, որը կատարվել է 1400 տարի առաջ ու մինչ օրս իրականացել է:

Այս այաներից սովորում ենք.

1.Աստծո կամքը և ցանկությունը վեր են մարդկային բոլոր ջանքերից ու նախաձեռնություններից, ուրեմն պետք է ենթարկվենք  Աստծո կամքին:

2.Պետք է հետևենք մարգարեներին, որովհետև դա է հաղթելու միակ միջոցը, իսկ հետևելով անհավատներին մենք ոչնչացնում ենք մեզ:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 56, 57 և 58 -րդ այաները

فاما الذين كفروا فاعذبهم عذابا شديدا في الدنيا والاخره ومالهم من

نصرين / و اما الذين امنوا وعملوا الصلحت فيوفيهم اجورهم والله لا يحب

الظالمين / ذلك نتلوه عليك من الايت و الذكرالحكيم

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Անհավատարիմներին ահավոր կերպով կպատժեմ այս աշխարհում և հանդերձյալ կյանքում: Նրանք ոչ մի կողմից օգնություն չպիտի ստանան: Նրանք, ովքեր կհավատան և բարիք կգործեն, Աստծո ձեռքով կստանան իրենց վարձատրությունը, որովհետև Աստված չի սիրում չարերին: Ով մարգարե , այն ճշմարտությունը, որ քեզ հայտնում ենք, քաղված է իմաստուն խրատներից և այաներից >:

Երբ Իրսյալեի ժողովուրդը սպանեց Հիսուսին, Աստված նրանց շատ խիստ պատժեց և ինչպես պատմությունն է վկայում, Հռոմի կայսրերից մեկը շուրջ 40 տարի իշխեց նրանց վրա, սպանելով ու գերեվարելով հազարավոր մարդկանց : Նա նույնիսկ գերիներին վայրի կենդանիների բաժին դարձրեց: Իհարկե Աստված ոչ մեկի նկատմամբ չարիք չի գործում և նրա պատիժները կախված են մեր  վարքից: Իսկ մարդու հավատքը և բարի գործերը վարձրատրվում են միայն  լավ կերպով և'  այս և'  հանդերձյալ կյանքում:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստծո ավանդույթի համաձայն, մարդիկ իրենց վարձատրությունը կամ պատիժը ստանում են դատաստանի օրը, սական այս աշխարում նույնպես մարդիկ երբեմն ստանում են իրենց պատիժը:

2. Աստծո պատժի դիմաց ոչ մի ուժ չի կարող արգելք հանդիսանալ: Ուրեմն պետք է լավ մտածենք մեր արարքների մասին:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 59 և 60-րդ այաները

ان مثل عيسي عندا كمثل ادم من تراب ثم قال له كن فيكون / الحق من ربك

فلا تكن من الممترين

Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ .<Բարձրայալի համար Հիսուսը մարդ է, ինչպես Ադամը: Աստված Ադամին ստեղծեց հողից: Նա ասաց. եղիցի և եղավ: Այս խոսքերը եկել են երկնքից և չլինի, որ կասկածես նրանց վրա>:

Երբ Մադինա քաղաքի մի խումբ քրիստոնյաներ հավատացին իսլամի մարգարեին, նրա հետ Հիսուսի մասին խոսելու ժամանակ ասացին, որ նա ծնվել է առանց հոր և ի պատասխան հայտնվեցին այս այաները, որոնք ասում են, որ եթե երեխան ծնվել է առանց հոր և դա նշանակում է որ նա Աստծո որդին է , պետք է անդրադառնալ նաև Ադամի արարչագործությանը, իսկ նա ոչ հայր ուներ, ոչ մայր, սակայն նրան չէին համարում Աստծո որդի: Աստված դիմելով իսլամի մարգարեին և մյուս մուսուլմաններին, ասում է. Ճշմարիտ խոսքն Աստծունն է: Նա է, որ տեղյակ է ամբողջ տիեզերքի ճշմարտություններից: Ուրեմն պետք է հավատալ միայն Աստծո խոսքին:

Այս այաներից սովորում ենք.

 1. Այն հրաշքները որ տեղի են ունեցել որոշ մարգարեների կյանքում կամ նրանց կողմից,  Աստվածային ուժի նշան են և ոչ թե այդ մարդկանց` Աստված լինելու:

2. Ճշմարտությունը միայն աստվածային օրենքի մեջ է: Եթե ճշմարտություն ենք փնտրում, ուրեմն պետք է հետևենք Աստծո օրենքին:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 84-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան