Ելք դեպի լույս 85
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 61-64-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 61-րդ այան:
فمن حاجك فيه من بعد ماجاء ك من العلم فقل تعالوا ندع ابناء نا وابناء
كم و نساء نا ونساء كم وانفسنا وانفسكم ثم نبتهل فنجعل لعنت الله علي
الكذبين
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ով մարգարե, նրանց, ովքեր այն գիտությունից հետո, որ հասել է քեզ, վիճաբանեցին քեզ հետ և չընդունեցին ճշմարտությունը, ասա. Եկեք կանչենք մեր և ձեր մոտիկ հարազատներին և աղոթենք առ Աստված ու Աստծո անեծքը նրան ուղղենք >:
Ինչպես ասվում է պատմության մեջ, մարգարեն իսլամ քարոզելու համար Եմեն ուղարկեց մի խմբի: Այդ շրջանի մի խումբ քրիստոնյաներ գնացին մարգարեի հետ Հիսուսի մասին վիճաբանելու: Նրանք չէին ընդունում ճշմարտությունը, մինչև այն ժամանակ, երբ Աստծո հրամանով այս այան իջավ ու մարգարեն պատասխանեց նրանց, ասելով. Ձեր որդիներին, կանանց և բարեկամներին հրավիրեք և ես էլ նույնը կանեմ, ապա մի տեղ կհամախմբվենք ու Աստծուն կաղաչենք յուրաքանչյուր խմբից ով ճշմարիտ չէ, զրկվի Աստծո բարությունից և արժանանա նրա չարչարանքներին: Երբ քրիստոնյաները լսեցին այս առաջարկությունը, մարգարեից ժամանակ խնդրեցին այս կապակցությամբ խորհրդակցելու համար: Քրիստոնյա մեծամեծներից մեկն ասաց. Ընդունեք առաջարկը, բայց եթե տեսնեք, որ իսլամի մարգարեն իր հարազատների մեծ խմբի փոխարեն փոքրիկ խումբ է բերել, մի կատարեք առաջարկությունը և հաշտվեք նրա հետ: Երբ քրիստոնյաները տեսան, որ մարգարեին ուղեկցում են չորս հոգի` նրա դուստր Ֆաթիման, փեսա` Ալի Էբն Աբի Թալեբը և նրանց երկու երեխաները` Հասանը և Հոսեյնը, նրանց առաջնորդն ասաց. Ես տեսնում եմ այնպիսի մարդկանց, ովքեր եթե աղոթեն, կարող են սարը տեղից շարժել և մենք բոլորս կոչնչանանք: Ուրեմն հրաժարվում ենք այս քայլից:
Այս այայից սովորում ենք.
1. Երկրպագությանը պետք է պատասխանել տրամաբանությամբ ոչ թե թշնամությամբ: Իսկ ճշմարտության հետ վիճաբանելը բացի աստվածային անեծքից, ուրիշ պատիժ չունի:
2. Եթե հավատում ենք Աստծո կրոնին, ամուր լինենք և հավատանք, որ թշնամին իր սխալը գիտակցելով կնահանջի:
3.Ոչ միայն մարգարեի , այլ նաև նրա հետևորդների աղթոքները իրականանում են: Մարգարեն իր գործով Հասանին և Հոսեյնին իր որդիներն է հռչակել, իսկ Ալի Էբն Աբի Թալեբին իր հարազատը:
4.Մարգարեն նախ քարոզեց ու բանակցեց, այնուհետև դիմեց այլ միջոցների:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 62 և 63-րդ այաները
ان هذا لهو القصص الحق وما من اله الا الله وان الله لهو العزيز الحكيم
/فان تولوا فان الله عليم بالمفسدين
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Ինչ որ քարոզեցի ձեզ, նույն ինքը ճշմարտությունն է: Աստված մեկ է` հզոր և իմաստուն : Նրանք, ովքեր անհնազանդ լինեն, պետք է իմանան, որ բարձրյալը ճանաչում է նենգամիտներին >:
Ընդհանրապես, այն առակները, որ տարածված են մարդկանց մեջ, կամ հեքիաթ են, և ոչ իրական, կամ հիմնված են անցյալի պատմությունների վրա և դրանց մեջ կան և ճիշտ և սխալ նշաններ: Սակայն Ղուրանի առակները հիմնված են ճշմարտության վրա և անթերի են:
Այս այայից սովորում ենք.
1. Եթե Ղուրանը չլիներ, շատ մարգարեների, այդ թվում` Հիսուսի մասին մեր տեղեկությունը լիարժեք չէր լինի:
2. Ճշմարտությունը չընդունելը և դրան ընդդիմանալը հասարակությունը տանում է դեպի քայքայում:
3. Մեր բոլոր արարքները Աստծո հսկողության տակ են, ուրեմն զգուշանանք:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 64-րդ այան
قل يااهل الكتب تعالوا الي كلمه سواء بيننا وبينكم الا نعبدالا الله و
لا نشرك به شيئا و لا يتخذ بعضنا بعضا اربابا من دون الله فان تولو
فقولوا اشهدوا بانامسلمون /
Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Հրեաներին և քրիստոնյաներին ասա. Մեր միջև եղած խնդիրները վերացնենք: Միակ Աստծուն պաշտենք և ոչ մեկին չհռչակենք նրան հավասար: Թող ձեզանից ոչ մեկը իրենից բացի ուրիշ դեր չունենա: Եթե մերժեն հնազանդվել, ասա նրանց. վկա եղեք , որ մենք մուսուլման ենք և Աստծուն հնազանդ >:
Նախորդ այաներում Ղուրանը նախ քրիստոնյաներին հրավիրեց ընդունել իսլամը տրամաբանական հիմնավորմամբ: Սակայն երբ նրանք չհամաձայնեցին, հրավիրեց, որ Աստծուն աղոթեն, որպեսզի նա ինքը որոշի արդարն ու անարդարը: Սակայն նրանք դա էլ չընդունեցին: Այս այայում Աստված մարգարեին ասում է. Նրանց ասա, որ եթե իսլամը չեք ընդունում, ուրեմն միանանք մեր ընդհանուր գաղափարի շուրջ և կանգնենք անհավատների դեմ, չնայած, որ ընդունում եք երրորդությունը: Ուրեմն եկեք միաստվածության շուրջ միանանք և թույլ չտանք, որ այն խեղաթյուրվի :
Քրիստոնյա որոշ գիտնականներ հալալն ու հարամը մեկնաբանում են ըստ իրենց ճաշակի, այն դեպքում, երբ դա հնարավոր է միայն Աստծո համար: Ուրեմն Ղուրանն ասում է. Եկեք այսպիսի անհատներին չհետևենք, քանի որ նրանք Աստծուն հավասար ուժ են հռչակում և վերջում դիմելով մուսուլմաններին, ասում է. Եթե դուք գրքի հետևորդներին իմաստության կոչ անեք և նրան չընդունեք, շարունակեք ձեր հավատքը և հայտարարեք, որ հնազանդվում եք ձեր Աստծուն:
Այս այայից սովորում ենք.
1. Ղուրանը մեզ կոչ է անում միանալ այլ սուրբ գրքերի հետրոդների հետ, ուրեմն պետք է հեռու մնալ այն հարցերից, որոնք կարող են տարաձայնություններ առաջացնել հատկապես մուսուլմանների միջև:
2. Բոլոր մարդիկ հավասար են և ոչ մեկը իրավունք չունի մյուսի վրա իշխել:
3. Մուսուլմանները պետք է հրավիրեն այլ կրոնի հավատացյալներին իսլամ ընդունել և եթե չհասան իրենց նպատակին, ուրեմն այլ նպատակներին հասնելու համար ոչ մի ջանք չխնայեն:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 85-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան