Ելք դեպի լույս 86
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 65-71-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 65 և 66-րդ այաները.
ياهل الكتب لم تحاجون في ابرهيم و ماانزلت التوريه و الانجيل الامن
بعده افلا تعقلون / هانتم هولاء حججتم فيما لكم به علم فلم تحاجون فيما
ليس لكم به علم و الله يعلم و انتم لاتعلمون
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Ով դուք, որ ընդունում եք սուրբ գրքերը, ինչո՞ւ եք վիճաբանում Աբրահամի վերաբերյալ, երբ գիտեք, որ հնգամատյանը և ավետարանը իրենից հետո են հայտնվել: Այս բանը չպիտի հասկանա՞ք բնավ: Ինչո՞ւ եք վիճաբանում այն հարցերի շուրջ, որոնցից տեղյակ չեք: Աստված գիտի, բայց դուք չգիտեք>:
Պատմության ընթացքում աստվածային կրոնների հետևորդների միջև մշտապես տեղի են ունեցել վեճեր: Չնայած բոլոր մարգարեները մի Աստծո կողմից են ուղարկվել և բոլոր գրքերի միջև կա ներդաշնակություն, սակայն որոշ հավատացյալներ, մյուսներին տրամաբանությամբ դեպի Աստծո կրոնը հրավիրելու փոխարեն, վիճաբանում են անհիմն հարցերի շուրջ: Երբ Հիսուսը հայտնվեց, Մովսեսի հետևորդները պարտավոր էին հետևել նրան, սակայն գոռոզամտության պատճառով պատրաստ չէին ընդունել Հիսուսին: Նրանք նույնիսկ Աբրահամին, որ Մովսեսից առաջ էր հայտնվել, համարեցին իրենց կրոնի հետևորդը: Եվ դա այն դեպքում, երբ պատմականորեն դա չի կարող ճիշտ լինել: Ուրեմն, Աստված դիմելով քրիստոնյաներին ու հրեաներին, ասում է. <Կրոնական տարաձայնությունների պատճառը գոռոզամտությունն է, որովհետև դուք վիճում էիք նույնիսկ Հիսուսի մասին, որի ծնունդի ու կյանքի մասին քաջատեղյակ էիք: Իսկ Աբրահամի մասին գաղափար չունեք, սակայն կարծիք եք հայտնում , վիճաբանում ու նույնիսկ նրան համարում ձեր կրոնի հետևորդը: Ուրեմն ինչո՞ւ եք վիճում այն հարցերի շուրջ, որոնցից տեղյակ չեք:
Այս այաներից սովորում ենք.
1. Ճշմարտությունը պետք է հիմնված լինի տրամաբանության վրա:
2. Վիճաբանությունը կարող է արդյունավետ լինել, եթե այն կատարվում է հանուն ճշմարտության, հակառակ դեպքում այն միայն տարաձայնություն կառաջացնի:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 67 և 68-րդ այաներ
ماكان ابراهيم يهوديا و لا نصرانيا ولكن كان حنيفامسلما وماكان من
المشركين / ان اولي الناس بابراهيم للذين اتبعوه وهذاالنبي والذين
امنوا ولله ولي المومنين /
Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. <Աբրահամը ոչ հրեա էր, ոչ էլ քրիստոնյա: Նա ուղղափառ էր և ապավինում էր Աստծո կամքին: Այն մարդիկ են մոտ Աբրահամին, ովքեր հետևում են նրան: Այսպես են արել մարգարեն ու իր հավատացյալները: Աստված հավատացյալների հետ է >:
Նախորդ այաներից հետո, այս այան Աբրահամին ներկայացնում է որպես մի անհատի, որը փնտրում էր ճշմարտություն ու ազատություն, չէր ենթարկվում կռապաշտությանը և հնազանդվում էր Աստծուն: Աստված դիմելով Մովսեսի և Հիսուսի հետևորդներին, ասում է. կրոնական վեճերի փոխարեն ճշմարտություն փնտրեք և ենթարկվեք դրան: Ձեր տարաձայնությունների պատճառը գոռոզամտությունն է և եսամոլությունը, ոչ թե աստվածապաշտությունը: Եթե ցանկանում եք մոտիկ լինել Աբրահամին, որպեսզի ձեր կրոնը քարոզեք, իմացեք, որ կրոնը միայն խոսք չէ: Աբրահամին մոտիկ է միայն այն մարդը, ով հետևում է նրա գործին ինչպես, որ դա արեցին իսլամի մարգարեն ու նրա հետևորդները, ովքեր Աբրահամին իրենց կրոնի հետևորդը համարելու փոխարեն, հայտարարեցին, որ իրենք են նրա հետևորդները:
Այս այաներից սովորում ենք.
1. Ազգակցական և բարեկամական կապերից վեր է գաղափարական կապը: Նրանք, ովքեր նույն գաղափարն ունեն, կարող են չունենալ բարեկամական կապեր, սակայն մոտիկ լինել իրար:
2. Պարտադիր չէ, որ առաջնորդը և նրա հետևորդները նույն ազգից լինեն: Հավատքի հիմքը գաղափարն է ոչ թե լեզուն կամ ազգությունը:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 69, 70 և 71-րդ այաները.
ودت طائفه من اهل الكتب لو يضلونكم وما يضلون الاانفسهم وما يشعرون
/ياهل الكتب لم تكفرون بايت الله وانتم تشهدون / ياهل الكتب لم تلبسون
الحق بالبطل و تكتمون الحق و انتم تعلمون /
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Սուրբ գրքերի հետևորդների մեջ կան մարդիկ, ովքեր կփափագեն մոլորեցնել ձեզ, սակայն միայն իրենք կմոլորվեն և չեն զգա դա: Ով դուք, որ ընդունեցիք օրենքի գիրքը: Ինչո՞ւ չեք հավատում Աստծո նշաններին, որոնց ականատես եք եղել: Ով դուք, որ ընդունել եք օրենքի գիրքը: Ինչո՞ւ եք ծածկում ճշմարտությունը ստի վերարկուով: Ինչո՞ւ եք ծածկում այն, քանի որ ճանաչում եք: >
Այս այաներում ասվում է որ մի խումբ մարդիկ, ովքեր իրենց աստվածապաշտ և սուրբ գրքերի հետևորդներ են համարում, փափագում են, որ մուսուլմանները իրենց կրոնը դավանեն և շեղվեն ճիշտ ճանապարհից: Նրանք գիտեն, որ իսլամի մարգարեի գալը նշվել է նաև Հնգամատյանում և Ավետարանում ու պետք է հավատան դրան և իսլամ ընդունեն: Սակայն կարծրամտությունը պատճառ է դարձել, որ նրանք թաքցնեն ճշմարտությունը: Ուրեմն այս այան զգուշացնում է մուսուլմաներին` այլ կրոնների հետևորդների հետ շփվելու ընթացքում չգայթակղվել նրանց ծրագրերով ու քարոզներով:
Այս այաներից սովորում ենք.
1. Թշնամուն ճանաչելու համար պետք է իմանալ նրա խարդախությունների մասին: Պետք է զգույշ լինել և թույլ չտալ, որ մուսուլման երիտասարդներին գրավեն ուրիշները:
2. Նրանք, ովքեր փորձում են շեղել մարդկանց, առաջին հերթին իրենք են ոչնչանում:
3. Հավատացյալը պետք է զանազանի ճշմարտությունը սխալից, որպեսզի թշնամին չկարողանա հասնել իր նպատակին:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 86-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան