Ելք դեպի լույս 87
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 72-76-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 72-րդ այան:
و قالت طائفه من اهل الكتب امنوا بالذي انزل علي الذين امنوا وجه
النهار و اكفروا اخره لعلهم يرجعون
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Սուրբ գրքերն ընդունողներից ոմանք ասացին. Առավոտյան հավատացյալներին ուղարկած գրքին հավատացեք, իսկ երեկոյան մի հավատացեք, որպեսզի նրանց դեպի անհավատություն տանեք>:
Նախորդ այաներում ասված է, որ անհավատները մուսուլմանների հավատքը թուլացնելու նպատակով տարբեր ծրագրեր էին մշակում, որոնցից ամենակարևորը այն էր, որ փորձում էին խեղաթյուրել ճշմարտությունը: Այս այան խոսում է հենց այդ մասին և ասում, որ անհավատների ղեկավարները իրենց ենթականերին հրամայում էին ամբոխավարությամբ Ղուրանի և Մարգարեի հետևորդ ձևանալ ու թափանցել մուսուլմանների շարքերը իսկ որոշ ժամանակ անց հրաժարվել իսլամից ու հավատացյալներին ասել. <Մենք սխալվել ենք և մեր կրոնն ավելի լավն է, քան այն, որին հավատում ենք հիմա: Մենք վերադառնում ենք մեր նախկին կրոնին և սա պատճառ կդանա որ մուսուլմանները թուլանան և կասկածի տակ դնեն իրենց կրոնի ճշմարտացիությունը>:
Այս այայից սովորում ենք.
1. Մուսուլմանը չպետք է լինի դյուրահավատ: Նա պետք է լինի ուշադիր և չենթարկվի անհավատների սադրանքներին:
2. Թշնամու նպատակը միայն մուսուլմաններին անհավատ դարձնելը չէ: Նա իր ծրագրին հասնելու համար մշտապես դավեր է նյութում և մուսուլմանները պետք է զգոն լինեն այդ սադրանքներին չենթակվելու համար:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 73-րդ և 74 -րդ այաները:
و لا تومنوا الا لمن تبع دينكم قل ان الهدي هدي الله ان يوتي احد مثل
ما اوتيتم اويحاجوكم عند ربكم قل ان الفضل بيدالله يوتيه من يشاء والله
وسع عليم / يختص برحمته من يشاء والله ذوالفضل العظيم
Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. < Սուրբ գրքերի հետևորդների առաջնորդները իրենց հետևորդներին ասում էին. վստահեք միայն նրանց ովքեր հետևում են ձեր կրոնին և մի կարծեք, որ ուրիշը կարող է ձեզ տալ այն, ինչ տրվել է ձեզ կամ Աստծո առջև բարեխոսել ձեզ համար: Ասա նրանց. Ճշմարիտ լույսը երկնքից կգա: Յուրաքանրչյուր ոք այդ լույսից ստացել է իր բաժինը, ինչպես դուք: Մի±թե նրանք հավիտենականի առջև պիտի վիճաբանեն ձեզ հետ:Ով մարգարե, ասա նրանց. Հավիտենական գանձերը Աստծո ձեռքում են ու նա բաժին կտա ում ցանկանա և դա ոչ մի ցեղի արտոնությունը չի համարվում: Աստծո գիտությունը հավասար է իր անսահմանությանը: Նա իր գթությունը կշնորհի ում ուզի և նրա առատաձեռնությունն անսահման է> :
Հրեաների մեծամեծները մուսուլմանների հավատքը թուլացնելու նպատակով տարբեր սադրանքներ նյութեցին և նախ հավատացին իսլամի մարգարեին ու ապա անհավատ դարձան: Այս այան վերաբերում է հենց այդ խնդրին: Նրանք միմյանց ասում էին. այս սադրանքը պետք է գաղտնի լինի և ոչ մեկի բացի ձեր կրոնակիցներից մի հավատացեք, որպեսզի ձեր գաղտնիքը չբացվի: Աստված այս այայում բացահայտեց նրանց, մարգարեին հրամայելով, որ հայտարարի. առաջնորդությունը միայն Աստծո ձեռքում է և ոչ մի ազգի մենաշնորհը չէ: Իսկ նրանք, ովքեր հետևում են Աստծո առաջնորդությանը այդ սադրանքներին չեն ենթրկվում և իզուր են ձեր ճիգ ու ջանքը: Այնուհետև այսպես է վկայակոչվում հրեաների մեծամեծների խոսքը. մի կարծեք, որ մեկը կկարողանա այն նվաճումները և այն երկնային գիրքը, որ ձեզ է տրված ձեռք բերել և կամ դատաստանի օրը կարողանա Աստծո առջև ձեզ հետ վիճաբանել ու հաղթել: Դուք լավագույնն եք աշխարհում և դուք ընտրյալ եք: Այս անիմաստ ու անհիմն խոսքերին Աստված պատասխանում է, ասելով, որ բոլոր գանձերը իր ձեռքում են և ում ցանկանա դրանք կընծայի: Աստծո գիտությունն անսահման է և նա տիրապետում է մարդկանց բոլոր արժանիքներին: Ուրեմն այդքան կարծրամիտ մի եղեք և Աստծուն ձեր սեփականությունը մի համարեք:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստծո բարիքները ոչ մի խմբի սեփականությունը և մենաշնորհը չեն, և ով ցանկանա ու արժանի լինի, կստանա դրանք:
2. Սուրբ գրքերի հետևորդների առաջնորդները մտահոգված են այն բանից, որ իրենց հետևորդները իսլամ կընդունեն և ամեն գնով փորձում են թույլ չտալ այդպիսի բան:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 75 և 76-րդ այաները:
و من اهل الكتب من ان تامنه بقنطار يوده اليك و منهم من ان تامنه
بدينار لايوده اليك الا مادمت عليه قائما ذلك بانهم قالوا ليس علينا في
الاميين سبيل و يقولون علي الله الكذب و هم يعلمون/ بلي من اوفي بعهده
واتقي فان الله يحب المتقين
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Սուրբ գրքի հետևորդների մեջ կան ոմանք որոնց կարող ես վստահել մեկ քանքար: Նրանք այդ գումարը հավատարմորեն քեզ կվերադարձնեն : Եվ կան ոմանք, որ եթե նրանց վստահես անգամ մեկ դինար այն չեն վերադարձնի: Եվ այդ գումարը դժվարությամբ ես կարող ետ ստանալ: Նրանք այդպես կանեն և կասեն. <Մենք պարտավոր չենք անհավատների հետ արդար վարվել> Նրանք Աստծո առջև գիտակցաբար կստեն: Նա , ով Աստծո հետ իր ուխտը պահպանում է և բարեպաշտ է, պետք է իմանա, որ Աստված սիրում է բարեպաշտներին>:
Այս այան նախորդ այայի շարունակությունն է, որտեղ ասվում է, որ պետք է մշտապես արդար լինել հակառակորդների նկատմամբ: Սուրբ գրքերի հետևորդների մեջ կան պարզ և բարեպաշտ մարդիկ, որոնց կարելի է վստահել: Սակայն որոշ ռասիսիտական գաղափարներ պատճառ են դարձել մտածելու, որ եթե այդ հարստությունը հրեայինը չէ, չպետք է դրա նկտամամբ հավատարմություն լինի և հրեաները կարող են ուրիշի ունեցվածքը իրենցը դարձնել: Եվ զարմանալին այն է, որ այս քայլերը կատարվել են կրոնի քողի ներքո, ասելով, որ Աստված իրենց թույլ է տվել զավթել ուրիշների ունեցվածքը: Այնուհետև Ղուրանը ասում է մուսուլմանները չպետք է զիջեն իրենց իրավունքները պահպանելու հարցում: Նրանք պետք է ուժով խլեն իրենց իրավունքները: Այսօր ցեղապաշտ հրեաները զավթել են պաղեստինցիների հայրենիքը և Իսրայել երկիր են ստեղծել, որտեղ գոյություն չունի միջազգային կամ մարդկային որևէ օրենք և նրանց նպատակն է գրավել իսլամական տարածքները: Այստեղ է, որ մուսուլմանները պետք է ապստամբեն և նրանց թույլ չտան իրենց նկատմամբ այդպես վերաբերվել:
Այս այաներից սովորում ենք.
1. Նույնիսկ թշնամիների նկատմամբ պետք է արդար լինենք ու բոլորին դավաճան ու անազնիվ չհամարենք:
2. Հավատարմությունը որ կողմից էլ որ լինի բարի է, թեկուզ թշնամու կողմից: Իսկ դավաճանությունը մշտապես դատապարտելի է, թեկուզ եթե թշնամու նկատմամբ է:
3. Մեղքից ավելի անտանելի այդ մեղքը արդարացնելն է: Հրեաները թալանում էին մարդկանց և արդարանում, ասլով, որ Աստված է դա իրենց թույլ տվել:
4. Հավատարմությունը և հարգանքը անհատական և հասարակական պայմանների նկատմամբ, միայն բարեպաշտներին է հատուկ:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 87-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան