Օգոստոս 24, 2016 13:09 Asia/Yerevan

Աշխատանքն ու մասնագիտության ընտրությունը կամ մասնագիտական կողմնորոշումը մեր կյանքի եթե ոչ կարևորագույն, ապա ՝ կարևոր ընտրություններից մեկն է: Հաղորդում մանկական հոգեբան ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ

Աշխատանքն ու մասնագիտության ընտրությունը կամ մասնագիտական կողմնորոշումը մեր  կյանքի եթե ոչ կարևորագույն, ապա ՝ կարևոր ընտրություններից մեկն է: Հետևաբար պետք է լուրջ վերաբունք ցուցաբերել այդ հարցին, քանի որ մասնագիտության ճիշտ ընտրությունը կյանքում հաջողակ լինելու, մասնագիտական աշխատանքում ինքնակատարելագործման և ինքնահաստատման հասնելու, աշխատավայրում  բավարարվածության զգացում ունենալու կարևորագույն գրավականն է: Մարդն կատարած աշխատանքի եկամուտներով է հոգում իր և ընտանիքի առրյա ծախսերը, , տնտեսական անկախության հասնում , որով կարող է ինչ-որ պաշտոն զբաղեցնել և հասարակական որևէ դիրք ձեռք բերել: Այս բալորի  կողքին, սիրած աշխատանքով զբաղվելը մարդու մոտ առաջացնում է գոհունակություն , ընդգծվում է մարդու անհատականությունը: Այս բոլորն այն դեպքում, երբ տվյալ աշխատանքը լինում է սիրված մասնագիտություն : Մասնագիտության ընտրություն կատարելիս փորձենք ճանաչել մեր սեփական անձը,մեր հետաքրքրություններն ու հակումները,Ընդունակությունները, գիտելիքներն ու կարողությունները ,Անձնային առանձնահատկությունները Մեր առողջական վիճակը, օրինակ՝ կարո՞ղ ենք արդյոք աշխատել դատավոր, թե ավելի լավ է զբաղվել մանկավարժական գործունեությամբ:իսկ երկրորդը անհրաժեշտ է ծանոթանալ կատարել մասնագիտությունների շուկայի ուսումնասիրություն,Մասնագիտությունների մասին ունենանք անհրաժեշտ գիտելիքներ :

Անցյալում մասնագիտության ընտրությունը բարդ հարց չի եղել : Մարդիկ շարունակում էին իրենց հոր մասնագիտությունը կամ աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան աշխատանքով էին զբաղվում: Տղա երեխաներն աշխատանքի անցնելով էին դառնում մեծահասակ ու չափահաս, իսկ աղջիկներն ՝ ամուսնանալով էին անցնում այդ կարգավիճակին: Աղջիկների համար հասարակություն մտնելու հնարավորությունները փոքր էին: Արդյունաբերությունը զարգանալով, դեռահասության տարիքում ուսում ստանալը դարձավ կարևոր: Այն իմաստով, որ հասարակություն մտնելու և աշխատանք գտնելու համար, անհրաժեշտ էր հաղորդակցության ու միջանձնային կապեր հաստատելու հմտություններ ձեռք բերել , որպեսզի հնարավոր լիներ որոշում ընդունել , իսկ մյուս կողմից անհրաժեշտ էր գիտելիքների ձեռքբերումը , հետևաբար երեխաների աճի գործընթացում մի մեծ փոփոխություն տեղի ունեցավ : Դա այն ժամանակաշրջանն էր, որ անհատը ոչ երեխա էր, ոչ էլ չափահաս: Սա համարվում է մանկությունից չափահասություն անցումային շրջան, երբ անհրաժեշտ է հասարակություն մտնելու համար հմտություններ ձեռք բերել: Այս անցումային շրջանը գնալով ավելի է բարդանում ու ժամանակային առումով երկարում է:

20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում քաղաքական, հասարակական ու տնտեսական փոփոխությունների խնդիրներ ունեցող երիտասարդներին օգնելու հարցը և մասնագիտության ընտրության թեման լուրջ բնույթ ստացավ և առաջին անգամ Ֆրանկ Փարսոնզի կողմից ներկայացվեց աշխատանքային ուղեցույցի հարցը: Սկզբում, այդ ուղեցույցը բավարար էր համարվում մասնագիտության ընտրության համար, քանի որ բոլորը ենթադրում էին, որ մարդն այդ հարցին ուշադրություն է դարձնում, երբ պարտավոր է աշխատել, սակայն աստիճանաբար և այդ ուղեցույցի մասին ուսումնասիրությունները շարունակելով ու կատարելագործելով, փոխվեցին կարծիքները և ապացուցվեց, որ աշխատելու և մասնագիտության մասին որոշումներն ու մտապատկերը ձևավորվում են մանկության տարիներին և երեխայի աճի ու զարգացման հետ միասին, զարգանում են նաև այդ մասին մտքերն ու որոշումները: Այդ իսկ պատճառով, աշխատանքի ոլորտի որոշ հոգեբաններ ներկայացրել են աճի ու զարգացման մասին տեսություններ : Այդ տեսություններում, հոգեբանները քննարկել են մարդու կյանքի տարբեր ժամանակահատվածներում աշխատանքի ու մասնագիտության ընտրության զարգացման ու առաջընթացի եղանակը:

Քինգզբերգի համոզմամբ, մասնագիտության ընտրությունները զարգացման ու էվոլուցիայի երեք փուլեր է անցնում ՝ երևակայության ու պատկերացման , փորձնական և իրատեսական կամ ռեալ մոտեցման փուլերը : Նրա խոսքերով, մինչև 11 տարեկան, երեխան գտնվում է երևակայության փուլում: Այս ժամանակ, մասնագիտության ընտրության հիմքը երևակայությունն է: Խաղի ժամանակ, երեխան պատկերացնում է իրեն իր սիրած պաշտոնում ու աշխատանքում ՝ ոստիկան, բժիշկ և այլն: Այս շրջանում երախան իրողության հետ կապ չի հաստատում: Ռեալ աշխարհը նրա համար հարազատ չէ : Այս տարիքում, երեխան նույնացնում է իր երազանքներն ու իրականությունը:

Քինգզբերգը նկատել էր, որ 4-5 տարեկանում, երեխաները հավանաբար ինչ-որ աշխատանքի ու մասնագիտության հանդեպ հետաքրքրություն են ցույց տալիս: Դա հիմնականում տեղի է ունենում ծնողներին կրկնօրինակելու արդյունքում: Փորձնական փուլը տեղի է ունենում 11-ից 18 տարեկանում, երբ դեռահասը սկզբում նկատում է իր անձնական հետաքրքրությունն ու ձգտումը , ապա հայտնաբերում է իր կարողություններն ու ընդունակությունները:  15 տարեկանում, նա հայտնաբերում է իր արժեքային համակարգը : Պարզում է ,թե որոնք են իր համար արժեքավոր երևույթները: Իսկ 17 տարեկանում, նա նկատում է , որ ուսման ճյուղի կամ մասնագիտության ընտրությունը կյանքի անխուսափելի որոշումն է , իսկ վերջում գալիս է իրատեսության ու ռեալ մոտեցման ու կողմնորոշման փուլը: Դա համարվում է կյանքի երկրորդ տասնամյակի կեսերին, երբ մարդ մասնագիտություն է ընտրում :

Այդպիսով, ցանկացած շրջանում, հաշվի առնելով տվյալ շրջանի տարիքային առանձնահատկությունները, պետք  է երեխաներին ու պատանիներին տեղեկություններ տրվի աշխատելու նշանակության, տարբեր մասնագիտությունների, աշխատանքում հաջողություններով բերող գործոնների ՝ օրինակ կրթության մասին :  Օրինակ մինչև տարրական օղակի վերջ, երեխաները չափազանց հետաքրքրասեր են և մեծ ոգևորությամբ են օգտվում տարբեր գործիքներից: Նրանք հարցեր ունեն տարբեր աշխատանքների ու մասնագիտությունների մասին: Օրինակն ո՞րն է տնում հայրիկի և մայրիկի աշխատանքը: Կարելի է երեխաներին խրախուսել հետաքրքրվել շրջապատի ու հարազատների աշխատանքով , ճիշտ ու մանրամասնորեն պատասխանել նրանց հարցերին, նրանց սովորեցնել և օգնել ճիշտ օգտագործել տարբեր գործիքները: Դա կարելի է անել հատկապես խաղի ժամանակ, որն էլ մեծացնելու է նրանց դրդապատճառները և նրանք ավելի մեծ հետաքրքրությամբ ու սիրով են փորձելու տեղեկություններ հավաքել տարբեր մասնագիտությունների մասին և այդ հարցում, նույնիսկ ինչ-որ բաներ գյուտ անեն: Կարելի է նաև տեխնոլոգիայի օգնությամբ, օրինակ ինտերնետի միջոցով , երեխաներին ցույց տալ աշխատելու անհրաժեշտությունն ու մեծ կարևորությունը , երեխաներին խրախուսել մտածել տարբեր մասնագիտությունների մասին, խոսել հարազատների աշխատնքի մասին , ապա մեծահասակների հետ քննարկեն այդ թեման, հարց ու պատասխանի տեսքով ստանալ ավելի ծավալուն տեղեկություններ:

Դպրոցական տարիներին , ծնողների կողքին կարող են այդ հարցում օգտակար լինեն նաև ուսուցիչները, դպրոցի խորհրդատուները : Աշխատանքների մասին հոգեբանական թեստերի կամ արհեստանոցներ , գործարաններ ու տարբեր կենտրոններ այցելելով, նաև տարբեր մասնագիտություններին ծանոթանալու նպատակով պատրաստված գրքույկների միջոցով, հանրագիտարանում տրված տեղեկությունները կարելի է փոխանցել երեխաներին ու պատանիներին:

Վերջում ավելացնենք, որ մասնագիտության ընտրությունն այսօր դարձել է բարդ հարց: Ավելիլավ է , որ երեխան մանկուց ծանոթանա ընտրության նշանակության, կարևորության , անհատական առանձնահատկությունների և տարբեր մասնագիտություններին, որպեսզի երբ արդեն հասնում է աշխատելու տարիքը, նրա մոտ հարցերն ունենան պատասխաններ: