Օգոստոս 28, 2016 11:08 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 83-89-րդ այաներին:

Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 83-րդ այան:

افغير دين الله يبغون وله اسلم من في السموت والارض طوعا وكرها والله

يرجعون

Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Աստծո կրոնից դուրս ուրիշ կրոն ունենալ են փափագու՞մ, մինչդեռ այն ամենն, ինչ գտնվում է երկնքում կամ  երկրի վրա, կամավոր կամ հարկադրված նրան է հնազանդվում և դեպի նա է վերադառնում>:

Աստծո էակները երկու խմբի են բաժանվում: Մի խումբը ունի կամք և ազատ է իր ընտրության մեջ, ինչպես մարդիկ: Իսկ մյուս խումբը, Աստվածային արարչագործության համաձայն, չունի կամք և ենթարկվում է բանականությանը և չունի բնազդ, ինչպես հրեշտակները: Այս այան ասում է, որ տիեզերքը և նրա էակները, բոլորը կամա թե ակամա ենթարկվում են Աստծուն; Ողջ տիեզերքը ենթարկվում է Աստծուն և եթե այդպես է, ինչո±ւ չենթարկվել աստվածային օրենքներին: Հարց է ծագում, թե արդյոք արարչից բացի ո՞վ է կարող օրենք որոշել և արդյոք սխալ չէ՞ , որ արարածը թողնելով Աստծո օրենքները, գնա ուրիշ ուղղությամբ:

Այս այայից սովորում ենք.

1. Ողջ տիեզերքը Աստծուն է ենթարկվում և մենք պետք է ենթարկվենք աստվածային օրենքներին:

2. Մեր կյանքի սկիզբը և վերջը Աստծո ձեռքերում են, ուրեմն ինչո±ւ չհնազանդվենք Աստծուն կամավոր:

3.Կրոնի ճշմարտությունը Աստծուն ենթարկվելու մեջ է և  հավատացյալը ցանկանում է այն, ինչ Աստված է ցանկանում:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 84 և 85-րդ այաները:

قل امنا بالله و ماانزل علينا وماانزل علي ابراهيم واسمعيل واسحق و

يعقوب والاسباط وما اوتي موسي وعيسي والنبيون من ربهم لانفرق بين احد

منهم ونحن له مسلمون / و من يبتغ غيرالاسلم دينا فلن يقبل منه وهو في

الاخره من الخسرين /

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Ասա, մենք հավատում ենք Աստծուն, հավատում ենք այն բանին, ինչ ուղարկեց մեզ, ինչ հաղորդեց Աբրահամին, Իսահակին և 12 ցեղերին: Մենք հավատում ենք սուրբ գրքերին, որ տրվեցին  Մովսեսին, Հիսուսին և մյուս մարգարեներին: Նրանց մեջ տարբերություն չենք դնում և ապավինում ենք Աստծո կամքին: Ով որ  իսլամից բացի այլ կրոն ընդունի, որևէ օգուտ չի տանի , և Աստծուն դրժողների կարգին է դասվելու >:

Այս այաներում իսլամի մարգարեի և  հավատացյալների առաքելությունն այն է, որ իրենց հավատքը հայտնեն նախորդ մարգարեներին և նրանց գրքերին ու շեշտեն, որ հնազանդվում են աստվածային օրենքներին, որովհետև բոլորը եկել են մի Աստծո կոմից: Աստված մարդու արարչագործության սկզբից նրան առաջնորդելով դեպի երջանկություն, ուղարկել է մարգարեներ: Բնականաբար, յուրաքանչյուր մարգարե,  շարունակությունն է նախորդ մարգարեի և նրանց բոլորի նպատակը մարդուն դեպի երջանկություն առաջնորդելն է: Մարգարեները նման են մի դպրոցի ուսուցիչների, որ մարդկանց դեպի տարբեր դասարաններ են առաջնորդում, և բոլոր մարգարեների հետեւորդները պետք է հետևեն իսլամի մարգարե Մոհամմադին, ով իր ուսմունքները իսլամ կրոնի շրջանակներում տարածեց և եթե այդպես չանեն, դա ընդունված չի  լինի Աստծո կողմից:Այս այաներից սովորում ենք.

1. Բոլոր մարգարեների նպատակը նույնն է, թեկուզ նրանք գործել են տարբեր ժամանակներում ու վայրերում:

2. Եթե գոյություն ունի կատարյալ կրոն, ապա այլ կրոն ընդունելը ոչ մի օգուտ չի բերելու

3. Իսլամ ընդունել չի նշանակում չընդունել այլ կրոնների և մարգարեների ճշմարտացիությունը: Ընդհակառակը , նրանց հավատալը մուսուլմանների հավատքի մի մասն է կազմում:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 86 և 87-րդ այաները:

كيف يهدي الله قوما كفروا بعد ايمنهم وشهدوا ان الرسول حق و جاء هم

البينت والله لايهدي القوم الظلمين / اولئك جزاوء هم ان عليهم لعنه الله

والملئكه والناس اجمعين 

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Աստված ինչպես պիտի ուղիղ ճանապարհի բերի նրանց, ովքեր հավատալուց հետո անհավատ են դարձել; Նրանք, ովքեր անհավատ են դարձել, անիծվելու են Աստծո, հրեշտակների և մարդկանց կողմից >:

Վտանգներևրից մեկը, որ սպառնում է հավատացյալներին, անհավատությունն  է, այսինքն` հավատքից հրաժարվելը: Պատմությունը ցույց է տալիս, որ շատերը սկզբում հավատացել են Աստծուն և նրա մարգարեներին, սակայն նրանով հանդերձ, որ հավատացել են իսլամի ճշմարտացիությանը, շեղվել են ճիշտ ճանապարհից և դարձել են անհավատներ: Բնականաբար մեծ տարբերություն գոյություն ունի նրանց միջև, ովքեր ճշմարտությունը չեն հասկացել և ովքեր հասկացել են այն, սակայն շարունակել են պնդել իրենցը, եսասիրության և ցանկասիրության պատճառով: Վերջինները բնականաբար զրկվում են աստվածային հատուկ բարությունից: Ոչ միայն Աստծո, այլ արդարատենչ մարդկանց ու  հրեշտակների կողմից մերժվում են այն մարդիկ, ովքեր ոչնչացնում են մարգարեների նեղությունը:

Այս այաներից սովորում ենք.

1. Նախնական հավատքը միայն բավական չէ: Հավատքը պետք է պահպանել մինչև կյանքի վերջը, որովհետև մշտապես անհավատությունը սպառնում է մարդուն:

2.Մարդը ինքն է որոշում`ցանկանում է առաջնորդվել Աստծո կողմից թե± զրկվել դրանից: Ամեն մարդ ինքն է, որ հրաժարվելով ճշմարտությունից, ինքն իր նկատմամբ անարդար է վերաբերվում:

3. Մարդիկ պետք է զգոն լինեն անհավատների նկատմամբ և հրաժարվեն նրանցից:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 88 և 89-րդ այաները:

خلدين فيها لايحفف عنهم العذاب ولا هم ينظرون / الاالذين تابوا من بعد ذلك و

اصلحوا فان ا غفور رحيم /

Այս այաների թագմանությունը հետևյալն է. <Նրանք  անեծքներով հավիտենապես ծածկված կլինեն; Իրենց տառապանքը չի մեղմանալու բնավ և ոչ էլ նրանց հնարավորություն է տրվելու: Աստված ներելու է միայն նրանց, ովքեր զղջում են անհավատության համար և փոխում իրենց գաղափարները, քանզի Աստված գթած է և ողորմած>:

Նրանց, ովքեր ճանաչելով ճշմարտությունը անհավատ են դառնում , շատ խիստ պատիժ է   սպասվում և աշխարհիկ կյանքում և հանդերձյալում:  Նրանց նկատմամբ չի լինելու  ոչ մի զղջում, նրանց տանջանքը չի պակասելու և նրանք զրկվելու են աստվածային բարությունից: Իհարկե, զղջալու  ճանապարհը միշտ բաց է և  երբեք չի փակվում: Եվ եթե նույնիսկ նման մարդիկ զղջան և վերանայեն իրենց գաղափարները, կարժանանան Աստծո բարությանը:

Այս այաներից սովորում ենք.

1. Զղջումը միայն լեզվով չէ: Իսկական զղջումը մարդու արարքի մեջ է:

2. Աստված ոչ միայն ընդունում է մեղք գործողի զղջումը և ներում է նրան, այլ սիրում է զղջացողին:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 89-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան