Ալ Իմրան սուրայի 91
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 95-99-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 95-րդ այան:
قل صدق الله فاتبعوا مله ابراهيم حنيفا و ماكان من المشركين
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ասա նրանց . Աստված գերագույն ճշմարտությունն է: Ուրեմն հետևեք Աբրահամի կրոնին, որ պաշտեց միակ Աստծուն : Նա, որ արդարատենչ էր ու չդարձավ անհավատներից >:
Նախորդ այայում ասված է, որ հրեաները որոշ ճաշեր իրենց համար հարամ էին դարձրել և ասում էին, որ Աստված է նրանց այդպես պատվիրել: Ի պատասխան, Աստված նրանց ասում է. Եթե ճիշտ եք ասում, Հնգամատյանից այս մասին պատճառներ բերեք: Այս այան ասում է. դուք Աբրահամի ուսմունքի հետևորդն եք և պետք է գործի մեջ էլ լինեք ինչպես Աբրահամը, հետևեք արդարությանը, որը Աստծո գրքի պատվիրաններն են և ոչ թե հետևեք սնահավատություններին, որը մի տեսակ անհավատություն է:
Այս այայից սովորում ենք.
1. Արդարատենչ լինելը մարդկային կարևոր առանձնահատկություններից է, որ եղել է մարդկության ողջ պատմության ընթացքում:
2. Աստվածային կրոնների օրենքների կողքին որևէ սնահավատության հետևելը նշանակում է, որ Աստծո օրենքներին հավասար օրենքներ ենք նշանակում:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 96 և 97-րդ այաները:
ان اول بيت وضع للناس للذي ببكه مباركا وهدي للعالمين / فيه ايات بينات
مقام ابراهيم ومن دخله كان امناولله علي الناس حج البيت من استطاع اليه
سبيلا ومن كفر فان الله غني عن العالمين
Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. < Աստծուն նվիրված առաջին տաճարը, որ մարդիկ կանգնեցրին, Մեքքայի տաճարն է: Օրհնյալ տաճար, որտեղից կփայլի նվիրական լույսը: Այս նվրիրական վայրը հրաշքներով լեցուն է : Սա այն վայրն է, որտեղ կանգ առավ Աբրահամը: Ով որ մտնի այդ տաճարը, զերծ կմնա ամեն տեսակ վտանգից: Բոլոր նրանք, որ կարող են ուխտի գնալ, պարտավոր են այնտեղ գնալ և հավիտենականին պաշտամունք մատուցել: Թող անհավատը իմանա, որ ամենակարողը պետք չունի մահկանացուներին>:
Հրեաները քննադատում էին մուսուլմաններին, ասելով. Երուսաղեմը Քրիստոսի ծնունդից 1000 տարի առաջ կառուցվեց Սողոմոնի կողմից: Ուրեմն ինչու եք Քաբեն դարձրել ձեր ուխտատեղին: Ի պատասխան, Ղուրանն ասում է. Այդ տաճարը առաջին տեղն էր, որ նշանակվեց որպես պաշտամունքի վայր: Տաճարի հիմքը դրել է Ադամը և բոլոր Աստվածային մարգարեները այնտեղ ուխտի են գնացել: Ուրեմն այս պատմական կառույցը վերականգնվել է Աբրահամի կողմից և ուխտի գնալու համար հատուկ արարողակարգ է սահմանվել: Տաճարը ոչ միայն մի վայր է, որի ուղղությամբ մուսուլմանները ամեն օր 5 անգամ նամազ են անում, այլ ցույց է տալիս աստվածային ուժը, որտեղ ամեն տարի համախմբվում են մուսուլմանները: Նրանք, ովքեր ունեն որոշակի ֆիզիկական և նյութական կարողություններ, առնվազն մեկ անգամ պետք է մասնակցեն այս արարողակարգին: Երբ Աբրահամը բարձրացնում էր տաճարը, կանգնում էր մի քարի վրա, որը պատմության ընթացքում մշտապես հարգանքի է արժանացել ու խորհրդանշել Աբրահամի դիրքը: Իսկ տաճարի վերակառուցումը տեղի է ունեցել Մովսեսի և Հիսուսի ծնվելուց դարեր առաջ: Այդ ընթացքում եղել են աղետներ ու ջրհեղեղներ և այդ քարի կանգուն լինելը Մեքքայի կողքին, աստվածային ուժի նշան է և պետք է ուխտագնացների համար օրինակ ծառայի: Եթե այսօր մարդիկ գնում են ուխտագնացության՝ Մեքքա, կգա մի օր, երբ Մահդին որպես վերջին իմամ կգա ու կփրկի մարդկանց և արդարություն կհաստատի աշխարհում: Մյուս կողմից Մեքքան և Քաբեի տաճարը աստվածային ապահով վայրեր են և այնտեղ ապահով են նույնիսկ բույսերն ու կենդանիները: Անտեղ ոչ ոք իրավունք չունի կտրել ծառ, կամ որսալ կենդանի: Ասում են, որ եթե որևէ հանցագործ մտնի այդ ուխտատեղին, չի կարելի նրան ճնշել կամ ձերբակալել, այլ պետք է նրան ստիպել դուրս գա այդտեղից:
Այս այաներից սովորում ենք.
1. Եթե այսօր ազգերի ներկայացուցիչների համախմբման համար նշվել է մի վայր, որ կոչվում է ՄԱԿ, Աստված հենց սկզբից հիմնել է այն տաճարը, որպեսզի մարդիկ և' պաշտամունքի գնան և' բոլոր ազգերի ներկայացուցիչներն այնտեղ համախմբվեն:
2. Աստվածային արարողակարգը իրականացնելու համար յուրաքանչյուր մարդ ունի մի ուժ, որպեսզի կարողանա իրականացնել աստվածային պարտականությունները և յուրաքանչյուր մարդ ըստ իր հնարավորությունների, ունի որոշակի պարտավորություն:
3. Աստվածային պատվիրանները կատարելով, մարդը նախ ինքն իրեն է ծառայում և այդ բարությունը վերադառնում է հենց իրեն:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 98 և 99-րդ այաները:
قل ياهل الكتب لم تكفرون بايت الله والله شهيد علي ماتعملون / قل
ياهل الكتب لم تصدون عن سبيل الله من امن تبغونها عوجا وانتم شهداء و
ماالله بغفل عما تعملون /
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Ասա նրանց, որ ընդունում են սուրբ գրքերը. ինչի համար եք հավատացյալներին փրկության ճանապարհից մոլորեցնոմ: Դուք փափագում եք շեղել ճամփան և գիտեք, որ Աստված անուշադիր աչքերով չէ, որ հետևում է ձեր արարքներին>
Նրանով հանդերձ, որ Հնգամատյանում և ավետարանում ասվել է աստվածային վերջին մարգարեի մասին, երբ Իսլամի մարգարեն մտավ Մեդինա, սուրբ գրքերի հետևորդները նրան հավատալու փոխարեն անհավատ դարձան Ղուրանի նկատմամբ և մուսուլմանների կողքին լինելու փոխարեն թշնամացան նրանց հետ; Նրանք ոչ միայն իրենք չեն հավատում, այլ նաև արգելք են դառնում ուրիշների հավատքի առջև: Նրանք փորձում են խեղաթյուրել իսլամ կրոնի սկզբունքները, որպեսզի ոչ մի մարդ նրան չմոտենա ու չհավատա դրան: Աստված այս այաներում դիմելով իր մարգարեին ասում է. Նրանց ասա միթե չգիտեք, որ Աստված տեղյակ է ձեր թաքուն գործերից և ամեն պահ հետևում է ձեզ: Ուրեմն Աստծո ճանապարհին քար մի գցեք և մի շեղեք հավատացյալներին ճիշտ ուղուց:
Այս այաներից սովորում ենք.
1. Եթե ընդունենք, որ Աստված վկա է մեր արարքներին, շատ արարքներ, որ անընդունելի են չենք կատարի:
2. Կրոնի թշնամիներից շատերը գիտեն, որ իրենց արարքները սխալ են, սակայն շարունակում են շեղել մարդկանց ճիշտ ճանապարհից: Նրանց հետաքրքրում են միայն աշխարհիկ կյանքի հաճույքները:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 91-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան