Օգոստոս 28, 2016 11:38 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 100-104-րդ այաներին:

Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 100 և 101-րդ այաները:

ياايهاالذين آمنوا ان تطيعوا فريقا من الذين اوتوا الكتاب يردوكم بعد

ايمنكم كفرين / و كيف تكفرون وانتم تتلي عليكم ايت الله وفيكم رسوله ومن

يغتصم بالله فقد هذي الي صرط مستقيم

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Ձեր հավատքը խլելու են և ձեզ անհավատ են դարձնելու: Բայց դուք ինչպես եք կարող հավատուրաց լինել, երբ երկնքի պատգամները ձեզ են հայտնվել և ձեր մեջ ունեք իր մարգարեին; Ով որ հաստատապես կհարի տիրոջ, ուղիղ ճանապարոհվ կգնա >:

Երբ մարգարեն մտավ Մեդինա և ստեղծվեց իսլամական իշխանությունը, այս քաղաքի տարբեր ցեղերի միջև հաստատվեց խաղաղություն: Եվ երկու ցեղեր` Ուսը և Խազրեջը, որ տարիներ ի վեր պայքարում էին իրար դեմ, մարգարեի առաջնորդությամբ խաղաղվեցին և կողք կողքի ապրեցին համերաշխ: Հրեաների որոշ մեծամեծներ նկատեցին , որ այս միասնությունն իրենց վնասելու է և սադրանք նյութեցին, որպեսզի մուսուլմանների միջև պատերազմ հրահրեն: Ուստի մուսուլմաններից մեկին գործուղեցին` հիշեցնելու այդ պատերազմի հուշերը և այդ երկու ցեղերի մեծամեծներին հրահրելու նորից պատերազմ սկսել: Այս այաները հայտնվեցին և զգուշացրեցին մուսուլմաններին թշնամու սադրանքներից , քանզի թշնամու նպատակն է տարանջատել իրենց և հեռացնել Աստծո առաջնորդությունից: Որովհետև մարգարեի և Աստծո գրքի հայտնվելը մարդկանց մեջ միասնության պատճառ է դառնում և աստվածային ճիշտ ճանապարհով ընթանալը հենց նշանակում է հետևել Աստծո մարգարեին; Ուրեմն մուսուլմանները պետք է միշտ միասին լինեն, և թույլ չտան, որ թշնամին վնասի իրենց միասնությանը:

Այս այաներից սովորում ենք.

1. Թշնամու նպատակն է թուլացնել մեր հավատքը Աստծո գրքի և մարգարեի նկատմամբ:

2. Երբեք չհպարտանանք մեր այսօրվա հավատքով, քանզի շատ հավատացյալներ հետո անհավատ դարձան:

3. Երկրում աստվածային գրքի և աստվածային օրենքի ներկայությունը միայն չի կարող պատճառ դառնալ, որ մարդիկ չշեղվեն ճիշտ ճանապարհից; Ահրաժշետ է նաև աստվածային ղեկավար, որպեսզի նրան հետևել:

4. Մարդու ջանքը այն ժամանակ արդյունք կտա երբ իրականանում է ճիշտ ճանապարհով:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 102 և 103-րդ այաները:

يايهاالذين امنوا اتقوالله حق تقاته ولاتموتن الا وانتم مسلمون / واعتصموا

بحبل الله جمعيا ولاتفرقوا واذكروانعمت الله عليكم اذكنتم اعداء فالف بين

قلوبكم فاصبحتم بنعمته اخونا وكنتم علي شفاحفره من النار فانقذكم منها

كذلك يبين الله لكم ايته لعلكم تهتدون /

Այս այաների թագմանությունը հետևյալն է. <Ով հավատացյալներ, վախեցեք Աստծուց այնպես, ինչպես արժանի է երկնչել նրանից և դուք հավատացյալ եք մեռնելու: Աստվածային կրոնը ընդգրկեցեք իր բոլոր տարածությամբ; Ապավինեք Աստծուն և մի ցրվեք: Հիշեցեք այն շնորհները, որոնք երկնքից թափվեցին ձեզ վրա: Դուք թշնամիներ էիք իրար նկատմամբ : Նա ձեր սրտերի մեջ ներդաշնակություն դրեց և եղբայր դարձաք: Ուրեմն շնորհակալ եղեք իր բարությունների համար:Դուք կրակի վիհի եզերքին էիք, նա ձեզ քաշեց ազատեց; Այս կերպով է նա իր գութը ցույց է տալիս ձեզ: Այսպիսով Աստված իր այաները ներկայցնում է ձեզ համար, որպեսզի  իր փրկության ճամփով ընթնաք>:

Մարգարեների դպրոցում հացվատացյալների զարգացման համար, որոնք այս դպրոցի սաներն են, կատարելագործման համար կան փուլեր, որոնց պետք է ձգտի յուրաքանչյուր հավատացյալ: Գիտությունը այդ կատարելությանը հասնելու միջոցներից է, որը իսլամի մարգարեն նույնպես կարևորում է և ասում. Ձեռք բերեք այնպիսի առաքինություն, որ արժանի է Աստծուն: Այնպիսի առաքինություն, որ ձեզ կհեռացնի չարից և կմոտեցնի բարուն:

103-րդ այան մուսուլմաններին միասնության կոչ է անում և ասում. Մի մոռացեք թե ինչպիսին է ձեր մեջ հաստատվող թշնամությունը և ինչպես Աստված վերացրեց ձեր թշնամությունը, ձեր սրտերը մոտեցրեց իրար այնքան, որ դարձաք եղբայրներ:

Այս այաներից սովորում ենք.

1. Ինչպես մեռնելը կախված է նրանից ,  թե ինչպես է մարդ ապրում:

2. Հասարակության միասնությունը ցեղի ու լեզվի հիման վրա չի կարող հաստատապես լինել: Այն միասնությունն է իրական, որ հիմնված է Աստծո կրոնի վրա:

3. Միասնությունը միջազգային կամ քաղաքական ու ռազմական պայմանագրերի հիման վրա, իմաստ չունի: Իսկական միասնությունը դա այն ժամանակ է, երբ մարդկանց սրտերում բարություն կա, ինչը պարգևում է միայն Աստված:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 104-րդ այան:

ولتكن منكم امه يدعون الي الخير ويامرون بالمعروف وينهون عن المنكــر

واوليك هم المفلحون

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Մուսուլմանների միջից պետք է լինի մի խումբ, որպեսզի մարդկանց դեպի բարություն հրավիրեք, բարի գործերը թույլատրելով և չար գործերը արգելելով: Նրանք որ այսպես են վարվելու, երանության մեջ են լինելու>:

Մարդկային կյանքը ընթանում է համախմբված կերպով և հասարակական կյանքում անհատների յուրաքանչյուր քայլ կարող է ուղղակի ազդել հասարակության վրա: Մարդկային հասարակությունը նման է մի նավի, որի ամենափոքրիկ մասի վնասվելը կարող է պատճառ դառնալ, որ ամբողջ նավը խորտակվի; Ուստի հասարակության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է, որպեսզի նավը չվնասվի: Այս պատվիրանը կոչվում է բարի գործերին հեևտևել և վատ գործերից հեռու մնալ: Այն ասում  է. մարդկանց բարի գործի հրավիրեք և եթե մեկը սխալ գործ է անում, նրան զգուշացրեք: Դա բխում է հանրության շահերից, ինչը յուրաքանչյուրի պարտականությունն է: Այս այան նաև շեշտում է, որ բացի ընդհանոր մուսուլմաններից, նրանց մի խումբը պետք է հասարակության մեջ բարություն տարածի և թույլ չտա, որ չարիքը տարածվի հասարակության մեջ: Այնպես, ինչպես եթե մի վարորդ ճանապահին սխալ է կատարում, բոլորը նրան զգուշացնում են , բայց այստեղ ոստիկաններն էլ պետք է նրան զգուշացնեն: Բարությունը կտարածվի այն հասարակության մեջ, որտեղ չի լինի պառակտում, և ընդհանուր հասարակության կարգը չխարխլվի:

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամական հասարակության մեջ մի խումբ պետք է հսկի մարդկանց արարքները, որպեսզի  որտեղ որ կարիք կլինի, զգուշացնեն նրանց:

2. Եթե հասարակությունը ցանկանում է դեպի բարություն շարժվել, պետք է բոլորը միասնական լինեն ու հասարակության խնդիրները միասնաբար լուծեն:

3. Հավատացյալը պետք է մտածի ոչ միայն իր փրկության համար, այլ կարևորի նաև հասարակության շահերը:

4. Յուրաքնաչյուրի պարտքն է մարդկանց խրախուսել լավ գործեր անելու և զգուշացնել վատ գործերից: Որովհետև եթե հասարակության մեջ տարածվի բարությունը, վատ գործերը կնվազեն:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 92-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան