Օգոստոս 28, 2016 11:43 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 105-109-րդ այաներին:

Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 105-րդ այան:

ولاتكونو كالذين تفرقوا واختلفوا من بعد ماجاء هم البينات واولئك لهم

عذاب عظيم

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Մի նմանվեք նրանց, ովքեր ճշմարիտ լույսը տեսնելուց հետո պառակտվեցին և վիճաբանության մեջ ընկան : Այսպիսիների բաժինը միայն տանջանք է>:

Աստվածային կրոնների հետևորդներին սպառնում է պառակտումը, որը հիմնված է ցեղային, ազգային կամ պատմական խնդիրների վրա: Այն ինչ ասվեց նախորդ հաղորդումներում այն է, որ Աստված բոլոր հավատացյալներին միասնության և եղբայրության կոչ է անում, ուրեմն աշխարհի աստվածապաշտները որտեղ էլ լինեն, նրանց միջև առկա է կրոնական կապ, և աշխարհագրական և ժամանակային սահմանները չեն կարող նրանց բաժանել: Ինչպես որ իսլամի մարգարեն 1400 տարի առաջ հայտարարեց. իմ եղբայրները նրանք են, ովքեր գալու են ապագայում , ինձ չեն տեսել, բայց կհավատան ինձ : Այո, Աստծուն հավատալը միասնության ամենակարևոր առանցքն է, սակայն երբեմն նյութական շահերը կամ քաղաքական խնդիրները պատճառ են դարձել, որ հավատացյալների միջև պատերազմ տեղի ունենան:  Այս այան զգուշացնում է նրանց, որ  տարաձայնություններն ու հակամարտությունները ոչ մի արդյունքի չեն հասցնւմ և նրանք, ովքեր հրահրել են այս հակամատությունները, մեծ չարչարանքների մեջ են լինելու:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 106 և  107 -րդ այաները:

يوم تبيض وجوه و تسود وجوه فاما الذين اسودت وجوههم اكفرتم بعد

ايمنكم فذوقوا العذاب بما كنتم تكفرون / و اماالذين ابيضت وجوههم ففي

رحمه الله هم فيها خالدون /

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Հարության օրը մարդկանց դեմքերը կամ սև պետք է լինեն, կամ լուսավոր: Աստված սևերեսներին պիտի ասի. Դուք, որ ձեր հավատքն ուրացաք, բոցերի զոհը եղեք, քանի որ լքեցիք ձեր հավատքը: Ընդհակառակը, նրանք, ում ճակատը շողարձակ է լինելու, աստվածային շնորհներին կարժանանան և հավիտենապես վայելելու են դրանք>:

 

Այս այաները խոսում են այն մասին, որ որոշները որովհետև չունեն հավատքի լույս, սևերես են և խավարը պատել է նրանց և նրանց շատ դաժան չարչարանք է սպասվում; Իսկ նրանք, ում երեսը լուսավոր է, օժտված են աստվածային անսահման բարությունից: Ինչպես որ աշխարհը  տիեզերքի արտաքինը և հանդերձյալը նրա ներքինն է, մեր արարքները աշխարհում տեսնվում են և հանդերձյալում ներկայանում է նրանց ներքինը;

Այս այաներից սովորում ենք.

1. Հանդերձյալ կայնքում մեր ներքինը և արտաքինը մեկ են դառնալու և ոչինչ չի կարելի թաքցնել:

2. Չգոռոզամտանանք մեր հավատքով, քանզի անհավատությունը մշտապես սպառնում է նաև հավատացյալներին:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 108 և 109 -րդ այաները:

تلك آيت الله نتلوها عليك بالحق و ماالله يريد ظلما للعلمين /

ولله ما في السموات و ما في الارض و الي الله ترجع الامور/

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Սրանք են երկնքի պատգամներ:  Քեզ ենք հայտնում դրանք կատարյալ ճշմարտությամբ : Աստված բնավ չի ցանկանա իր արարածների նկատմամբ չարիք գործել: Երկնքում և երկրի վրա ամեն բան նրան է պատկանում: Նա է կենտրոնը, ուր պիտի միանա ամեն ինչ>:

Այս այաներով Աստված դիմում է մարգարեին և մուսուլմաններին, որտեղ խոսում է աստվածային արդարության մասին; Եթե  հանդերձյալում մի խումբ մարդկանց երեսը սև էր, իսկ մի մասինը լուսավոր, ոչ թե Աստված է այդպես ցանկանում, այլ հենց նրանց արարքի արդյունքն է, որ այդպես է դրսևորվում: Եթե մարդկանց մի խումբը դժոխք է գնում, Աստված չի ցանկացել նրանց նկատմամբ չարիք գործել: Նրանք իրենք են իրենց գործերով բացել դժոխքի դռները: Ընդհանրապես, չարության հիմքը մի քանի պատճառ ունի, որոնք են տգիտությունը, կարիքը,  գոռոզամտությունն ու վրեժխնդրությունը; Աստված, որ երկրի ու երկինքների տերն է, ի՞նչ կարիք ունի, որ մարդկանց նկատմամբ չարիք գործել կամ իր հոզորությունը նրանց ցույց տալ: Աստված ինչպե՞ս կարող է իր արարածների նկատմամբ չարիք գործել, երբ բարության աղբյուր է և նույնիսկ մի մրջյունի նկատմամբ չարիք չի գործում: Նա է արարիչը բարեգութ, ուրեմն ինչպե՞ս է կարող չարիք գործել:

Այս այաներից սովորում ենք.

1. Այն Աստված, որին մենք հավատում ենք, արդար է:

2. Կյանքի աղբուրը Աստված է և նրա վերջն էլ Աստծո ձեռքերում է:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 93-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան