Օգոստոս 28, 2016 11:47 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 110-115-րդ այաներին:

Նախ  կլսենք Ալ Իմրան սուրայի 110-րդ այան.

كنتم خير امه اخرجت للناس تامرون بالمعروف وتنهون عن المنكر وتومنون با

ولو امن اهل الكتب لكان خيرا لهم منهم المومنون و اكثرهم الفسقون /

Այայի թարգմանությունը հետևյան է. <Դուք տիեզերքի ամենասքանչելի ժողովուրդն եք: Դուք կթույլատրեք այն, ինչ բարի է և կարգելեք ոճիրը: Դուք կհավատաք Աստծուն: Եթե սուրբ գրքի հետևորդները ձեր հավատքն  ընդունեն, լավագույն վիճակը կունենան: Նրանց մեջ մի քանիսը կհավատան,  բայց մեծ մասը մեղավորներից են>:

Շատ մարդիկ կարծում են, որ կրոնը կարծր հրամանների հավաքածու է, մարդու և Աստծո հարաբերության շրջանակներում, դրա համար էլ կրոնը սահմանափակվում է միայն աղոթքի ու ծոմի մեջ: Դա այն դեպքում, երբ կրոնական պատվիրանների մեծ  մասը հասարակական բնույթ են կրում և ցույց են տալիս, թե ինչպիսին պետք է լինի  մարդու հարաբերությունը հասարակության այլ անդամների հետ: Կրոնի կարծիքով, այն աղոթքն է արժեքավոր, որ կատարվել է այլ մուսուլմանների հետ, այսինքն` հավաքական աղոթքը, ոչ թե այն, որ իրականացվել է տանը` միայնակ: Կրոնական ամենակարևոր ծրագրերից մեկը իսլամական հասարակության պահպանումն է սխալ արարքներից: Իսկ դա կատարվում է մի խումբ մարդկանց կողմից, ովքեր հսկում են հասարակության ընթացքը և երկրորդը` դա ընդհանուրի պարտականությունն է, որի մասին խոսում է այս այան: Այան ցույց է տալիս, որ մարդը պատասխանատու է ոչ միայն իր, այլև հասարակության այլ անդամների նկատմամբ և պետք է սրտցավորեն աշխատի այս ուղղությամբ: Եվ եթե այդպես լինի, հասարակությունը կզարգանա և օրինակ կծառայի այլ հասարակությունների համար:

Այս այայից սովորում ենք.

1. Բարություն անելու ժամանակ պետք է պայքարել չարիքի դեմ:

2. Յուրաքանչյուր մուսուլման իրավունք ունի ինչ պաշտոն էլ որ զբաղեցնի, հրաժարվել սխալ գործից և  խրախուսել բարիքը:

3. Հասարակության պատասխանատվությունը կարող է ստանձնել այնպիսի անհատ, ով սրտցավ լինի այդ հասարակության նկատմամբ:

4. Լավագույն հասարակություն ձևավորելու համար անհրաժեշտ է և' հավատք և' բարի գործ, ոչ միայն անհատի, այլ նաև հասարակության համար:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 111 և 112-րդ այաները.

لن يضروكم الا اذي و ان يقتلوكم يولوكم الادبار ثم لاينصرون / ضربت عليهم

الذله اين ما ثقفوا الا بحبل من ا و حبل من الناس و باء و بغضب من ا

وضربت عليهم المسكنه ذلك بانهم كانوا يكفرون بايت ا و يقتلون الانبياء

بغير حق ذلك بما عصوا و كانوا يعتدون /

Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. <Թշնամիները աննշան վնասներ կարող են պատճառել ձեզ: Եթե ձեր դեմ կռիվ մղեն, կնահանջեն ու կփախչեն և օգնության ակնկալիք չպիտի ունենան, որովհետև իրենց գլուխների վրա կախված նախատինքը ամեն տեղ հետևելու է նրանց: Աստծո և մարդկության միջև կնքված դաշինքը միայն կարող է փրկել նրանց: Աստված նրանց ճակատին դրոշմել է իր զայրույթի կնիքը: Աղքատությունը դրամի պես ծանրացավ նրանց վրա, որովհետև մերժեցին հավատ ընծայել նախախնամության նշաններին ու  անիրավ տեղը սպանեցին մարգարեներին: Իրենց անհնազանդության և անարադարության վարձքը սա պիտի լինի>:

Այս այաները դիմելով մուսուլմաններին ասում են. եթե ձեր հավատքի մեջ անսասան լինեք ու միասնական լինեք, կարող եք բարեփոխել հասարակությունը: Դրանով դուք կապահովագրեք ձեզ թշնամուց և ձեզ ոչ մի վտանգ չի սպառնա: Ընդհակառակը, թշնամին է, որ կխեղճանա ձեր դիմաց: Այս այաները խոսում են հրեա ազգի  մասին և Ղուրանի կանխատեսումներից են, որ իրականացան պատմության ընթացքում: Այս ազգը մշտապես նախատինքի է արժանացել ու երբեք չի եղել սիրված: Նույնիսկ այսօր, երբ աշխարհի հարստությունն ու տնտեսությունը հարուստ հրեաների ձեռքում է, չկա մի երկիր, որը կառավարվի իսրայելական օրենքով: Եվ Իսրայելը որպես զավթիչ երկիր, համաշխարհային հանրության կողմից ատելության է արժանանում:

Այս այայներից սովորում ենք.

1. Հավատքն Աստծո նկատմամբ այնպիսի բերդ է, որ թույլ չի տալիս թշնամին ներխուժի այնտեղ:

2. Արժանապատվությունը կախված է երկու գործոններից՝

. Աստծո հետ ամուր կապ

. Բարություն ուրիշների նկատմամբ

3. Մեղքը և ոտնձգությունը կործանում են մարդուն:

Այժմ  կլսենք Այ Իմրան սուրայի 113, 114 և 115-րդ այաները.

ليسوا سواء من اهل الكتب امه قائمه يتلون ايت ا اناء اليل و هم يسجدون 

/يومنون با واليوم الاخر و يامرون بالمعروف وينهون عن المنكر و يسرعون في

الخيرت و اولئك من الصلحين / و ما يفعلوا من خير فلن يكفروه وا عليم

بالمتقين /

Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. <Սուրբ գրքերի հետևորդները բոլորը միանման չեն: Նրանց մեջ կան մարդիկ, ում սիրտը պարզ է: Սրանք գիշերը խորհրդածում են Աստծո պատվիրանների վերաբերյալ և Աստծուն  են պաշտում: Նրանք հավատում են Աստծուն և  դատասստանի օրվան: Բարի գործեր են հրամայում և արգելում են հոռիները : Եռանդով  հետևում են բարեպաշտ  գործերին և արդարությունն ի գործ  են դնում: Իրենց արած բարիքը առանց վարձատրության չի մնա:  Աստված  ճանաչում է նրանց, ովքեր երկնչում են իրենից>:  

Հետևելով նախորդ այաներին, որտեղ խոսվում է սուրբ գրքերի հետևորդներից լավերի մասին և ասում, որ կան նաև նրանք, ովքեր մուսուլմանների նման հետևում են Աստծուն ու հավատում  դատաստանի օրվան: Նրանք ցանկանում են, որ հասարակության մեջ տարածվի բարությունը և վերացվի սխալը: Բնականաբար Աստված այսպիսի մարդկանց  չի անտեսում և արժանացնում է իր բարությանը: Որովհետև բարեպաշտությունն ու հավատքը ում կողմից էլ որ լինեն, ընդունվում են Աստծո կողմից: Ղուրանի այս տեսակետը սուրբ գրքերի հետեւորդների վերաբերյալ արդար վերաբերմունք է,  իսկ եթե մենք Ղուրանի պես արդարամիտ լինենք, մեր վարքագիծը պատճառ կդառնա, որ մարդիկ հակվեն դեպի իսլամ:

Այս այաներից սովորում ենք.

1.Բարությունը ում կողմից էլ որ լինի, պետք է տեսնենք և ընդունենք այն:

2. Երբ գիշերը մարդիկ քնում են, ամենալավ ժամանակն է Աստծո հետ խորհելու համար:

3.Այլ կրոնների մեջ նույնպես կա բարությունը տարածելու և չարից հրաժարվելու պատվիրանը և դա միայն մուսուլմանների սեփականությունը չէ:

4.Ե'վ գիշերային աղոթքն է կարևոր և' ճիշտ գործեր կատարելը, որպեսզի հասարակությունը ճիշտ ճանապարհով առաջ գնա:

5.Եթե հասարակության մեջ ամուսնանալու հնարավորություններ ստեղծվեն, կպակասի  անբարոյականությունը: Ղուրանն ասում  է, որ եթե բարության դռները բացվեն, հասարակության մեջ չարիքը կպակասի: Ղուրանը նաև ասում է, որ բարություն անելու համար պետք է միշտ առաջին շարքերում լինել:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 94-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան