Ելք դեպի լույս 96
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 121-125-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 121-րդ այան.
واذ غدوت من اهلك تبوي المومنين مقعد للقتال والله سميع عليم
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ով Մարգարե, հիշիր այն օրը, երբ արշալույսին հեռացար քո ընտանիքից` հավատացյալներին կռվի պատրաստելու համար: Աստված ուշադիր աչքով հետևում է քո քայլերին >:
Այս այան սկիզբն է այն այաների, որտեղ խոսվում է Բադր պատերազմից հետո տեղի ունեցած Օհոդ պատերազմի և դրա դառնությունների մասին: Բադր պատերազմը տեղի ունեցավ Մեքքայում և դրա ընթացքում սպանվեցին կամ գերի ընկան բազմաթիվ անհավատներ: Մեքքայի առաջնորդ Աբու Սոֆիանն ասաց. Մինչև այն ժամանակ, քանի դեռ ես վրեժ չեմ լուծել մուսուլմաններից, չեմ խաղաղվելու: Ուստի Ղորեյշի անհավատները Բադր պատերազմից մեկ տարի անց, մեծաթիվ զորքով ու հեծելազորով շարժվեցին դեպի Մեդինա քաղաք: Երբ այդ լուրը հասավ մարգարեին, նա ժողով հրավիրեց ու մուսուլմանների հետ խորհրդակցեց, թե ինչպե՞ս պետք է վարվել թշնամու հետ: Մեծամեծները առաջարկեցին մնալ քաղաքում և տները դարձնել խրամատներ: Սակայն երիտասարդները մարգարեին խնդրեցին դուրս գալ Մեդինայից ու հերոսաբար կանգնել թշնամու դեմ: Մարգարեն այս որոշումը քվեարկության դրեց և երիտասարդների կարծիքը ընդունվեց մեծամասնության կողմից, նրանով հանդերձ, որ մարգարեն ինքը քաղաքում մնալու կողմնակից էր: Սակայն լսելով երիտասարդներին ու տեսնելով նրանց ոգևորությունը, մարգարեն հրաժարվեց իր կարծիքից և ուրբաթօրյա հավաքական աղոթքի ժամանակ մարդկանց տեղյակ պահեց իր որոշման մասին: Աղոթքից հետո, մարգարեն 1000 հավատացյաների հետ շարժվեց դեպի մարտի դաշտ, որը գտնվում էր Օհոդ լեռան մոտ: Այս ընթացքում հավատացյաների մի խումբ առանձնացավ ու հետ վերադարձավ: Մուսուլմանների քանակը հասավ 700-ի: Թշնամին հասավ Մեդինայի մոտ և երկու զորքերը կանգնեցին իրար դեմ հանդիման: Պատերազմը սկսվեց այն պահին, երբ մուսուլմանները հարձակվեցին, գոչելով "Հանուն Ալլահի": Այս հարձակումից հետո թշնամու զորքը չդիմացավ ու նահանջեց: Մուսուլմաններից ոմանք, մտածելով, որ թշնամին պարտվել է, լքեցին իրենց դիրքերը և թշնամին օգտվելով առիթից, կրկին հարձակվեց մուսուլմանների վրա: Մուսուլմանների այս անուշադրության պատճառով նրանց մի մասը սպանվեց, մի մասը վիրավորվեց, իսկ մնացածը փախուստի դիմեցին: Նույն ժամանակ սխալ լուր տարածվեց, որ մարգարեն նույնպես սպանվել է, ինչը ավելի թուլացրեց մուսուլմնանների դիրքերը և այն պատերազմը, որ մուսուլմանների հաղթանակով էր պսակվել , պարտությամբ ավարտվեց և նրանց համար մեծ դաս եղավ:
Այս այայից սովորում ենք.
1. Մարգարեն միայն աստվածային հրամանները չի փոխանցում մարդկանց: Նա նաև իրականացնում է դրանք ու պայքարում կրոնի թշնամիների դեմ: Դա նրա պարտականություններից է, ինչպես նաև իսլամը թշնամուց պաշտպանելը: Սա նաև յուրաքանչյուր մուսուլմանի պարտականությունն է:
2. Թեև ընտանիքի ու երեխաների կառավարումը կարևոր է, սակայն կրոնի պահպանումը դրանից ավելի կարևոր է:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 122և 123-րդ այաները
اذ همت طائفتان منكم ان تفشلا و الله وليهما و علي الله فليتوكل
المومنون و لقد نصركم الله ببدر و انتم اذله فاتقوا الله لعلكم تشكرون /
Այ այաները թարգմանվում են հետևյալ կերպ. < Հիշիր այն օրը, երբ քո բանակից երկու գումարտակ որոշեցին փախուստի դիմել: Բայց Աստված նրանց օգնեց և նրանք հրաժարվեցին այդ մտքից: Թող ուրեմն հավատացյալները ապավինեն Աստծուն : Ամենակարողը փութաց օգնել ձեզ նաև Բադրի օրը, երբ դուք թվով քիչ էիք; Ուրեմն երկնչեք նրանից ու երախտապարտ եղեք>:
Մուսուլմանների մի խումբ, որը մարգարեի հետ Մեդինայից դուրս էր եկել, տեսնելով թշնամու զորքը, վախեցավ և որոշեց հրաժարվել պատերազմից: Սակայն Աստված նրանց օգնեց ու նրանք հրաժարվեցին իրենց մտքից ու փրկվեցին սատանայական թակարդից: Այս այաները, դիմելով նրանց ու այլ մուսուլմաններին, ասում է.< Դուք, որ տեսել եք Աստծո օգնությունը Բադր պատրեազմում և տեսաք, թե ինչպես հաղթեցիք թշնամուն, ինչու՞ եք թուլացել այս պատերազմում և ամուր չեք կրոնը պահպանելու հարցում: Մի վախեցեք թշնամուց: Վախեցեք այն պահից, երբ չեք հնազանդվում Աստծո պատվիրաններին: Ապավինեք Աստծուն և կտեսնեք աստվածային բարիքները:
Այս այայից սովորում ենք
1. Աստված չի թողնում իր հավատացյալներին և միշտ նրանց կողքին է:
2. Վախը պատճառ է դառնում, որ հավատացյալը պատերազմից փախուստի դիմի, իսկ հակառակ դեպքում նա պետք է ապավինի Աստծուն:
3. Աստված տեղյակ է ոչ միայն մեր գործերից, այլ նաև մեր մտքերից ու նպատակներից: Աստված այս այաներում խոսում է այն մասին, որ մուսուլմանների մի խումբ որոշել է հրաժարվել պատերազմից:
4. Աստվածային օգնությունների փառաբանումը առաքինության նշան է : Հակառակ դեպքում մարդը գոռոզանում է:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 124 և 125-րդ այաներ
اذ تقول للمومنين الن يكفيكم ان يمدكم ربكم بثلاثه الاف من الملئكه منزلين
بلي ان تصبروا و تتقوا و ياتوكم من فورهم هذا يمددكم ربكم بخمسه الاف
من الملئكه مسومين /
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. < Դու դրանից հետո ասացիր հավատացյալներին. Բավարար չե՞ն այն 3000 հրեշտակները, որ Աստված ձեզ է ուղարկել երկնքից: Անտարակույս, այս թիվը բավական է և եթե դուք ունենաք բարեպաշտության հետ նաև հարատևություն, երբ թշնամին խոյանա ձեզ վրա, Աստված ձեզ կօգնի 5000 հրեշտակներով>:
Այս այաները, որոնք խոսում են աստվածային օգնության մասին, ասում են, որ աստվածային հրեշտակները ներկա են անհավատների դեմ պատերազմի ժամանակ: Պետք է ասել, որ մարդը որպես մահկանացու, չի կարող ճանաչել ոչ մահկանացու հրեշտակներին: Սակայն մեր հավատքը Ղուրանի նկատմամբ պատճառ է դառնում , որ ընդունենք նրանց գոյությունը և հավատանք նրանց: Հրեշտակների ներկայությունը Օհոդ պատերազմում, իսլամի ռազմիկներին պաշտպանելու համար, պատճառ դարձավ, որ թշնամին սարսափի և մյուս կողմից իսլամի զորքը կրկնապատկվի:
Այս այայից սովորում ենք
1. Հավատացյալը պետք է Աստծուն ապավինի, որովհետև ողջ տիեզերքը, այդ թվում նաև հրեշտակները` Աստծո զորքը, նրա կողքին են: Այդ պատճառով էլ թշնամին պետք է սարսափի պատերազմի ժամանակ, որովհետև նա կռվում է ոչ միայն մուսուլմանների այլ նաև Աստծո դեմ:
2. Աստվածային աշխարհայացքում մարդկանց կյանքը կապակցված է հրեշտակների հետ:
3. Անտեսանելի օգնությունը հասնում է այն ժամանակ, երբ ռազմիկները դիմադրում են թշնամուն:
4. Բարեպաշտությունը անհրաժեշտ է նույնիսկ պատերազմի ժամանակ: Մուսուլման ռազմիկը ամենուրեք պետք է լինի բարեպաշտ:
5. Աստվածային հրեշտակների ամեն խումբ ունի իր պարտականությունը; Նրանց մի խումբը պատերազմի ժամանակ պաշտպանում է մուսուլմաններին:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 96-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան