Ելք դեպի լույս 101
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 149-153-րդ այաներին:
Այժմ Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 149 և 150-րդ այաները:
يا ايها الذين آمنوا ان تطيعوا الذين كفروا يردوكم علي اعقبكم فتنقلبوا
خاسرين بل ا مولكم و هو خير النصرين
Այս այաների թարգմանությունը հետևյալն է.<Ով հավատացյալներ, եթե հետևեք անհավատներին, նրանք ձեզ կվերադարձնեն մոլորության մեջ և դուք կորստի կմատնվեք: Աստված ձեր պաշտպանն է: Իրենից ավելի լավ ո±վ կարող է ձեզ օգնել>:
Վտանգներից մեկը, որ սպառնում է իսլամական երկրների հավատացյալներին, կրոնական արժեքներից հրաժարվելն է: Շատ մարդիկ և հասարակություններ, հավատացյալ են սակայն ժամանակի ընթացքում, ծանոթանալով այն նյութական հաճույքներին, որ առկա են ոչ իսլամական հասարակություններում, թուլանում են իրենց հավատքի մեջ: Ղուրանը, դիմելով նրանց, ասում է. Ով հավատացյալներ, եթե Աստծո հրամաններին հետևելու փոխարեն հետևեք անհավատներին, նրանք ձեզ զարգացնելու փոխարեն պատճառ կդառնան, որ շեղվեք ձեր ճանապարհից: Նրանք չեն ցանկանում, որ դուք զարգանաք: Ուրեմն դուք մեծ վնաս կկրեք, որովհետև այդպիսով հրաժարվում եք ձեր կրոնից: Այնուհետև, դիմելով հավատացյալներին, Աստված ասում է. Ուժ և արժանապատվություն ձեռք բերելու համար չպետք է կախված լինեք անհավատներից, որովհետև հաղթանակը և հաջողությունը միայն Աստծո ձեռքերում են:
Այս այաներից սովորում ենք
1. Անհավատությունը սպառնում է բոլոր հավատացյալներին, ուրեմն պետք է զգույշ լինեք սատանայական գայթակղություններից:
2. Ռազմադաշտում պարտությունը վնաս է, բայց ավելի մեծ վնաս է պարտությունը անհավատության դեմ պայքարում:
3. Եթե ձեզ գրավում են աշխարհիկ կյանքի բարիքները, միայն Աստծուն հետևելով կարող եք ձեռք բերել դրանք:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 151-րդ այան:
سنلقي في قلوب الذين كفرواالرعب بما اشركوا بالله مالم ينزل به سلطنا
و ماويهم النار و بئس مثوي الظلمين /
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Մենք սարսափ կսփռենք կռապաշտների սրտերում, որովհետև նրանք բարձրյալի կողքին դրեցին ապիկար աստվածություններ: Կրակը նրանց բնակարանը կլինի: Որքան ահավոր է ամբարիշտների բնակավայրը>:
Այս այան խոսում է այն մասին, որ որոշ մուսուլմանների չպետք է թվա, որ անհավատ դառնալով կարող են ապահովություն ձեռք բերել: Նրանք պետք է իմանան, որ Աստծուց բացի մեկ ուրիշին հենվելու պատճառով իրենց սրտերում վախ և տագնապ կտարածվի: Իսկ դատաստանի ժամանակ նրանց տեղը կլինի դժոխքում: Ուրեմն անհավատներին հետևելը ոչ միայն ապահովություն չի պարգևում, այլ նաև չի բերում փրկություն
Այս այայից սովորում ենք.
1. Չպետք է հետևել Աստծուց բացի որևէ այլ ուժի. որովհետև դա միայն անհավատություն է, իսկ Աստծուն հավատալը խաղաղություն է և ապահովություն:
2. Վախը մահից և անորոշությունը ապագայի նկատմամբ, անհավատների ամենասարսափելի վախերն են: Եվ ինչքան որ հավատացկյալների թիվը ավելանա, այս վախերը ավելի են շատանում անհավատների շարքերում:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրա 152-րդ այան:
ولقد صدقكم الله وعده اذتحسونهم باذنه حتي اذا فشلتم و تنزعتم في الامر
و عصينتم من بعد مااريكم ما تحبون منكم من يريد الدنيا و منكم من يريد
الاخره ثم صرفكم عنهم ليبتليكم و لقد عفاعنكم والله دو فضل علي المومنين
Այն թարգմանվում է հետևյալ կերպ . <Աստված արդեն իրագործեց իր խոստումները, երբ իր թույլտվությամբ հալածեցիք պարտված թշնամուն: Սակայն թուլացաք և պատերազմի ժամանակ վիճաբանեցիք: Եվ երբ Աստված ձեզ ցույց տվեց այն, ինչ ցանկանում էիք, չհնազանդվեցիք նրա հրամանին: Ձեր միջից ոմանք աշխարհիկ կյանք էին ցանկանում, իսկ ուրիշները ապագա կյանքն էին բաղձում: Աստված ձեր թշնամիների բազուկը գործածեց ձեր դեմ , ապա ձեզ թշնամուն հետապնդելու մտքից հրաժարեցրեց, որպեսզի փորձության ենթարկի: Բայց հետո ներեց, որովհտեև հավատացյալների նկատմամբ ներող է և բարությամբ լեցուն>:
Երբ Օհոդ պատերազմում մուսուլմանները պարտվեցին, նրանց մի մասը քննադատեցին մարգարեին, ասելով. Միթե Աստված մեզ չեր խոստացել որ կհաղթենք անհավատներին: Ուրեմն ինչո±ւ մենք պարտվեցինք: Ի պատասխան, այս այան ասում է. Աստծո խոստումը ճիշտ էր և նա իրագործեց այն, որովհետև պատերազմի սկզբում դուք նրա օգնությամբ ոչնչացնում էիք թշնամուն: Սակայն երեք գործոն պատճառ դարձան, որ դուք պարտվեք: Առաջինը. երբ դուք տեսաք, որ թշնամին փախնում է, նրան հետևելու փոխարեն մի կողմ դրեցիք զենքն ու սկսեցիք ավար հավաքել: Երկրորդ հերթին, ձեր միջև տարաձայնություն առաջացավ, նրանով հանդերձ, որ մարգարեն ձեզ պատվիրել էր նման քայլի չդիմել: Բայց դուք չհնազանդվելով մարգարեին, հեռացաք այն վայրից, որը պետք է պահպանեիք և թույլ տվեցիք, որպեսզի թշնամին ներխուժի ձեր շարքերը: Ուրեմն հենց նույն աստված, որ պատերազմի սկզբում ձեզ օգնեց, պատերազմի վերջում ցույց տվեց նաև պարտությունը, որպեսզի դուք իմանայիք, որ աստվածային օգնությունը լինելու է միայն ձեր միասնության և հավատքի շնոհիվ: Եվ այս պարտությունը պետք է ձեզ համար լավ դաս լինի:
Այս այայից սովորում ենք.
1. Աստծո օգնությունը միայն այն ժամանակ է, քանի դեռ հավատացյալները կատարում են իրենց պարտականությունները:
2. Առաջնորդին չհնազանդվել և վիճաբանության մեջ մտնելը պարտության ամենակարևոր գործոններից են:
3. Որոշ հավատացյալներ, նույնիսկ պատերազմի ժամանակ մտածում են ոչ թե հանդերձյալ, այլ աշխարհիկ կյանքի մասին:
4. Պարտությունները աստվածային փորձություններ են: Հուսահատվելու փոխարեն պետք է դաս առնենք այդ պարտություններից, որպեսզի ապագայում հաղթենք:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 153-րդ այան:
اذ تصعدون و لا تلون علي احد والرسول يدعوكم في اخريكم فاثبكم غما بغم
لكيلا تحزنوا علي ما فاتكم ولا ما اصبكم و الله خبير بما تعملون /
Այս այայն թարգմանվում է հետևյալ կերպ . <Մինչ դուք խառնիխուռն փախչում էիք, և չէիք սպասում իրար, չէիք լսում նաև ձեր հետևից կանչող մարգարեի ձայնը, որ ձեզ կռվի կոչ էր անում: Երկինքը կպատժի ձեզ անհնազանդության համար: Ավարի կորուստը և ձեր շնորհազրկումը թող անմխիթար դարձնի ձեզ: Աստված տեղյակ է ձեր բոլոր գործերից >:
Օհոդ պատերազմի տեսարաններից մեկը այն պահն է, երբ թշնամին անակնկալի բերեց հավատացյալներին ու շատ մուսուլմաններ փախուստի դիմեցին թողնելով մարգարեին: Ու որքան էլ մարգարեն կռվին դիմադրելու կոչ արեց, նրան չլսեցին ու բարձրացան Օհոդ սարը: Ղուրանն ասում է, որ այս անհնազանդույթան պատճառով անհավատ թշնամու բանակը իշխեց մուսուլմաններին և այս տխրությունն այնչափ էր, որ նրանք մոռացան ավարի կորցնելու և նույնիսկ իրենց վերքերի տրտմությունը : Եվ հավելում է. Այո, այն տխրությունը, որ պատճառեցիք մարգարեին, ձեզ բերեց այսպիսի մեծ տրտմություն:
Այս այայից սովորում ենք
1. Կրոնական առաջնորդին չհնազանդվել, նշանակում է փախուստ և պարտություն:
2. Ռազմադաշտը հավատացյալների փորձության դաշտն է; Բոլորն էլ հավատացյալ են, սակայն իսկական հավատացյալները ճանաչվում են դժվար օրերին:
3. Պետք է դաս քաղել անցած օրերից և չտխրել կորցրած հարստության կամ դժբախտությունների համար:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 101-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան