Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումն ինչպես միշտ հատկացված է այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նոր վարչապետ նշանակեց Կարեն Կարապետյանին:
Հովիկ Աբրահամյանն անցած շաբաթ իր հրաժարականը ներկայացրեց որպեսզի ՀՀ նախագահը նոր կառավարություն ձևավորելու առիթ ունենա: 2014 թվականի ապրիլ ամսից Հայաստանի վարչապետի պաշտոնը վարող Հովիկ Աբրահամյանը խոստովանելով երկրի քաղաքական ու տնտեսական խնդիրների կարգավորման հարցում իր ձախողումն, անցած շաբաթ իր պաշտոնից հրաժարվեց:
Մինչև ՀՀ վարչապետ նշանակվելը Հայաստանի Ազգային ժողովի նախագահությունը վարող Հովիկ Աբրահամյանը 2014 թվականի ապրիլին այդ պաշտոնում փոխարինեց Տիգրան Սարգսյանին: Թոշակառության ֆոնդի հետ կապված բողոքների պատճառով վեց տարի վարչապետի պաշտոնը վարած Տիգրան Սարգսյանը պարտավորվեց հրաժարական ներկայացնել:
---
Անցած շաբաթ Ռոնալդ Լաուդերի գլխավորած Հրեականության համաշխարհային համագումարի պատվիրակությունը Բաքվում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Այս հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն ակնարկելով այդ երկրում Հրեական համաշխարհային համագումարի հանդիպումներին հույս հայտնեց, որ այս հանդիպումների ընթացքում հիշյալ պատվիրակությունը առիթ կունենա ծանոթանալու Ադրբեջանի հետ: Իլհամ Ալիևի ընդգծմամբ 2016 թվականն Ադրբեջանում բազմամշակութային կողոմնորոշման տարի է հայտարարվել, ինչը վկայում է այդ հարցի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների հատուկ ուշադրության մասին և անհրաժեշտ է, որ այդ ուղղությամբ Ադրբեջանում իրականացված միջոցառումները իրագործվեն նաև այլ երկրներում:
Հրեականության համաշխարհային համագումարի նախագահ Ռոնալդ Լաուդերը նույնպես ակնարկելով ադրբեջանցիների ու հրեաների միջև պատմական հարաբերություններին այդ երկրում հրեաների համար ստեղծված հնարավորությունների կապակցությամբ շնորհակալություն հայտնեց Ալիևին:
Հրեականության համաշխարհային համագումարի նախագահն այն պայմաններում է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, երբ այդ երկրի մուսուլման ժողովուրդը դժգոհ ու մտահոգ է կոմունիստական կառույցների հետ Բաքվի իշխանությունների համագործակցության ընդլայնումից: Ասվում է, որ այս ուղևորության նպատակն է հող նախապատրաստել Իսրայելի վարչապետ Բենիամին Նետանյահուի Ադրբեջան այցելության համար:
---
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)` հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում անդամ պետությունների ղեկավարների քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է ՀԱՊԿ-ի երկարաժամկետ ռազմավարությունը: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Գևորգ Ստամբոլցյանը:
---
Անցած շաբաթ Ղազախստանի նախագահի հրամանագրով Բակիտժան Սագինտաևը այդ երկրի վարչապետ, իսկ Ասկեր Մամինը նրա տեղակալ նշանակվեցին:
Ղազախստանի կառավարության ղեկավարի պաշտոնում փոփոխությունները տեղի ունեցան նրանից հետո, երբ անցած հինգշաբթի օրը Նուրսոլթան Նազարբայևը նախկին վարչապետ Քարիմ Մասիմովին պաշտոնազրկելով նրան այդ երկրի անվտանգության կազմակերպության պետ նշանակեց:
Սա Ղազախստանի կառավարության մեջ տեղի ունեցած միակ փոփոխությունը չէր, այլև տարբեր բարձր պաշտոններում փոփոխություններ տեղի ունեցան և Ղազախստանի նախագահը պաշտոնազրկելով բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատարների նրանց փոխարինեց նոր դեմքերով:
Ղազախստանի նախագահի հրամանագրով Նազարբայևի ավագ դուստրը՝ Դարիղա Նազարբայևան այդ երկրի Սենատի անդամ ընտրվեց:
Բացի այդ պաշտպանության նախարար Իմանղոլի Տասմագամբետովը փոխվարչապետ նշանակվեց, իսկ նրա տեղակալ Սեքին Ժեսուզկովը նրան փոխարինեց պաշտպանության նախարարի պաշտոնում:
Թվում է, որ Ղազախստանում պաշտոնների փոփոխությունը և հատկապես նախկին վարչապետի անվտանգության կազմակերպության պետ նշանակվելը տեղի է ունեցել ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարն ընդլայնելու շրջագծում:
Այս կապակցությամբ Նազարբայևը նաև Ղազախստանում կրոնի և քաղաքացիական հասարակության հարցերի նախարարության ստեղծման հրաման է արձակել:
Այս նախարարությունը ստանձնելու է մշակույթի, սպորտի և ուսումնադաստիարակչության նախարարությունների որոշ պարտականությունները, այդ թվում կրոնական միությունների հետ շփման և քաղաքացիների կրոնական իրավունքների ապահովման պատասխանատվությունը, ինչը հող կնախապատրաստի երիտասարդության հետ կառավարության և քաղաքական ու քաղաքացիական հասարակության համագործակցությունների ընդլայնման համար:
---
Ուզբեկստանի նոր ղեկավարությունը դատապարտեց Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկումը: Ուզբեկստանի ժամանակավոր նախագահ Շավքաթ Միրզիաովը միջազգային զարգացումների հանդեպ իր առաջին հակազդեցությամբ մի հաղորդագրությամբ դատապարտեց Փխենյանի միջոցով միջուկային փորձարկման իրականացումը: Այս հաղորդագրության մեջ Ուզբեկստանը Փխենյանին կոչ էր արել վերջ տալ լարվածությունների սրմանը հանգեցնող իր սադրիչ քայլերին և գոյություն ունեցող տարաձայնությունները կարգավորել դիվանագիտական ու խաղաղ միջոցներով: Այս հաղորդագրության մեջ նաև ընդգծվել է, որ միջուկային զենքի փորձարկումը բացահայտ կերպով անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սպառնում է տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությանը:
Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկման հանդեպ հակազդեցությունից բացի նաև ուշագրավ են միջինասիական այս հանրապետության քաղաքական ընթացիկ զարգացումները:
Աֆղանստանի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Իսլամ Քարիմովի վախճանումը չի ազդելու Ուզբեկստանի ռազմական ու քաղաքական իրավիճակի վրա:
Զամիր Կաբոլովն ասաց. «Քարիմովի վախճանումից հետո Ուզբեկստանի քաղաքական ու ռազմական հարցերում որևէ փոփոխություն չի առաջացել և Աֆղանստաում հաստատված ուզբեկ ծայրահեղական այն խմբերը, որոնք նպատակադրել էին Քարիմովի վախճանումից հետո անկայունացնել Ուզբեկստանը, գտնվում են Ուզբեկստանի անվտանգության ու քաղաքական լիարժեք վերահսկողության տակ»:
Որոշ փորձագետներ համոզված են, որ Ուզբեկստանի ժամանակավոր նախագահը ներքին ու արտաքին հարցերում շարունակելու է Քարիմովի ուղին:
26 տարի Ուզբեկստանը ղեկավարած Իսլամ Քարիմովի վախճանումից հետո այդ երկրի նախագահական վաղաժամկետ ընտրությունները տեղի կունենան առաջիկա դեկտեմբերի 4-ին: Ուզբեկստանի Սահմանադրության համաձայն նախագահի վախճանումից հետո երկիրը ղեկավարում է Սենատի նախագահը, սակայն Սենատի նախագահ Նեըմաթոլլահ Յուլդաշովը խորհրդարանի առաջին նիստում հրաժարվեց այդ պարտականությունը ստանձնելուց և վարչապետ Շավքաթ Միրզիաովին ներկայացրեց խորհրդարանին, ինչը վավերացվեց խորհրդարանի կողմից:
Միրզիաովը 2003 թվականից վարել է Ուզբեկստանի վարչապետի պաշտոնը և շարունակ եղել է Քարիմովի կողքին: Փորձագետների մեծ մասը համակարծիք են այն հարցում, որ Միրզիաովն այդ երկրի նախագահության պաշտոնի հավակնորդներից է լինելու:
---
ԱՊՀ անդամ երկրների գագաթնաժողովը կգումարվի առաջիկա հոկտեմբերի 16-ին Բիշկեկում: Ռուսաստանը, Հայաստանը, Բլառուսը, Տաջիկստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը հաստատել են նախագահի մակարդակում իրենց մասնակցությունը: Մոլդովան կմասնակցի վարչապետի, Թուրքմենստանը՝ կառավարության ղեկավարի, Ուբեկստանը՝ ԱԳ նախարարի, իսկ Ուկրաինան՝ դեսպանի մակարդակում:
Բիշքեկի գագաթնաժողովում ստորագրվելու են մի քանի համատեղ հաղորդագրություններ և ներկայացվելու է ԱՊՀ մշակույթի մայրաքաղաքը:
Գագաթնաժողովի օրակարգի գլխավոր թեմաներից է լինելու քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային ոլորտներում անապահովության բոլոր դրսևորումների դեմ պայքարի ուղղությամբ անդամ երկրների համագործակցության ուղիների քննարկումը: