Սեպտեմբեր 25, 2016 20:04 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 154-158-րդ այաներին:

Նախ  կլսենք Ալ Իմրան սուրայի 154-րդ այան:

ثم انزل عليكم من بعدالغم امنه نعاسا يغشي طائفه منكم وطائفه قداهمتهم

انفسهم يظنون بالله غيرالحق ظن الجهليه يقولون هل لنا من الامرمن شي ء قل

ان الامر كله لله يخفون في انفسهم مالايبدون لك يقولون لو كان لنا من الامر

شي ء ما قتلناههنا قل لو كنتم في بيوتكم لبرز الذين كتب عليهم القتل الي

مضاجعهم وليبتلي الله مافي صدوركم وليمحص مافي قلوبكم والله عليم بذات

الصدور /

Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Այս աղետալի դեպքից հետո, Աստված ապահովություն և քուն իջեցրեց ձեզանից ոմանց վրա: Մյուսները անհանգիստ վիճակում, իրենց հիմար մտքերի մեջ համարձակվում էին Աստծուն վերագրել մի սուտ: Նրանք ասում էին.  Ինչո՞ւ այս պատերազմում մենք ոչ մի որոշում չկայացրինք: Ասա նրանց. բարձրյալը հեղինակն է բոլոր գործերի և որոշումների: Նրանք իրենց հոգու խորքում պահում էին այն, ինչը քեզ չէին հայտնում:    Նրանք ասում էին. եթե պատերազմում գործերի մի մասը մեզ հանձնվեր, մենք այստեղ չէինք սպանվի: Նրանց ասա. եթե ձեր տներում էլ մնացած լինեիք, նրանք, ում մահը որոշված էր, կգնային մեռնելու այնտեղ,ուր որոշված էր, որպեսզի Տերը ճանաչեր և փորձեր թե ինչ կա ձեր սրտերի խորքում: Միայն ինքը գիտի ձեր սրտերի գաղտնիքը>:

Մուսուլմաններից շատերը որ անհնազանդ էին եղել ու փախել էին Օհոդ պատերազմից, զղջում էին և շատ էին անհանգստացել այդ պատճառով: Նրանք գնացին մարգարեի մոտ ու  ներողություն խնդրեցին: Մարգարեն ներեց  և Աստված , ընդունելով նրանց զղջումը, հանգստություն բերեց այդ մարդկանց սրտերին: Բայց մուսուլմանների մեկ այլ խումբ չէր ուզում ընդունել  որ պատերազմում պարտվել էին իրենց թերանալու պատճառով: Նրանք մարգարեին ու Աստծուն էին մեղադրում պարտության մեջ, ասելով. Աստված մեզ տվեց հաղթանակի խոստում, ուրեմն ինչո՞ւ մեզ չօգնեց հաղթել պատերազմում: Իսկ մյուս կողմից նրանք մարգարեին ասում էին. Մենք պատերազմի սկզբում առաջարկեցինք մնալ Մեդինայում և պաշտպանել քաղաքը: Սակայն դուք չընդունեցիք մեր առաջարկը և հեռացաք քաղաքից: Ի պատասխան, Աստված այս այայում ասում է. Հաղթանակի խոստումը կախված է ձեր դիմադրությունից ոչ թե խոստումից: Իսկ դուք, ձեր կյանքը պահպանելու համար լքեցիք մարգարեին և դեռ հաղթանակի հույս ունեք: Այս կասկածամտությունը Աստծո նկատմամբ նշանակում է, որ դուք անարդար կերպով ուզում էիք հաղթել: Բացի այդ, մահը և նահատակությունը ձեր ձեռքում չեն, որպեսզի ասեք, թե քաղաքում մնալով չէիք սպանվելու:  Նրանք, որ պետք է նահատակվեին, եթե նույնիսկ իրենց տանը մնային, կմեռնեին: Դրանից բացի, այս դեպքերը ձեզ կոփելու համար են, որպեսզի ի հայտ գա այն, ինչ կա ձեր ներսում:

Այս այայից սովորում ենք.

1. Նրանք, որ ամեն գնով փորձում են իրենց պահպանել, չեն կարող իսկական հավատք ունենալ: Նրանք ժամանակի ընթացքում կասկածում են նույնիսկ Աստծուն:

2. Պարտվելիս պետք է գնահատենք մեր թույլ կողմերը և ուժեղացնենք դրանք և ոչ թե կասկածենք Աստծուն ու նրան մեղադրենք:

3. Աստված տեղյակ է թե մենք ինչ ենք մտածում և ինչ կա մեր հոգում:

4. Դեպքերը նրա համար են, որպեսզի  մենք ճանաչենք մեզ և իմանանք, թե որքանով ենք հավատացյալ: Դա օգնում է նաև ուրիշներին ճանաչել ու իմանալ, թե ով ինչ հոգի ունի:

Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 155-րդ այան.

ان الذين تولوا منكم يوم التقي الجمعان انما استزلهم الشيطن ببعض ما

كسبوا ولقد عفا الله عنهم ان الله غفور رحيم /

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Նրանք, որ նահանջեցին երկու բանակների բախման օրը, հրապուրվեցին սատանայի կողմից` ի պատիժ իրենց գործած հանցանքի:  Աստված ներեց նրանց, որովհետև նրա գթությունն անսահման է>:

Այս այան խոսում է այն մուսուլմանների մասին, ովքեր նահանջեցին Օհոդ պատերազմում: Այն ասում է, որ նախկին մեղքերի պատճառով, նրանց հավատքը թուլացավ և շատ շուտ սատանայի գայթակղություններին ենթարկվեցին, որովհետև հենց որ իրենց կյանքը վտանգի տակ տեսան, հրաժարվեցին այն նվիրաբերել հանուն կրոնի:

Այս այայից սովորում ենք.

1. Փոքր մեղքերը առիթ են ստեղծում, որպեսզի մարդը ենթարկվի սատանայի ավելի մեծ գայթակղությոններին: Այդպիսով, մարդը իր կյանքը պահպանելու համար հրաժարվում է իր Աստծուց և մարգարեից:

2. Մեղքը մարտնչողներին թուլացնում է  և առիթ է ստեղծում, որպեսզի սատանան թափանցի նրանց շարքերը: Ուրեմն պատերազմից առաջ  հավտացյալները պետք է զղջան իրենց մեղքերի համար և պատրաստ լինեն դիմադրել թշնամուն:

3. Չպետք է հրաժարվել այն մարդուց, որ սխալվում է: Քանզի Աստված ներեց նույնիսկ նրանց, ովքեր փախել էին պատերազմից:

Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 156- րդ այան.

ياايها الذين آمنوا لاتكونوا كالذين كفروا وقالوا لاخونهم اذا ضربوا في

الارض او كانوا غزي لو كانوا عندنا ما ماتوا وما قتلوا ليجعل الله حسره في

قلوبهم والله يحي ويميت والله بما تعملون بصير

<Ով հավատացյալներ, մի նմանվեք նրանց, ովքեր անհավատ լինելով ասում են.  մեր եղբայրները պատերզամի գնալով ու կռվելով մեռան: Եթե մեր մեջ  մնային, չէին մեռնի: Այս ամբարիշտ խոսքերը հառաչանքներ են պատճառելու նրանց : Աստված է կյանք տալիս ու մահացնում և տեսնում  է  ձեր գործերը >:

 Այս այան, դիմելով հավատացյալներին, ասում է. Ով մարդիկ, ինչու եք դուք ամբարիշտների նման կրկնում խոսքերը, որ ասում են, թե քաղաքում  մնալով  կհաղթեին պատերազմում: Թերևս նրանք չգիտեն, որ կյանքն ու մահը Աստծո ձեռքերում են և նա է, որ մահացնում է ու կյանք տալիս: Իհարկե, երբ դատաստանի օրը տեղեկանան այս ճշմարտության մասին,   անպայման զղջալու են իրենց ասածների համար:

Այս այայից սովորում ենք.

1. Որոշ խոսքեր  պատճառ են դառնում, որ մարդու հավատքը թուլանա:

2. Զգույշ լինենք տգետ մարդկանց խոսքերից, ովքեր ուզում են մեզ հիասթափեցնել ու հուսախաբ անել:

3. Չպետք է ավելի լավ ապրելու հույսով հրաժարվենք ջիհադից ու պատերազմի դաշտ գնալուց:

Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 157-րդ և 158-րդ այաներ.

و لئن قتلتم في سبيل الله او متم لمغفره من الله و رحمه خيرمما يجمعون /

و لئن متم او قتلتم لالي الله تحشرون /

<Եթե մեռնեք կամ սպանվեք հավատքը պաշտպանելու ճանապարհին, իմացեք, որ աստվածային գթությունը ձեզ է սպասում և դա ավելի լավ է, քան ձեր հավաքած հարստությունները: Եթե մեռնեք բնական մահով կամ սպանվեք, Աստված հավաքելու է ձեզ իր դատաստանի առաջ>

Այս այաներում Ղուրանն ասում է. Մի լսեք անհավատներին և իմացեք, որ եթե Աստծո ճանապարհին մահանաք, ոչինչ  չեք կորցնի: Հակառակը շատ բան ձեռք կբերեք և դա ավելի արժեքավոր է և մնայուն, ինչը կոչվում է աստվածային գթություն և բարություն: Այն հիմք է հանդիսանում, որպեսզի դուք աստվածային դրախտ մտնեք:

Այս այաներից սովորում ենք.

1. Կարևորն այն է, որ Աստծո ճանապարհին լինենք: Մահ կամ նահատակություն չի տարբերում: Եթե մարդը հանուն Աստծո կրթություն է ստանում և նրա համար որևէ դեպք է պատահում, նա նույնպես Աստծո գթությանն է արժանանում:

2. Մենք բոլորս գնալու ենք այս աշխարհից: Ուրեմն ինչու չընտրենք այն մահը, որից մենք նաև գոհ կլինենք: Հոսեյն Էբն Ալին, որը սերում է մարգարեի տոհմից, ասում է. <Եթե այս մարմինները մահվան համար են պատրաստվել, ուրեմն նահատակությունը հանուն Աստծո, ամենալավ մահն է >:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 102-րդ համարը կարդաց ԹԽ:Աստված Ձեզ պահապան