Սեպտեմբեր 29, 2016 08:15 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 159-163-րդ այաներին:

Նախ  կլսենք Ալ Իմրան սուրայի 159-րդ այան.

فبما رحمه من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف

عنهم و استغفر لهم و شاورهم في الامر فاذا عزمت فتوكل علي الله ان الله يحب

المتوكلين

Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Ով մարգարե, դու նրանց հրապուրիչ կերպով  ներկայացրեցիր աստվածային գութը, սակայն եթե ավելի սաստիկ ու խիստ լինեիր, քեզանից կբաժանվեին: Ուրեմն ավելի գթասիրտ վարվիր նրանց հետ: Խնդրիր Աստծուց, որ ների նրանց: Իրենց գործերի մեջ խորհուրդ տուր և երբ գործի ժամանակ խորհես, հույսդ Աստծո վրա դիր: Նա սիրում է նրանց, որ վստահում են իրեն>:

Այս այան խոսում է մարգարեի լավագույն առանձնահատկություններից մեկի մասին, որն է նրա բարի վերաբերմունքը: Այն ինչ պատճառ դարձավ, որ նույնիսկ ագրեսիվ և կռվարար մարդիկ հավաքվեն նրա շուրջը և հավատան նրան: Այստեղ Ղուրանը դիմելով մարգարեին ասում է. Դու շատ բարի ես : Եթե նրանց նման լինեիր ոչ ոք քեզ մոտ  չէր գա ու հավատացյալ չէր դառնա: Ուրեմն եթե այդպես է, ներիր նրանց անհնազանդությունըՕհոդ պատերազմում և Աստծուց խնդիր, որ նույնպես ների նրանց: Նրանով հանդերձ, որ պատերազմից առաջ նրանց հետ խորհրդակցեցիր, սակայն արդյունքը նրանց պարտությունը եղավ: Սակայն պետք չէ հրաժարվել խորհրդակցելուց, որովհետև դու նրանց համար մշտապես օրինակ ես ծառայում:

Այս այայից սովորում ենք.

1. Բարությունը և բարի վերաբերմունքը աստվածային նվեր է, որ շնորհվում է կրոնական առաջնոդներին:

2. Պետք է ներել ու մոռանալ նրանց սխալը, որ մեղք են գործել սակայն  զղջում են:

3. Խորհրդակցելու և մտածելու հետ միասին չպետք է մոռանալ ապավինել Աստծուն:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 160-րդ այան:

ان ينصركم الله فلا غالب لكن وان يخذلكم فمن ذالذي ينصركم من بعده و علي

الله فليتوكل المومنون

<Եթե Աստված ձեզ օգնության հասնի, ո՞վ կարող է ձեզ հաղթել: Եթե նա ձեզ լքի, ու՞մ օգնության կկանչեք: Ուրեմն թող հավատացյալները իրենց հույսը Աստծո վրա դնեն:

Այս այան հավատացյալներին ասում է, որ պետք է հենվել Աստծուն և ավելացնում, որ չարն ու բարին նրա ձեռքերում են և եթե նա ցանկանա, ոչ մեկին ոչինչ չի հասնի: Ոչ մեկը չի կարող նրան արգելել և եթե մեկին պիտի պատիժ տա, ոչ մեկը չի կարող օգնել նրան: Եթե Մարդը  հասկանա այս ճշմարտությունը և այն, որ միայն Հանուն Աստծո է ապրում և աշխատում, չի վախենա Աստծուց բացի ուրիշներից և միայն նրան կապավինի:

Այս այայից սովորում ենք.

1. Անհատական և հասարակական գործերում ուրիշներին հենվելու փոխարեն, ապավինենք Աստծուն:

2. Աստվածային օգնությունը մշտապես գոյություն ունի և դա հավերժական է:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 161-րդ այան:

و ماكان لنبي ان يغل و من يغلل يات بماغل يوم القيمه ثم توفي كل نفس ما

كسبت وهم لايظلمون /

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Մարգարեն չի կարող խաբել ձեզ: Խաբողը իր խաբեբայության հետ կդատվի հարության օրը: Այդ օրը յուրաքանչյուրը կստանա իր գործերի վարձքը և վճիռները ճշգրիտ արդարությամբ կտրվեն>:

Օհոդ պատերազմում մարգարեն մուսուլմանների մի խմբին հրամայեց պահակ կանգնել դեպի Օհոդ լեռը տանող ճանապարհին: Նա ասաց. Դուք կմնաք այստեղ և' հաղթանակի և' պարտության դեպքում և ձեզ նույնպես ավար կհասնի: Սակայն երբ մուսուլմանները հաղթեցին, նրանք թողեցին այդ պահակատեղին և գնացին ավար հավաքելու:  Այս այան դիմելով նրանց, ասում է. արդյոք մտածեցիք, որ մարգարեն կդավաճանի՞ ձեզ և չի տա ձեզ հասանելիք բաժինը, ինչի պատճառով էլ թողեցիք ձեր տեղը: Մոռացաք, որ մարգարեն չի կարող դավաճանել, որովհետև ընդհանրապես մարգարեները Աստծո և մարդկանց միջև կամուրջ են հանդիսանում: Դավաճանությունը հեռու է նրանցից:

Այս այայից սովորում ենք.

1. Նրանով հանդերձ, որ որոշ հավատացյալներ զգացել էին մարգարեի մաքրությունը, սակայն նրանց հավատքը լիարժեք չէր և մտածում էին, որ նա կարող է իրենց դավաճանել: Պետք է զգույշ  լինել, որպեսզի նման սատանայական կասկածները բույն չդնեն մեր սրտերում:

2. Սխալ է այն կարծիքը, որ բոլոր մարդիկ պետք է հավանեն մեր գործերը: Սա անտեղի սպասելիք է: Պետք է Աստծո գուհունակությունը ձեռք բերենք, որովհետև բոլոր մարդկանց գոհունակությունը ձեռք բերելը անկարելի է:

3. Դատաստանի օրը մեր պատիժների պատճառը հենց մեր գործն է, և ոչ թե այն, որ Աստված չար է կամ անարդար:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 162 և 163-րդ այաները:

افمن اتبع رضوان الله كمن باء بسخط من الله و ماويه جهنم وبئس المصير

هم درجت عندالله والله بصيربمايعملون

Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. <Կարծու՞մ եք թե միևնույն վարձքը  պիտի ստանան նրանք, որ Աստծո կամքն են իրականացնում և նրանք, ովքեր հանցանք  գործելով նրա զայրույթին պետք է արժանանան դժոխքի չարչարանքերի մեջ՝ հուսահատության բնակավայրը: Ամենակարողը տարբեր ձևերով է  վարվում նրանց հետ: Նա է կշռում մահկանացուների հավատքը>: 

Այս երկու այաները համեմատում են հավատացյալների ու անհավատների ճակատարգրերը և ասում, որ նրանք, ում նպատակը իրենց գործերով Աստծո գոհունակությունը ձեռք բերելն է, Աստծո մոտ ստանում են որոշակի բարիքներ և դառնում բարության օրինակ: Սակայն կան մարդիկ, ովքեր Աստծուն ուզում են միայն իրենց համար, որպեսզի հասնեն իրենց ցանկություններին: Այսպիսի մարդիկ կրոնը դարձնում են իրենց աշխարհիկ ցանկությունները իրականացնելու միջոց: Այս մարդիկ արժանանում են Աստծո զայրույթին: Եվ' աշխարհիկ և' հանդերձյալ կյանքերում նրանց վերջը ոչնչացումն է: Որոշ տեղեկությունների համաձայն, երբ Աստծո մարգարեն հրամայեց շարժվել դեպի Օհոդ, մի խումբ մարդիկ անտեղի պատրվակներ բերելով ասացին, որ ցանկանում են մնալ Մեդինայում: Մուսուլմանների մի խումբ հետևեց նրանց, չցանկալնալով մասնակցել պատերազմին: Այս այան խոսում է հենց այդ մարդկանց մասին, ասելով որ նրանց վերջը դժոխքում է, իսկ նրանք, որ մասնակցեցին պատերազմին և նույնիսկ թերացան ու այնուհետև զղջացին, ներվեցին Աստծո կողմից:

Այս այաներից սովորում ենք.

1.Մեր ամենասուրբ նպատակը Աստծո գոհունակությանն արժանանալն է, որն ամեն նպատակից ավելի բարձր է ու վեհ:

2.Իսլամական հասարակության մեջ չպետք է նույն աչքով նայել նրանց, ովքեր մարտնչում են և նրանց, որ անտարբեր են իրենց հասարակության նկատմամբ: Որովհետև  հրաժարվել սրբազան պատերազմից նշանակում է զայրացնել Տիրոջ:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 103-րդ համարը կարդաց ԹԽ:Աստված Ձեզ պահապան