Ելք դեպի լույս 105
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 169-173-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 169-րդ այան.
ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله امواتا بل احياء عند ربهم يرزقون
<Մի կարծեք, որ նրանք Աստծո ճանապարհին կռվելով ընկան և մեռան: Ընդհակառակը, նրանք Աստծո մոտ կապրեն ու նրանից կստանան իրենց սնունդը>:
Երբ Օհոդ պատերազմում 70 մուսուլմաններ սպանվեցին, Մեդինայի կեղծավորները բարեկամության և սրտակցության քողի տակ նրանց ընտանիքների մոտ գնացին ու ասացին, որ մարգարեն ու նրա ընկերներն են պատճառ դարձել, որ այդ մարդիկ սպանվեն: Նրանց այս արարքը պատճառ է դառնում, որ մուսուլմանների ոգևորությունն իջնի և նրանց տրամադրվածությունն ընկնի: Մեքքայի անհավատների առաջնորդներից Աբու Սոֆյանը հայտարարեց, որ սպանված 70 մուսուլմանների մահը, Բադրի պատերազմում զոհված իր 70 հետևորդների պատասխանն էր: Աստված այս այայում ասում է. չկարծեք, որ ոչ մի տարբերություն գոյություն չունի մուսուլմաննների և անհավատների սպանվածների միջև: Մարգարեն Աբու Սոֆյանին ի պատասխան, կարևոր խոսք ասաց. մեր սպանվածները դրախտում են, իսկ ձեր սպանվածները` դժոխքում: Ասում են, որ ուրիշներին լավություն անելը մարդկային ամենավեհ առանձնահատկություններից է, իսկ նահատակությունը` մարդկային գերագույն առանձնահատկությունը: Ուստի մուսուլմանները Աստծուց խնդրում էին հանուն նրա նահատակվել:
Այս այայից սովորում ենք.
1. Սխալ է այն կարծիքը, որ նահատակը ոչնչացել է: Նահատակությունը նշանակում է ոչ թե կորցնել, այլ գտնել, ձեռք բերել:
2. Նահատակությունը նահատակի կյանքի ավարտը չէ, այլ նրա աստվածային կյանքի սկիզբը:
3. Շատ մարդիկ, որ ապրում են, իրականում մեռած են և շատ սպանվածներ ապրում են: Եվ ինչպես որ կույրը չի զգում թե ինչ է տեսնելը, մենք էլ կույրեր ենք հանդերձյալ կյանքի նկատմամբ և չենք կարող զգալ, թե ինչ է դա:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 170 և 171-րդ այաները.
فرحين بماآتاهم الله من فضله و يستبشرون بالذين لم يلحقوا بهم من خلفهم
الا خوف عليهم و لا هم يحزنون / يستبشرون بنعمه من الله و فضل و ان الله
لايضيع اجراالمومنين /
Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. <Նահատակները երջանիկ են, որ արժանացել են տիրոջ շնորհներին: Նրանք ավետում են իրենց հետևից եկողներին, որ սոսկումից ու տանջանքից զերծ են լինելու: Նրանք ուրախ են, որ Տերը իրենց ողողել է իր բարության գանձերով և նա բնավ չի ոչնչացնում հավատացյալների վարձատրությունը>:
Ղուրանն այս այաներում խոսում է նահատակների մասին, ովքեր ուրախ են որ նահատակվել են, ասելով, որ նրանք գոհ են իրենց նահատակությունից և մյուս հավատացյաներին հրավիրում են հասնել այս վեհ աստիճանին նրանց ավետելով, որ ոչ մի սոսկում ու տանջանք, նրանց չի սպասվում ու նրանք կարժանանան Աստծո շնորհներին: Այս այաներն ասում են, որ նահատակների կյանքն իսկապես իրական կյանք է և ոչ թե նահատակի կենդանի լինելը նշանակում է որ միայն նրա անունն է պատմության մեջ:
Այս այաներից սովորում ենք.
1. Նահատակների պատգամը Աստծո ճանապարհին առաջ գնալն է մինչև նահատակություն: Այդ նահատակությունը վերացնում է ամեն տեսակ վախ ապագայի նկատմամբ և տխրությունը անցյալի վերաբերյալ:
2. Նահատակները նահատակությունը կոչում են Աստծո շնորհ և ոչ թե իրենց գործի ու արյան վարձատրություն:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 172-րդ այան:
الذين استجابوا لله و الرسول من بعد ما اصابهم القرح للذين احسنوا منهم
واتقوا اجرا عظيم
<Նրանք, որ կրած ձախորդությունից հետո հնազանդվում են Աստծուն և մարգարեին, բարիք են գործում և տիրոջ կողմից շքեղ վարձատրություն են ստանալու>:
Պատմությունն ասում է, որ երբ Ղորեշի անհավատները Օհոդ պատերազմում հաղթեցին, վերադարձան Մեքքա: Սակայն ճանապարհի կեսին նրանք մտածեցին, որ այժմ, երբ պարտության են մատնել մուսուլմաններին ու ոչնչացրել նրանց ռազմական կարողությունը, կարելի է հարձակվել Մեդինայի վրա ու ոչնչացնել մնացած մուսուլմաններին, որպեսզի իսլամը իսպառ վերանա: Թշնամու հարձակման լուրը հասավ մարգարեին, և նա բոլորին հրավիրեց շարժվել դեպի թշնամին: Երբ Աբու Սոֆյանը լսեց այս մասին, մտածեց, որ իր դեմ պայքարելու համար մուսուլմանների նոր բանակ է ստեղծվել: Նա հրաժարվեց Մեդինայի վրա հարձակվել ու վերադարձավ Մեքքա: Թեև թշնամու հարձակումը տեղի չունեցավ, սակայն Ղուրանը բարձր է գնահատում այն վիրավորներին, որ պատրաստվում էին մասնակցել այս պատերազմին ու ասում է, որ նրանք շքեղ վարձատրության են արժանանալու:
Այս այայից սովորում ենք.
1.Կարևորը միշտ պարտականության համար պատրաստ լինելն է, եթե նույնիսկ դա չիրականանա: Քանի որ եթե որևէ գործ կատարվում է հակառակ մարդու ցանկության, այն ոչ մի արժեք չունի:
2. Եթե ռազմաճակատում ներկա լինելը առաքինությամբ ու բարությամբ չլինի, ոչ մի արժեք չունի:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 173-րդ այան:
الذين قال لهم الناس ان الناس قد جمعوا لكم فاخشوهم فزادهم ايمانا
و قالوا حسبناالله و نعم الوكيل
<Նրանք, որ լսելով այն մասին, թե թշնամին հավաքում է իր ուժերը, վախենալու փոխարեն գոչեն. Աստվա'ծ բավական է մեզ, իսկական հավատացյալներ են: Նա լավագույն բարեկամն ու խնամակալն է>:
Ամենամեծ վտանգը, որ սպառնում է իսլամական հասարակությանը և ընդհանրապես մարդկությանը, այն է, երբ մարդ իրեն փոքրացնում է և թշնամուն ավելի հզոր համարում, դա պատճառ է դառնում , որ չկաողանա դիմագրավել թշնամու սադրանքներին ու մտնել ռազմաճակատ: Այս վախը փոխանցվում է նաև մյուս մուսուլմաններին: Ղուրանն ասում է, որ վախի փոխարեն պետք է հավատալ ու ապավինել Աստծուն, որովհետև իսկական ուժը նրա ձեռքերում է և իսկական մուսուլմանները հենց դա բավական են համարում:
Այս այայից սովորում ենք.
1. Պատերազմի ժամանակ զգույշ լինենք այն մարդկանցից, ովքեր սարսափ են տարածում:
2. Որքան էլ որ թշնամին ուժեղ լինի, սակայն Աստծո ուժը նրանից բարձր է: Ուրեմն, թշնամուց վախենալու փոխարեն, պետք է ապավինել Աստծուն:
3.Պատերազմն իր բոլոր դժվարություններով նաև պատճառ է դառնում, որ մարտնչողների հավատքը հզորանա:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 105-րդ համարը կարդաց ԹԽ:Աստված Ձեզ պահապան