Ելք դեպի լույս 106
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 174-178-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 174-րդ այան.
فانقلبوا بنعمه من الله وفضل لم يمسسهم سوء واتبعوا رضوان الله والله ذو
فضل عظيم
<Նրանք կռվից վերադառնալու են երկնքի շնորհներով ողողված: Որևէ ձախորդություն նրանց չի հանդիպելու, որովհետև անսացին Աստծո կամքին: Նրա առատաձեռնությունն անսահման է >:
Ինչպես ասացինք, վիրավորները և ռազմիկները, որ վերադարձել էին Օհոդի պատերազմից, մարգարեի հրամանով կրկին միավորվել էին թշնամուն հետապնդելու նպատակով: Սակայն երբ թշնամին տեսավ մուսուլմանների այս պատրաստակամությունը, հրաժարվեց հարձակվել Մեդինայի վրա: Այս այան մեծարում է այդ մարդկանց կամքը:
Այս այայից սովորում ենք.
1. Հուսալ, որ Աստծո շնորհներին կարժանանանք առանց մեր պարտականությունները կատարելու, անիմաստ է:
2. Աստծո հետևորդների համար կարևոր է Աստծո գոհունակությունը , լինի դա նահատակությամբ, վիրավորվելով կամ այլ ձևով:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 175-րդ այան.
انما ذلكم الشيطان يخوف اولياء فلاتخافوهم و خافون ان كنتم مومنين
<Սատանան ջանալու է ձեզ ներշնչել իրեն պաշտողների վախը: Մի վախեցեք նրանցից, այլ երկնչեք ինձանից, եթե հավատացյալ եք>:
Աստված այս այայում խոսում է այն թուլակամ մուսուլմանների մասին, որ սատանայի ներշնչանքների արդյունքում պաշտում են ոչ թե Աստծուն, այլ նրան և պատրսատ չեն լինում հանուն կրոնի իրենց կյանքը նվիրել: Ղուրանը դիմելով մուսուլմաններին, ասում է. Եթե դուք ձեր հավատքի մեջ անկեղծ եք, միայն Աստծուց երկնչեք և մի վախեցեք թշնամու ուժից, քանզի Աստծո ուժն ավելի մեծ է:
Այս այայից սովորում ենք.
1. Յուրաքանչյուր քարոզչություն, որ իսլամական հասարակության մեջ վախ է ներշնչում, սատանայական է:
2. Ռազմաճակատում ներկա լինելու սարսափը միայն սատանային հետևելու և հավատքի թուլանալու նշան է:
3. Սպառնալիքը սատանայական քաղաքականություն է, որպեսզի բռնության ենթարկված մարդիկ չապստամբեն:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 176 և 177-րդ այաներ.
ولايحزنك الذين يسارعون في الكفر انهم من يضروا الله شيئا يريد الله الا
يجعل لهم حظا في الاخره و لهم عذاب عظيم / ان الذين اشتروا الكفر بالايمان
لن يضروا الله شيئا و لهم عذاب اليم /
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Նրանք, որ անհավատության ճանապարհով են ընթանում //գահավեժ մի ընթացքով// թող քեզ վիշտ չպատճառեն բնավ: Նրանք Աստծուն չեն կարող ամենափոքր վնասը տալ: Աստված ապագա կյանքից որևէ բաժին չի տալիս նրանց: Նրանք սարսափելի տանջանքներ են կրել: Նրանք, որ հանուն իրենց շահի հավատուրաց կլինեն, Աստծուն ոչ մի վնաս չեն կարող պատճառել: Այսպիսիների բնակավայրը լինելու է դժոխքը>:
Երբ Օհոդի պատերազում մուսուլմանները պարտվեցին, նրանց մի մասը սկսեցին սարսափել և միմյանցից հարցնել. Ի՞նչ է լինելու ապագան:
Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. <Օհոդի պատերազմում անհավատների հաղթանակը նրանց երջանկություն չի բերելու, այլ ավելի է ստորացնելու, քանզի նրանք հանդերձյալ կյանքում չեն ստանալու որևէ աստվածային շնորհ: Դրանից բացի, նրանք որևէ վնաս չեն կարող պատճառել Աստծուն: Այդ մարդիկ հենց իրենց են վնասում, քանզի դատաստանում նրանց սպասում են տանջանքներ >:
Այս այայում խոսվում է առուծախի մասին, երբ մարդ կորցնում է իր հավատքը: Ընդհանրապես, Ղուրանը աշխարհը մի մեծ շուկա է համարում և մարդիկ, որպես այդ շուկայի վաճառողներ, իրենց էության կապիտալը, այսինքն` իրենց գաղափարն են վաճառքի դնում: Այս շուկայում վաճառքը պարտադիր է, որովհետև կյանքի ընթացքը մեր ձեռքում չէ: Սակայն մենք ենք ընտրում մեր հաճախորդին, որն Աստված է կամ ոչ Աստվածը: Ղուրանը մշտապես գնահատում է այն մարդկանց, ովքեր առևտուր են անում Աստծո հետ և շահ են ստանում , որն է դրախտը և քննադատում է նրանց, որ իրենց կյանքի առևտրի գործում ոչ մի օգուտ չեն ստանում և միայն մեծ վնասներ են կրում:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստված մեր կարիքը չունի որպեսզի երբ մեկը անհավատ է դառնում և չի կատարում իր պարտավորությունները իր կրոնը թուլանա:
2. Երբ մարդն անհավատ է դառնում և չի փառաբանում Աստծուն, իրեն զրկում է աստվածային շնորհներից:
3. Մարդը միայն աշխարհիկ կյանքով չէ, որ տարված է: Նա պետք է մտածի, թե հանդերձյալում ինչպիսի բարիքներ են սպասում իրեն: Եվ հենց դա է, որ մարդու հոգուն խաղաղություն է պարգևում:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 178-րդ այան.
ولا يحسبن الذين كفروا انما نملي لهم خير لانفسهم انمانملي لهم ليزداد و
اثماولهم عذاب مهين
<Անհավատները թող չկարծեն բնավ, որ երկար ապրելը բարիք է, որը շնորհելու ենք իրենց: Եթե նրանք երկարակյաց են դառնում, պատճառն այն է, որ ցանկանում ենք իրենց անօրինությունները լրացնեն և զարհուրելի տանջանքների որսը դառնան >:
Այս այան ասում է, որ անհավատներին ժամանակ տալը Աստծո օրենքն է և ոչ թե նրա անկարողությունը: Աստված բոլոր մարդկանց, բարեգործ և չարագործ, հավատացյալ և անհավատ, թույլ է տալիս իրենց ցանկությամբ կատարեն իրենց գործերը և ընտրեն իրենց կյանքի ճանապարհը: Ուրեմն պետք է նրանց ժամանակ տալ, որպեսզի յուրաքանչյուրն իր գործը կատարի ինչպես որ ցանկանում է: Հակառակ դեպքում մարդուց կխլվի ընտրելու իրավունքը: Իհարկե, բնական է, որ անհավատն իրեն տրված ժամանակը չարաշահում է և վատ գործեր է անում: Դա պատճառ է դառնում, որ նրա մեղքերն էլ կրկնապատկվեն: Սակայն շատ կարևոր է, որ մարդն ինքը որոշի, թե ինչ է անում: Դա պատճառ է դառնում, որ հենց նույն մեղավորը քայլ կատարի ինչպես որ ուզում է: Թեև անհավատները սա հարմար առիթ են համարում, որպեսզի շարունակեն մեղք գործել, բայց ամբողջ հարցը նրանում է, որ չարագործին հանդերձյալում սպասվում են խիստ տանջանքներ:
Այս այայից սովորում ենք.
1. Ժամանակից պետք է օգուտ քաղել, որպեսզի հրաժարվենք սխալ քայլերից:
2. Կարևորը կյանքի երկարությունը չէ, այլ որակը: Շիաների իմամներից Իմամ Սաջջադն Աստծուց խնդրում է. Եթե իմ կյանքը սատանայի արոտավայր դառնա, վերացրու այն:
3. Տեսնելով անհավատների վիճակը, մի շտապեք դատել նրանց: Մտածեք թե ինչ է սպասվում նրանց վերջում:
4. Բռնատերերի իշխանության դիմաց մի լռեք:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 106-րդ համարը կարդաց ԹԽ:Աստված Ձեզ պահապան