Սեպտեմբեր 29, 2016 10:05 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 179-182-րդ այաներին:

Նախ  կլսենք Ալ Իմրան սուրայի 179-րդ այան.

ماكان الله ليذر المومنين علي ما انتم عليه حتي يميز الخبيت من الطيب

و ما كان الله ليطلعكم علي الغيب و لكن الله يجتبي من رسله من يشاء فامنوا

بالله و رسله و ان تومنوا و تتقوا فلكم اجر عظيم

<Աստված երկարաձգելու է  հավատացյալների այն վիճակը, որի մեջ  գտնվում են, մինչև այն ժամանակ, երբ չարերին բարիներից զանազանի: Աստված իր գաղտնիքները չի պարզելու ձեր առջև: Նա դրանք վստահում է իր  ընտրած առաքյալներին: Ուրեմն հավատացեք Աստծուն և իր մարգարեներին: Եթե հավատաք և երկնչեք, վարձատրվելու եք >:

Այս սուրայի վերջին այաները Օհոդ պատերազմի մասին են և որպես եզրակացություն, դիմելով հավատացյալներին ասում են. Մի կարծեք, թե Աստված հանգիստ  կընդունի նրանց, ովքեր հավակնում են, թե հավատացյալ են և նրանք շատ հանգիստ կապրեն: Աստված մշտապես խնդիրներ, դժվարություններ ու խոչընդոտներ է առաջացնում, որպեսզի պարզի, թե ով է իր հավատքի մեջ ավելի անկեղծ: Իհարկե, Աստված գիտի մարդկանց էությունն առանց նրանց փորձության ենթարկելու և իր բոլոր գաղտնիքները վստահում է միայն իր մարգարեներին: Սակայն երբեմն Աստված մարդկանց համար խնդիրներ է առաջացնում, որպեսզի յուրաքանչյուր հավատացյալ բացահայտի իր ներքինը և դրա հիման վրա էլ վարձատրվի: Օհոդ պատերազմը միջոց էր, որպեսզի ճանաչվեին կեղծավորները և մարդիկ տեսնեին նրանց իսկությունը: Եթե մարդիկ իմանան միմյանց գաղտնիքները, հասարակության կարգը կխախտվի և կտիրի խառնաշփոթ: Ուստի, կարիք չկա, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն միմյանց գաղտնինքներից, որպեսզի կյանքն ընթանա իր բնական հունով: Մարդկանց ճանաչելը կատարվում է ժամանակի ընթացքում և  փորձությունների ժամանակ:

Այս այայից սովորում ենք .

1. Աստված անհավատներին թույլ է տալիս շարունակել իրենց չարագործությունները, որպեսզի դատաստանի օրը պատժի նրանց: Իսկ այս այայում Աստված հավատացյալներին չի թողնում իրենց բախտի հույսին:

2. Պետք չէ ձգտել իմանալու մարդկանց գաղտնիքները, որովհետև Աստված դա չի ցանկանում:

3. Մարդն ի զօրու չէ հասկանալ կյանքի արարչագործության գաղտնիքները

4. Մեր պարտականությունը հավատալն է և առաքինի լինելը:

5. Մեր գործն այն չէ, որ իմանանք. թե մարդիկ ինչ գաղտնիքներ ունեն և ուրիշներին էլ տեղյակ պահենք այդ մասին:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 180-րդ այան.

و لا يحسبن الذين الذين يبخلون بما اتيهم الله من فضله هو خيرا لهم - بل

هو شر لهم سيطوقون ما بخلوا به يوم القيامه و لله ميرات السماوات و

الارض و الله بما تعملون خبير

<Ագահ մարդն Աստծո առատաձեռնության արդյունքում ստացած իր ունեցվածքից օգուտ չի քաղելու, քանզի դրանք իրեն դժբախտություն են պատճառելու: Իր ագահության պատճառ դարձած առարկաները, ինչպես` մանյակը, հարության օրը կախվելու են նրա վզից: Երկնքի և երկրի ժառանգությունը պատկանում է Աստծուն: Ձեր բոլոր գործերից տեղյակ է նա>:

Այս այան խոսում է այն մասին, որ հավատացյալ մարդը չի կարող անտարբեր լինել իր հասարակության զրկվածների նկատմամբ և հոգ տանել միայն իր մասին: Աստվածային փորձություններից մեկը հենց այն է, թե ինչպես է մարդը վերաբերում թույլերի նկատմամբ: Այնուհետև այս այան խոսում է այն մասին, որ եթե մարդը մտածում է իր ապագայի մասին, պետք է բարեգործություն անի: Իսկ եթե ագահ է, նա դրանից վնասվելու է և' այս և' հանդերձյալ կյանքում: Որովհետև այդ ագահությունը մարդկանց տանջանքի է մատնելու:

Այս այայից սովորում ենք.

1. Մտածել, որ եթե մեր հարստությունից ուրիշին չնվիրաբերենք, ավելի կհարստանանք, սին գաղափար է, քանզի այս բոլոր հարստությունները Աստծո շնորհն են և եթե Աստված ցանկանա, կարող է դրանք կրկնապատկել:

2. Այն հարստությունը, որ չծախսվի հանուն Աստծո, բարիք չի բերելու: 

3. Այս աշխարհում ամեն ինչը պատկանում է Աստծուն: Մենք դատարկ ձեռքով եկել ենք այս աշխարհ և հեռանալու ենք նույնպես դատարկ ձեռքով: Ուրեմն ինչո՞ւ ագահություն անենք:

4. Գերի չլինենք աշխարհիկ կյանքին, որովհետև դա մեզ գերի է դարձնելու նաև հանդերձյալում:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 181 և 182-րդ այաներ.

لقد سمع الله قول الذين قالوا ان الله فقير و نحن اغنياء سنكتب ما

قالوا و قتلهم الانبياء بغير حق و نقول ذوقوا عذاب الحريق / ذلك بما قدمت

ايديكم و ان الله ليس بظلام للعبيد

<Աստված լսեց ձայնը նրանց, որ ասում էին. Աստված աղքատ է և մենք` հարուստ: Մենք նկատելու ենք նրանց խոսքերը և  անիրավորեն մարգարեների արյունը թափելը, եւ ասելու ենք նրանց. Կրակի պատիժը ճաշակեցեք: Նրանք պետք է գահավիժեն կրակի մեջ, ի պատիժ իրենց գործած ոճիրների: Որովհետև Աստված երբեք անարդար չէ մարդկանց հանդեպ>:

Այս այան այն մասին է, որ Իսլամի մարգարեն մի նամակով դիմում է Մեդինայի շրջակայքում բնակվող հրեաներին,  նրանց հրավիրելով  հետևել իսլամին, աղոթել առ Աստված և բարեգործություն անել: Հրեաների խմբի առաջնորդը, ծաղրելով նամակը, ասում է. Աստված ունի մեր կարիքը, նա մեր գումարն է ցանկացել, որպեսզի հետագայում հանդերձյալ կայնքում ավելացնի մեր հարստությունը: Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. Այս անիմաստ խոսքերը և այն վերաբերմունքը, որ նրանք ունեցել են աստվածային մարգարեների նկատմամբ, անպատասխան չի մնալու, և հանդերձյալ կյանքում նրանց սպասելու է դժոխքի կրակը:

Այս այաներից սովորում ենք.

1. Եթե Աստված մեզ հրավիրում է բարեգործ լինել և ուշադիր լինել զրկվածների նկատմամբ,  դա չի նշանակում, որ նա մեր կարիքն ունի: Որովհետև այն հարստությունը, որ մենք նվիրում ենք, պատկանում է հենց Աստծուն և ժամանակավորապես պահվում է մեզ մոտ:

2. Պետք է հարգել սրբությունները: Անարգալից վերաբերմունքը կրոնական սրբությունների նկատմամբ, խստորեն պատժվում է Աստծո կողմից:

3. Մեղք գործելը և անարդար խոսքեր ասելը հավատացյալներին, հավասար է մարգարեին սպանելուն:

4. Այն, ինչ սպասում է մեզ դատաստանի օրը, կախված է մեզանից և չպետք է մտածենք, որ Աստված անարդար է և վրեժ է լուծում:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 108-րդ համարը կարդաց ԹԽ:Աստված Ձեզ պահապան