Մի գավաթ անդորր Վաղ և միջին հասունություն
Հասուն տարիքը նշանակալից տարիքային փուլ է, որը պայմանավորում, բնութագրում է մարդու կյանքն ամբողջությամբ։ Հասունությունը երբեմն համարվում է անձի ամբողջական «ծաղկման» շրջանը, երբ մարդը կարող է իրացնել իր ամբողջ պոտենցիալը, հաջողության հասնել կյանքի բոլոր ոլորտներում։ Հաղորդում կլինիկական հոգեբան ՝ Լինդա Մինասյանի մասնակցությամբ
Երիտասարդությունը ՝ դա (20-23 տարեկանից-30 տարեկան), օնտոգենետիկ կամ անհատական զարգացման փուլն է, որն ընդգրկում է պատանեկության ավարտից մինչև մոտավորապես 30 տարեկան, երբ մարդն այս կամ այն չափով հաստատվում է «հասուն» կյանքում։ Երիտասարդությունը տարիքային այն շրջանն է, երբ մարդն առաջին հերթին ընտանիք է ստեղծում, մասնագիտություն է ընտրում, հաստատավում է իր կյանքում: Այս տարիներին է որոշվում սեփական դերի նկատմամբ վերաբերմունքը : Երիտասարադության տարիքում է մարդը սկսում իրականացնել իր մտահղացումները: Նա լեցուն է էներգիայով ու ուժով, նաև իր նպատակներն իրականացնելու ցանկությամբ : Երիտասարդության տարիքում հասանելի են մասնագիտության բարդ տեսակները, հեշտ է դառնում ինքնահաստատումը, զարգանում են ընկերական հարաբերությունները : Այս տարիքում մարդն ավելի մեծ թվով ընկերների հետ է շփվում: Երիտասարդությունը ինքնաիրացման համար ամենաօպտիմալ ու լավագույն ժամանակն է. ; Այս տարիքում երիտասարդն ակտիվորեն փնտրվում է նպատակների իրականացման նոր հնարավորություններ։ Երիտասարդությունը ամենարժեքավոր տարիքն է, որն իր սովորություններով, արժեքներով, ճաշակով ազդում է ամբողջ հասարակության արժեքների, սովորությունների վրա։ Երիտասարությունը որպես տարիքային զարգացման փուլ ամենագրավիչն է։
Մարդու կյանքի և զարգացման մեջ ամեն մի տարիք իր տեղն է զբաղեցնում իրեն բնորոշ առանձնահատկություններով, ձեռքբերումներով ու դժվարություններով հանդերձ։ Երիտասարդության տարիքը ևս առանձնանում է, քանի որ այն համարվում է հասուն կյանքի սկիզբ։ Որոշ գիտնականներ հասունության սկիզբը անվանում են նաև պատանեկություն , որոշներն էլ վաղ հասունություն։
Վաղ հասունության կամ երիտասարդության տարիքը համարվում է ընտրության իրավունքի տարիք: Այդ տարիներին է մարդը սկսում կրել ավելի լուրջ պատասխանատվություն: երիտասարդին հնարավորություն է տրվում ներգրավվել հասարակական ակտիվության բոլոր ձևերում: Այս փուլում են ընդունվում կարևոր որոշումներ, մշակվում է կյանքի ոճը, շարունակվում կամ ավարտվում է մասնագիտական կրtությունը: մարդը մասնագիտական դերեր է ստանձում, ձևավորվում է համապատասխան շփման միջավայր: Շատերը ստեղծում են իրենց սեփական ընտանիքները, ունենում երեխաներ։ Ձևավորվում և յուրացվում են ամուսնական և ծնողական դերերը։ հասարակական պայմանների այսպիսի փոփոխությունը առաջ է բերում համապատասխան փոփոխություններ: Մենք իրերին սկսում ենք այլ կերպ նայել, մեզ այլ կերպ ենք պահում, փոխվում են մեր համոզմունքները դիրքորոշումներն ու արժեքները։ Ձևավորվում է կայուն աշխարհայացք, որը ենթադրում է հասարակության մեջ և կյանքում սեփական տեղի, սեփական հնարավորությունների, ընդունակությունների , հետաքրքրությnւնների իմաստավորում։
Շատ հետազոտողներ հասունության տարիքում առանձնացնում են մի քանի ճգնաժամեր։ Հասունության առաջին ճգնաժամը լինում է 18-22 տարեկանում, երբ դեռահասը անցում է կատարում վաղ հասունություն։ Այդ ճգնաժամը կոչվում է «անջատում ծնողական արմատներից»։ Երիտասարդության տարիքի հիմնական խնդիրներն ու առաջադրանքները հետևյալ են` կենսական ծրագրերի հստակեցում և դրանց իրականացման սկիզբ, սեփական Ես-ի որոնում, անհատականության կերտում, սեփական անձի գիտակցումը որպես հասուն մարդ`՝ իր իրավունքներով ու պարտականություններով, ամուսնու ընտրություն, ընտանիքի կազմում, մասնագիտական գործունեության յուրացում և մասնագիտացում այդ գործունեության մեջ ։
Վաղ հասունության տարիքում մարդկանց մոտ նկատվում է էներգիայի և ուժի աճ։ Այս տարիքում ճանաչողական գործառույթները, օրգանների գործառնությունը, հակազդեցությունների արագությունը, շարժողական հմտությունները հասնում են առավելագույնի։ Վաղ հասունությունը կյանքի առողջ շրջան է։
Ըստ Էրիկսոնի երիտասարդների կյանքում հատուկ նշանակություն ունի մտերիմ հարաբերությունների կառուցումը։ Կարևոր է ամուսնության դրդապատճառը, որը ներառում է 5 հիմնական դրդապատճառներ՝ սեր, հոգևոր մտերմություն, նյութական հաշվարկ, հոգեբանական համապատասխանություն, բարոյական պատկերացումներ։
Այս տարիքում տեղի է ունենում կյանքի հիմնական ոճի ընտրություն։ Տղամարդկանց և կանանց մոտ դա տարբեր է` տղամարդիկ ընտրություն կատարելիս հիմնվում են պահանջմունքի վրա, կանայք ՝ անհրաժեշտության։
Այսպիսով, երիտասարդության տարիքը համարվում է հասուն կյանքի սկիզբ, երբ մարդը անջատվում է ծնողական արմատներից և ձեռք է բերում ինքնուրույնություն։ Այս տարիքը մասնագիտական կրթություն ստանալու տարիքն է համարվում, ինչպես նաև այն ընտանիք կազմելու ամենանպատակահարմար շրջանն է։ Նոր հասարակական դերերի ձեռքբերումը բերում է կայուն աշխարհայացքի, ձևավորվում են դիրքորոշումները։
30 Տարեկանի Ճգնաժամ. կյանքի իմաստի հիմնախնդիր
Մոտավորապես 30 տարեկանում, երբեմն մի փոքր ուշ, մարդկանց մեծ մասը ապրում է ճգնաժամային վիճակ։ Այն դրսևորվում է սեփական կյանքի մասին պատկերացումների փոփոխության մեջ, երբեմն այն ամենի նկատմամբ հետաքրքրության բացակայությամբ, որը կարևոր էր նախկինում, որոշ դեպքերում նույնիսկ կյանքի նախկին կենսակերպի վերացմամբ։ Իսկ ի՞նչն է այսպիսի անբավարարվածության պատճառը։
Ըստ Իգոր Կոնի՝ ոչ ոք չի կարող իրացնել ինքն իրեն ամբողջությամբ. հասուն մարդուն բնորոշ ինքնավերլուծությունը դուրս է բերում այդ չիրացվածությունը։ «Մարդու համար 30 տարեկանի սահմանում ինքնավերլուծությունը ունի հատուկ նշանակություն։ Հետ նայելով անցած կյանքի ուղուն, սեփական ձեռքբերումներին, անհաջողություններին ՝ նա տեսնում է, որ արտաքնապես կայացած իր կյանքում դեռ չի կայացել իր անձը։ Ինչքան քիչ բան է արվել, չնայած անցել է կյանքի ուղու մի ահռելի մաս։ Տեղի է ունենում արժեքների գերագնահատում, սեփական անձի քննադատական վերանայում»։
Միաժամանակ մարդը տեսնում է, որ արդեն ամեն ինչ անել հնրավոր չէ։ Գտնելով ինքն իրեն հասուն կյանքում, կայանալով որպես տղամարդ, հայր (կին, մայր), մասնագետ, հասարակական գործիչ, մարդը գիտակցում է, որ կանգնած է նույն խնդրի առաջ՝ գտնելու ինքն իրեն նոր հանգամանքներում, նոր հեռանկարներում։
Եթե կյանքի ուղին ճիշտ է ընտրված, ապա որոշակի գործունեության, կենսակերպի, արժեքների, կողմնորոշիչների նկատմամբ կապվածությունը չի սահմանափակում, այլ, ընդհակառակը, զարգացնում է նրա երիտասարդի անձը։ Չէ՞ որ կյանքի հաջող ուղու ընտրության դեպքում այլ հնարավորություններ քիչ են պատասխանում են մարդու ընդունակություններին, անձնային զարգացմանը։
30 տարեկանի ճգնաժամը հաճախ կապում են կյանքի իմաստի ճգնաժամի հետ։ Հենց կյանքի իմաստի որոնումն էլ պայմանավորում է անցումը երիտասարդությունից հասունություն։
Միևնույն ժամանակ, կյանքի իմաստի խնդիրը ծագում է ոչ միայն այս տարիքային փուլում։ Այն կարող է դրսևորվել և դեռահասության տարիքում։ Այս խնդիրը կարող է առաջ գալ նաև հասունության տարիքում։
*****************************************
Հասուն տարիք (30-ից, մինչև 60-70 տարեկան), անհատի օնտոգենետիկ զարգացման փուլ, որը նախորդում է ծերացմանը։ Հասունությունը մարդկանց մեծամասնության համար կյանքի ամենաերկարատև շրջանն է։ Սովորաբար այս տարիքային փուլի եզրափակումը կապում են կենսաթոշակի անցնելու հետ։ Եթե հաշվի առնենք, որ հասունության վերին սահմանը կախված է մարդու անհատականությունից, ապա նրա տևողությունը կարող է գնահատվել լայն սահմաններում, ընդհուպ մինչև 50 տարի և ավել։
Հասուն տարիքը նշանակալից տարիքային փուլ է, որը պայմանավորում, բնութագրում է մարդու կյանքն ամբողջությամբ։ Հասունությունը երբեմն համարվում է անձի ամբողջական «ծաղկման» շրջանը, երբ մարդը կարող է իրացնել իր ամբողջ պոտենցիալը, հաջողության հասնել կյանքի բոլոր ոլորտներում։ Սա սեփական առաքելության իրականացման ժամանակաշրջանն է, ինչպես մասնագիտական կամ հասարակական գործունեության, այնպես էլ սերունդների հաջորդականության տեսանկյունից։
Անձի զարգացման առանձնահատկություններ
Հասունության կարևոր առանձնահատկությունն է սեփական կյանքի բովանդակության համար պատասխանատվության գիտակցումը՝ և ուրիշների, և սեփական անձի առաջ։
Մարդկանց մի մասի մոտ հասուն տարիքում դրսևորվում է ևս մեկ՝ «ոչ պլանային» ճգնաժամ։ Դա, այսպես կոչված, 40 տարեկանի ճգնաժամն է։ Այն կարող է դրսևորվել և ավելի վաղ, կամ ավելի ուշ։ Սա կարելի է ասել, 30 տարեկանի ճգնաժամի, կյանքի իմաստի ճգնաժամի կրկնությունն է։ Այն առաջանում է այն ժամանակ, երբ 30 տարեկանի ճգնաժամը չի լուծվել:
Այս ժամանակահատվածում սովորաբար երեխաները սկսում են ապրել ինքնուրույն կյանքով, մահանում են որոշ մոտիկ բարեկամներ, ավագ սերնդակիցներ։
Ամուսինների կյանքի ընդհանուր կողմի՝ երեխաների կյանքին անմիջական մասնակցության, ինչպես նաև որոշ մոտ մարդկանց կորուստը, նպաստում է ամուսանական հարաբերությունների վերջնական գիտակցմանը։Այն իմաստով որ անձն առավել սերտ կապեր է հաստատում կողակցի հետ: Եվ եթե երեխաներից բացի՝ ամուսիններն ուրիշ նշանակալից բան չի կապում, ընտանիքը կարող է քայքայվել։
40 տարեկանի ճգնաժամի դրսևորման դեպքում մարդը պետք է մեկ անգամ ևս վերակառուցի իր կյանքի մտահղացումը, վերամշակի իր «Ես»-ը։
հասուն տարիքում հասնելով իր մասնագիտական գործունեության գագաթնակետին՝ մարդը դադարեցնում է իր զարգացումը, ստեղծագործական պոտենցիալը։ Այնուհետև տեղի է ունենում անկում, մասնագիտական արդյունավետության աստիճանական նվազում ։
Հասունության տարիքում մարդկանց մեծ մասի մոտ տեղի է ունենում էներգիայի և ակտիվության անկում։ Հասունությունը կարող է լինել ընտանեկան, մասնագիտական և ստեղծագործական կյանքի ծաղկունքի շրջան, բայց դրա հետ մեկտեղ հենց այս տարիքից են մարդիկ շատ հաճախ մտածում այն մասին, որ իրենց ժամանակը «գնում» է։ Որոշ մարդկանց կյանքի կեսում սկսում է անհանգստացնել իրենց ստեղծագործական պոտենցիալի իրացման և եկող սերնդին ինչ-որ բան թողնելու անհրաժեշտության հարցերը, բաց թողնված հնարավորությունները և այլն։
Երեխաների հետ հարաբերություններ
Հասունությունը կյանքի բոլոր ոլորտներում արդյունավետության ժամանակահատվածն է։ Հասուն մարդու կարևորագույն խնդիրներից մեկը իր երեխաներին մեծացնելն է։ Ծնողների մոտ մեծացող երեխաների հետ հարաբերությունները տարբեր կերպ են հաստատվում՝ կախված տարբեր հանագամանքներից։ Որոշիչ գործոններից մեկը երեխայի հետ հուզական կապվածությունն է։
Հասունության տարիքում հարաբերությունների յուրօրինակությունը պայմանավորված է նրանով, որ մեծանալո երեխաներն աստիճանաբար լքում են իրենց հայրական տունը, արդյունքում՝ ծնողները մնում են մենակ, զրկվում սովորական կապերից, հոգսերից և ստիպված են լինում որոշակիորեն վերակառուցել իրենց հարաբերությունները։
Հասունություն և հոգեբանական տարիք
Հասուն տարիքում մարդու զարգացումը սերտ կապված է նրա հոգեբանական տարիքի դինամիկայի հետ։
Առանձնացվում են երեք տարիքներ՝ (անձնագրային), ֆիզիկական կամ կենսաբանական, հոգեբանական։ Շատ հաճախ մարդու ֆիզիկական տարիքը խիստ տարբերվում է նրա անձնագրային տարիքից։ Օրինակ՝ 40 տարեկանում օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերը կարող են գործառնել, ինչպես երիտասարդինը, բայց կարող են հայտնաբերվել և ծերության բոլոր հատկանիշները։
Հոգեբանական տարիքը բնութագրում է այն, թե ինպես է մարդը իրեն զգում և գիտակցում։ Այն մեծապես ազդում է ֆիզիկական տարիքի վրա, և ոչ միշտ է համընկնում նրա հետ։
Հոգեբանական տարիքը տարիքային նույնականացումն է, որը կարող է ունենալ գիտակցվածության տարբեր աստիճաններ։ Մարդը, վերագրելով իրեն որոշակի տարիքային փուլի, կողմնորոշվում է ոչ այնքան այդ տարիքի սահմանների վրա, որքան այդ տարիքային փուլի բովանդակության վրա. իր համար առանձնահատուկ հարաբերությունների ոլորտ, կենսակերպ՝ գործունեություն, հետաքրքրություններ, կենսական ռիթմ, ձեռք բերվող անձնային նորագոյացություններ։
Տարիքի հետ փոխվում է և ժամանակի արժեքը, առավել նշանակալից է դառնում անձնական ժամանակը՝ ինքնագիտակցության զարգացման, սեփական գոյության վերջավորության և սեփական հնարավորություններն իրացնելու անհրաժեշտության գիտակցման շնորհիվ։ Հոգեբանական տարիքը լցված է իրադարձություններով, ապագայի նպատակներով, դրդապատճառներով, որոնք զարգանում են ներկայիս գործունեության մեջ։
Հասունության տարիքում հնարավոր են հոգեբանական և խրոնոլոգիական տարիքների հարաբերակցության երեք տարբերակներ՝ ադեկվատություն, դանդաղում (հետ ընկնել) և առաջ անցում։ Հասունության տարիքում զարգացման սոցիալական իրադրությունը բարդ է և բազմանշանակ։ Դա կապված է և տարիքի ընդհանուր յուրահատկության հետ, որի շրջանակներում ինչ-որ պահի սկսվում է կենսաբանական ծերացումը, և անձնային-անհատական առանձնահատկությունների նշանակության կտրուկ մեծացման հետ։