Հոկտեմբեր 01, 2016 13:19 Asia/Yerevan
  • Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթ ընթացքում

Ողջույն Ձեզ  թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կփորձենք քննարկման ենթարկել այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն  իրադարձությունները: Ընկերակցեք մեզ:

Երկուշաբթի սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայացավ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն:

Ադրբեջանի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը հանրաքվեից մեկ օր անց տեղեկացրեց,որ քվեարկության պայմանները լրացնող 5 միլիոն 267 հազար 111 քաղաքացիներից 3 միլիոն 671 հազար 707-ը մասնակցել են քվեարկությանը և հայտարարեց որ նրանց 69.7 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին:

Այսպիսով նախագահի պաշտոնավարության շրջանը հինգ տարուց յոթ տարվա երկարացվելը և Ազգային ժողովի ու նախագահական ընտրությունների թեկնածուների տարիքային սահմանափակման վերացումն արժանացել են հանրության համաձայնությանը:

1991 թվականին Ադրբեջանի անկախացումից հետո այդ երկրի Սահմանադրությունը վավերացվեց 1995 թվականին: Այդ Սահմանադրությունը 2002 և 2009 թվականներին երկու անգամ փոփոխման է ենթարկվել: Իրականության մեջ անցած երկուշաբթի օրվա հանրաքվեն համարվում էր Ադրբեջանում Սահմանադրության մասին անցկացված չորրորդ հանրաքվեն: Հայացք նետելով կենտրոնական Ասիայի ու Կովկասի հանրապետությունների զարգացումներին պարզվում է, որ այդ երկրներն իրենց իշխանական համակարգերում նկատվող ընդհանրական գծերից բացի սահմանադրությունը հօգուտ անձի կամ ղեկավարող համակարգի բարեփոխելու հարցում էլ միանման ընթացք են ունեցել, ինչն ուղղված է ժամանակի նախագահի իշխանության հիմքերի ամրապնդմանը: Բացառություն է համարվում միայն Ղրղզստանը: Սակայն կենտրոնական Ասիայի ու Կովկասի ամենաժողովրդավարական հանրապետությունը համարվող Ղրղզստանն էլ սահմանադրական բարեփոխումների և դրանից կախված քաղաքական զարգացումների ականատես է եղել:   

----

«Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում հարևան երկրների համար և պետք է փակվի», - Վիեննայում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը՝ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր խորհրդաժողովի ժամանակ: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Տաթևիկ Սարգսյանը:

----

Իրանի ու Ղազախստանի ԱԳ փոխնախարարներն ընդգծեցին բռնարարքների, ծայրահեղականության ու ահաբեկչական սպառնալիքների դիմագրավման համար տարածաշրջանի երկրների համագործակցության անհրաժեշտությունը:

Ղազախստանի փոխարտգործ նախարար Աղել Բեյկ Քամալեդինովը Իրանի ու Ղազախստանի ԱԳ նախարարների տեղակալների քաղաքական խորհրդակցությունների շրջագծում այդ երկրի ԱԳ նախարարության տնօրեններից ու փորձագետներից կազմված մի պատվիրակություն գլխավորելով այցելեց Թեհրան և հանդիպում ու զրույց ունեցավ ԻԻՀ ԱԳ նախարարության Ասիայի ու Օվկիանիայի հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի հետ:

Հանդիպման ժամանակ նրանք կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ մտքերի փոխանակում կատարելով նաև քննարկեցին քաղաքական, տնտեսական, առևտրական, բանկային, տարանցման, երկաթգծային ու ծովային փոխադրության, էներգիայի, գյուղատնտեսության, նաև վիզաների հարցով դյուրություններ ստեղծելու կապակցությամբ համագործակցություններն ու նաև կողմերի միջև ստորագրված համաձայնագրերի գործադրման ընթացքը: Հանդիպման ժամանակ նաև քննարկվեցին տարածաշրջանային գլխավոր հարցեր, այդ թվում ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը վերաբերող սպառնալիքները և ընդգծվեց բռնարարքների, ծայրահեղականության ու ահաբեկչական սպառնալիքների դիմակայման հարցում տարածաշրջանի երկրների համատեղ համագործակցության անհրաժեշտությունը:

---

Ղրղզստանի նախագահն անցած շաբաթ բուժման նպատակով ռուսական կողմի հրավերով տեղափոխվեց Մոսկվայում գտնվող Ռուսաստանի նախագահության կենտրոնական հիվանդանոցը:

Ալմազբեյկ Աթամբայևն իր բուժումն անց է կացնելու Ռուսաստանի դաշնության նախագահության գրասենյակի հսկողության ներքո: Ղրղզստանի նախագահը, որ մի պատվիրակություն գլխավորելով ՄԱԿ-ի ԳԱ-ի տարեկան նստաշրջանին մասնակցելու նպատակով այցելել էր ԱՄՆ, Թուրքիայում սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվեց: Թուրք բժիշկները նախնական քննություններից հետո հայտարարեցին, որ սրտի հետ կապված խնդիրների պատճառով Աթամբայևն չի կարող հիվանդանոցը թողնել:

Ի դեպ, Ղրղզստանի կառավարության ներկայացուցիչներն անցած շաբաթ այդ երկրի խորհրդարանին փոխանցեցին սահմանադրական բարեփոխումների առաջարկը:

Ղրղզստանի սահմանադրական բարեփոխումների առաջարկը ներառվել  է այդ երկրի խորհրդարանի օրակարգում և որոշված է, որ համապատասխան քննարկումներից հետո քվեարկության դրվի:

Համաձայն այս հաղորդման հնարավոր է, որ փոփոխվի այս փաստաթղթի առաջին կետը, որտեղ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օր է նշանակվել 2016 թվականի դեկտեմբերի 4-ը:

Համաձայն կատարված բարեփոխումներին նոր Սահմանադրության մեջ հանրապետության գլխավոր արժեքներին ակնարկող նախաբանում որոշ նոր կետեր են ավելացվել «Անկախությանը, ազատությանն ու իրավունք»-ին:

Ղրղզստանը ձգտում է անկախ ու ժողովրդավարական պետության ստեղծման, որտեղ առաջնահերթություն են վայելում մարդկայնությունը, կյանքը, առողջությունը, իրավունքներն ու ազատությունները: Նոր Սահմանադրության մեջ իրավունքն ու ազատությունը շարունակում են համարվել Ղրղզստանում գլխավոր արժեքներից և որոշ փոփոխություններ են մտցվել քաղաքացիների կալանավորման ժամկետի, ինչպես նաև հանցագործների հետ ոստիկանության ու ՆԳ նախարարության պաշտոնյաների վերաբերմունքի վերաբերյալ կետերում:

Սահմանադրության 5-րդ կետը վերաբերում է ընտանիքի ձևավորմանը: Շատ փորձագետներ համոզված են, որ այս կետն արգելելու է միասեռական ամուսնությունը, որի համար ներկա Սահմանադրության մեջ որևէ արգելք գոյություն չունի: Օրենքում հիշատակված է որ ընտանիքը միայն կարող է ձևավորվել կնոջ ու տղամարդու կամավոր համաձայնության դեպքում:

Այս նախագիծը ներկայացվել է Ղրղզստանի նախագահ Ալմասբեյկ Աթամբայևի առաջարկով և խորհրդարանական մեծամասնություն համարվող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հովանավորությամբ, նպատակ ունենալով սրբագրել Սահմանադրության մեջ նկատվող թերությունները: Սահմանադրական բարեփոխումներն արժանացել են ընդդիմության քննադատության, քանի որ համաձայն 2010 թվականին վավերացված գործող Սահմանադրության` մինչև 2020 թվականը չի կարելի փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ: Նոր Սահմանադրությունը նաև ընդլայնել է վարչապետի լիազորությունները և նրան թույլատրում է ուղղակի դերակատարություն ունենալ նախարարների ու մարզպետերի նշանակման ու պաշտոնազրկման հարցում:

Գործող Սահմանադրությամբ վարչապետը կարող է այդ կապակցությամբ միայն առաջարկ ներկայացնել և վերջնական որոշումն ընդունում է նախագահը:

---

Տաջիկստանի ԱԳ նախարարն անցած շաբաթ հայտարարեց, որ կենտրոնական Ասիայում առկա ջրի խնդիրը հնարավոր է կարգավորել միայն տարածաշրջանի երկրների միջև համադրության գոյության ու վճռականության դեպքում:

Տաջիկստանի ԱԳ նախարար Սերաջեդդին Ասլովը ՄԱԿ-ի ԳԱ-ի 71-րդ նստաշրջանում անդրադառնալով կենտրոնական Ասիային հուզող հարցերին, այդ թվում ջրի խնդրին, ասաց. «Քաղաքական կամքի գոյության, համագործակցությունների ամրապնդման և համադրումների դեպքում հնարավոր է կարգավորել այս խնդիրը»:

«Կենտրոնական Ասիայում գոյատևում են հատկապես առողջապահության, գյուղատնտեսության ու էներգիայի, ինչպես նաև տարբեր երկրների ու համայնքների միջոցով օգտագործվող ստորգետնյա ջրային ռեսուրսների հետ կապված բարդությունները»,-ասել է Տաջիկստանի ԱԳ նախարարը:

Տաջիկստանի ԱԳ նախարարը նաև հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի ԳԱ-ն կվավերացնի 2018-ից 2028 թվականները «Ջուրը հանուն կյանքի» տասնամյակ հռչակելու Տաջիկստանի նախաձեռնությունը:

Ասլովը ջուրը յուրաքանչյուր երկրի զարգացման աղբյուրը համարեց և ընդգծեց, որ դրան հասանելիության ապահովման համար առաջիկա 15 տարիների ընթացքում մարդկային հասարակությունների կողմից անհրաժեշտ քայլեր պիտի վերցվեն:

Նա իր ելույթի մի այլ բաժնում անդրադարձավ միջազգային անվտանգության ներկա վիճակին և ահաբեկչությունից, ծայրահեղականությունից ու զինված բախումներից ակունք առնող սպառնալիքների կարգավորման անհրաժեշտությանը, հավելեց. «Աշխարհի երկրները խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ առավել ջանք պիտի գործադրեն»: