Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումն ինչպես միշտ հատկացված է այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը:Ընկերակցեք մեզ:
Անցած շաբաթ ԱՄՆ-ն պաշտոնապես Ռուսաստանին մեղադրեց ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա ազդելու նպատակով այդ երկրի քաղաքական գործիչների ու կառույցների դեմ կիբերհարձակում իրականացնելու մեջ:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունն ու Ազգային տեղեկությունների կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ հանդես գալով ընդգծեցին, որ Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային նամակների բացահայտումն օգտագործված մեթոդների տեսակետից համապատասխանում է Ռուսաստանի քայլերին:
Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանի փոխարտգործ նախարար Սերգեյ Ռիաբկովն անհիմն համարեց այդ մեղադրանքները: Ամռան սկզբին Դեմոկրատական կուսակցության համաժողովից առաջ այդ կուսակցության էլեկտրոնային նամակների բացահայտումը սրեց այդ կուսակցության մեջ առկա տարաձայնությունները: Դրան զուգահեռ կուսակցության ընտրությունների շտաբը Ռուսատանին մեղադրեց, որ այդ բացահայտման միջոցով նպատակադրել է սատարել նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության հաղթանակին:
Սա անցած շաբաթվա ընթացքում երկու երկրի միջև լարվածություն առաջացրած միակ հարցը չէր: Այս շաբաթ ևս Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունները շարունակվելով Մոսկվան չեղարկեց միջուկային ու էներգիայի բնագավառներում Վաշինգտոնի հետ համագործակցության համաձայնությունը: Այդ քայլը որը հաջորդեց պլոտոնիումի պաշարների կապակցությամբ մեկ այլ համաձայնագրի չեղարկմանը Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններում տիրող լարվածության մեկ այլ ապացույցն է համարվում:
Ռուսաստանի վարչապետ Դիմիտրի Մեդվեդևի ստորագրությունը կրող այդ հրամանագրում ընդգծված է, որ այս առկախումը պատասխան քայլ է համարվում Ուկրաինայի ճգնաժամում Ռուսաստանի դերակատարության պատրվակով այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցներին: Թեև ԱՄՆ պետքարտուղարությունը ցավ հայտնեց միջուկային հետազոտությունների համաձայնության գործադրումը Ռուսաստանի կողմից առկախվելու կապակցությամբ, սակայն ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարք Թուներն ասել է, որ Վաշինգտոնը դեռ այդ կապակցությամբ որևէ նամակ չի ստացել:
---------------------------
Լեհաստանի ու Ֆրանսիայի միջև լարվածությունն էլ աշխարհի այս տարածաշրջանի մյուս կարևոր իրադարձություններից էր: Նրանից հետո, երբ Լեհաստանը դադարեցրեց Ֆրանսիայից երեք միլիարդ 140 միլիոն եվրո արժող «Էյրբաս» ընկերության արտադրած «Քարաքալ» տեսակի 50 ուղղաթիռների գնման պայմանագրի շուրջ բանակցությունները, Ելիզեյան պալատը դիվանագիտական հակազդեցություն ցուցաբերելով հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Լեհաստան կատարելիք ուղևորությունը հետաձգվել է: Ֆրանսիայի ու Լեհաստանի միջև խորհրդակցությունը հոկտեմբերի 13-ին տեղի պիտի ունենար Վարշավայում: Նաև չեղարկվեց Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լո Դերյանի Լեհաստան նախատեսված այցը: ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի արևմտյան ու արևելյան անդամներ՝ Ֆրանսիայի ու Լեհաստանի միջև տարաձայնությունը ծագեց Վարշավային «Քարաքալ» տեսակի 50 ուղղաթիռների վաճառքի շուրջ: 2015 թվականի նոյեմբերին իշխանության հասած պահպանողական կառավարությունը առաջին օրվանից դեմ գնաց Ֆրանսիայից 50 ուղղաթիռներ գելու կապակցությամբ նախկին լիբերալ կառավարության ընդունած որոշմանը և դա պայմանավորեց լեհական գործարաններին հովանավորելով: Ֆրանսիայից ուղղաթիռների գնման պայմանագրի գործադրումը պայմանավորվել էր Լեհաստանում փոխադարձ ներդրմամբ, ինչը կարծես թե իրականություն չի դարձել: Լեհաստանի զարգացման նախարարությունն անցած երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ կողմերի տարաձայնության պատճառով հնարավոր չէ համաձայնության հանգել: Լեհաստանին ուղղաթիռներ վաճառելու պայմանագրի գործադրումը դադարեցվելու լուրը ծանր հարված է համարվում Ֆրանսիայի սոցիալիստական կառավարության համար, որտեղ է գտնվում «Էյրբաս» ընկերության կենտրոնական գրասենյակը: Եվրոպական «Էյրբաս» ընկերությունն էլ այս պայմանագրի չեղարկման դեպքում ծանր վնաս է կրելու:
Վերջին տարիներին Ֆրանսիայի տնտեսական անբարեկարգ վիճակի և գործազուրկների թվի աճի պատճառով Ֆրանսիայի կառավարությունը նպատակադրել է զարկ տալ այդ երկրի արտահանումներին և այդ շրջագծում Ֆրանսիայի պետայրերի ուշադրության կենտրոնում է գտնվում Ֆրանսիայի ռազմական արդյունաբերության արտահանման ծավալների մեծացումը: Այդ պատճառով էլ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հատուկ նշանակություն է տալիս սպառազինական պայմանագրերին:
---------------------------
Ռուսաստանցիների կեսը կարծում են, որ «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավը կործանել է ուկրաինական բանակը: Այդ են վկայում Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի վերջին հարցումների արդյունքները: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Լուսինե Մուսայելյանը:
------------------------------
Ռուսաստանի Դուման ուրբաթ օրը միաձայնությամբ կողմ քվեարկեց Սիրիայի Լաթաքիայում գտնվող Հըմեյմի ավիաբազայում Ռուսաստանի ռազմական ներկայությանը:
Այս օրինագծի քննարկմանը նվիրված նիստում Դումայի 446 պատգամավորներ դրան կողմ քվեարկեցին: Այս համաձայնագիրը 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրվել էր ռուս ու սիրիացի պաշտոնատարների կողմից և վավերացման համար Դումա էր բերվել: Համաձայն այդ փաստաթղթի Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ջոկատները անսահմանափակ ժամկետով հաստատված են մնալու Հըմեյմի ավիաբազայում: Այդ ջոկատները Սիրիայի կառավարության խնդրանքով են տեղակայվել այդ բազայում:
Համաձայնությունը Ռուսաստանին թույլատրում է անսահմանափակ ժամկետով ու անվճար կերպով օգտվել այդ բազայից: Ռուսաստանն ընդգծում է, որ այդ քայլով նպատակ ունի ահաբեկչության դեմ պայքարի հարցում սատարել Սիրիայի բանակին: Ռուսաստանը 1970-ական թվականներից ծովային մի ռազմաբազա ունի Սիրիայի Տարտոս նավահանգստում:
Թվում է, որ Ռուսաստանի Դուման այս որոշումն ընդունելով մեկ քայլ ևս վերցրել է Սիրիայում իր ռազմական երկարաժամկետ ներկայության ուղղությամբ: Ռուսաստանը մինչ այս Սիրիայի ափերին գտնվող Տարտոսում հաստատված իր արտասահմանյան միակ ծովային ռազմական բազան օգտագործում էր Սև ծովում ու Միջերկրական ծովում իր նավախմբի պաշտպանության նպատակով:
Սակայն այսօր երկարատև ներքին պատերազմի մեջ մխրճված Սիրիայում մի այլ ռազմաբազայի տեր դառնալը արտասահմանում Մոսկվայի ռազմական ուժի ընդլայնման իմաստով կարող է լինել: Անկասկած այդ քայլը դուր չիա գա արևմուտքցիներին, հատկապես ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը այս ավիաբազայում մշտական ներկայություն ունենալով անվտանգության հաստատման և ահաբեկչական խմբերի դեմ պայքարի հարցում Սիրիայի օրինական կառավարությանը նպաստելու ուղղությամբ առավել ջանք է գործադրելու: Այս հարցը ուժերի հավասարությունը զգալի չափերով խախտելու է հօգուտ Սիրիայի բանակի ու կառավարության և ի վնաս ահաբեկչական խմբերի ու նրանց արևմուտքցի ու արաբ պաշտպանների:
-----------------------------
Եվրոպայի սահմանային և ծովային պահակագնդի գործակալությունը անցած հինգշաբթի օրը սկսեց իր աշխատանքը: Այս գործակալությունը ձևավորվել է ԵՄ-ի անդամ երկրներ համագործակցությամբ և պարտականություն ունի էմիգրացիայի ճգնաժամի ու հատկապես փախստականների դիմաց պաշտպանել Եվրոպայի արտաքին սահմանները: ԵՄ-ի էմիգրացիայի հարցերով կոմիսարն այս ուժերի կապակցությամբ, ասել է, որ սահմանների ու ափերի պաշտպանության եվրոպական ուժերը հիմնադրվել են միության միասնականության ու համատեղ պատասխանատվության հիմնարար սկզբունքի համաձայն:
Այդ ուժերն իրենց առաջին առաքելության ընթացքում տեղակայվել են Բուլղարիայի ու Թուրքիայի սահմաններում: Այս առաքելության նպատակն է խոչընդոտել Բալկանյան տարածաշրջանի երկրների ճանապարհով Եվրոպային հասանելիությունը: Փախստականներն ընդհանրապես Թուրքիայից անցնում են Բուլղարիա և ապա անցնելով Բալկանյան տարածաշրջանի երկրներից հասնում են Ավստրիա և ապա Գերմանիա: ԵՄ-ի անդամ երկրների միջև կայացած համաձայնությամբ սահմանների պաշտպանության ուժերը բաղկացած են լինելու 1500 զորայիններից:
Սահմանային այս նոր ուժի ձևավորումը կարելի է տեղավորել փախստականների ճգնաժամը դիմակայելու համար ԵՄ-ի նոր ռազմավարության շրջագծում: Այս շրջագծում եվրոպական այս կառույցի նպատակն է առաջին հերթին դադարեցնել փախստականների հոսքը դեպի եվրոպական սահմաններ և ապա փախստականների ճգնաժամը փոխադրել Եվրոպայի սահմաններից դուրս: Նկատի առնելով, որ ԵՄ-ն փախստականներ ճգնաժամի դիմակայման հարցում բաժանվել է երկու ընդդիմադիր ճակատների ու նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է իր տեսակետը պարտադրել, թվում է, որ եվրոպական այս կառույցի ղեկավարները հարցի կարգավորման համար անցյալից տարբերվող կողմնորոշում են ընդունել: