Հոկտեմբեր 15, 2016 18:09 Asia/Yerevan

Բարև Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ: «Իրանի համալսարանները» հաղորդաշարի վերջին զրույցի ընթացքում Ձեզ հետ կխոսենք Իսլամական Ազատ համալսարանի մասին: Ուսանողների թվի առումով Իսլամական Ազատ համալսարանն աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում: Մնացեք մեզ հետ:

Իսլամական Ազատ համալսարան

Իսլամական Ազատ համալսարանն Իրանի ամենամեծ համալսարանն է: Տարածքի, ընդլայնվածության և ուսանողների թվի առումով այն աշխարհի ամենամեծ համալսարաններից մեկն է համարվում: Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին պետական համալսարանները սահմանափակ թվով ուսանողներ ընդունելու հնարավորություն ունեին, ինչն իր հերթին բարձրագույն ուսման տարածման համար արգելք էր համարվում: Այդ խնդիրը կարգավորելու համար որոշվում  է հիմնադրել պաշտոնական սահմանափակություններից զերծ համալիր, որը կբավարարեր բարձրագույն ուսման ձգտում ունեցող անհատների կարիքները:

ԻԻՀ-ի հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի հաստատումով Ազատ համալսարանի հիմնադրման նախագիծը առաջին անգամ արծարծվեց Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի կողմից, ա.հ. 1361թ. օրդիբեհեշթ ամսին Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:

Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզների պահին

Նույն տարվա ազար ամսին էլ գրվեց համալսարանի կանոնագրությունը, որի համաձայն, համալսարանը ներկայացվում է որպես հանրօգուտ մի հաստատություն և որոշվեց համալսարանի բոլոր եկամուտները հատկացնել համալսարանի ծախսերը հոգալու համար: Համալսարանի առաջին նվիրատուն եղել է լուսահոգի Իմամ Խոմեյնին, ով հիմնադրման թվականին 1 մլն. թուման նվիրեց համալսարանին:

Իսլամական հեղափոխության մեծ ճարտարապետ լուսահոգի Իմամ Խոմեյնի

Իրանի մյուս ԲՈՒՀ-երի նման Իսլամական ազատ համալսարանն էլ գործունեություն է ծավալում մշակութային հեղափոխության խորհրդի հսկողության ներքո և համալսարանի շրջանավարտների ավարտական թուղթը տրվում է Ազատ համալսարանի կողմից, որի մեջ նշվում է այն վայրը, որտեղ տվյալ ուսանողը  բարձրագույն ուսում է ստացել: Համալսարանը կառավարվում է գերագույն խորհրդի նախագահի կողմից: Իսլամական Ազատ համալսարանի  Գերագույն խորհրդի նախագահը ընտրվում է համալսարանի բարձրագույն խորհուրդ համարվող տնօրենների խորհրդի կողմից: Տնօրենների խորհրդի անդամներին են՝ հիմնադիր խորհրդի 3 անդամները, համալսարանի տնօրենը, առողջապահության նախարարը և գիտության նախարարի ներկայացուցիչը, համալսարաններում մեծահարգ առաջնորդի ներկայացուցչական կառույցի ղեկավարը և համալսարանների գիտական խորհուրդների լիաժամ աշխատող 3 անդամներ, որոնք նշանակվում են մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի հաստատումով:

Այս համալսարանը բաղկացած է  բազմաթիվ միավորներից, որոնք գտնվում են Թեհրանում և Իրանի ամբողջ տարածքում: Այնպես որ ներկա դրությամբ Իրանում տարածված են այս համալսարանի 505 մասնաճյուղեր ու ԲՈՒՀ-եր: Թեհրանի կենտրոնական մասնաճյուղը  Իսլամական Ազատ համալսարանի առաջին միավորն է, որ հիմնադրվել է ա.հ. 1361թ. մորդադ ամսի 10-ին: Շրջկենտրոններում համալսարանի առաջին միավորը եղել է Թավրիզի միավորը, որը հենց նույն ա.հ. 1361 թ. է շահագործման հանձնվել:

Իսլամական Ազատ համալսարանի տնօրենը, Ամիր Քյաբիր արդյունաբերական համալսարանի բժշկական ճարտարագիտության և պոլիմերային ճարտարագիտության ֆակուլտետների դասախոս Դոկտ. Համիդ Միրզադեն է, ով մինչ այժմ՝ հետազոտական, դասախոսական, հետազոտական կենտրոնի հիմնադրի և այլ անվանակարգերում արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Իսլամական Ազատ համալսարանի տնօրեն՝ Դոկտ. Համիդ Միրզադե

 

 

1394-95 ուսումնական տարեշրջանում Իսլամական Ազատ համալսարանում աշխատող գիտական խորհուրդների անդամների թիվը կազմում է 68303 հոգի:

1394-95 ուսումնական տարեշրջանում Իսլամական Ազատ համալսարանում աշխատող գիտական խորհուրդների լիաժամ, կիսաժամ և հրավիրյալ անդամների թվային պատկեր.

92

Դաստիարակիչ

39794

Ուսուցիչ

4748

Կրթաթոշակային

19838

Ասիստենտ

2549

Դոցենտ

1282

Դասախոս

68303

Ընդամենը

 

 

1394-95 ուսումնական տարեշրջանում ազատ համալսարանը ունեցել է 1,621,809 ուսանողներ, որոնց մեծ մասը՝ 723,460-ը հումանիտար ճյուղերի ուսանողներ են:

1394-95 ուսումնական տարեշրջանում ուսանողների թվային պատկեր ըստ խմբերի.

70143

Բժշկագիտություն

723460

Հումանիտար գիտություններ

82894

Հիմնարար գիտություններ

594767

Տեխնիկական և ճարտարագիտական

42113

Գյուղատնտեսություն

108432

Արվեստ

1621809

Ընդամենը

1394-95 ուսումնական տարեշրջանում Ազատ համալսարանի ուսանողության թվային պատկեր՝ ըստ ուսման մակարդակի.

295035

Գերդիպլոմ

832512

Բակալավրիատ

446475

Մագիստրատուրա

15751

մասնագիտական թեկնածու

32036

Բժշկագիտության թեկնածու

1621809

Ընդամենը

 

 

Իսլամական Ազատ համալսարանն ունի զարգացման 85 կենտրոններ և 712 գիտահեն  ընկերություններ, որոնք առայսօր հաջողել են 2111 հայտնագործություններ ու նորարարություններ կատարել: Նույնպես WOS կայքում այս համալսարանն ունի ավելի քան 41855 գիտական փաստաթղթեր և Scopus կայքում ավելի քան 63605 և ESI կայքում ավել քան 34500 գիտական հոդվածներ:

Իսլամական Ազատ համալսարանը միջազգային մասշտաբով արձանագրել  է գիտական նվաճումներ: Թամսոն Ռոյտերսի անվան «Գիտության առաջատարների կայք»-ի հրապարակած տվյալների համաձայն ա.հ. 1395թ. Իսլամական Ազատ համալսարանը գիտական մակարդակի  առումով 22 աստիճան աճով այժմ աշխարհում զբաղեցնում է 165-րդ տեղը: Իրանի մասշտաբով էլ այդ ոլորտում 1 աստիճան զարգացմամբ այժմ 21-րդ տեղն է զբաղեցնում: Համալսարանը հրատարակել է 31 հազար 990 գիտական հոդվածներ: Հատկանշական է, որ Ազատ համալսարանի գիտական աշխատանքներն իրականացվում են համալսարանի  մասնաճյուղերի ավելի քիչ քան 10 տոկոսի շնորհիվ: Մյուս մասնաճյուղերը  կամ լրացուցիչ աստիճաններ չունեն կամ էլ այդ ոլորտում զգալի գործունեություն չեն ծավալում:

Բացի այդ, Թամսոն Ռոյտերս կայքի հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2015թ. կոնֆերանսներում ներկայացված հոդվածներից բացի գիտական պարբերականներում համալսարանի կողմից հրատարակված գիտական հոդվածների թիվը գերազանցում է մյուս տարիների հոդվածների թվին և հետևաբար կարելի է ասել համալսարանի գիտական որակյալ հոդվածների թիվը ավելացել է:

 

Իսլամական Ազատ համալսարան

Հաշվի առնելով Իսլամական Ազատ համալսարանի  լայն հնարավորությունները համալսարանը ներգրավվել է նաև արտասահմանցի ուսանողներ, այնպես որ ներկա դրությամբ ազատ համալսարանում բարձրագույն ուսում են ստանում 5364 արտասահմանցի ուսանողներ, ովքեր Իրան են եկել՝ Ավստրիայից, Ֆիլիպիններից, Սիրիայից, Պակիստանից, Բահրեյնից, Թուրքիայից, Աֆղանստանից և Իրաքից: Արտասահմանցի մեծ թվով ուսանողներ հետաքրքրված են՝ շինարարական ճարտարագիտություն և ճարտարապետություն ճյուղերով: Թվով ոչ պակաս ուսանողներ էլ հետաքրքրված են՝ մանկաբարձություն, հաշվապահություն և իրավաբանություն ճյուղերով: Նույնպես մեծ թվով արտասահմանցի ուսանողներ սովորում են Մաշհադ քաղաքի մասնաճյուղում:

Սավիզ Զոն Լայթները Ավստրիացի հորից ու Իրանցի մորից ծնված երիտասարդ է, ով սովորում է Մազանդարան նահանգի Նուր քաղաքի Ազատ համալսարանում: Նա 25 տարեկան է: Թե ինչու է Իրանն ընտրել ուսումը շարունակելու համար նա ասում է, որ իր մոր ընտանիքը բնակվում է Իրանում և ինքը շատ կապված է նրանց հետ:Առավել ևս  ինքը հետաքրքրված է իրանական ճարտարապետությամբ: Լայթներն համոզված է, որ իրանական ճարտարապետությունը պիտի տեսնել ու սովորել հենց իր ծննդավայր Իրանում: Ավելի բարձր մակարդակներում ուսումը շարունակելու համար Լայթները վերադառնալու է Ավստրիա Նա ասում է, որ Իրանում շատ արժեքավոր գիտելիքներ է ձեռք բերել:

 

Իսլամական ազատ համալսարանի տարբեր բաժինների լուսանկարներ
Իսլամական Ազատ համալսարան
Իսլամական Ազատ համալսարանի հիմնարար գիտությունների ֆակուլտետ
 
Իսլամական Ազատ համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետ
Իսլամական Ազատ համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետ