Հոկտեմբեր 16, 2016 15:53 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 183-186-րդ այաներին:

Նախ  կլսենք Ալ Իմրան սուրայի 183-րդ այան.

الذين قالوا ان الله عهد الينا الانومن لرسول حتي ياتينا بقربان

تاكله النار قل قد جاء كم رسل من قبلي بالبينات و بالذي قلتم فلم

قتلتموهم ان كنتم صادقين

<Մարդկանցից ոմանք ասացին. Մենք հանուն Աստծո երդվեցինք հավատալ միայն այն մարգարեին,  որին նվիրված ողջակեզը սպառելու է երկնքի հուրը: Պատասխանիր նրանց. Ինձանից առաջ մարգարեներ եկան ձեզ մոտ: Նրանք հրաշքներ գործեցին: Նույնիսկ այն հրաշքը, որի մասին խոսում եք: Ուրեմն ինչո՞ւ ձեր ձեռքերը նրանց արյունով ներկեցիք, եթե ձեր ասածները ճշմարտություն են>:

Հրեաների մի խումբ, իսլամի մարգարեին չհետևելու համար տարբեր պատրվակներ էին բերում, որոնց մասին խոսվում է այս այայում: Նրանք ասում էին. Մենք կհավատանք այն մարգարեին, ով  կենդանի մատաղ անի և երկնային կայծակը մարդկանց առջև այդ մատաղը վառի, ի  ապացույց դրա  ընդունման: Ինչպես Ադամի որդիներ Աբելի և Կայենի դեպքում Աստված ընդունեց Աբելի մատաղը, կայծակ ուղարկելով և այդ մատաղը վառելով, սակայն չընդունեց Կայենի մատաղը: Աստված ի պատասխան հրեաների բերած պատրվակի, ասում է. Նախ բոլոր մարգարեների հրաշքները միանման չեն կարող լինել: Յուրաքանչյուր մարգարե ունի իր հրաշքը: Եվ բացի այդ, այն մարգարեները, որ կատարել են այդ հրաշքը, չեն ընդունվել և սպանվել են ձեր կողմից:

Այս այայից սովորում ենք.

1. Ճշմատությունը չընդունելու համար պետք չէ կրոնական տարբեր պատրվակներ առաջ քաշել և դրանք վերագրել Աստծուն:

2. Աստծո ճանապարհին մատաղ անելը շատ հին պատմություն ունի և երբեմն համարվել է մարգարեների կողմից գործած հրաշք:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 184-րդ այան:      

فان كذبوك فقدكذب رسل من قبلك جاو بالبينات و الزبر والكتاب المنير/

<Եթե նրանք ուրանան քո առաքելությունը, քեզանից առաջ եկած մարգարեների նկատմամբ էլ նույնն են արել: Թեև այդ նույն մարգարեները հրաշք գործելու ձիրքով օժտված էին և բերել էին սաղմոսագիրքը և գիրքը, որ լուսավորում է>:

Այս այան դիմելով մարգարեին, ասում է. Պատմության ընթացքում մարդիկ մշտապես խեղաթյուրել են ճշմարտությունը: Եվ մի կարծիր, որ միայն քո նկատմամբ է այդպես եղել: Քեզանից առաջ մարգարեները ունեին պարզ ապացույցներ, սակայն նրանց նկատմամբ նույն վերաբեմունքը եղավ և մարդիկ նրանց ուրացան: Ընդհանրապես, Աստված մարդկանց տվել է ընտրության իրավունք: Եթե բոլոր մարդիկ միասին հավատային մարգարեին, այդ ժամանակ պետք է կասկածեինք նրա ճշմարիտ լինելու հարցոմ: Որովհետև հարց կառաջանար թե ինչ կրոն է սա, որ հարմարվում է ամեն տեսակ գաղափարախոսության:

Այս այայից սովորում ենք.

1. Պետք է սովորենք պատմությունը և իմանանք, թե ինչպես է ճշմարիտը պայքարել պատմության ընթացքում և ինչպես է դա բարձրացրել մարդու դիմադրությունն  ու նրան խաղաղություն պարգևել:

3. Մարգարեների շարժումը մշակութային է և նրանք բոլորը եկել են խոսքով: Հակառակորդների դեմ կռիվը եղել է երկրորդ պլանում և միայն նրա համար, որպեսզի իշխանությունները ճնշեն մարդկանց:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 185-րդ այան:

كل نفس ذائقه الموت و انما توفون اجوركم يوم القيامه فمن زحزح عن

النار و ادخل الجنه فقد فاز و ماالحيوه الدنيا الامتاع الغرور

<Ամեն ոք իր մահը ճաշակելու է: Ամեն ոք իր մահվան օրը ստանալու է իր վարձքը: Ով որ կրակից ազատվելով  արքայություն մտնի, կճաշակի ճշմարիտ երջանկությունը, որովհետև աշխարհիկ կյանքը կարծեցյալ վայելք է միայն>:

Այս  այան, դիմելով մարգարեին և նրա հետևորդներին, ասում է. Դիմադրեք և իմացեք, որ այս հակառակությունները ձեր նկատմամբ ժամանակավոր են և բոլորը մեռնելու են: Մտածեք հարության օրվա մասին, քանի որ եթե մարդը կարողանա փրկվել այդ կրակից, դրախտ է գնալու և  հաղթանակելու է: Սիրտ մի կապեք այս անցողիկ աշխարհին, քանի որ աշխարհիկ կյանքը խաբուսիկ երևույթ է:

Այս այայից սովորում ենք.

1. Մահը բոլորի համար է: Լինի դա մարգարե, թե` անհավատ: Ոչ անհավատն է այս աշխարհում մշտական, ոչ հավատացյալը: Բոլորը պետք է իմանան, որ միառժամանակ հետո պետք է թողնեն այս աշխարհը:

3. Մահը չի նշանակում ոչնչացում: Այն նշանակում է տեղափոխվել մի վայրից մեկ այլ վայր: Բոլորը ճաշակելու են այդ տեղափոխությունը, սակայն մեկին դա դուր է գալու, մյուսին` ոչ:

4. Մի խաբվեք անհավատների հարստությանը, որովհետև իսկական հարստությունը դրախտում է և ոչ թե այս աշխարհում:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 186-րդ այան:

لتبلون في اموالكم و انفسكم و لتسمعن من الذين اوتواالكتاب من

قبلكم و من الذين اشركوا اذي كثيرا و ان تصبروا و تتقوا فان ذلك من

عزم الامور/

<Ձեր ինչքերը և ձեր անձերը փորձության են ենթարկվելու: Կռապաշտները ձեզ նեղելու են: Բայց դուք համբերություն ունեցեք և երկնչեք Աստծուց: Այս բոլորը երկնային պատվերների կարգն է>:

Երբ մուսուլմանները գաղթեցին Մեքքայից Մեդինա, կռապաշտներն ու անհավատները թալանեցին նրանց: Մյուս կողմից Մեդինայի հրեաները անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին մուսուլման կանանց նկատմամբ: Այս ամենը այնքան շարունակվեց, որ մարգարեն հրամայեց սպանել նրանց շարժման ղեկավարին: Այս այան խոսում է աստվածային գլխավոր ուսմունքի մասին, որը կոչվում է փորձություն: Աստված դիմելով մուսուլմաններին ասում է. իսլամ ընդունելը չի նշանակում, որ ապրելու եք անհոգ, ընդհակառակը` թշնամիները ձեզ մշտապես խարազանելու են և եթե նույնիսկ դուք նրանց թողնեք, նրանք ձեզ չեն թողնելու և փորձելու են ձեզ նեղել:

Այս այայից սովորում ենք .

1. Հարստությունը և կյանքը մշտապես փորձության են ենթարկվում: Ուրեմն այնպես ապրենք, որ կարողանանք Աստծո ճանապարհին հրաժարվել մեր կյանքից ու հարստությունից:

2.Իսլամի հակառակորդները միասնական են իսլամին ու մուսուլմաններին հարվածելու գործում:

3. Համբերությունը և առաքինությունը միասին հաղթանակ են բերելու: Դիմադրությունն առանց առաքինության, անիմաստ է:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 108-րդ համարը կարդաց ԹԽ:Աստված Ձեզ պահապան