Հոկտեմբեր 16, 2016 17:24 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 196-200-րդ այաներին:

Նախ  կլսենք Ալ Իմրան սուրայի 196 և 197-րդ այաները.

لا يغرنك تقلب الذين كفروا في البلاد / متاع قليل ثم ماويهم جهنم و بئس

المعاد

<Քաղաքներում բնակվող անհավատների հաջողությունները թող չհրապուրեն քեզ: Նրանց վայելքը կարճատև է լինելու: Նրանք բնակվելու են գեհենում ՝ուր թշվառականների բնակավայրն է>:

Երբ հավատացյալները տեսնում են, որ անհավատները շատ լավ կյանքով են ապրում, իսկ իրենք` շատ վատ, մշտապես հարց են տալիս թե ինչպե՞ս է , որ անհավատները այդքան բռնություններ կատարելով հանդերձ, բնակվում են այդպիսի պայմաններում, իսկ իրենք, որ առաքինի կյանք են վարում, ապրում են դժվարության մեջ: Այս հարցը ծագեց նաև մարգարեի ժամանակ, երբ Մեքքայի անհավատներն ու Մեդինայի հրեաները, որ զբաղվում էին առևտրով, ապրում էին շատ լավ, իսկ մուսուլմանները, մի կողմից Մեքքայից Մեդինա գաղթի պատճառով կորցնելով իրենց հարստությունը և մյուս կողմից անհավատների կողմից ենթարկվելով տնտեսական շրջափակումների, շատ դժվար էին ապրում: Այս հարցին ի պատասխան, Ղուրանն ասում է. Պետք չէ, որ անհավատների կյանքը ձեզ խաբի, որովհետև այդ եկամուտները և սահմանափակ հնարավորություններն անցողիկ են, ինչպես որ կանցնի ձեր զրկանքը: Դրանից բացի, նրանց աշխարհիկ կյանքի բարօրությունը հիմնվել է անհավատության վրա: Իսկ դա հանդերձյալ կայնքում խիստ պատիժ է: Ապա Ղուրանն ավելացնում է. Տեսեք նրանց ավարտը և ձերը: Միթե՞ կցանկանայիք նյութական հնարավորությունների պատճառով հայտնվել դժոխքում: Իհարկե, չպետք է մոռանալ, որ կյանքում նա. ով ավելի աշխատասեր է և օգտվում է իր գիտելիքներից, հաջողության է հասնում, իսկ նա, ով չի օգտվել իր հնարավորություններից, դժվարության մեջ է հայտնվելու: Որեմն այստեղ կարևոր է այն փաստը, որ  անհավատների հաջողության գաղտնիքը  նրանց ջանքն է և ոչ թե անհավատությունը: Իսկ հավատացյալների դժբախտությունը նրանց ծուլությունն է և ոչ թե հավատքը: Եվ հավատացյալների ու անհավատների հաջողության հարցում այս փաստը պետք է նկատի առնել:

Այս այաներից սովորում ենք .

1. Անհավատների հարստությունը չպետք է խաբի մեզ, որպեսզի հարստության հասնելու համար կորցնենք մեր հավատքը:

2. Մարդկանց դատելիս պետք է անպայման քննարկենք նաև նրանց աշխարհիկ ու հանդերձյալ կյանքը:

3. Աշխարհիկ կյանքի հանգիստը ժամանակավոր է և պետք է մտածել հավերժականի մասին:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուայի 198-րդ այան.

لكن الذين اتقوا ربهم لهم جنات تجري من تحتها الانهار خالدين فيها نزلا

من عندالله و ما عندالله خير الابرار /

<Իսկ Աստծուց երկնչողները մշտապես բնակվելու են հեշտալի պարտեզների մեջ, որոնք ոռոգված են գետերով: Հավիտենապես այնտեղ են բնակվելու և լինելու են Աստծո հյուրերը: Աստծուց բացի ո՞վ կարող է շնորհներով ողողել արդարներին>:

Այս այան խոսում է հավատացյալների մասին, ասելով, որ թեև առաքինի լինելը և կրոնական օրենքներին հետևելը որոշակի սամանափակություններ են մտցնում աշխարհիկ կյանքում, սակայն Աստված հանդերձյալ կյանքում փոխարինելու է դա: Հավատացյալները հանդերձյալ կյանքում ապրելու են դրախտում, որտեղ լինելու է այն տեղը, ուր Աստված սպասում  է իր հետևորդներին և հյուրերին: Այնտեղ նրանք ապրելու են դրախտային պալատներում, որոնց շրջապատում են ծառերը, գետերը, աղբյուրները:

Այս այայից սովորում ենք.

1. Հավատացյալը չպետք է միայն իր հավատքով հպարտանա: Նա անպայման պետք է բարի գործ անի, որը օգտավետ է հասարակության համար: Հավատացյալները հանդերձյալ կյանքում Աստծո հյուրերն են և Աստված` նրանց հյուրընկալը: Դրախտը այն վայրն է, որտեղ Աստված սպասում է նրանց:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 199-րդ այան.

و ان من اهل كتاب لمن يومن بالله و ما انزل اليكم و ما انزل اليهم

خاشعين لله لايشترون بايات الله ثمنا قليلا اولئك لهم اجرهم عند ربهم ان

الله سريع الحساب /

<Սուրբ գրքերի հետևորդներից ոմանք հավատում են Աստծուն և նրան, ինչ ուղարկվել է ձեզ ու նրանց: Նրանք Աստծուն երկրպագում են և գծուծ շահի դիմաց չեն ծախում իր վարդապետությունը : Այսպիսիները հավիտենականից ստանալու են իրենց վարձքը: Նա ճշգրտությամբ կշռելու է մահկանացուների արարքները>:

Երբ մարգարեն Մեքքայից Մեդինա մեկնեց, Մեդինայի և դրա շրջակայքի բնակիչ հրեաներն ու քրիստոնյաները ծանոթացան իսլամի ուսմունքի հետ: Նրանցից ոմանք հավատացին իսլամի մարգարեին ու հրաժարվեցին անտեղի կարծրամտությունից: Հաբեշստանի թագավորը ընդունեց իսլամը և երբ մահացավ, մարգարեն մի խումբ մուսուլմանների հետ աղոթեց նրա համար: Այդ ժամանակ որոշ կեղծավորներ ասացին, որ մարգարեն աղոթում է մի անհավատի համար, որին երբեք չի հանդիպել: Այդ ժամանակ հայտնվեց այս այան և պատասխան տվեց :

Այս այայից սովորում ենք.

1. Պետք է արդարություն պահպանել ոչ մուսուլմանի նկատմամբ :

2. Այն հավատքն է գնահատելի, որի հիմքում ընկած է աստվածապաշտությունը և որը հեռու է որևէ տեսակի սնապարծությունից:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 200-րդ այան.        

يا ايها الذين آمنوا اصبروا و صابروا و رابطوا و اتقوالله لعلكم تفلحون

<Ով հավատացյալներ, համբերատար եղեք, հարատևությամբ մաքառեք, վախեցեք Աստծուց, որպեսզի երանությունը վայելեք>:

Այս այան, որը Ալ Իմրան սուրայի վերջին այան է, պարունակում է մի քանի պատվիրան, որոնք են` դիմադրությունը և հետևողականությունը` հասարակական և անձնական պարտականությունները կատարելու հարցում, լրջություն աստվածային պատվիրանները կատարելու նկատմամբ: Քանի որ այս այան դիմում է հավատացյալներին, հասկանում ենք, որ հավատքի նախապայմանը համբերությունն ու դիմադրությունն է: Համբերությունը դառնությունների  կամ անձնական ու ընտանեկան դժվարությունների նկատմամբ: Եվ դիմադրություն արտաքին թշնամիների դեմ, ովքեր ցանկանում են ոչնչացնել մուսուլմաններին և ամենակարևորը` այն, որ մուսուլմանները պետք է պաշտպանեն իրենց սկզբունքները և իսլամական երկրների հողն ու ջուրը: Իհարկե, այս դիմադրությունը կարևոր է այն ժամանակ, երբ դրա հիմքում ընկած է աստվածապաշտությունը: Եվ միայն այդ դեպքում կարելի է սպասել փրկության աշխարհիկ և հանդերձյալ կյանքերում:

Այս այայից սովորում ենք.

1. Եթե թշնամին փորձում է ճնշել, հավատացյալները պետք է անձնազոհություն ցուցաբերեն հանուն Աստծո և իրենց կրոնը պաշտպանելու:

2. Դիմադրությունն ու համբերությունը այն ժամանակ են արժեքավոր, երբ իրականացվում են  Աստծո  և առաքինության ճանապարհին:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 111-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան