Հոկտեմբեր 16, 2016 17:34 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Նեսա սուրան ունի 176 այա և տրվել է Մեդինայում: Քանի որ այս սուրայի այաների մեծ մասը վերաբերում են ընտանիքին ու ընտանիքում կնոջ իրավունքներին, այն կոչվել է Նեսա, որ նշանակում է կանայք: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 1-3-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի 1 այան.

ياايها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحده و خلق منها زوجها

وبت منهما رجالا كثيرا و نساء و اتقوا الله الذي نساء لون به والارحام ان

الله كان عليكم رقيبا

<Ով մահկանացուներ, վախեցեք տիրոջից, որ ձեզ արարեց միակ մարդուց և որից ստեղծեց նրա կինը, հետո երկիրը լցրեց նրա սերունդներով: Երկնչեք տիրոջից, որի անունով միմյանցից փոխադարձ խնդրանքներ կանեք: Հարգեք արյան կապերը: Աստված տեսնում է ձեր արարքները>:

Այս սուրան, որը վերաբերում է ընտանեկան հարցերին, մարդկանց հրավիրում է լինել առաքինի ու մաքրաբարո և հենց առաջին այայում այս պատվերը հնչում է երկու անգամ: Մարդու ծնունդը և դաստիարակությունը կայանում են ընտանիքում: Եվ եթե այդ կապակցությամբ չլինեն Աստծո պատվիրանները, ոչ մի երաշխիք չկա  մարդու և հասարակության   հոգեկան առողջության համար: Որպեսզի մարդկանց մի խումբը իրեն չգերադասի մյուսից, ասվում է, որ բոլորը ստեղծվել են մի մարդուց և չպետք է կարծել, թե ցեղը կամ մաշկի գույնը կարող են գերադասելի դառնալ: Նույնիսկ կինն ու տղամարդը, որ որոշակի ֆիզիկական և հոգեբանական տարբերություններ ունեն, այդուհանդերձ  չի կարող գերազանցել մեկը մյուսին: Որովհետև երկուսն էլ ստեղծվել են նույն մարմնից և նրանց արմատները նույն հայրն ու մայրն են: Ղուրանի այլ այաներում Աստված խոսում է ծնողների նկատմամբ ուշադրության մասին և դա համարում է շատ կարևոր, քանի որ Աստված իրեն հպատակվելու մասին խոսելիս խոսում է նաև ծնողներին հարգելու մասին: Սակայն այս այայում խոսվում է այն մասին, որ անհրաժեշտ է հարգել ոչ միայն ծնողներին, այլ նաև բոլոր հարազատներին, մարդկանց հորդորելով հեռու մնալ միմյանց նկատմամբ բռնությունից:
Այս այայից սովորում ենք.

1. Իսլամը հասարակական կրոն է, ուստի ուշադրություն է դարձնում ընտանիքում մարդկանց հարաբերությունների վրա և ուրիշների իրավունքները հարգելը աստվածապաշտության և առաքինության նախապայման է համարում:

2. Մարդկային հասարակությունը պետք է լինի միահամուռ: Այս հասարակության մեջ արգելվում է խտրությունը տարբեր ազգերի ու ցեղերի նկատմամբ: Աստված բոլորին ստեղծել է մեկ մարմնից:

3. Ադամի բոլոր զավակները արյունակիցներ են, որովհետև նրանք բոլորը մեկ հորից ու մորից են: Ուստի մարդիկ պետք է միմյանց նկատմամբ բարի լինեն և հարգեն իրար, ինչպես մերձավորներին:

4. Աստված տեղյակ է թե մենք ինչ նպատակ ենք հետապնդում և ինչ ենք ունենում: Ուրեմն երբեք մեզ չգերադասենք ուրիշներից:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 2-րդ այան :

واتوااليتامي اموالهم و لاتتبدلوا الخبيت بالطيب ولاتاكلوا اموالهم

الي اموالكم انه كان حوبا كبيرا

<Որբերին վերադարձրեք ինչ որ իրենց է պատկանում: Նրանց պատկանող լավ բանը վատ բանի հետ մի փոխանակեք: Նրանց ժառանգությունը մի խլեք, ձերը մեծացնելու համար: Այս արարքը մեծ ոճիր է>:

Այս այայում խոսվում է անխնամակալ  որբերի մասին: Քանի որ նրանք չունեն իրենց ունեցվածքը պաշտպանելու ուժ, այդ ունեցվածքը տրվում է նրանց խնամակալին, ինչը վերջինիս հնարավորություն է ընձեռում չարաշահել այդ հարստությունը: Երբ ծնողները մահանում են, անտեսելով երեխայի իրավունքը, մարդիկ բաժանում են ծնողների հարստությունը և արդյունքում երեխային կամ ոչինչ չի հասնում կամ բաժին է հասնում ծնողների ունեցվածքի մի մասը: Այս այան խոսում է այն մասին, որ չի կարելի որբերի ունեցվածքն առգրավել և դա համարվում է մեծ մեղք: Որբի խնամակալի պարտականությունն է հարգել նրա իրավունքները և պաշտպանել նրան: Իսկ երբ որբը մեծանում է, խնամակալն իրեն  վստահված հարստությունը պետք է վերադարձնի նրան և ոչ թե վարվի այնպես, ինչպես ցանկանում է:

Այս այայից սովորում ենք:

1. Որբերի հարստությունը պետք է տալ նրանց, եթե նույնիսկ նրանք դրա մասին տեղյակ չեն:

2. Երեխաները նույնպես ունեն գույքի տեր լինելու իրավունք:

3. Իսլամը ուշադիր է ընչազուրկների և հասարակության կարիքավոր անհատների նկատմամբ և  պաշտպանում է նրանց:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 3-րդ այան:

وان خفتم الاتقسطوا في اليتامي فانكحوا ماطاب لكم من النساء مثني و ثلت و

رباع فان خفتم الاتعدلوا فواحده او ماملكت ايمانكم ذلك ادني الا تعولوا/

<Եթե վախենում եք, որ որբ աղջիկների նկատմամբ արդար չեք լինելու, մի ամուսնացեք նրանց հետ: Միայն երկու, երեք կամ չորս կին առեք: Ընտրեք եղածներից ձեզ հաճելիին: Եթե չեք կարող նրանց նկատմամբ արդար լինել, մեկ կին առեք, կամ գերուհիներին կնության առեք: Այս իմաստուն վարքով, արդար լինելու միջոցները կդյուրանան>:

Այս այան վերաբերում  է որբ աղջիկներին, որոնք մշտապես զրկանքի մեջ են եղել: Ուստի Աստված խոսում է նրանց վերաբերյալ, արգելելով բռնությունը որբերի նկատմամբ: Որոշ մարդիկ, որբ աղջիկների հարստությանը տիրանալու համար, ամուսնանում են նրանց հետ: Իսկ այս նպատակին հասնելու համար, դիմում են ամեն տեսակ սխալ քայլի: Սակայն Ղուրանն ասում է. Եթե մտածում եք, որ որբ աղջկա հետ ամուսնանալուց հետո հնարավոր է, որ նրա նկատմամբ բռնություն կիրառեք, հրաժարվեք այդ ամուսնությունից: Որոշ նենգամիտներ որպես խնամակալ որբ աղջիկներին  իրենց տուն էին բերում, այնուհետև որոշ ժամանակ անց նրանց հետ ամուսնանալով, տիրանում աղջիկների հարստությանը: Նրանք նույնիսկ ոտնահարում էին այդ աղջիկների իրավունքները: Այս այաները հայտնվեցին, որպեսզի անարդարությունը որբերի նկատմամբ արգելվի: Քանի որ տղամարդկանցից շատերը որբ աղջիկներին ընտրում էին որպես երկրորդ, երրորդ կամ չորրորդ կին, Ղուրանը նրանց արժանապատվությունը հարգելու նպատակով ասում է. Ինչո՞ւ եք ամուսնանալու նպատակով ընտրում որբ աղջիկներին: Ամուսնացեք այլ կանանց  կամ ձեր հպատակության տակ գտնվող ստրկուհիների հետ: Թեև այս այան տղամարդկանց թույլ է տալիս ունենալ չորս կին, սակայն պետք է նկատի առնել, որ այս առաջարկությունը իսլամի կողմից չի եղել , այլ բխել է հասարակական անհրաժեշտությունից: Որպեսզի ընտանիքի սրբությունը պաշտպանի, իսլամը նրանց  համար, որ կարող են դիմել այս քայլին, դժվար պայմաններ է դնում: Այլ խոսքով, բազմակնությունը իսլամի նախաձեռնությամբ չի եղել, այլ արտահայտել է հասարակության իրողությունը: Իսկ իսլամը փորձել է որոշակի օրենքներով վերահսկել դա: Տղամարդիկ իրենց աշխատանքի բերումով ավելի մեծ վտանգի տակ են, քան կանայք: Նրանք մասնակցում են պատերազմների և մահանում, իսկ նրանց կանայք մնում են առանց ամուսին: Աշխատանքի ժամանակ նույնպես տղամարդիկ ավելի շատ են կարող վնասվել քան կանայք և նրանց կյանքը ավելի վտանգված է: Հենց այս պատճառով էլ բոլոր հասարակություններում կանանց կյանքի միջին տևողությունը ավելի երկար է: Արդյոք կարելի է՞ այս կանանց ասել, որ իրենց ամուսնու մահից հետո մինչև կյանքի վերջը պետք է մնան միայնակ, և արդյոք կարելի է՞ ստիպել երիտասարդներին, ամուսնանալ կնոջ հետ, որն ունի մի քանի երեխա: Նույնիսկ արևմտյան հասարակություններում, որ նշում են թե այս կետը խախտում է կանանց իրավունքները, տղամարդկանց ու կանանց միջև գոյություն ունեն անօրինական հարաբերություններ և այդ կապակցությամբ գոյություն չունի որևէ սահմանափակում: Իսլամը չի ցանկացել ժխտել այս ցանկությունը և դրա համար որոշակի օրենքներ է ճշտել, որպեսզի սահմանափակի դրանք: Իսկ այս հարաբերության մեջ, ամենակարևորը իսլամը համարում է արդարությունը: Արդյոք սա հակասու՞մ է կնոջ իրավունքներին: Ղուրանն այս այայում հստակորեն ասում է. եթե չեք կարողանում արդար լինել ձեր կանանց նկատմամբ, ուրեմն ամուսնացեք մեկ ուրիշ կնոջ հետ:

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամը շատ է կարևորում ընտանիքում կանանց և հատկապես` որբ աղջիկների նկատմամբ հարգանքը:

2.  Ամուսնանալու համար առաջին հերթին պետք է լինի սեր և ցանկություն և հնարավոր չէ մարդուն ստիպել ամուսնանալ մեկի հետ, որին չի սիրում:

3. Որոշ տղամարդիկ իսլամական հասարակության մեջ չարաշահում են բազմակնության հարցը: Այս խնդիրը ինքնին սխալ չէ, քանի որ արտացոլում է հասարակության կարիքը:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 112-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան