Հոկտեմբեր 16, 2016 17:41 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 4-6-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի 4-րդ այան:

 

و آتوا النساء صدقاتهن نحله فان طبن لكم عن شي ء منه نفسا فكلوه

هنيئا مريئا

<Ձեր կանանց տվեք նրանց հասանելիք դրամաօժիտը որպես նվեր և ցանկությամբ: Իսկ եթե նրանք վեհանձնություն ունենան այդ գումարի մի մասը ձեզ վերադարձնել, այն հատկացրեք ձեր  կարիքների համար>:

Նեսա սուրան սկսում է ընտանիքի մասին պատվիրաններով: Ընտանիքի խնդիրներից մեկը դրամաօժիտն է, որ տղամարդը հատկացնում է կնոջը: Դժբախտաբար, որոշ, հատկապես` մարգարեի ժամանակներում արաբական ցեղերի մեջ, կանայք չունեին իրենց հարիր անհատական և հասարակական դիրք: Տղամարդիկ հաճախ հրաժարվում էին կանանց իրավունքից կամ զոռով խլում այն: Կանանց իրավունքները պաշտպանելու համար, Ղուրանը տղամարդկանց հորդորում է վճարել դրամաօժիտ, կամավոր կերպով և սրտանց: Եվ դիմելով տղամարդկանց ասում է, որ նրանք իրավունք չունեն հետ վերցնել կնոջը տված դրամաօժիտը: Սակայն եթե կինը ինքնակամ այդ գումարի մի մասը  տրամադրի տղամարդուն, նա այն կարող է օգտագործել սեփական կարիքների համար:

Այս այայից սովորում ենք.

1. Դրամական օժիտը ոչ թե կնոջ գինն է, այլ տղամարդու նվերը` ի նշան կնոջ նկատմամբ տածած սիրո:

2. Դրամական օժիտը կնոջ իրավունքն է և նա դրան տիրանալու իրավունքն ունի:

3. Կինը չպետք է իր օժիտը զոռով նվիրի, եթե նույնիսկ արտաքուստ այդ մասին չի ակնարկում:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 5-րդ այան.

 

ولاتوتوا السفهاء اموالكم التي جعل الله لكم قياما و ارزقوهم فيها

و اكسوهم و قولوالهم قولا معروفا /

<Անմիտ մարդկանց մի հանձնեք այն ստացածը, որ ձեզ է տվել Աստված : Սակայն դրանից ստացած եկամտից սնունդ և գույք հայթայթեք ձեր պաշտպանյալների համար: Նրանց պարտավոր եք տալ պարկեշտ դաստիարակություն>:

Այս այան, ինչպես երևում է, խոսում է այն մասին, որ քանի դեռ որբերը չեն հասունացել և հասել չափահաս տարիքի, պետք է չէ նրանց հարստությունը տալ իրենց: Այլ հարկավոր է այդ հարստությունից ստացած եկամտից հագուստ և սնունդ գնել նրանց համար: Ապա  Ղուրանը հորդորում է նույնիսկ անմիտների հետ խոսել բարի լեզվով, տգեղ բաներ չասել և տհաճ ձևով չվարվել նրանց հետ: Ղուրանն ասում է. եթե նրանց ունեցվածքը իրենց չեք տալիս, գոնե հարգանքով վերաբերվեք նրանց:

Այս այայից սովորում ենք:

1. Հարստությունը այն ժամանակ կարող է օգուտ բերել հասարակությանը և նպաստել դրա զարգացմանը, եթե լինի խելացի և առաքինի մարդկանց ձեռքերում:

2. Տնտեսական հարցերում միշտ մտածեք և' անհատի և' հասարակության շահերի մասին: Պահից  ազդված մի ենթարկվեք ձեր զգացմունքներին:

3. Իսլամական հասարակության ֆինանսական և տնտեսական պատասխանատուները պետք է լինեն փորձառու և բանիմաց մարդիկ:

4. Իսլամի տեսակետից աշխարհի հարստությունը ոչ թե վատ է կամ տհաճ, այլ պատճառ է դառնում, որ հաստատվի հասարակության կարգը, եթե իհարկե այն խելացի մարդկանց ձեռքերում է:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 6-րդ այան:

وابتلوا اليتامي حتي اذا بلغوا النكاح فان آنستم منهم رشدا فادفعوا

اليهم ولاتاكلوها اسرافا و بدارا ان يكبروا و من كان غنيا فليستعفف و من

كان فقيرا فياكل بالمعروف فاذا دفعتم اليهم اموالهم فاشهدوا عليهم و كفي

بالله حسيبا /

<Որբերի մտավոր կարողությունները փորձեք մինչև որ նրանք ամուսնանալու տարիքը կթևակոխեն: Եվ երբ նկատեցիք, որ կարող են պարկեշտորեն ապրել, իրենց հարստությունը տվեք նրանց: Զգույշ եղեք, որ նրանք շռայլությամբ չփչացնեն դա: Կամ մի աճապարեք որբերին հանձնել իրենց հարստությունը, երբ նրանք դեռևս շատ երիտասարդ են: Երբ նրանք մեծանան, չլինի, որ հարուստ խնամակալը դիպչի իր պաշտպանյալի ունեցվածքին: Եթե աղքատ է, պետք է խնայողությամբ ծախսի: Այն ժամանակ, երբ իրենց ունեցվածքի հաշիվը պետք է ներկայացնեք, որպեսզի այն վերադաձնեք, վկաներ կանչեք: Աստված ձեր դատավորն է >:

Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես պետք է որբերին վերադարձնել իրենց ունեցվածքը: Այստեղ կան նաև որոշակի պատվիրաններ, թե ինչպես պետք է պաշտպանել աղքատներին: Այստեղ ասվում է, որ որբերի հարստությունը պետք է նրանց տալ այն ժամանակ, երբ հասել են որոշակի մտավոր և տնտեսական  հասունացման: Երկրորդ հերթին, խոսվում է այն մասին, որ խնամակալը իրավունք չունի որբի հարստությունը օգտագործել իր համար: Իսկ եթե խնամակալը համեստ կյանք է վարում, կարող է իր կյանքի համար որոշակի գումար խնդրել այդ ունեցվածքից: Դրանից բացի, Ղուրանը նաև հորդորում է որբերի ունեցվածքը չօգտագործել հապճեպ կերպով, որպեսզի այն չվերջանա  մինչև նրա հասունացման տարիքը: Ղուրանը նաև ասում է որ տարաձայնություններից խուսափելու նպատակով, որբերի հարստությունը նրանց տրամադրելու ժամանակ հարկավոր է կանչել վկաների:

Այս այայից սովորում ենք:

1. Որպեսզի մարդը տնօրինի իր հարստությունը, նա պետք է ոչ միայն ֆիզիկապես այլև մտավոր զարգացում ունենա:

2. Ֆինանսական և տնտեսական հարցերում պետք է նկատի առնել և' Աստծուն, և' ունենալ վկա:

3. Նրանք, որ ֆինանսական որոշակի հնարավորություններ ունեն, հասարակական աշխատանքները պետք է կատարեն առանց շահի:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 113-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան