Ելք դեպի լույս 114
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 7-10-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 7-րդ այան.
للرجال نصيب مما ترك الوالدان و الاقربون و للنساء نصيب مما ترك
الوالدان و الاقربون مما قل مند او اكثر نصيبا مفروضا
<Այրերը և կանայք պետք է ստանան մեկ մասը այն հարստության, որ թողել են իրենց հայրերը, մայրերը կամ այլ ազգականները: Ժառանգությունը մեծ լինի թե փոքր, օրենքով սահմանված իրենց մասը պետք է տրվի>:
Երբ մահացավ Մարգարեի բարեկամներից մեկը , նրանով հանդերձ, որ նա ուներ կին և անչափահաս երեխաներ, մահացածի եղբորորդիները նրա հարստությունը բաժանեցին իրար մեջ, բաժին չտալով կնոջն ու երեխաներին: Այն ժամանակ կար օրենք որի համաձայն, այն տղամարդիկ որոնք գնում էին ռազմաճակատ, կարող էին ստանալ ժառանգությունը: Այս այան, ի պաշտպանություն կանանց ասում է, որ նրանք նույնպես իրավունք ունեն ստանալ ժառանգություն: Եվ անկախ
ժառանգության չափից, դրա բաժինը սահմանված է Աստծո կողմից:
Այս այայից սովորում ենք:
1. Իսլամը միայն աղոթքի և ծոմի կրոն չէ: Այն կարևորում է մարդկանց աշխարհիկ կյանքը և հենց այդ պատճառով էլ մասնակից է դառնում նրանց տնտեսական հարցերին:
2. Ժառանգության բաշխումը պետք է լինի աստվածային պայմանների, ոչ թե հասարակական սովորույթների համաձայն:
3. Ժառանգության չափաբաժինը դրա բաժանման հարցում ոչ մի դեր չունի: Կարևորը արդարությունը պահպանելն է: Ժառանգության քիչ լինելը չպետք է պատճառ դառնա, որպեսզի որևէ մեկը դրանից զրկվի:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 8-րդ այան:
و اذا حضرالقسمته ولواالقربي و اليتامي و المساكين فارزقوهم منه و
قولوا لهم قولا معروفا
<Եթե ժառանգությունը բաժանելու պահին ներկա եղան բարեկամներ, կամ որբեր ու կարիքավորներ, ովքեր մաս չունեն ժառանգությունից, նրանց նույնպես բաժին տվեք, նրանց հետ խոսեք քաղցր լեզվով և ըստ արժանվույն>:
Այս այան խոսում է շատ կարևոր վերաբերմունքի մասին: Այսինքն այն մասին, թե մարդը ինչ վերաբերմունք պետք է ցուցաբերի հարազատների, բարեկամների և հատկապես` որբերի ու աղքատ մարդկանց նկատմամբ: Թեև ժառանգության օրենքի համաձայն նրանք ոչինչ չեն ստանում, սակայն ժառանգորդների համաձայնությամբ կարելի է այդ մարդկանց հատկացնել մի բաժին, որպեսզի նրանց մեջ չարթնանան նախանձն ու քենը: Իսկ դա նպատսելու է ընտանեկան ու բարեկամական կապերի ամրապնդմանը: Ղուրանը այստեղ կարևորում է այդ մարդկանց հետ քաղցր լեզվով խոսելը, որպեսզի նրանք չզգան, որ անտեսվում են:
Այս այայից սովորում ենք
1. Կարևորենք զրկվածների պահանջները և օգնենք նրանց տարբեր առիթներով:
2. Նվեր տալով և մտերմիկ վերաբերմունքով ավելացնենք բարեկամական կապերը, որպեսզի այդ հարաբերություններում իշխող լինի բարությունը:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 9-րդ այան:
وليخش الذين لوتركوا من خلفهم ذريه ضعافا خافوا عليهم فليتقواالله
و ليقولوا قولا سديدا
<Նրանք, որ մեռնելուց հետո թողնում են անչափահաս որդիներ, թող իրենց սրտում փայփայեն Տիրոջ երկյուղը և գութը: Իսկ իրենց ձայնը ի նպաստ որբերին բարձրացնելով, թող նրանց բախտը արդարությամբ տնօրինեն >:
Որպեսզի Ղուրանը մարդկանց շրջանում տարածի ուշադրությունը որբերի նկատմամբ, մի քանի տեղերում անդրադառնում է նրանց նկատմամբ արդար վերաբերմունքին, ասելով , որ եթե դուք մտահոգ եք թե ձեզանից հետո ինչպես են վերաբերվելու ձեր երեխաներին, ուրեմն ինքներդ էլ ճիշտ վերաբերվեք որբերին, միշտ հիշեք Աստծուն և որբերի նկատմաբ չարություն մի գործեք: Ճիշտ խոսքերով ու քայլերով գրավեք նրանց սրտերը և նրանց վերաբերվեք բարութամբ:
Այս այայից սովորում ենք:
1. Որբերին և չունևորներին վերաբերվենք այնպես, ինչպես ցանկանում ենք որ վերաբերվեն ձեր զավակների հետ:
2. Մեր բարի գործը արտացոլվում է հասարակության մեջ և ոչ միայն մեր կենդանության օրոք, այլ նաև մեզանից հետո: Որեմն եթե մենք սխալ քայլ կատարենք, այդ սխալի հետևանքները տեսնելու են մեր զավակները:
3. Որբերը միայն ուտելիքի և հագուստի կարիք չունեն: Պետք է ուշադրություն դարձնել նաև նրանց զգացմունքներին:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 10-րդ այան:
ان الذين ياكلون اموال اليتامي ظلما انما ياكلون في بطونهم نارا و
سيصلون سعيرا
<Նրանք, որ անօրինությամբ լափում են որբի ժառանգությունը, իրենց աղիքները կրակով կլցնեն և կսպառվեն հրավառ բոցերի մեջ >:
Այս այան խոսում է այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ անօրեն վերաբերմունքը որբերի նկատմամբ: Որբերի ունեցվածքը լափելը նշանակում է, որ մարդը սնվում է կրակով: Ընդհանրապես մենք տենում ենք մեր գործերի հետևանքների միայն մի մասը: Իսկ դրանց մյուս մասը թաքնված են: Մենք այդ ամենը կտեսնենք հանդերձյալ կյանքում և այնտեղ է, որ մեր քայլերը դատվելու են: Այս այան ասում է. որ եթե որևէ մեկը յուրացնի որբերի ունեցվածքը, դա նշանակում է, որ վառել է որբի սիրտը ու նեղացրել նրան: Այդպիսի մարդը արժանի է նրան, որ իր աղիքները լցվեն կրակով ու նրա ողջ էությունը վառվի:
Նախորդ այաներում Ղուրանը անդրադառնում էր սխալ արարքի հասարակական հետևանքներին: Այս այայում խոսվում է ավելի ներքին, անձնական հարցերի մասին, որպեսզի հավատացյալ մարդիկ իմանան, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իրենց քայլերը:
Այս այաներից սովորում ենք:
1. Մեկի ունեցվածքը յուրացնելը, հատկապես եթե դրանք որբեր են, կարող է արտաքուստ շատ հաճելի լինել, սակայն դա իրականում ոչնչացնելու է մարդու հոգին ու սիրտը:
2. Դժոխքի կրակը հենց մարդու սխալ արարքների կրակն է: Աստված չի ցանկանում վառել իր արարածներին: Մենք ինքերս ենք դիմում այնպիսի քայլերի, որոնց հետևանքով ասես ինքներս մեզ վառում ենք մեր մեղքերի կրակում:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 114-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան