Ելք դեպի լույս 115
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 11-14-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 11-րդ և 12-րդ այաները:
یُوصِیكمُ اللَّهُ فى أَوْلَدِكمْلِلذَّكَرِ مِثْلُ حَظ الأُنثَیَینِفَإِن كُنَّ نِساءً فَوْقَ اثْنَتَینِ فَلَهُنَّ ثُلُثَا مَا تَرَكوَ إِن كانَت وَحِدَةً فَلَهَا النِّصفوَ لأَبَوَیْهِ لِكلِّ وَحِدٍ مِّنهُمَا السدُس مِمَّا تَرَك إِن كانَ لَهُ وَلَدٌفَإِن لَّمْ یَكُن لَّهُ وَلَدٌ وَ وَرِثَهُ أَبَوَاهُ فَلأُمِّهِ الثُّلُثفَإِن كانَ لَهُ إِخْوَةٌ فَلأُمِّهِ السدُسمِن بَعْدِ وَصِیَّةٍ یُوصى بهَا أَوْ دَیْنٍءَابَاؤُكُمْ وَ أَبْنَاؤُكُمْ لا تَدْرُونَ أَیُّهُمْ أَقْرَب لَكمْ نَفْعاًفَرِیضةً مِّنَ اللَّهِإِنَّ اللَّهَ كانَ عَلِیماً حَكِیماً.
وَ لَكمْ نِصف مَا تَرَك أَزْوَجُكمْ إِن لَّمْ یَكُن لَّهُنَّ وَلَدٌفَإِن كانَ لَهُنَّ وَلَدٌ فَلَكمُ الرُّبُعُ مِمَّا تَرَكنَمِن بَعْدِ وَصِیَّةٍ یُوصِینَ بِهَا أَوْ دَیْنٍوَ لَهُنَّ الرُّبُعُ مِمَّا تَرَكْتُمْ إِن لَّمْ یَكن لَّكُمْ وَلَدٌفَإِن كانَ لَكمْ وَلَدٌ فَلَهُنَّ الثُّمُنُ مِمَّا تَرَكتُممِّن بَعْدِ وَصِیَّةٍ تُوصونَ بِهَا أَوْ دَیْنٍوَ إِن كانَ رَجُلٌ یُورَث كلالَةً أَوِ امْرَأَةٌ وَ لَهُ أَخٌ أَوْ أُخْتٌ فَلِكلِّ وَحِدٍ مِّنْهُمَا السدُسفَإِن كانُوا أَكثَرَ مِن ذَلِك فَهُمْ شرَكاءُ فى الثُّلُثِمِن بَعْدِ وَصِیَّةٍ یُوصى بهَا أَوْ دَیْنٍ غَیرَ مُضارٍّوَصِیَّةً مِّنَ اللَّهِوَ اللَّهُ عَلِیمٌ حَلِیمٌ
<Աստված հրամայում է, ձեզ, որ ձեր և ձեր զավակների միջև այսպես վարվեք. Տղային տաք աղջկան տվածի կրկնապատկիը: Եթե միայն աղջիկ ունեք, ու նրանք երկուսից ավելին են, պիտի ստանան ժառանգության երկու երրորդը: Եթե մեկ աղջիկ ունեք, նա պետք է ստանա ժառանգության կեսը: Եթե մեռած մարդը մի տղա զավակ ունի, մարդու ծնողները պետք է ստանան մեկ վեցերորդը: Եթե բնավ զավակ չունի, և ծնողները նրան հաջորդեն, մայրը պիտի ստանա ժառանգության մեկ երրորդը: Իսկ եթե նա եղբայրներ ունի, մայրը պետք է ստանա միայն մեկ վեցերորդը, կտակարարի պարտքերը վճարելուց հետո: Դուք չգիտեք, թե ձեր զավակներից կամ մորից որն է լինելու ձեզ ավելի օգտակար: Սրանք են Աստծո օրենքները: Նա գիտուն է և իմաստուն>:
< Առանց զավակի մեռած կնոջ ժառանգության կեսը պատկանում է ամուսնուն: Իսկ եթե կինը զավակ ունի, ապա ամուսնուն կհասնի ժառանգության մեկ քառորդը, կտակարարի պարտքերը մարելուց հետո: Երբ ամուսինը առանց զավակի մեռնի, կանայք պետք է ստանան ժառանգության մեկ չորրորդը, իսկ եթե զավակ ունի, մեկ ութերորդը, կտակարարի պարտքերը վճարելուց հետո: Երբ մարդը հեռավոր ազգականից կամ ազգակցուհուց ժառանգությոն ստանա, եթե ունի եղբայր կամ քույր, պարտավոր է նրանց տալ այդ ժառանգության մեկ վեցերորդը: Եթե մեծ թվով քույրեր ու եղբայրներ ունի, ժառանգության մեկ երրորդը պիտի ստանան,հրիտակի և պարտքերի օրինավոր կարգադրությունից հետո: Այս պատվերների հրամայողը Աստված է: Գիտուն և գթած Աստվածը>:
Քանի որ կրոնական պատվիրանները այն Աստծո կողմից են, որն արարել է մարդուն և նրա օրենքները համապատասխանում են մարդկային բնական օրենքներին, հարց է ծագում թե ու՞մ է հանձնվելու այն, ինչ մարդը ձեռք է բերել իր ողջ կյանքի ընթացքում: Որոշ ցեղերում, մահացածի ժառանգությունը բաժանվում է միայն նրա արյունակիցների միջև, այսինքն` հայր, եղբայր և որդի: Իսկ կինն ու աղջիկ երեխաները որևէ բաժին չեն ստանում այդ ժառանգությունից: Այսօր որոշ երկրներում ժառանգությունը դառնում է հանրային սեփականություն և մահացածի հարազատները դրա նկատմամբ որևէ իրավունք չունեն: Սակայն իսլամը ժառանգությունը բաժանում է օրենքի համաձայն: Այն համարվում է մահացածի զավակների և կնոջ իրավունքը: Հենց այս պատճառով էլ այն մարդիկ, ովքեր կյանքի օրոք ապահովված են , աշխատում են իրենց հարստությունը ավելի շատացնել, որովհետև գիտեն, մահից հետո այն դառնալու է իրենց երեխաների սեփականությունը: Եվ այդ երեխաներն են, որ պահպանելու են հոր անունը: Հենց այս պատճառով էլ իսլամը առաջին հերթին ժառանգությունը բաժանում է երեխաների և հետո նոր` ազգակիցների միջև: Այս բաժանման ժամանակ տղաներին բաժին է հասնում աղջիկներից երկու անգամ ավելի: Քանի որ ընտանիքի ծախսերը պետք է հոգան տղամարդիկ և նրանք ավելի շատ գումարի կարիք ունեն: Արտաքուստ այս օրենքը խախտում է կանանց իրավունքները, սակայն որոշ այաների համեմատ, այն իրականում կանանց օգտին է, որովհետև իսլամի ընտանեկան համակարգում կինը պարտավոր չէ հոգալ ընտանիքի ծախսերը: Ընտանիքի կարիքները հոգալու պարտավորությունը դրված է տղամարդու վրա: Ուրեմն կինը կարող է ստացած ժառանգությունը ծախսել իր համար, իսկ տղամարդը այն պետք է ծախսի ընտանիքի համար:
Այս այաներից սովորում ենք
1. Ինչպես որ երեխայի կյանքի շարունակությունը նշանակում է հոր կյանքի շարունակություն, հենց այս հիման վրա էլ հոր առաջին ժառանգները հենց երեխաներն են:
2. Նրանով հանդերձ, որ կանանց բաժինը տղամարդկանց համեմատ կազմում է մեկ երկրորդը, սակայն այս տարբերությունը հիմնված է հասարակական կյանքի օրենքների վրա:
3. Իսլամը շատ է կարևորում մարդկանց իրավունքները հարգելը և այդ պատճառով այս այայում չորս անգամ կրկնում է, որ ժառանգորդները ուրիշների իրավունքները չանտեսեն:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 13-րդ և 14-րդ այաները:
تلك حدود الله ومن يطع الله ورسوله يدخله جنات تجري من تحتها الانهار
خالدين فيها و ذلك الفوز العظيم / ومن يعص الله و رسوله و يتعد حدوده
يدخله نارا خالدا فيها وله عذاب مهين
<Ով որ այս պատվերները գործածի և հնազնադվի մարգարեին, կմտնի պարտեզների մեջ, ուր գետեր կհոսեն: Երանության բնակավայր, ուր մարդը ճաշակելու է հավիտենական երջանկությունը: Ով որ անհնազանդ լինի Աստծուն և իր մարգարեին, անտեսի այս օրենքները, կրակի մեջ կգահավիժի, ուր հավիտենապես չարչարանքների ու նախատինքների որսը կլինի>:
Այս այաները հավատացյալներին հրավիրում են հարգել Աստվածային պատվիրանները ֆինանսական և հատկապես ժառանգության հարցում և անհնազանդություն չցուցաբերել, քանի որ դա աստվածային պատվիրանների ոտնահարում է և խիստ պատիժ ունի: Այս այաները ասում են, որ Աստծուն հնազանդվելը չի նշանակում միայն աղոթել և նամազ անել, այլ պետք է հարգել նաև մարդկանց իրավունքները` հասարակական և տնտեսական հարցերում: Այն մարդը և հասարակությունն են կարող երջանիկ լինել, որ հարգեն այս օրենքները:
Այս այաներից սովորում ենք:
1. Աշխարհիկ երջանկությունը և փրկությունը կախված է միայն նրանից, թե որքանով է մարդը կատարում աստվածային պատվիրանները և ոչ թե հնազանդվում է իր բնազդներին:
2. Նրանք, որ ոտնահարում են մարդկանց իրավունքները, համարվում են անհավատացյալներ և նրանց սպասվում է խիստ պատիժ:
3. Եթե մարդը մահանում է, նա չի կարող իր հարստությունը բաժանել զավակների մեջ: Պետք է հիշել, որ Աստված միշտ ներկա է և նրանք, որ խախտում են ժառանգների իրավունքը, ենթարկվելու են խիստ պատժի:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 115-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան