Ելք դեպի լույս 116
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 15-18-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 15-րդ այան.
والتي ياتين الفاحشه من نسائكم فاستشهدوا عليهن اربعـه منكم فان
شهدوا فامسكوهن في البيوت حتي يتوفيهن الموت اويجعل الله لهن سبيلا
<Երբ ձեր կանանցից մեկը շնանա, չորս վկա կանչեք: Եվ երբ ձեր կնոջ դեմ ուղղված նրանց վկայությունները միևնույնը լինեն, նրան փակեք ձեր տանը մինչև իր մահը, կամ մինչև որ Աստված նրա փրկության համար միջոց հայթհայթի>:
Ինչպես նշեցինք, Նեսա սուրայի սկզբնական այաները վերաբերում են ընտանիքին: Այստեղ մենք ծանոթանում ենք, թե ինչպես է Ղուրանը խոսում տղամարդկանց և կանանց դատաիրավական գործերի մասին, ովքեր ոտնահարել են ընտանիքի սրբությունը: 15-րդ այան խոսում է այն կանանց մասին, ովքեր լինելով ամուսնացած, անօրինական հարաբերություններ ունեն մեկ այլ տղամարդու հետ: Իհարկե, պետք է ասել, որ ընտանիքը պահպանելու համար, իսլամը թույլ չի տալիս, որ ուրիշները միջամտեն ընտանեկան հարցերին: Ուստի, եթե նույնիսկ երեք հոգի վկայեն, որ կինը շնություն է արել, մինչև չորրորդ անձը վկայություն չտա, նրանց խոսքերը չեն ընդունվի: Իհարկե, այս դեպքում խոսվում է ժամանակավոր պատժի մասին` այսինքն, երբ ամուսինը կնոջը պահում է տանը մինչև նրա մահը վրա հասնի, այսինքն` ցմահ բանտարկություն: Այստեղ խնդիրը նրանում է, որ այս դատավճիռը ընտանիքի սրբությունը պահպանելու համար է և որպեսզի նման արարքները չտարածվեն հասարակության մեջ: Իհարկե, նման վճռից հետո, շնացող կնոջ վերջնական դատավճիռը քարկոծումն է:
Այս այայից սովորում ենք.
1.Հավատացյալի պատվի պահպանումը նույնիսկ նրա արյունից կարևոր է:
2.Մարդասպանությունը երկու վկայով է փաստվում: Սակայն շնության ապացուցումը կարիք ունի չորս վկայի:
3.Իսլամը ընտանեկան և հասարակական հարցերի վերաբերյալ խիստ պատիժներ է սահմանել, որոնցից մեկը ցմահ բանտարկությունն է` շնանալու համար:
4.Հասարակությունը առողջացնելու համար , հանցագործը պետք է կրի իր պատիժը և զգացմունքները չպետք է արգելեն աստվածային դատավճիռների իրականացմանը:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 16-րդ այան:
والذان ياتيانها منكم فاذوهما فان تابا و اصلحا فاعرضوا عنهما ان الله
كان توابا رحيما
<Ոճրի մեջ բռնված մարդու և կնոջ համար պատիժ սահմանեք: Եվ եթե նրանք զղջալով ուղղեն իրենք իրենց, ներեք նրանց, որովհետև Աստված ներողամիտ և գթասիրտ է>:
Շատերի կարծիքով, այս այան վերաբերում է տղամարդկանց և կանանց շնությանը, ովքեր չունեն կողակիցներ: Նրանց դատավճիռը սահմանափակվում է միայն մտրակի հարվածներով: Իհարկե, մինչև այն ժամանակ, քանի դեռ այդ դատավճիռը չի արձակվել և դատարանում նրանց մեղքը չի փաստվել, եթե նրանք զղջան իրենց արարքի համար, կարող են արժանանալ ներման և հանձնվել Աստծո դատաստանին: Աստված բարեգութ է և ընդունում է զղջումը, եթե այն սրտանց է:
Այս այայից սովորում ենք.
1. Իսլամական հասարակության մեջ, սխալ արարք կատարողը չպետք է իրեն հանգիստ զգա:
2.Իսլամական կառավարության պաշտոնյաները պետք է նրանց նկատմամբ կիրառեն համապատասխան պատիժ:
3.Չպետք է հանցագործի առջև փակել զղջման ճանապարհը: Պետք է նրան հնարավորություն տալ զղջալու և վերադառնալու հասարակություն:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 17 և 18-րդ այաները.
انماالتوبه علي الله للذين يعملون السوء بجهاله ثم يتوبون من قريــب
فاولئك يتوب الله عليهم وكان الله عليما حكيما
وليست التوبه للذين يعلمون السيئات حتي اذا حضر احدهم الموت قال اني
تبت الان و لاالذين يموتون و هم كفار اولئك اعتدنا لهم عذابا اليما
<Նրանք, որ տգիտությամբ մեղք գործելուց հետո վշտացած սրտով Աստծուն են վերադառնում, կվայելեն Աստծու գթությունը, որովհետև գիտուն է և իմաստուն է Աստված: Զղջումը որևէ օգուտ չունի նրանց համար, ովքեր ոճրի մեջ ծերացել են և գերեզմանի դուռը հասնելով բացականչում են. Զղջում եմ: Զղջումը որևէ օգուտ չունի նաև նրանց համար, ովքեր կմեռնեն անհավատության մեջ: Այսպիսիների համար նախատեսել ենք սարսափելի չարչարանքներ>:
Այս այաները խոսում են զղջման պայմանների և ժամանակի մասին: Զղջման ամենակարևոր պայմանն այն է, որ մեղքը կատարվել է տգիտության և անուշադրության պատճառով, երբ մարդը հետևել է իր բնազդին: Երկրորդ պայմանն այն է, որ զղջումը պետք է լինի անմիջապես և ոչ թե մարդը հետաձգի իր զղջումը, մտածելով, որ դեռ ժամանակ ունի: Զղջման պայմաններից մեկը բարեփոխումն է, երբ մարդը հասկանալով իր մեղքը, փորձում է բարեփոխվել և հատուցել իր սխալները:
Այս այաներից սովորում ենք.
1.Աստված ընդունում է մեղավորների իրական զղջումը: Ուրեմն, քանի դեռ կենդանի ենք, օգտվենք այս առիթից:
2. Այն մարդը, որ չի կարող դիմադրել իր բնազդին ու ցանկասիրությանը, տգետ է, եթե նույնիսկ նա գիտնական է:
3. Զղջման ամենակարևոր պայմաններից մեկը, որ կոչվում է զղջման բանալի, անմիջապես զղջալն է, որպեսզի մարդու մեղքը չավելանա:
4. Զղջումը այն ժամանակ արժեք ունի, եթե կատարվում է մարդու կամոք և ոչ թե այն ժամանակ, երբ մարդու մահը վրա է հասել, կամ վախի պատճառով:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 116-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան