Հոկտեմբեր 16, 2016 18:50 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 19-23-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի 19-րդ այան:

يا ايها الذين امنوا لايحل لكم ان ترثوالنساء كرهاو لاتعضلوهن لتذهبوا

ببعض ما آتيتموهن الا ان ياتين بفاحشه مبينه و عاشروهن بالمعروف فان

كرهتموهن فعسي ان تكرهوا شيئا و فيجعل فيه خيرا كثيرا /

<Ով հավատացյալներ, ձեզ թույլարտված չէ ձեր կանանց ժառանգորդը լինել առանց նրանց համաձայնության և ոչ էլ արգելել նրանց ամունսնանալ,// եթե նրանց արձակել էիք/,որպեսզի ետ վերադարձնեք այն դրամօժիտից որոշակի մի մաս, որ տվել էիք նրանց: Տարբեր խնդիր է, եթե նրանք ոճիր են գործել և մեղավոր են: Ձեր կանանց ձեզ կապեցեք բարի գործերով: Եթե նրանց հետ խստությամբ վարվեք, դա կնշանակի, որ դուք ատում եք նրանց, ում Աստված ստեղծել է Ձեզ երջանկացնելու համար >:

Այս այան վերաբերում է ընտանիքում կանանց իրավունքներին: Այստեղ Ղուրանը դիմելով տղամարդկանց, ասում է. Ձեր կանանց նկատմամբ սխալ վերաբերմունք մի ցուցաբերեք և վերջում մի ընդհանուր սկզբունք է առաջարկում ընտանիքը պահպանելու համար: Դա այն է, որ կողակից  ընտրելու համար չպետք է պայմանը նրա հարստությունը լինի: Եվ այստեղ հատկապես խոսվում է այն մասին, որ  սխալ է, երբ տղամարդն ամուսնանում է միայն  իր ապագա կնոջ հարստությունը ձեռք բերելու համար: Այս այան ժխտում է այս քայլն, ասելով. Դուք, որ հավակնում եք, թե հավատացյալ եք, նման քայլ մի արեք, որովհետև դա անօրինական է: Ղուրանը դատապարտում է նաև այն քայլը, երբ տղամարդը կնոջը ճնշում է, որպեսզի դրամօժիտի  մի բաժինը ետ ստանա: Հատկապես երբ կնոջ դրամօժիտը բարձր է: Ղուրանը մերժելով այս սխալ վերաբերմունքը, կանանց իրավունքը հարգելը կարևոր է համարում և ասում. Դուք կնոջ նկատմամբ կարող եք խիստ լինել միայն այն դեպքում, երբ նրա կողմից անբարոյական քայլ եք նկատել, այդ ժամանակ է, որ կինը պարտավոր է ներել իր դրամօժիտը և ամուսնալուծվել, որն էլ համարվում է նրա պատիժը: Ապա Աստված ասում է. Բարի եղեք ձեր կանանց նկատմամբ և ըստ արժանվույն վերաբերեք նրանց: Եթե նույնիսկ դժգոհ եք ձեր կանանցից կամ ձեր սերը նրանց նկատմամբ պակասել է, անմիջապես մի բաժանվեք նրանցից : Կոպիտ մի եղեք նրանց նկատմամբ:

Այս այայից սովորում ենք.

1. Կին ընտրելիս  պետք է կարևոր լինի ոչ թե նրա հարստությունը, այլ սերը:

2. Տղամարդը ոչ մի դեպքում չի կարող ճնշել կնոջը, որպեսզի նա հրաժարվի իր դրամօժիտից:

3. Ընտանիքը պահպանելու պարտականությունը տղամարդունն է: Նա չպետք է թույլ տա անպիսի քայլեր, որպեսզի ընտանիքում առաջանա անախորժություն և կինն ամուսնալուծվի:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 20 և 21-րդ այաները.

وان اردتم استبدال زوج مكان زوج وآتيتم احداهن قنطارا فلا تاخذوا

منه و شيئا اتاخذونه بهتانا واثما مبينا / و كيف تاخذونه و قد افضي

بعضكم الي بعض واخذن منكم ميثاقا غليظا /

<Երբ ցանկանում եք ամուսնանալ մեկ այլ կնոջ հետ և ձեր նախկին կնոջը տվել եք մեծ դրամօժիտ, նրանից ոչինչ ետ մի առեք: Արդյոք ցանկանո՞ւմ եք անարդարությամբ և անօրինությամբ նրանից խլել ձեր առատաձեռնության պտուղը: Եվ ինչպե՞ս կարող եք խլել այն ընծան, որը նվիրել եք մի անձի, որի հետ միացած եք եղել մտերմական կապերով: Դրանից բացի, ամուսնության ժամանակ ձեր կանայք ձեզ հետ կապել են ամուր պայման>:

Տգիտության ժամանակաշրջանի պայմաներից մեկն այն էր, որ երբ տղամարդը ցանկանում էր ամուսնանալ մեկ այլ կնոջ հետ, նա իր առաջին կնոջը մեղադրում էր, դրանով ցանկանալով ճնշել վերջինիս, որպեսզի նա հրաժարվեր իր դրամօժիտից: Այս այան նման քայլը սխալ է համարում և հիշեցնում է ամուսնության պայմանը, ասելով. Դուք ժամանակին ամուսնության պայման եք կապել և ձեր կնոջը խոստացել եք դրամօժիտ նվիրել: Տարիներ շարունակ մտերմական կապեր եք ունեցել նրա հետ և ինչպես եք հիմա, երբ ուզում եք մտերիմ կապ ստեղծել ուրիշ կնոջ հետ, մոռանում եք ձեր պայմանը ,եւ նույնիսկ պատրաստ եք ձեր նախկին կնոջը մեղադրել և նրան համարել անբարոյական:

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամը հարգում է կանանց իրավունքները և չի ընդունում տղամարդու այն քայլը, երբ նա ամուսնանալուց հետո արատավորում է իր նախկին կնոջ պատիվը:

2.Դրամօժիտը ետ վերցնելը ընդունելի չէ, հատկապես եթե դա կատարվում է տվյալ կնոջ պատիվն արատավորելու գնով:

3. Ամուսնության պայմանը ամուր պայման է, որտեղ Աստված տղամարդու և կնոջ կապը օրինավոր է համարում: Ուրեմն, հարգանքն այդ կապի նկատմամբ, անհրաժեշտ է:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 22 և 23-րդ այաները.

ولاتنكحوامانكح آباء وكم من النساء الا ماقدسلف انه كان فاحشه ومقتا

وساء سبيلا / حرمت عليكم امهاتكم و بناتكم واخواتكم وعماتكم وخالاتكم و

بنات الاخ و بنات الاخت وامهاتكم التي ارضعنكم واخواتكم من الرضاعه وامهات

نسائكم و ربائيكم التي في جحوركم من نسائكم التي دخلتم بهمن فان لم تكونوا

دخلتم بهن فلا جناح عليكم و حلائل ابنائكم الذين من اصلابكم وان تجمعوا بين

الاختين الاماقدسلف ان الله كان غفورا رحيما /

<Մի ամուսնացեք այն կանանց հետ, ովքեր եղել են ձեր հայրերի ամուսնինները: Դա ոճիր է և տանում է դեպի մոլորություն: Բայց եթե այդպիսի չարիք եք գործել, պահեցեք նրանց:  Ձեզ արգելված է ամուսնանալ ձեր  մայրերի, աղջիկների, քույրերի, մորաքույրների , հորաքույրների ինչպես  նաև ձեր եղբոր կամ քրոջ աղջիկների հետ: Այն մայրերի, որ ձեզ կաթ են տվել, ձեր կաթընկերների, ձեր զոքանչների, ձեր խնամքին հանձնված աղջիկների հետ, եթե նրանց մայրերը ձեր հարճերն են եղել: Իսկ եթե չեն եղել, սխալ չէ նրանց հետ ամուսնանալը: Չի կարելի ամուսնանալ ձեր հարսերի հետ ոչ էլ երկու քույրերի հետ: Եթե ոճիրը կատարված է, Տերը գթած և ողորմած է>:

Այս երկու այաները խոսում են այն մասին, թե ո՞ր կանանց հետ չի կարելի ամուսնանալ և ընդհանրապես, այստեղ նշվում է երեք կարևոր կետ. արյունակցական կապը, ինչպես օրինակ` քրոջ աղջկա, եղբոր աղջկա, հորաքրոջ, կամ մորաքրոջ հետ ամուսնությունը: Երկրոդ կետն այն է, որ երբ տղամարդը ամուսնանում է մի կնոջ հետ, սխալ է այնուհետև նրա աղջկա կամ քրոջ հետ ամուսնանալը: Իսկ երրորդը այնպիսի կապերն են , ինչպես օրինակ ամուսնությունը մի կնոջ հետ, որը մի ժամանակ կաթ է տվել այդ տղամարդուն, կամ այն աղջիկների հետ, որոնք տղամարդու կաթընկերներն են եղել:

Այս այաներից սովորում ենք.

1. Ընտանեկան արժանապատվությունը և հարգանքը պահպանելու համար սխալ է ամուսնանալ այն կանանց հետ, ովքեր ընդունված չեն և սխալ է, երբ մարդը նրանց հանդիպելով, անմիջապես մտածում է մտերմական հարաբերություններ ունենալու մասին:

2. Հալալը կամ հարամը, օրինականը և անօրինականն ամեն հարցում, որոշում է Աստված, որն արարիչն է մարդու և գիտե, թե ով ինչի կարիք ունի:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 117-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան