Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կփորձենք ինչպես միշտ քննարկել այս մայրցամաքի կարևորագույն իրադարձություններն անցած շաբաթվա ընթացքում: Ընկերակցեք մեզ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերջերս հրապարակված մի գրքի հեղինակներին ասաց, որ «Ֆրանսիան իսլամի հետ խնդիր ունի»: Նա Ֆրանսիա ուղևորված էմիգրանտների ու փախստականների մասին, ասաց, որ նրանք չպիտի այդտեղ մնան: Օլանդն այս սկանդալային արտահայտությունները կատարել է 2015 թվականի դեկտեմբերին՝ Փարիզում 2015 թվականի նոյեմբերին կատարված ահաբեկչական հարձակումներից մեկ ամիս անց հրապարակված «Մի նախագահ չի կարող դա ասել՝ նախագահության հինգ տարիների գաղտնիքները» գրքի հեղինակների հետ զրույցի ժամանակ: Այս գրքում Ֆրանսիայի նախագահը նաև նշել է. «Այն որ իսլամի հետ խնդիր կա իրականություն է և որևէ մեկն այդ հարցում կասկած չունի»: Օլանդը հավելել է. «Սա այն իմաստով չէ, որ իսլամը վտանգավոր կրոն է: Խնդիրն այն է, որ իսլամը ցանկանում է որպես մի կրոն իր դիրքերն ամրացնել Ֆրանսիայում»: Օլանդի հակաիսլամական հայտարարությունները բացահայտում են արևմուտքցի ղեկավարների իրական դեմքը, որոնք թեև առերևույթ քննադատում են հակաիսլամական կողմնորոշումները, սակայն գործականում իրենք իսլամաֆոբիա ու իսլամատյացություն են տարածում: Ֆրանսայի վարչապետ Մանուել Վալսը 2015 թվականի հունիսին իսլամի մասին Օլանդի կողմնորոշման հետ տարբեր հայտարարություն կատարելով, ասաց, որ իսլամը չպիտի շփոթել ծայրահեղական հակումների հետ: Չնայած այդ արտահայտություններին փաստորեն էմիգրանտ մուսուլմանների դեմ սահմանափակությունների ընդլայնման և իսլամական կենտրոնների դեմ հարձակումների ավելացման ականատես ենք: Ֆրանսիական մամուլն այդ երկրի կառավարության հետ համադրված քայլով իսլամի ու մուսուլմանների դեմ ծավալուն քարոզչական հարձակումներ է կազմակերպում և մտածված կերպով ջանք է գործադրում իսլամը հավասարեցնել ծայրահեղականությանը և այդպիսով հող նախապատրաստել Ֆրանսիայում մուսուլմաններին ճնշման տակ դնելու և նրանց դեմ հարձակում իրականացնելու համար:
--------------------
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո առաջին անգամ Վլադիմիր Պուտինն անցած երկուշաբթի Թուրքիա ուղևորվեց: Թեև այդ այցի պաշտոնական առիթը Էներգետիկայի միջազգային համաժողովին մասնակցելն էր, սակայն Պուտինն այս այցի շրջանակներում քաղաքական ու տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների, մասնավորապես առևտրական, տնտեսական ու էներգետիկ ոլորտներում հարաբերությունների վերսկսման շուրջ կարևոր բանակցություններ վարեց իր թուրք պաշտոնակից Էրդողանի հետ և այդ կապակցությամբ որոշ համաձայնագրեր ստորագրեց: 2015 թվականի նոյեմբերին Սիրիայի երկնքում Թուրքիայի ռազմական մի ինքնաթիռի միջոցով Ռուսաստանի Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանումից հետո Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները սրվեցին: Ռուսները հակազդելով այդ քայլին և ներողություն խնդրելուց Թուրքիայի հրաժարման առկախեցին հատկապես առևտրի, տնտեսության, էներգետիկայի ու զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի հետ հարաբերությունները: Մի քանի ամիս անց, Թուրքիայի վրա առկա տնտեսական ճնշումները խստացվելով Էրդողանը ներողություն խնդրեց Պուտինից, ինչը հող պատրաստեց նրա Ռուսաստան ուղևորվելու և երկկողմ հարաբերությունները վերականգնելու համար: Իրականության մեջ ներքին ու տարածաշրջանային զարգացումները պատճառ դարձան,որ Թուրքիայի նախագահը փորձի անհապաղ վերականգնել վերականգնի Ռուսաստանի հետ հարաբերությունները:
------------------------
Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը չի ոտնահարում Հայաստանի շահը, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Արտակ Համբարձումյանը:
--------------------------
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մտահոգություն հայտնեց այդ կազմակերպության սահմանների մերձակայքում Ռուսաստանի զինվորական քայլերի կապակցությամբ: Նա ուրբաթ օրը հակադարձելով Կալինինիգրադում Ռուսաստանի հակահրթիռային համակարգի տեղակայմանն, ասաց, որ Ռուսաստանը վերջին շաբաթների ընթացքում իր հրթիռային համակարգերը մոտեցրել է ՆԱՏՕ-ի անդամների սահմաններին, ինչը մտահոգիչ քայլ է համարվում: Ստոլտենբերգը հավելեց. «Ռուսաստանի այս քայլը ՆԱՏՕ-ի սահմանների մերձակայքում ռազմական լիարժեք քայլ ու ռազմական վարժանք է համարվում: ԶԼՄ-ներն, անցած շաբաթ հղում կատարելով ԱՄՆ-ի տեղեկատվական մի պաշտոնատարի արտահայտություններին, հայտարարեցին, որ Ռուսաստանն իր «Իսկանդեր-Մ» հակահրթիռային պաշտպանության շարժական համակարգերը տեղակայել է Լեհաստանի ու Լիտվայի հետ սահմանակից Կալինինգրադի տարածքում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատելով այդ մասին հաղորդումները հայտարարեց, որ չի թաքցնում Կալինինգրադում հակահրթիռային համակարգերի տեղակայումը և երկրում դրանց տեղաշարժը համարում է բնական հարց: ՆԱՏՕ-ն այն պայմաններում է մտահոգություն հայտնում Կալինինգրադում Ռուսաստանի հակահրթիռային համակարգի տեղակայման կապակցությամբ, երբ ինքն ուժի ցուցադրման և Ռուսաստանին սարսափ պատճառելու համար շարունակաբար ծովային զորավարժություններ է կազմակերպում Բալտիկ և Սև ծովերում և ընդլայնել է Ռուսաստանի արևմտյան սահմանների հարևանությամբ իր ռազմական ներկայությունը: Հատկապես վերջին երկու տարիների ընթացքում Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված երկու կողմերի հարաբերությունները խիստ լարված են եղել: Այս ճգնաժամը հանգեցրել է երկկողմ հարաբերությունների աննախընթաց խաթարման ու նաև Ռուսաստանի ու արևմուտքի միջև աճող ճեղքվածքի: Լարվածությունների սրմամբ կողմերը տարբեր միջոցներով սկսել են ուժի ցուցադրում կատարել միմյանց և ի դեպ ՆԱՏՕ-ն, որպես արևմուտքի ռազմական թևն առավել հարձակողական դիրքեր է ընդունել Ռուսաստանի դեմ: Միջուկային մարտագլխիկների փոխադրման հնարավորություն ունեցող «Իսկանդեր» հակահրթիռային համակարգերի տեղակայումը Կալինինգրադում Մոսկվայի կողմից ՆԱՏՕ-ի և Եվրոպայի արևելքում գտնվող երկրների ղեկավարներին ուղղված լուրջ ու հստակ է ուղերձ է համարվում: Այդ քայլով ռուսներն ապացուցում են, որ ոչ միայն չեն հանձնվել ՆԱՏՕ-ի սպառնալի քայլեր դիմաց, այլև ընդունակ են այդ սպառնալիքների դիմաց նոր քայլեր ձեռնարկելու:
----------------------------
Իտալիայի նախագահ Սերջիու Մաթառելլան ՆԱՏՕ-ին կոչ արեց կատարել փախստականներ հանդեպ ստանձնած պարտավորությունները: Մաթառելլան հինգշաբթի օրը Հռոմում «ՆԱՏՕ-ի պաշտպանական կոլեջ»-ի հիմնադրման 50-ամյակի հանդիսության ժամանակ այս դաշինքին կոչ արեց, որպեսզի փախստականների հարցով միայնակ չթողնի Իտալիային և հարգելով իր ստանձնած պարտավորություններն առավել օժանդակություններ կատարի: ՆԱՏՕ-ին ուղղված Իտալիայի նախագահի պահանջը ներկայացվում է այն պայմաններում, երբ Միջերկրական ծովում գտնվող Իտալիայի հարավային ափերից փախստականների հոսքը դեպի այդ երկիր, ինչպես նաև այդ երկրի դիմագրաված մեծ խնդիրները շարունակվում են: Իտալիայի հարավային տարածքներն ու հատկապես Միջերկրական ծովում գտնվող այդ երկրի կղզիները գլխավոր վայրերից են , որտեղ իջևանում են դեպի Եվրոպա մեկնող փախստականները: Դա ի տես այն բանի դեպի Իտալիա բերող ճանապարհը չափազանց վտանգավոր է: Այսօր փախստականների հարցի հանդեպ կողմնորոշումը լուրջ մարտահրավեր է դարձել ԵՄ-ի համար և վերածվել է այդ եվրոպական կառույցի անդամների միջև տարաձայնությունների սրման ազդակի: Փախստականների ճգնաժամին դիմակայելու նպատակով ՆԱՏՕ-ն Թուրքիայի և Հունաստանի համագործակցությամբ հատուկ գործողություն իրականացրեց Էգեյան ծովում, սակայն Միջերկրականում նման գործողություն իրականացնելու համար ՆԱՏՕ-ի ստանձնած պարտավորության իրագործումն ընդհատվեց: Այդ պատճառով էլ Իտալիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է արել իրագործել փախստականների դիմակայման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները:
--------------------------
Ֆրանսիայի կառավարությունը ծայրահեղական խմբերի հարձակումների դիմաց երկրի անվտանգության հզորացման նպատակով համաձայնեց ազգային պահակագնդի ուժերի ձևավորման հետ: Այդ նախագիծը հաստատվեց Ֆրանսիայի կառավարության անցած շաբաթվա նիստում: Այսպիսով նախատեսվում է, որ այս ուժերի թիվը մինչև 2018 թվականը ավելանալով հասնի 84 հազար հոգու: Անցած տարվա նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված հարձակումներից հետո Ֆրանսիայի նախագահը տեղեկացրեց ազգային պահակագնդի ստեղծման մասին և ասաց, որ ազգային պահակագունդը պահեստային լավագույն ուժերից օգտվելու է ահաբեկչական հարձակումների դիմաց քաղաքացիներին պաշտպանելու համար: Օլանդի առաջարկով իրենց երկրին ծառայելու մտադրություն ունեցող քաղաքացիները կարող են միանալ այս պահակագնդին: Վերջին երկու տարիների ընթացքում Ֆրանսիան քանի անգամ ահաբեկչական հարձակումների թիրախ է դարձել, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են այդ երկրի տասնյակ քաղաքացիներ: Հարձակումների այդ ալիքը քննադատության թիրախ է դարձրել նախագահ Օլանդին ու նրա վարած քաղաքականությունները: Եվրոպական շատ քաղաքներում ահաբեկչական հարձակումների ալիքն այդ երկրի իշխանություններին մղել է պաշտպանական համապատասխան քայլեր ձեռնարկել, որի շրջագծում պիտի գնահատել նաև Ֆրանսիայում ազգային պահակագնդի ուժերի ձևավորումը:
----------------------
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այդ առաջին հեռուստակայանին տված հարցազրույցում հերքեց ամերիկյան կառույցների դեմ կիբեր-հարձակումներին Ռուսաստանի միջամտության հավակնությունը և դա ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների մրցապայքարի շրջագծում նյարդային արշավ համարեց: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունն ու ազգային տեղեկությունների տնօրենի գրասենյակն անցած ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարեցին, որ ԱՄՆ-ի համոզմամբ Ռուսաստանի կառավարությունը պատասխանատու է առաջիկա ընտրությունների հետ կապված ամերիկյան կառույցների դեմ հաքերային հարձակումներում: Սպիտակ տան պաշտոնատարներն ավելի վաղ Ռուսաստանին մեղադրել էին ԱՄՆ-ի դեմ կիբեր-հարձակումն իրականացնելու հարցում, սակայն սա առաջին անգամ է, որ այդ մեղադրանքը ներկայացվել է պաշտոնական կերպով: Ռուսների դիտանկյունից ամերիկացիներն անկարող լինելով իրատեսորեն վերլուծել ընտրությունների հետ կապված խնդիրները մտադիր են դրանք արտասահմանյան երկրներին վերագրելով պատճառաբանել իրենց անկարողությունը: