Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:
Երևանում գումարված ՀԱՊԿ մեկօրյա գագաթնաժողովը մի հաղորդագրության հրապարակմամբ ամփոփեց իր աշխատանքը: Գագաթնաժողովը գումարվեց Հայաստանի նախագահությամբ:
Երևանյան գագաթնաժողովին մասնակցեցին Ռուսաստանի, Հայաստանի, ԲելառուսիՂրղզստանի ու Տաջիկստանի նախագահները և Ղազախստանի վարչապետը:
Գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրության մեջ ՀԱՊԿ-ի անդամ երկրներն ընդգծելով պայմանագրի անդամ երկրների սահմանների հարևանությամբ հակահրթիռային համակարգեր հաստատելու ԱՄՆ-ի միակողմանի քայլերի բացասական հետևանքները, մտահոգություն հայտնեցին այդ կապակցությամբ: Հաղորդագրության մեջ նաև ընդգծվել է քաղաքական ու դիվանագիտության միջոցներով ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Երևանի գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները ստորագրել են համաձայնության 24 փաստաթղթեր:
ՀԱՊԿ-ի եզրափակիչ հաղորդագրությունը վկայում է ԱՄՆ-ի տարածամոլության դեմ պայքարի հարցում ՀԱՊԿ-ի անդամ երկրների միասնականության մասին:
Հատկապես որ այս կազմակերպությունը նպատակ ունի սահմանափակել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումը և Ռուսաստանի հարևան երկրներում ԱՄՆ-ի ներազդեցության տարածումը: Կազմակերպությունը հիմնադրվեց նախկին Խորհրդային միության փլուզումից և Ռուսաստանի դաշնության քաղաքական, տնտեսական ու ռազմական կարողության նվազումից հետո նպատակ ունենալով միավորված պահել այդ միության նախկին անդամներին և բարձրացել նրանց ռազմական ու քաղաքական պոտենցիալը:
ՀԱՊԿ-ն հիմնադրվեց 1992 թվականին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի ու Վրաստանի մասնակցությամբ: Հիշյալ երկրները 2002 թվականին ռազմական դաշինք ստեղծելու որոշում ընդունեցին: Հետագայում դաշինքից հեռացան Ադրբեջանը, Վրաստանն ու Ուզբեկստանը:
------------------------------
Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, և դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա գազ գնել Իրանից ու վաճառել, օրինակ, Վրաստանին: Այդ մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը՝ հավելելով, որ գործարքի իրավական խոչընդոտներ չկան: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Ազա Բաբայանը:
-------------------------
Ղազախստանի «Բի Թի Այ» բանկի նախկին տնօրեն Մուխթար Աբլիազովն ակնարկելով նախագահ Նուրսոլթան Նազարբայևի առողջական վիճակի մասին այդ երկրի նախագահի գրասենյակի հրապարակած հաղորդագրությանն ասաց, որ երկրի նախագհի առողջական վիճակը շատ ավելի ծանր է նրանից ինչ հայտարարվում է:
Աբլիազովը համոզված է, որ Ղազախստանի նախագահի հիվանդությունը լուրջ է և այդ մասին են վկայում նրա Բաքու ու Երևան այցերի չեղարկումը, քանի որ անկախությունից անցած 25 տարիների ընթացքում Նազարբայևի թեթև հիվանդությունների մասին, որևէ հաղորդում չի հրապարակվել:
Ղազախ քաղաքական գործիչն ասաց. «Նազարբայևը տառապում է բազմաթիվ հիվանդություններով և անցած օգոստոսին էլ թոքաբորբի պատճառով բուժման կուրս է անցկացրել Թուրքիայի բժիշկների հսկողության ներքո:
Աբլիազովը Նազարբայևի առողջական վիճակը նմանեցրել է Քարիմովին վիճակին և ասել է, որ Նազարբայևը տառապում է լուրջ հիվանդություններով և նման լուրերի հրապարակումը նպատակ ունի նախապատրաստել ժողովրդին:
Նա ապա ակնարկելով այդ կապակցությամբ ժողովրդի հակազդեցությանն ասել է. «Ժողովուրդը ենթադրում է, որ եթե Նազարբայևը հեռանա նախագահի պաշտոնից իրավիճակը կփոխվի, սակայն դժբախտաբար Ղազախստանի քաղաքական ամբողջ էլիտան կորած է կոռուպցիայի մեջ և իր կապիտալի անվտանգությունը երաշխավորելու նպատակով կպահպանի ներկա ռեժիմը»:
Ղազախստանի ընդդիմադիր գործչի համոզմամբ այդ երկրում փոփոխությունները միայն այն դեպքում են հնարավոր լինելու, երբ քաղաքացիները Նազարբայևին հաջորդող նախագահի վրա ճնշում գործադրեն, այլապես իրավիճակը ավելի է սրվելու: Նա մատնանշելով արտասահմանցիներին հողատարածքներ վաճառվելու և վարձակալության տրվելու դեմ ցույց կատարողների հանդեպ հովանավորություն չցուցաբերվելուն, հավելել է. «Այդ պատճառով իշխանությունները ըմբռնել են, որ մենք չենք կարող պաշտպանել մեր շատերը և դրա պատճառով էլ չպիտի ժամանակից շուտ ուրախանալ այդ կապակցությամբ»:
Դա ի տես այն բանի, որ Նուրսոլթան Նազարբայևի ավագ դուստր Դարիղա Նազարբայևան անցած շաբաթ այդ երկրի խորհրդարանի նիստին առընթեր պատասխանելով հոր առողջական վիճակի մասին լրագրողների հարցումներին, ասաց, որ նախագահի առողջական վիճակը բարելավում է և նա ցրտահարության պատճառով բուժվում է բժիշկների կողմից:
---------------------
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 43-րդ նստաշրջանն անցած շաբաթ գումարվեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենդում:
Նիստին մասնակցում էին ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին և Ուզբեկստանում Իրանի դեսպան Բահման Աղա Ռազին:
Բացման նիստում Ուզբեկստանի ժամանակավոր նախագահ Շոքաթ Միրզայևը ընդգծելով իսլամի սուրբ ավանդույթների պահպանման, իսլամական երկրների միջև փոխադարձ համագործակցությունների ամրապնդման, կենսամակարդակի բարձրացման, և անդամ երկրների զարգացման անհրաժեշտությունը, հավելեց. «Այս նիստի գլխավոր թեման «Կրթությունն ու ուսմունքը դեպի խաղաղություն ու շինարարություն տանող ճանապարհ» կարգախոսն է, որն առաջարկվել է Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի կողմից»:
Ուզբեկստանի ժամանակավոր նախագահն ասաց. «Այսօր երբ աշխարհում առկա են թշնամությունների և տարբեր սպառնալիքների նման գործոններ երիտասարդության կրթա-դաստիարակչությունը մեծ նշանակություն ունի»:
Այս նիստի բոլոր բանախոսներն ընդգծեցին, որ Իսլամական համագործակցության կազմակերպության բոլոր անդամները դեմ են ահաբեկչությանը և իսլամի ու ահաբեկչության նենգ երևույթի միջև կապակցությունը ստահոդ հավակնություն է: Իսլամ կրոնը խստորեն դատապարտում է ահաբեկչության տարբեր տեսակի դրսևորումները: Իսլամը մեծ ու սուրբ կրոն է, որը մարդկանց բարեկամության, զիջման, խաղաղության ու հանդուրժողականության կոչ է անում:
Իսլամական համագործակցության կազմակերպությունը 57 անդամ ունի: Կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստը գումարվում է ամեն տարի, իսկ գագաթնաժողովը երեք տարին մեկ անգամ: Կազմակերպության նիստերի քննարկման առանցքն են կազմում տարածաշրջանի ու աշխարհի քաղաքական ու հասարակական պայմանները:
---------------------
Թուրքմենստանի խորհրդարանը 2017 թվականի փետրվարի 12-ն այդ երկրի նախագահական ընտրությունների թվական հայտարարեց:
Թուրքմենստանի նախագահական առաջիկա ընտրություններին կարող են թեկնածուներ առաջադրել Դեմոկրատական, Արդյունաբերության ու առևտրականների և Գյուղատնտեսության կուսակցությունները:
Թուրքմենստանի նախագահական ընտրությունները առաջիկա տարի կայանալու են այն պայմաններում, երբ այդ երկրի խորհրդարանն անցած ամիս վավերացրեց սահմանադրական բարեփոխումները, որի շնորհիվ վերցվեց նախագահության թեկնածուի տարիքային սահմանափակումը և նախագահության շրջանը 5 տարուց բարձրացվեց 7 տարվա:
Թուրքմենստանի առաջին նախագահ Սաֆար Մուրադ Նիազովի վախճանումից հետո Ղուրբանղոլի Բերդի Մոհամմեդովը 2007 թվականին կազմակերպված նախագահական ընտրություններում կտրուկ հաղթանակ արձանագրելով այդ երկրի երկրորդ նախագահ ընտրվեց: Թուրքմենստանում 2012 թվականին կայացած նախագահական ընտրություններում էլ 59-ամյա Բերդի Մոհամմեդովը երկրորդ անգամ այդ երկրի նախագահ ընտրվեց:
--------------------
Անցած շաբաթ գումարված Ուզբեկստանի ու Ղրղզստանի պատվիրակությունների նիստում քննարկվեցին կողմերի միջև առկա տարածքային տարաձայնությունների 55 պարագաներ:
Ուզբեկստանն ու Ղրղզստանը 1375կմ երկարությամբ ընդհանուր սահման ունեն, որի երկայնքով տարաձայնության առակ 58 պարագաներ գոյություն ունեն:
Կենտրոնական Ասիայի երկրների անկախությունից 25 տարիներ անցնելով Ուզբեկստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը դեռ տարածքային սահմանափակություններ ունեն: