Հոկտեմբեր 25, 2016 20:18 Asia/Yerevan

Բարև Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք առողջ ընտանիք հաղորդաշարի 23-րդ թողարկումը,որի թեման «Ընտանեկան տնտեսության տնօրինում»-ն է: Ընկերակցեք մեզ:

Ընտանիքի տնտեսությունը բարեկեցիկ ընտանիքների մենաշնորհը չէ, այլև այս գիտությունը առավել գործնական կիրառություններ ունի անբարենպաստ պայմաններում ապրող ընտանիքների համար, որոնց եկամուտն ու ծախսերը չեն համապատասխանում իրար: Կարևոր է այն հանգամանքը, որ եկամտի բարձրացումը չի նշանակում ապրուստի բարելավում: Դա կարող է իր հետ բերել նաև ծախսերի ավելացում: Այս դեպքում, պարզ է դառնում ծախսերի տնօրինման նշանակությունը: Երբ ընտանքիները հայտնվում են բյուջեի դեֆիցիտի առջև, չեն կարող պետությունների նման լրացուցիչ բյուջե հատկացնել, կամ կրճատել հավելյալ ծախսերը: Ուստի պետք է կարողանան տնօրինել ծախսերը:

Այն ինչ առանձնացնում է ընտանիքի տնտեսությունը, դա մասնագիտական ու ընտանեկան դերերի միջև ներքին կապի առկայությունն է: Այնուամենայնիվ, ընտանիքի տնտեսական գործունեությունը լուրջ հարց է և պետք է ամենայն լրջությամբ ու բծախնդրությամբ իրականացնել այն: Դա նշանակում է , որ ընտանիքի բոլոր անդամները պարտականություն ունեն հետևել ընտանիքի նպատակների իրականացմանը նպաստող միևնույն քաղաքականությանը: Սովորական պայմաններում , ընտանիքի տնտեսության տնօրինման ծրագրի հիմքն է հանդիսանում անդամների եկամուտների և ծախսերի միջին մակարդակը: Ինչպես այդ կառույցում, ծնողները հասարակական, հոգեբանական ու հուզական գործառույթներն են ղեկավարում, այդպես էլ ծախսերի հավասարակշռման հարցում անհրաժեշտ է ճիշտ տնօրինումը: Ընտանիքի բյուջեն կարելի է  ծախսել  առավել երկար ժամանակով օգտագործվող  կահույքի համար, ինչպիսիք են սառնարանը, ավտոմեքենան, բնակարանը և այլն, կամ  գումարը վատնել ժամանցային ծախսերի, ինչպես ռեստորան գնալու համար: Նույն օրինաչափությունը վերաբերում  է նաև երեխաների ուսումնական ու առողջապահական ծախսերին: Պետք է ուշադիր լիենլ, որպեսզի լավագույն ընտրությունը կանգ առնի ծախսերի ու եկամուտների միջև հավասարակշռությունը պահպանելու վրա: Չմոռանանք, որ կարևոր է հաշվի առնել նաև ընտանիքի անդամների գերակայությունը, ճաշակը, ընտանիքում գործող օրենքները: Պետք է ընտրել ոսկե միջինը, որպեսզի դժվարության հանդիպելու դեպքում, անհրաժեշտ չլինի վերանայել ընտանիքում գործող օրենքները:

Ընտանիքի ծախսերը կրճատելու համար, ամենասկզբում համեմատեք ապրանքների գները: Ապա ընտրեք և գնեք այն ապրանքը, որ լավագույնն է միևնույն ժամանակ ձեզ կբերի նվազագույն ծախսեր: Տան կահույք գնելիս, ընտրել այն տարբերակը, որը հարմար գին ունենալուն զուգահեռ, կարող է բավարարել ձեր պահանջը: Ընտանիքի տնտեսության բարելավման հարցում կարևոր է նաև ժամանակի գործոնը: Դա չափազանց կարևոր է , քանի որ այն անվերադառնալի աղբյուր է  համարվում : Ժամանակը սահմանափակ է , միևնույն ժամանակ չի կարելի այն պահեստել կամ վերադարձնել: Հնարավոր չէ կյանքի ռիթմը դանդաղեցնել կամ արագացնել: Քանի, որ մարդը պատասխանատու է իր կյանքի բոլոր հանգամանքների, այդ թվում ժամանակի համար, ուստի նշանակալի է դառնում ընտանիքի ժամանակի տնօրինումը: Ընտանիքի տնտեսական ծրագրավորման առաջին քայլն է ժամանակի օպտիմալ օգտագործումը:

Առանց ծրագրի ընտանիքը նման է բարձիթողի մատնված կազմակերպության: Ընտանիքի նպատակներն իրականացվելու են միայն այն դեպքում, երբ ընտանիքի տնօրենն ու ղեկավարը քաջատեղյակ լինելով ընտանիքի հնարավորությունների մասին, որոշակի ծրագրեր ունենա նպատակների իրականացման ուղղությամբ , որից հետո ընդհանուր նպատակներն ու ծրագրերը պետք է մանրացնել՝ ընտանիքի անդամների առջև դնելով հստակ անելիքներ: Ուստի անհրաժեշտ է որպեսզի ընտանիքի ծրագրերը մշակել երկարատև, միջին տևողությամբ ու կարճատև կտրվածքներում: Երկարատև ծրագրավորման դեպքում, նպատակներն իրականացվում են ժամանակի ու դրամական ռեսուրսների նման հնարավորությունները հաշվի առնվելով:

Բնական է , որ զավակների կրթության հարցը հնարավոր չէ լուծել մեկ օրում: Դրա համար երակարատև պլան է անհրաժեշտ: Իսկ դրա կողքին կան նաև միջին տևողությամբ ու կարճատև ծրագրեր: Միջին տևողությամբ ծրագրերը մշակվում են նույն երկարատև ծրագրերի ուղղությամբ և ընտանիքը ճանաչելով իր հնարավորություններն ընտրում է լավագույն տարբերակը: Օրինակ երեխաների կրթության հարցում, սկզբում լուծվում է նախնական կրթության հարցը, ապա համալսարանական ծախսերի համար է ընտանիքը հոգում: Տնտեսագետների համոզմամբ, նպատակահարմար ծրագրերի արդյունքում հնարավոր կլինի ծախսերն ու եկամուտները համատեղելով, տնօրինել ընտանիքի տնտեսությունը և քայլել դեպի առաջ:

 

Պիտակ