Մի գավաթ անդորր Ընտանիքի հոգեբանություն
ԸՆՏԱՆԻՔԸ աշխարհի ամենահին կառույցներից մեկն է: Այն մեծ դեր է խաղում մարդկային հասարակության մեջ։ Մարդկության ողջ պատմության ընթացքում ամուր ընտանիքները ամուր հասարակության հիմքն են եղել։ Եվ հենց ընտանեկան օջախում է, որ դաստիարակություն ստանալով՝ երեխան կարող է հասուն անձնավորություն դառնալ։
ԸՆՏԱՆԻՔԸ աշխարհի ամենահին կառույցներից մեկն է, և այն մեծ դեր է խաղում մարդկային հասարակության մեջ։ Մարդկության ողջ պատմության ընթացքում ամուր ընտանիքները ամուր հասարակության հիմքն են եղել։ Եվ հենց ընտանեկան օջախում է, որ դաստիարակություն ստանալով՝ երեխան կարող է հասուն անձնավորություն դառնալ։
1960-1970-ական թվականներին՝ ամուսնությունն ու ընտանիքը հետազոտությունների առարկա դարձան մասնագետների, այդ թվում նաև հոգեբանների կողմից։ Սկզբում ընտանիքը ուսումնասիրվել է հոգեկան հիվանդությունների հետ կապված կանխարգելումը կամ ընտանիքի դաստիարակության թերությունները։ Ավելի ուշ, ընտանիքի հոգեբանության տեսողական դաշտում աչքի ընկան այնպիսի գիտության բնագավառներ ինչպիսիք են՝ պատմությունը և ընտանեկան կյանքի ցիկլը, ամուսինների փոխհարաբերությունները, ծնողների և երեխաների փոխհարաբերությունները, ընտանիքի և հասարակության փոխհարաբերությունները և այլն։
Ինչպես հայտնի է ժամանակակից գրականությունից ընտանեկան կյանքին նախապատրաստելու կարևոր ուղղություններից մեկն այն է, որ պատանիները հասկանան, որ ամուսնությունը ոչ թե ընտանեկան երջանկությունն ընտրելու ավարտն է, այլ նրա սկիզբը: Յուրաքանչյուր երիտասարդ մինչ ամուսնանալը պետք է տեղեկացվի, թե ինչին կարող է նա բախվել ամուսնական կյանքի ընթացքում: Եվ որպեսզի ընտանիքը լինի բարեհաջող, ապա բոլոր պատկերացումները պետք է լինեն համատեղ, որպեսզի ամուսիններից յուրաքանչյուրի վարքը չհակադրվի մյուսի պատկերացումներին: Զուգընկերների դերերը և’ կնոջից, և’ ամուսնուց պահանջում են ընտանիքում տնտեսումը, երեխաների հանդեպ պատասխանատվությունը: Հասարակության համար կարևոր է ոչ միայն ամուսնության կայունության փաստը, այլև ներընտանեկան հարաբերությունների որակը, դրանց խանգարումների հետևանքները:
Շատ էական է համարվում ընտանիքում անդամների միջև ազդեցիկ կապերը: Հուզական կայունությունը պայմանավորված է ամուսինների զգացմունքներով (սեր, համակրանք, հարգանք): Որպես կանոն, երեխաները ծնողների գործերը և առօրյան դարձնում են ավելի հաճելի: Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների նկատմամբ շատ դեպքերում տարբեր է: Այժմ երեխաներով շատ ընտանիքներում կարելի է տեսնել, որ մեծերին հարգում են, իսկ փոքր երեխաներին երես են տալիս: Միջին տարիքի երեխաներին, որոնց մոռանում են, հիմնականում ավելի լավ մարդիկ են դառնում:
Ընտանիքը կարելի է բնութագրել որպես պատմականորեն որոշակի հարաբերությունների համակարգ ամուսինների միջև, որպես հասարակական փոքր խումբ, որի անդամները կապված են ամուսնական կամ ազգակցական հարաբերություններով, կենցաղի ընդհանրությամբ և փոխադարձ բարոյական պատասխանատվությամբ: Դեռևս Արիստոտելն է նշել. ՙԸնտանիքը հասարակության բջիջն է՚: Այսինքն հասարակությունը, հետևաբար նաև պետությունը, կարող են առողջ լինել, եթե առողջ և կայուն է ընտանիքը:
Իսկ երբ է ընտանիքը առողջ: Ընտանիքի հոգեբանության մասնագետները գտնում են, որ հոգեբանորեն առողջ է այն ընտանիքը, որում հուզական փոխհարաբերությունները ձևավորված ու կայուն են թե° ամուսինների, թե° ծնողների ու երեխաների միջև: Այսինքն առողջ ընտանիքում տիրում է դրական բարոյա-հոգեբանական մթնոլորտ:
Ամուսնությունը հենված է դրդապատճառների համակարգի վրա: Դրդապատճառները հենված են գիտակցության աստիճանի վրա և իրականացնում են անձի կյանքի կարևոր հարաբերությունները աշխարի նկատմամբ, կազմում են մարդկային պահանջմունքների հիմքը:
Ընտանիք կազմելու հիմնական դրդապատճառներից մեկը սերն է
Շատ մասնագետներ փորձել են պարզել, թե ինչ է սերը: Սերը մեր իսկական մարդկային բնույթի մի մասն է, այն հզորագույն զգացմունքներից մեկն է հույզերի ոլորտում, եթե ոչ ամենահզորը: Սերը խորը կապվածություն է երկու մարդկանց միջև: Հասուն սերը զգայական հակման, մարդկային ջերմության և ուրիշի հետ մտերմության հոգեկան անհրաժեշտության օրգանական միասնությունն է: Սիրահարվածն ապրում է ուժեղ և վառ զգացմունք, բայց այն կենտրոնացված է գլխավորապես իր և իր ապրումների վրա, նա պահանջկոտ է և անզիջում: Իսկ հասուն սիրո մեջ ծանրության կենտրոնը տեղափոխվում է զուգընկերոջ վրա: Մարդը նախ և առաջ մտահոգվում է նրա մասին, ում սիրում է, նրա հետաքրքրությունների, բարօրության, երջանկության և ինքնաարտահայտման մասին` ողջ ուժերով նպաստելով վերջիններիս իրականացմանը: ՈՒրիշ մարդու մասին մտածելու ունակությունը, տալով ուրախություն ապրելու ունակությունը հասուն սիրո պարտադիր ուղեկիցներն են:
Սերը կառույց է մեր բոլոր խորքային պահանջմունքների և զգայությունների վրա: Դա մարդկային ուժերի ամենասեղմ, ամենախտացված միաձուլումն է մարմնական և հոգևոր, գիտակցական և ենթագիտակցական ուժերի:
Սիրո ամենաբարձրագույն թռիչքը, նրա ամենապայծառ դրսևորումը հոգիների միաձուլումն է: Հոգու գաղտնարաններում առաջանում է ցավ ուրիշ մարդու համար այնպես, ինչպես կցավես ու կանհանգստանաս ինքդ քեզ համար: Սերն ուշադրություն է, բարության, համբերություն, քնքշություն, երախտագիտություն, հարգանք և նվիրվածություն:
Նա, ով սիրում է, ընդունում է ուրիշին այնպես, ինչպիսին նա կա և հավատում է նրան: Նա, ով սիրում է, ունակ է զիջելու և ներելու: Ներումը իսկական սիրո ակտ է: Խիստ տարբեր է տղամարդու և կնոջ վերաբերմունքը սիրո նկատմամբ:
Սերը դրականորեն է ազդում ընտանեկան հարաբերությունների բնույթի վրա այն ժամանակ, երբ զուգընկերները փոխադարձաբար կիսում են միմյանց դիրքորոշումներն իրենց համար կարևոր երևույթների, իրադարձությունների և արարքների հանդեպ: ՙԻսկական սերը միասին նույն ուղղությամբ նայելու մեջ՚ է : Ամուսնական կյանքի հաջողության վրա ազդում է ամուսինների համատեղելիությունը բոլոր ոլորտներում, երբ մարդիկ ոչ միայն համատեղվում են, այլև լրացնում մեկը մյուսին:
Հետաքրքիր է, որ բարեհաջող զույգերը, որոնք ունեն կայուն և առավելագույնս համատեղելի հարաբերություններ, տարբերվում են հակառակ խառնվածքով.դյուրագրգիռ և հանգիստ բնավորությամբ նաև տխուր ու կենսախինդ զույգերն ասես լրացնում են իրար: Եվ հակառակը` երկու տխուր մարդկանցից կազմված ընտանիքին կարող է սպասվել բարձր բախումներ ՝ ամուսինների պոռթկունության և անզսպության պատճառով:
Չկա այնպիսի ամուսնական զույգ, որտեղ ամուսինները լիովին նման լինեն միմյանց: Սակայն պետք է նկատի ունենալ, որ համատեղ կյանքն աստիճանաբար հարթում է կտրուկ տարբերությունները ամուսինների հետաքրքրությունների, նախասիրությունների, հայացքների միջև, և առաջանում է գնահատականների ու վերաբերմունքի ընդհանրություն: Եթե տարբերությունները շատ են, պետք է հաբերել ու նաև ձգտել ավելի լավ հասկանալ ամուսնուն: Երբ ամուսիններն իրար լավ են հասկանում, նրանց բնավորության կամ խառնվածքի, վարքագծի թույլ կողմերն ուժեղ չեն բախվում և խանգարում միմյանց:
Երբ ամուսիններն անգամ իդեալական միասնության դեպքում հանդուրժում են միմյանց ինքնությունն ու անկախությունը, ապա զբաղմունքների տարբերությունը, բնավորությունների զանազանությունը չեն կարող տևական անջատման շարժառիթ դառնալ:
Եվ ընդհանրապես ամուսնության սկզբում կյանքը զարմանալիորեն հեշտ և ուրախալի է թվում, գրեթե իդեալական: Ի վերջո հիացումներին փոխարինելու են գալիս կենցաղը, առօրյան իր անխուսափելի սթրեսներով: Կենցաղն ամենամեծ փորձությունն է երիտասարդ ամուսինների համար: Միմյանց լրիվ բացահայտումն ու ՙգունազրկումը՚ երկրորդ ծանր քննությունն է նորապսակների համար, իսկ երրորդը դերերի, պարտականությունների բաշխումը: Աստիճանաբար նրբազգացությունը, քնքշությունը, հաճոյախոսությունները, երախտագիտության արտահայտությունները քչանում են: Դրանց փոխարինում են փոխադարձ քննադատությունները: Հաճախ զուգընկերները դառնում են ավելի պակաս ուշադիր միմյանց նկատմամբ և ավելի էգոիստ, քան առաջ: Սառած զգացմունքները կարող են բազմաթիվ ընտանեկան հակադրումներ ու բախումներ ստեղծել:
Միաժամանակ պետք է հասկանալ և գիտակցել, որ մինչամուսնական, պատանեկան սերը և ամուսնական սերը նույնը չեն: Ներդաշնակ ընտանիքներում մարդիկ միշտ լսում են միմյանց հույզերն ու պահանջմունքները, նրանք բարի են, քնքուշ, հավատարիմ ու համբերատար: Նրանց հարաբերությունները հիմնված են հարգանքի, փոխադարձ օգնության, ներողամտության վրա: Երջանիկ ամուսինների կյանքում մշտապես տեղի է գտնվում ուշադրության նշանների համար, որոնք արտահայտում են ջերմություն և հոգատարություն միմյանց նկատմամբ:
********************************
Ամուսնությունը բարդ գործընթաց է: Ընտանիք կազմելիս պետք է հաշվի առնել ինչպես հոգեբանական, այնպես էլ կենսաբանական համատեղելիությունը: Արևելյան երկրներում ընտանիքի հիմնական առանձնահատկությունը եռասերունդ լինելն է, իսկ, օրինակ Եվրոպայում նման ընտանիքներ արդեն հազվադեպ կարելի է գտնել: Եվրոպայում հազվադեպ են ընտանիքները, ուր տատն ու պապը ընտանիքի հետ են, որովհետեւ 16 տարեկանը լրանալուց հետո երեխաներն ինքնուրույն կյանք են վարում: Ավանդական ընտանիքները մեզ մոտ ավելի լավ են պահպանվել, որովհետեւ ավանդույթները, սովորությունները նպաստել են: Սա ունի իր ե՛ւ առավելությունները, ե՛ւ թերությունները
Երջանիկ ընտանիքը խաղաղ ու ապահով հանգրվան է։ Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչպիսին կարող է լինել իդեալական ընտանիքը։ Ընթրիքի ժամ է, բոլորը նստած են սեղանի շուրջը և աշխույժ զրուցում են։ Ծնողները հարցնում են երեխաներին, թե ինչ են նրանք արել այդ օրվա ընթացքում։ Իրար ընդհատելով՝ երեխաները ոգևորված պատմում են դպրոցի առօրյայից։ Միասին անցկացրած հանգստի այդ ժամերը թարմություն են բերում թե՛ ծնողներին, թե՛ երեխաներին և նրանց օգնում են դիմավորելու հաջորդ նոր օրը։
Երջանիկ ընտանիքում երեխան գիտի, որ եթե հիվանդանա, հայրիկն ու մայրիկը կխնամեն իրեն և հարկ եղած դեպքում ամբողջ գիշեր իրար փոխարինելով՝ իր մահճակալի մոտ կնստեն։ Գիտի, որ իրեն մտահոգող բոլոր հարցերով կարող է ազատորեն մոտենալ ծնողներին և միշտ էլ խորհուրդ ու աջակցություն ստանալ։ Եվ որքան էլ որ փոթորկալից լինի դրսի աշխարհը, ընտանիքի ներսում երեխան իրեն ապահով է զգում։