Նոյեմբեր 27, 2016 21:34 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 24-25-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի 24-րդ այան:

 

والمحضات من النساء الاماملكت ايمانكم كتاب الله عليكم واحل لكم ماوراء

ذلكم ان تبتغوا به اموالكم محصنين غيرمسافحين فمااستمتعتم به منهن

فاتوهن احورهن فريضه ولا جناح عليكم فيماتراضيتم به من بعدالفريضه ان الله

كان عليما حكيما

<Ձեզ արգելված է կարգվել ամուսնացած կանանց հետ. Այլ խնդիր է, եթե պատերազմի մեջ նրանք գերի են ընկել Ձեզ: Ահա Աստծո օրենքները: Բայց ներելի է այս արգելքներից ազատ այլ կանանց հետ ամուսնանալը: Եվ դուք կարող եք  դրամօժիտը վճարելով,  նրանց կնության առնել:  Եթե բաղձում եք գործածել ձեր ունեցվածքը, գտնելու  պարկեշտ և մաքրամաքուր կանանց, զգուշացեք ցոփությունից: Խոստացած դրամօժիտը տվեք այն կնոջ, որի հետ կենակցել եք օրենքի համաձայն: Երբ այս պայմանները հարգեք, միասին կնքած համաձայնությունը օրինավոր է: Աստված գիտուն է և իմաստուն >:

Այստեղ խոսվում է երկու տեսակ ամուսնության մասին, որ օրինավոր են համարվում և կոչ է արվում  հավատացյալների նկատմամբ անել սահմանափակումներ, որոնք կարգադրված են Աստծո կողմից: Մարդկային հասարակության դառը իրականություններից մեկը կրոնական կամ ազգային հողի վրա տարվող պատերազմներն են , որոնց ընթացքում սպանվում են բազմաթիվ մարդիկ: Եվ քանի որ այդ պատերազմների ընթացքում հիմնականում սպանվում են տղամարդիկ, ուստի յուրաքանչյուր պատերազմից հետո բազմաթիվ ընտանիքներ մնում են անխնամակալ: Եվ հենց նույն ժամանակ, գերի տղամարդիկ դառնում էին ստրուկներ, իսկ կանայք` աղախիններ: Իսլամը այս օրենքը միակողմանիորեն չժխտեց, բայց նշանակեց որոշակի օրենքներ, որպեսզի ժամանակի ընթացքում գերիները ազատվեն: Ղուրանը գերի կանանց մասին ասում է, որ նրանց հետ կարելի է ամուսնանալ, որպեսզի այդ կինը շարունակի ապրել ոչ թե որպես գերի, այլ որպես կին: Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ այդ կանանցից շատերը ունեն ամուսիններ: Իսլամը գերությունը  ամուսնալուծության հետ հավասար է համարում և այսպիսով ցանկանում է, որ ուշադրություն դարձվի գերի կնոջ պահանջներին, ինչը տրամաբանական է: Այստեղ խոսվում է նաև այն մուսուլման տղամարդկանց մասին, ովքեր զոհվել են և ում ընտանիքները մնացել են առանց խնամակալի: Իսլամը այստեղ երկու ճանապարհ է առաջարկում: Մեկը բազմակնությունն է, որտեղ տղամարդը, որն ունի կին, կարող է ամուսնանալ նման կնոջ հետ և որը կդառնա նրա մշտական կինը: Այստեղ խոսվում է նաև ժամանակավոր ամուսնության մասին: Այն, ինչպես և մշտական ամուսնությունը, պայման է, որը օրինավոր է համարվում և ունի որոշակի պայմաններ:  Ժամանակավոր ամուսնությունը սահմանափակ է, սակայն այն կարելի է երկարաձգել: Որոշ մտավորականներ իսլամի այս սկզբունքը համարում են վիրավորանք կնոջ հասցեին: Դա այն դեպքում, երբ արևմտյան երկրներում որևէ սահմանափակում գոյություն չունի կնոջ և տղամարդու հարաբերություններում: Այնտեղ կինը կարող է միաժամանակ շփվել մի քանի տղամարդու հետ: Այժմ հարց է առաջանում, թե ինչպես է, որ տղամարդու և կնոջ հարաբերությունը, որը հիմնված է բնազդի վրա, չի ոտնահարում կնոջ իրավունքները, սակայն եթե այն որոշակի սահմանափակումների մեջ է մտնում, համարվում է նրա հասցեին ուղղված վիրավորանք:

Մարգարեի ժամանակ ժամանակավոր ամուսնությունը արգելվեց, ինչը պատճառ դարձավ, որ տղամարդկանց և կանանց միջև շատ թաքուն հարաբերություններ առաջանան, որին հետևում էր շնությունը:

Այս այայից սովորում ենք.

1. Պետք է իրատես լինել հասարակական և ընտանեկան հարցերի վերաբերյալ: Զգացմունքներին հետևելով հնարավոր չէ նման հարցեր լուծել: Պետք է ընդունել նաև Աստծո վճիռը, որպես մարդկանց արարիչ, որը գիտի հասարակության և մարդկանց կարիքները:

2. Ամուսնությունը, անկախ նրանից մշտական է այն թե ժամանակավոր,  ամուր բերդ է, որտեղ պահպանվում է տղամարդու և կնոջ արժանապատվությունը:

3. Դրամօժիտի հարցում հարկավոր է երկու կողմերի համաձայնությունը:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 25-րդ այա.

و من لم يستطيع منكم طولا ان ينكح المحصنات المومنات فمن ماملكت

ايمانكم من فتياتكم المومنات و الله اعلم بايمانكم بعضكم من بعض فانكحوهن

باذن اهلهن و اتوهن اجور هن بالمعروف محصنات غيرمسافحات و لامتخذات اخدان

فاذا احصن فان اتين بفاحشه فعليهن نصف ماعلي المحصنات من العذاب ذلك

لمن خشي العنت منكم وان تصبروا خيرلكم وا غفور رحيم

<Նա, որ բավականին հարուստ չէ, որպեսզի կարողանա կարգվել ոչ գերի հավատացյալ կանանց հետ, պետք է ամուսնանա հավատացյալ գերուհիների հետ: Աստված տեսնում է ձեր հավատքը: Դուք իրարից կախում ունեք: Գերուհիների հետ կարգվեք միմիայն իրենց տերերի թույլտվությամբ: Նրանց օրինավոր օժիտ տվեք: Թող նրանք լինեն պարկեշտ, զգուշանան ցոփությունից և թաքուն սիրահարությունից: Եթե ամուսնանալուց հետո նրանք ցոփության մեջ ընկնեն, տվեք նրանց կեսն այն պատժի, որ տնօրինեցիք ազատ, ոչ գերի կանանց դեմ: Այս օրենքը հաստատված է ի նպաստ նրանց, ովքեր վախենում են շնանալուց: Բայց եթե կարողանաք ժուժկալ մնալ, ավելի արժանավայել գործ եք կատարել: Աստված գթած է և անհիշաչար>:

Այս այան խրախուսում է մուսուլման տղամարդկանց, ովքեր չունեն ոչ գերի կանանց հետ ամուսնանալու հնարավորություն, քանի որ չունեն դրամօժիտ, ամուսնանալ գերուհիների հետ, որպեսզի և' նրանց ցանկությունը բավարարվի, և' հասարակության մեջ չտարածվի անբարոյականությունն ու նրանք ունենան  կողակիցներ: Այստեղ կարևոր է, որ Ղուրանը և' ազատ և' գերի կանանց դեպքում հավատքը կարևոր է համարում ամուսնության համար: Դա նշանակում է, որ երբ մի աղջիկ և մի տղա անծանոթ են իրար և հավասար չեն հասարակական դիրքերով, եթե երկուսն էլ հավատացյալ են, կարող են միմյանց երջանկացնել: Իսկ եթե չունեն այդ հավատքը, սակայն ունեն հարստություն կամ պաշտոն, դժվար թե նրանց համատեղ կյանքը շարունակվի:

Այս այայից սովորում ենք.

1. Ավելի լավ է ամուսնանալ աղախինի հետ, բայց մեղք չգործել:

2. Իսլամը չի սահմանափակում նրանց ամուսնությունը, ովքեր չունեն ֆինանսական մեծ հնարավորություն:

3. Ամուսնության հիմքը մաքրությունն ու բարոյականությունն է և ցոփ կյանքից հեռու մնալը:

4. Անբարո մարդիկ, ովքեր հասարակությունը տանում են դեպի անբարոյականություն, պետք է ոչ միայն հանդերձյալ կյանքում, այլև այս աշխարհում պատժվեն, որպեսզի դա ուրիշների համար դաս լինի:

 

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 118-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան