Ելք դեպի լույս 119
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 26-31-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 26-27-28-րդ այաներ:
يريد الله ليبين لكم و يهديكم سنن الذين من قبلكم ويتوب عليكم و الله
عليم حكيم / والله يريد ان يتوب عليكم و يريد الذين يتبعون الشهــوات ان
تميلوا ميلا عظيما/ يريدالله ان يخفف عنكم و خلق الانسان ضعيفا
<Աստված իր կամքը հայտնում է ձեզ: Նա ցանկանում է առաջնորդել ձեզ նախնիների օրենքներով: Աստված իմաստուն և գիտուն է: Նա ցանկանում է ձեզ ցույց տալ իր գթությունը: Բայց նրանք, որ կհետևեն իրենց կրքերի հեղեղին, կուզեն ձեզ անդունդը գլորել: Մինչդեռ Աստված ցանկանում է, որ ձեր լուծը թեթև լինի, որովհետև մարդը տկար է ստեղծվել >:
Այս այաները խոսում են այն մասին, որ վերոնշյալ պատվիրանները ձեր օգտին են: Որպեսզի մարդը հեռու մնա արատներից ու անբարոյականությունից, Աստված սահմանել է այս պատվիրանները ձեզ համար: Որովհետև աստվածային ուսմունքը հիմնված է առաջնորդության վրա, ուստի մարդկանց համար մարգարե եւ գիրք է ուղարկում: Սակայն մարդկանցից ոմանք շեղվել են ճիշտ ճանապարհից և հետևելով իրենց ցանկասիրությանն ու ցոփ կյանքին, ցանկանում են ուրիշներին էլ իրենց հետևից տանել: Այս այան ասում է, որ աստվածային վճիռները դժվար չեն: Նկատի առնելով մարդու թուլությունը վերոնշյալ ցանկությունների նկատմամբ, Աստված փորձել է ավելի դյուրին դարձնել կյանքը և տարբեր ամուսնություններ առաջարկելով, մարդկային բնազդի հեղեղից օրինավոր ելք է առաջարկում: Որպեսզի մարդը մեղք չգործի և հասարակությունը չարատավորի:
Այս այաներից սովորում ենք.
1. Կրոնի պատվիրանները աստվածային շնորհներ են, ուղղված մարդուն:
2. Սեռական բնազդը, ինչպես և մյուս բնազդները, բնական են: Սակայն անօրինական սեռական հարաբերությունները ընտանիքի կործանման պատճառ են դառնում:
3. Իսլամը հեշտ կրոն է և փակուղիներ չունի: Այս կրոնի հիմքը որոշակի պարտականություններ ու պատվիրաններ են, որոնք հիմնված են մարդկային կարողությունների վրա:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 29 և 30-րդ այաները.
يا ايهاالذين آمنوا لا تاكلوا اموالكم بينكم بالباطل الا ان تكون
تجاره عن تراض منكم و لاتقتلوا انفسكم ان الله كان بكم رحيما / و من
يفعل ذلك عدوانا و ظلما فسوف نصليه نارا و كان ذلك علي الله يسيرا/
<Ով հավատացյալներ, փոխադարձ համաձայնության վրա կատարեք առևտուր և մի սպանեք միմյանց: Աստված կողորմի ձեզ : Այն ամբարիշտը, որ անօրինությամբ այսպես է գործում, կրակի մեջ պիտի ընկնի և սա շատ հեշտ գործ է Աստծո համար >:
Այս այաները հավատացյալներին պատվիրում են ոտնձգություն չանել ուրիշների հարստության նկատմամբ և ասում է. Սիրեք ուրիշների կյանքը և հարստությունը , ինչպես ձեզ եք սիրում: Եվ պատրաստ մի եղեք բռնանալ ուրիշների վրա: Այլոց հարստությունը զավթելը սխալ է: Սակայն փոխադարձ համաձայնության վրա հիմնված առևտուրը հարգելի է: Իսկ բռնությունը շատ վատ հետևանք ունի: Ինչպես ասում են, այն մարդիկ, ովքեր բռնություն են կատարում, ընկնելու են դժոխքի կրակի մեջ:
Այս այաներից սովորում ենք.
1. Իսլամը հարգում է անհատի սեփականությունը և ընդունում, որ յուրաքանչյուր առևտրի մեջ կարևորը փոխադարձ համաձայնությունն է:
2. Սխալ տնտեսական համակարգը պատճառ է դառնում, որ հասարակության մեջ տարածվի սոցիալական անհավասարությունը, ինչը բերում է հանցագործությունների և բախումների:
3. Մարդու կյանքը հարգանքի է արժանի: Իսկ ինքնասպանությունը և ուրիշներին սպանելը դեմ է աստվածային օրենքին:
4. Աստված բարի է իր արարածների նկատմամբ, սակայն խիստ է բռնատերերի նկատմամբ:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 31-րդ այան.
ان تجتنبوا كبائر ماتنهون عنه نكفرعنكم سياتكم و ندخلكم مدخلا كريما/
<Ով հավատացյալներ, եթե գլխավոր պատվերները պահեք, ձեր հանցանքները կմաքրվեն և արքայության մեջ ձեզ կտրվի պատվավոր մի տեղ>:
Այս այան մեզ սովորեցնում է, որ մեղքերը երկու տեսակ են լինում` մեծ և փոքր: Իհարկե ցանկացած մեղք, մեծ թե փոքր, անընդունելի է: Սակայն հաշվի առնելով դրանց հետևանքները, մեղքերը կարելի է բաժանել երկու մասի` մեծ և փոքր: Որքան մեղքը ավելի մեծ վնաս տա անհատին, ընտանիքին և հասարակությանը, այն ավելի մեծ կհամարվի: Հնարավոր է, որ նույն մեղքը գործեն երկու հոգի, սակայն մի դեպքում այն փոքր թվա, իսկ մեկ այլ դեպքում`մեծ: Այսպես` հասարակության ղեկավարները օրինակ են հանդիսանում, սակայն քանի որ նման մարդկանց վերաբերմունքը չի սահմանափակվում միայն իրենցով կամ իրենց ընտանիքով, նրանց յուրաքանչյուր քայլը կարող է ազդել միլիոնավոր մարդկանց վրա և նրանց ամենափոքր մեղքը բնականաբար մեծ կհամարվի: Ինչևէ, Աստված այս այայում, իր գթության համաձայն ասում է. Եթե մարդիկ հեռու մնան մեծ մեղքերից, ես նրանց կներեմ փորքր մեղքերը և դրախտ կուղեկցեմ:
Այս այայից սովորում ենք.
1. Աստված փոքր սխալները ներում է , մենք էլ ուրիշների սխալ քայլերը ներենք:
2. Եթե մարդու միտքը և գործը ճիշտ լինեն, Աստված նրա փոքր մեղքերի նկատմամբ բարեգութ կլինի:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 119-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան