Նոյեմբեր 27, 2016 22:07 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 32-33-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի 32-րդ այան:

ولاتتمنوا ما فضل الله به بعضكم علي بعض للرجال نصيب ممااكتسبوا وللنساء

نصيب ممااكتسبن و سئلواالله من فضله ان الله كان بكل شي ء عليما

<Մի ցանկացեք նմանվել նրան, քանի որ Աստված Ձեզ վեր բարձրացրեց: Յուրաքանչյուր ոք ունենում է  իր աշխատանքի պտուղի բաժինը: Աստծուց միայն ողորմություն հայցեք: Նա ամեն բան գիտի>:

Արարչագործության համակարգը հիմնված է բազմազանության վրա, քանի որ Աստված ստեղծել է տարբեր էակներ: Որոշները քարացած, որոշները բույսի, որոշները կենդանիների, իսկ մի մասն էլ մարդու տեսքով: Աստված մարդուն ստեղծել է տղամարդու և կնոջ կերպարներով: Իսկ մարդկանց մեջ հազիվ թե գտնվեն երկու հոգի, ովքեր նման լինեն իրար: Պարզ է, որ այս բազմազանությունը որ կա մարդկանց մեջ, իմաստնություն է և նրա համար է, որպեսզի հնարավոր լինի վերահսկել մարդկային հասարակության տարբեր կարիքները: Օրինակ,  ավտոմեքենան կարիք ունի անվադողի, ապակու, լույսի, շարժիչի համար պողպատի, եւ այս բոլորը միանում են իրար, որպեսզի ստեղծվի ավտոմեքենա: Այս մեծ տիեզերքը նույնպես կարիք ունի միլիարդավոր էակների, որոնցից յուրաքանչյուրը օգնում է, որպեսզի այդ համակարգը ճիշտ ձևով զարգանա: Հասարակական կյանքում մարդիկ ունեն  տարբեր կարողություններ`մտավոր և ֆիզիկական: Մարդկանցից յուրաքանչյուրն ունի որոշակի պարտավորություն: Այս տարբերությունները նման չեն խտրության: Քանի որ դրանց հիմքում ընկած է իմաստնությունը և ոչ թե անարդարությունը: Աստված ամեն մարդուց պահանջում է ըստ իր հնարավորության: Ինչպես որ սուրաներից մեկում  ասվում է. Աստված մարդկանցից պահանջում է այնքան, որքան նրանք ունեն հնարավորություն: Իհարկե, մարդու և կենդանիների ամենակարևոր տարբերությունը այն է, որ մարդն ունի մտածելու և ընտրելու հնարավորություն: Նա կարող է ինքը որոշել ցանկանում է գնալ առաջ, թե՞ խորտակվել: Մարդն ունի որոշակի իրավունքներ, ինչպես գիտելիք և հարստություն ձեռք բերելը, որը կարելի է ստանալ աշխատասիրությամբ: Հենց այդ պատճառով էլ այս այայում ասվում է, որ այն, ինչ աստված տվել է մարդկանց մի խմբին, իսկ մյուս խմբին չի տվել, որոշակի պատճառ ունի և պետք չէ նախանձել: Ինչպես որ կինն ու տղամարդը իրենց աշխատանքի շնորհիվ ձեռք են բերում դրա արդյունքի պտուղները, դուք էլ Աստծուց խնդրեք, որպեսզի իմաստնությամբ արժևորի Ձեր աշխատանքը:

Այս այայից սովորում ենք.

1. Նախանձելու փոխարեն պետք է մտածենք մեր հնարավորությունների և ընդունակությունների և դրանք օգտագործելու մասին:

2. Պետք չէ անտեղի ցանկություններ ու երազնանքեր պահել, որովհետև դրանք կարող են կործանել մարդուն:

3. Մարդը Աստծուց խնդրում է իր հանապազօրյա հացը, սակայն դրա հետ մեկտեղ նա պետք է աշխատի, որպեսզի ձեռք բերի այն:

4. Կանայք, ինչպես և տղամարդիկ, ունեն սեփականության իրավունք:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 33-րդ այան.

و لكل جعلنا موالي مما ترك الوالدان و الاقربون والذين عقدت ايمانكم

فاتوهم نصيبهم ان الله كان علي كل شي ء شهيدا

<Մենք ցույց տվեցինք //յուրաքնաչյուրի// ժառանգորդներին, որոնց պարտավոր եք թողնել ձեր ծնողների ու ազգականների ինչքերը, և նրանց, ում հետ դաշինք ունեք: Կտակարարի պայմանագրած հանձնառությունները կատարելու մեջ մի թերացեք: Աստված տեսնում է ձեր գործերը>:

Այս այայում խոսովում է այն մասին, որ յուրաքանչյուր կին և տղամարդ, ունեն սեփականության իրավունք, որ ստացել են իրենց ծնողներից կամ բարեկամներից: Այսինքն, մարդիկ որոշակի օրինավոր դաշինքներ ունեն միմյանց նկատմամբ, որի արդյունքում իրար հետ ձեռք են բերում նոր դաշինքներ: Իսլամից առաջ արաբների միջև կար մի տեսակ պայմանագիր, որի համաձայն, երկու հոգի դաշինք էին կապում, որ կյանքում օգնեն իրար: Եվ երբ նրանցից մեկին վտանգ էր սպառնում, կարող էին իրար փոխարինել: Նրանք կարող էին նաև կողմերից մեկն ու մեկի մահից հետո դառնալ նրա ժառանգորդը: Իսլամը ընդունեց այս դաշինքը, որը նման է այսօրվա ապահովագրությանը: Սակայն դրա համար որոշվեց նախապայման, որի համաձայն, տվյալ մարդը չպետք է ունենա ժառանգորդ:

Այս այայից սովորում ենք.

1. Ժառանգության օրենքը իսլամում աստվածային օրենք է և ոչ ոք չի կարող դրա մեջ փոփոխություն մտցնել:

 2. Հավատարիմ պետք է մնանք մեր դաշինքին, հատկապես եթե դրա ոտնահարումը կարող է վնասել մեզ:

3. Պետք է հարգել յուրաքանչյուր մարդու հանձնառությունները և դաշինքները ու նրա մահից հետո դրանք չպետք է ոտնահարվի

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 120-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան