Ելք դեպի լույս 121
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 34-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 34-րդ այան:
الرجال قوامون علي النساء بما فضل الله بعضهم علي بعض و بماانققوا من
اموالهم فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله والتي تخافون نشوزهن
فعظوهن واهجروهن في المضاجع واضربوهن فان اطعنكم فلا تبغوا عليهن سبيلا ان
الله كان عليا كبيرا
<Տղամարդիկ ավելի գերադաս են, քան կանայք: Որովհետև Աստված գերադկշիռ է դարձրել մի մասին մյուսի նկատմամբ և նրա համար, որ տղամարդիկ իրենց ունեցվածքից հատկացնում են կանանց: Ուրեմն առաքինի կանայք հնազանդ են և հլու և պարտավոր են պահել իրենց ամուսինների գաղտնիքները և խնամքով պահել այն, ինչ իրենց ամուսնու բացակայության ժամանակ Աստված հրամայեց անաղարտ պահել: Կանանց անհնազանդությունից տառապող այրեր, նախ խրատեք նրանց, ապա առանձին թողեք անկողնում և եթե խրատը չօգնեց պատժեք նրանց: Բայց երբ ձեր կանայք հայտնեն իրենց հնազանդությունը, կոպիտ մի եղեք նրանց հետ : Աստված մեծ է և վսեմ >:
Այս այան Ղուրանի` ընտանեկան հարցերի վերաբերյալ ամենակարևոր այաներից է և վերաբերում է ամուսնինների հարաբերություններին: Իհարկե այս այան նույնպես, ինչպես և մյուսները, չարաշահվել է տգետների կողմից: Որոշ տղամարդիկ, չարաշահելով այս այան, իրենց համարում են կանանց տերերը և նրանց նայում են ինչպես ստրուկների, որոնք պետք է առանց այլևայլի հնազանդվեն իրենց ամուսնուն և որևէ կարծիք չունենան: Այնպես է թվում, որ տղամարդու խոսքը ասես Աստծո խոսքն է և եթե կինը դրան հակառակվի, պետք է պատժվի ամենավատթարագույն ձևով: Հենց այս պատճառով էլ ոմանք համարում են, որ այս այան դեմ է կանանց իրավունքներին:
Իսկ ի՞նչ է ասում այս այան: Առաջին մասում այն տղամարդուն համարում է կնոջ տնօրենը: Այսօր յուրաքանչյուր ընտանիք կազմվում է տղամարդու և կնոջ համաձայնությամբ: Ընտանիքը մեծանում է երեխաների ծնունդով: Այս փոքրիկ համայնքը կարիք ունի տնօրենի, հակառակ դեպքում այնտեղ քաոս կտիրի: Օրինակ, երբ մի խումբ ուսանողներ ապրում են հանրակացարանում, նրանցից յուրաքանչյուրն ունի իր պարտականությունը: Ուստի բնականաբար ընտանիքում մեկը դառնում է տնօրեն և դա անհրաժեշտություն է: Այստեղ Ղուրանը տնօրեն է համարում տղամարդուն: Առաջին հերթին այն պատճառով, որ տղամարդը ֆիզիկապես ավելի ուժեղ է կնոջից և ավելի մեծ կարողություն ունի ընտանիքի համար եկամուտ վաստակելու առումով: Ղուրանի տեսակետից, տղամարդը պարտավոր է ապահովել ընտանիքի սնունդը, հագուստը, բնակարանը և այլ կարիքները: Իսկ կինը իսլամի տեսակետից այս կապակցությամբ որևէ պարտավորություն չունի, եթե նույնիսկ ունի որոշակի եկամուտ: Այս դեպքում իսլամը ծանր պարտականություն է դնում տղամարդու ուսերին: Դա ընտանիքի կարիքները ապահովելն է: Եվ այստեղ տղամարդը բռնատեր չէ, որը ստրկացնում է իր կնոջը: Իսկ երբ տղամարդը հրաժարվում է ընտանիքի և կնոջ կարիքները ապահովել, այդ դեպքում միջամտում է դատավորը և տղմարդուն ստիպում կատարել իր պարտականությունները: Ընդհանրապես, ընտանիքում տղամարդու տնօրեն լինելը չի նշանակում, որ նա վեր է կնոջից, քանի որ գերադաս լինելն առաջին հերթին որոշվում է տվյալ մարդու առաքինության և հավատքի հիման վրա:
Այայի երկրորդ բաժնում խոսվում է երկու տեսակի կանանց մասին: Առաքինի կանանց, ովքեր իրենց պատասխանատու են զգում ընտանիքի նկատմամբ և ամունսու բացակայությամբ պահպանում են ընտանիքը; Սակայն կան նաև կանայք, ովքեր հրաժարվում են իրենց պարտավորությունից և այստեղ Ղուրանը զգուշացնում է. Խրատեք այն կանանց, ովքեր ըմբոստանում են, իսկ եթե դա չի օգնում, որոշ ժամանակով հեռացեք նրանից, կամ անտարբեր եղեք ամուսնական պարտականությունների նկատմամբ: Այսպիսով ցույց տվեք ձեր դժգոհությունը: Իսկ եթե նույնը շարունակի, հրաժարվեք կատարել պարտավորությունները և նրա նկատմամբ խիստ եղեք: Այստեղ նաև նշվում է, որ տղամարդը կարող է պատժել կնոջը, սակայն այդ պատիժը պետք է մեղմ լինի, որպեսզի կինը հասկանա իր սխալը: Իհարկե, եթե տղամարդը նույնպես չկատարեց իր պարտականությունները, դատավորի կողմից պատժվելու է, որովհետև կնոջ կողմից ընտանիքի կարիքները բավարարելը իրավական խնդիր է և կարելի է քննարկել դատարանում: Կնոջ և տղամարդու հարաբերությունները ընտանեկան խնդիր են համարվում և իսլամը նախընտրում է, որ այս հարցը հնարավորինս քննարկվի ընտանիքում և դուրս չգա դրա սահմաններից: Ուստի եթե տղամարդը ունի դժգոհություն, նա կարող է այս խնդիրը քննարկել ընտանիքի ներսում, որպեսզի դրա արժանապատվությունը չոտնահարվի:
Այս այայից սովորում ենք.
1. Յուրաքնարչյուր ընտանեկան համայնքում կա տնօրեն, ով պարտավոր է հոգալ կյանքի ծախսերը:
2. Եթե կինը հնազանդվում է ամուսնուն, դա նրա թուլության նշանը չէ, այլ իր ընտանիքի նկատմամբ հարգանքի:
3. Առաքինի գործը միայն աղոթքը և ծոմապահությունը չէ: Յուրաքնաչյուր առաքինի մարդ պարտավոր է հարգել նաև իր ընտանիքը և կատարել ընտանեկան պարտավորությունները:
4. Ընտանեկան հարցերում չպետք է լինի քեն և վրեժխնդրություն:
5. Տղամարդիկ պետք է հասկանան, որ եթե իրենք որոշակի պարտավորություններ ունեն ընտանիքում, նրանց ոչ ոք չի հսկում: Նրանք պետք է իմանան, որ Աստված մշտապես հսկում է նրանց և պետք է պատասխան տան իրենց արարքների համար:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 121-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան